«Ռեստորանները պետք է պահպանեն սահմանված կանոնները, հակառակ դեպքում կան սանկցիաներ». Անահիտ Ավանեսյան Դիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏԿԵՐ. Ապարանի քաղաքապետի թեկնածու Կարեն Եղիազարյանի ղեկավարած քաղաքում՝դպրոցի ճամփան դժվար է, երկար՝շատերի համար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ . Newsmedia.am ՀՀ այցելելիս պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր ՊԵԿ նախկին նախագահը նշանակվեց Արմավիրի մարզպետ Կրակոցներ՝ Կամիր շուկայի ուղղությամբ (տեսանյութ) 2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացում ԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում. Սամվել Մարտիրոսյան Կորոնավիրուսային իրադրությունը մեղմացել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ Փաշինյան


«ԻՇԽՈՂ ԽՈՒՆՏԱՆ ՉԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՐԾԻՔԸ»

Հանդիպում

Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության Երեւանի երիտասարդական կազմակերպությունը (Երեւանի խորհուրդ) նախաձեռնել է ստորագրահավաք` Երեւան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով: Այն երեկ մեկնարկեց Երեւանի Ավան վարչական շրջանի ընտանեկան զբոսայգում` խորհրդանշական «Սուրբ ընտանիք» հուշարձանի դիմացից: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ հետ:

«ՄԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԵՆՔ ԲԱԺԱՆՈՒՄ»

– Կմանրամասնե՞ք, թե ի՞նչ քայլեր են հաջորդելու այս նախաձեռնությանը, եւ ինչո՞ւ որոշեցիք հանդես գալ այս պահանջով:

– Ստորագրահավաքը առաջիկա չորս օրերի ընթացքում լինելու է բոլոր վարչական շրջաններում, հիմնականում` այգիներում: Իսկ հետագայում շարունակվելու է նաեւ առցանց: Հավաքված բոլոր ստորագրությունները փոխանցվելու են Երեւանի քաղաքապետարան, եւ արդեն իրենք իրենց հայեցողությամբ ենթադրում եմ` Փոքր կենտրոնում մի որեւէ փողոց  կանվանակոչեն մեր Շուշիի անվամբ: Տրամաբանությունը հետեւյալն է. օրեր առաջ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ կառավարության ոչ մի անդամ, ներառյալ արտաքին գործերի նախարարը, պատրաստ չէր նույնիսկ ԱԺ ամբիոնից (էլ չեմ խոսում միջազգային բարձր ատյանների մասին) փաստել, որ Շուշին, Հադրութը եւ մնացյալ մեր հայրենիքի այս պահին Նիկոլ Փաշինյանի պատճառով կորսված հատվածները օկուպացված են թշնամու կողմից: Ուստի` մենք ուզում ենք նմանօրինակ ակցիայով ցույց տալ, որ իշխող խունտան չի արտահայտում մեր ժողովրդի կարծիքը, եւ մեր համաքաղաքացիները համարում են, որ մեր հայրենիքի որոշ հատվածն օկուպացված է թշնամու կողմից: Այնպես որ, վստահ եմ` մեր համաքաղաքացիները նույնպես կողմ կլինեն այս նախաձեռնությանը:

– Պատերազմից հետո` իշխանությունը խուսափում է օգտագործել «Արցախի Հանրապետություն» եզրույթը: Այսքանից հետո` կարծում եք, որ ականջալուր կլինի՞ այս նախաձեռնության տակ դրված քաղաքացիների ստորագրություններին:

– Մեզ ճանաչողները լավ գիտեն, որ նախօրոք բողոք չենք արտահայտում: Ստորագրությունները կփոխանցվեն քաղաքային իշխանություններին, թող նրանք արդեն հասկանան` արդյոք իրենք էլ են մտնում այդ խունտայի մեջ, որին արգելված է Արցախ այցելել, որը չի կարծում, թե կառավարության ծրագրում պետք է լինի «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը: Կպարզենք` արդյոք իրենք էլ են մաս կազմում այն քաղաքական թիմի, որը չի համարձակվում «Արցախի Հանրապետություն» ասել, այլ օգտագործում է շրջակա տարածքներ եզրույթը: Որպես ՏԻՄ` իրենք ունեն որոշակի ազատություն, հետեւապես կարծում եմ` պետք է ականջալուր լինեն իրենց համաքաղաքացիներին: Ի վերջո, հազիվ թե Երեւանում գտնվի մի մարդ, որը դեմ լինի Երեւան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչմանը:

– Երեւանի ավագանու որոշ անդամներ հարց են բարձրացնում` օրինակ` ինչո՞ւ ոչ Հադրութի, այլ Շուշիի փողոց անվանակոչելու նախաձեռնությամբ հանդես եկաք:

– Ծանոթացել եմ մի քանի հայտարարության: Երեւան քաղաքում այգիները բավական շատ են, եւ ուրախ կլինենք, եթե այլ հասարակա-քաղաքական միավորներ նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գան: Մենք հայրենիքը չենք բաժանում: Շուշին պատմամշակութային եւ խորհրդանշական տեսանկյունից շատ կարեւոր դերակատարում ունի Արցախը սիրող ցանկացած հայորդու համար: Եվ այս գործընթացը սկսել ենք Շուշիից, որեւէ այլ ենթատեքստ այստեղ լինել չի կարող: Սիրով այս կամ այն կերպ կմիանանք բոլոր այն նախաձեռնություններին, ովքեր այդպիսի գործընթաց կսկսեն:

– Դիմե՞լ եք այլ քաղաքական ուժերի եւ կազմակերպությունների, որպեսզի նրանք եւս միանան այս նախաձեռնությանը:

– Որեւէ մեկին դիմելու խնդիր չունենք: Դրված են տաղավարները Երեւանի բոլոր վարչական շրջաններում, եւ միայն ուրախ կլինենք, որ մեր համաքաղաքացիները գան եւ իրենց կարծիքն արտահայտեն: Վստահ եմ, որ մեր հասարակությանը հիշեցնել Շուշիի օկուպացիայի, մեր հայրենիքի կորստի մասին անհրաժեշտ չէ: Բայց այս ակցիաները եւ ստորագրությունները, որ մեր համաքաղաքացիները, վստահ եմ` մեծ քանակով կդնեն այս պահանջի տակ, կհիշեցնի այս խունտային, որ երկրում իրենք միայնակ են, որոնք մտածում են, թե նորմալ է, երբ հայրենիքը կորսված է:

 

«ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՆ, ԹՈՂ ԱՆԵՆ, ԻՐԵՆՑԻՑ ՎԱԽԵՑՈՂ ՉԿԱ»

– Հայտնի դարձավ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայրական տուն են այցելել ոստիկանական բաժնից՝ ֆեյսբուքյան ինչ-որ գրառման պատրվակով: Ըստ Ձեզ, ինչո՞վ է սա պայմանավորված, որ ռեպրեսիաները ՀՀԿ-ականների նկատմամբ նոր թափ են առնում:

– Հանրապետական կուսակցության հիմնադիր հայրերը ռեպրեսիաների են ենթարկվել խորհրդային ուժային կառույցների կողմից: Խորհրդային իշխանությունների օրոք խոսել են ազատ հայրենիքից, հայրենասիրությունից, Արցախից: Հիմա սրանք պետք է կարողանա՞ն մեր կուսակցության ներկայացուցիչներին թաղայինի մակարդակով ռեպրեսիաների ենթարկել: Ինչ ուզում են, թող անեն, իրենց ճղճիմ, որոշ դեպքերում` նույնիսկ սրբությունները չհարգող մոտեցումներից վախեցող չկա: Իսկ եթե որոշել են պետական բյուջեն հարստացնել խունտայի ներկայացուցիչների նկատմամբ մեր որակումներով, ապա ահագին բյուջեի մուտք կլինի, որովհետեւ մեր կարծիքը միշտ թե՛ փողոցային պայքարի հարթակից, թե՛ Ազգային ժողովի ամբիոնից հստակ ձեւակերպումները հնչելու են:

– Ինչպե՞ս կգնահատեք կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Փաստացի Գյումրիում ունենք կիսաիշխանական-կիսաընդդիմադիր հաղթած «Բալասանյան» դաշինք, իսկ Գորիսում հաղթած ընդդիմադիր դաշինքի առաջին համարը կալանքի տակ է:

– Ես շատ կուրախանամ, եթե «Բալասանյան» դաշինքն ինձ զարմացնի Գյումրիում, բայց կարծում եմ` չի զարմացնի: Այս ընտրությունների արդյունքները ես այլ պրիզմայից եմ դիտարկում: Այս խունտան անընդհատ խոսում է իրենց պողպատե մանդատներից, բայց այդպես չի լինում, որ մի քանի հարյուր ձայն քիչ հավաքելու պարագայում` իրենց նկատմամբ վստահությունն ավելի բարձրացած լինի: Հստակ տեսանելի է, որ այդ վստահությունը պակասել է խունտայի նկատմամբ: Քաղաքացիները տարբեր համայնքներում եւ հետագա ՏԻՄ ընտրություններում նույնպես կփաստեն այդ մասին եւ կարտահայտեն իրենց վերաբերմունքը թե՛ այս խունտայի, թե՛ իրենց իրականացրած քաղաքականության վերաբերյալ: Շատ պարզ հարցադրում եմ անում` եթե սրանք այդքան պողպատե տղաներ եւ աղջիկներ են, այդ ինչպե՞ս է ստացվում, որ իրենց կոչով առնվազն իրենց ձայն տված քաղաքացիների քանակով մարդ չի մասնակցել պատվաստման գործընթացին: Իհարկե, ես, որպես անհատ, կիսում եմ այն կարծիքը, որ պատվաստումը կարող է կանգնեցնել վարակումների շղթան եւ իմ շրջապատին կոչ եմ անում պատվաստվել, բայց պարզ տրամաբանություն է` եթե իրենք այդքան հարգված եւ սիրված են, ինչո՞ւ է անհրաժեշտ դռակոնյան ճնշումներով իրականացնել պատվաստման քարոզը: Չէ՞ որ իրենց մի խոսքով, եթե այդքան ժողովրդականություն վայելող են, պետք է առնվազն իրենց ընտրածների քանակով մարդ պատվաստվեր: Այս ցուցանիշներն են փաստում, որ Ձեր նշած ՏԻՄ ընտրությունների արդյունքները շատ ավելի վատ են իշխանության համար, իսկ մեր երկրի համար լավ են:

 

«ԹՐՔԱՄԵՏ ՀԱՅԵՐԸ ԹՈՂ ԻՐԵՆՑ ԲԱՔՎԻՑ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱԿ ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԳՐԿՎԵՆ ԵՎ ԱՊՐԵՆ»

– Վերջերս հայրենիք վերադարձված գերիներին դիմավորում էին միայն ռուսական ռազմական ղեկավարությունը եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանը: Չե՞ք կարծում, որ Հայաստանը, որպես պետություն, ընդհանրապես հայտնվել է լուսանցքում: Ո՞ւր են մեր պետական պաշտոնյաները:

– Շատ բարդ է խոսել գերիների վերադարձի զարգացումների վերաբերյալ, որովհետեւ ամեն դեպքում, վերադարձողները մեր հայրենակիցներն են, ամեն մեկը մի տան ճրագ է, եւ իրենցից յուրաքանչյուրի վերադարձը բոլորիս ուրախությունն է: Դրա համար առանձնապես շատ չեմ խոսում նրա մասին, որ նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրում մի կիսահայանպաստ կետ կար, ու այն էլ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ գոնե որոշ չափով իրականություն դարձնել: Չեմ խոսում նաեւ իր հետագա պայմանավորվածությունների մասին, որ քաջ իմանալով, որ կարող էր ականապատ տարածքների քարտեզները ավելի շուտ փոխանցել թշնամուն եւ գերիների վերադարձն ավելի արագ ապահովել: Եվ չեմ ուզում խոսել այն մասին, թե պե՞տք էր այդ քարտեզները տալ, որովհետեւ շատ վատ կացության մեջ ենք, չէ՞ որ հայրենիք վերադարձողներն իմ հայրենակիցներն են: Բայց եկեք փաստենք այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանը կես տարի ունենալով եւ իմանալով, որ ականապատ տարածքների քարտեզների դիմաց կարող է գերիներ վերադարձնել, անգամ դիվանագիտական պարտությամբ, եւս մեկ անգամ պայմանը խախտելով եւ հավելյալ պայմանի համաձայնելով` վեց ամիս չարեց: Իսկ հետո, որպես ընտրական քարոզարշավի մաս, օգտագործեց գերիների վերադարձը: Սա են սրանք ու սրա մասին ենք ստիպված ամեն օր խոսել: Այնպես որ, բարով վերադառնան մեր հայրենակիցները: Աստված տա, շուտափույթ բոլորը վերադառնան, եւ ամեն մեկս ամեն ինչ պետք է անենք դրա համար` յուրաքանչյուրս մեր տեղում: Բայց թե ինչպես է այդ գործընթացն իրականացվում, դիվանագիտության հետ որեւէ կապ չունի:

– Ադրբեջանական մամուլում հայտնվել էին տեղեկություններ, թե Բաքուն դրական ազդակներ է տեսնում Հայաստանից, դրա համար էլ գերիներին վերադարձնում է: Արդյոք այս հայտարարության հիմքում, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրն է», որից հանրությունը տեղյակ չէ:

– Բոլոր թրքամետ հայերը, որոնք Բաքվից ազդակներ են ստանում, թող գնան այդ ազդակը լսողների եւ իրենց փոխանցողների հետ գրկվեն եւ այդ ազդակներով ապրեն: Ավելին  ուղղակի ասել չեմ ուզում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Ռեստորանները պետք է պահպանեն սահմանված կանոնները, հակառակ դեպքում կան սանկցիաներ». Անահիտ ԱվանեսյանԴիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏԿԵՐ. Ապարանի քաղաքապետի թեկնածու Կարեն Եղիազարյանի ղեկավարած քաղաքում՝դպրոցի ճամփան դժվար է, երկար՝շատերի համար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ . Newsmedia.amՀՀ այցելելիս պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիրՊԵԿ նախկին նախագահը նշանակվեց Արմավիրի մարզպետԿրակոցներ՝ Կամիր շուկայի ուղղությամբ (տեսանյութ)2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացումԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումըՀայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում. Սամվել ՄարտիրոսյանԿորոնավիրուսային իրադրությունը մեղմացել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ ՓաշինյանՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպքԱզգովի ինքնասպան կլինենք, բայց ադրբեջանցիների տիրապետության տակ երբեք չենք լինի.ԱՀ ԱԺ նախկին պատգամավորԱդրբեջանին թույլ չեն տվել հակադարձել Սերժ Սարգսյանի ելույթինՄարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել էԲայդենը չի կարողացել արտասանել կորոնավիրուսի նոր շտամի անվանումըԱվելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացվի ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ ամբողջապես պատվաստված լինելու հավաստագիրԱդրբեջանցի սպան ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հուղարկավորության ժամանակ ծեծի է ենթարկել լրագրողներինԲլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հայաստանում եւ ԱդրբեջանումՄիջանցք բառ չկա, չի լինելու, չի քննարկվում, հստակ ասվել է մեր և ՌԴ կողմից. Ալեն ՍիմոնյանԻշխանության համառ ջանքերով կալանավորված Աշոտ Մինասյանն իր գիտակից ողջ կյանքը նվիրել է մեր մեծ հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին.Տիգրան ԱբրահամյանԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀայաստանում կան փակ ու դժվարանացանելի ճանապարհներ. Շիրակի ու Արագածոտնի ճանապարհներին մերկասառույց էԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում, Արարատի ու Կոտայքի մարզերումՍյունիքի քաղաքներում ձյուն է տեղում. 13 տարածաշրջանների ճանապարհներ պատված են մերկասառույցով«Հրապարակ». Կրոնափոխ ՀՀԿ-ակա՞ն. Սարգիս Սահակյանը ՀՀԿ-ական է, բայց ՔՊ-ականներին է գովերգումԱդրբեջանի ոստիկանությունն անճանաչելիության աստիճան ծեծել է ընդդիմության առաջնորդ Թոֆիգ ՅագուբլուինՀայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների. Հայկ Կոնջորյան«Ժողովուրդ». Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնելԵվրոպայում պաշտոնապես արգելված է «Սուրբ Ծնունդ» արտահայտությունը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել«Ժողովուրդ». Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. իրավապահները պետք է զբաղվեն«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան«Փաստ». Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտինՃանաչեք ու հիշեք բոլոր նրանց, ովքեր ծառայում են Ալեւի շահերը ՀՀ֊ում սպասարկող թշնամասեր իշխանություններին. ԿարապետյանՍիրված դերասանները` տարիներ անցՄարիամ Փաշինյանն Իսպանիա է գնացելՆիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօրԺողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ ենԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԿԻՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԼՈՒԾԵԼ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ»«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ»«ԲԵՎԵՌԻ» ՄՈՏ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄՆԵՐ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ