Ամերիկացի գիտնականները մոտեցել են երեխաների մոտ վտանգավոր ուռուցքաբանական հիվանդությունների բուժմանը Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի Հոխիկյան Նիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ Համբարյան Սատանա կա, կա Սատանա Մասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերը Բրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄ Կաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորը Ո՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումը Որ մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել... Փաշինյանը հարսի nւ փեսայի հետ պաɲnւմ է... Իսկ հազարավորներն այդպես էլ թագ ու պսակի չեն արժանանա. blognews.am (Video)


Սերը մի փոթորիկ է. կայացավ Սարգիս Սիմոնյանի հարսանիքը

Հասարակություն

Երեւանի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցիում այսօր իր ամուսնական երդումը տվեց «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ: Ի դեպ, ամուսնական զույգը ոչ թե պատահական, այլ խորհրդանշական օր է ընտրել պսակադրության համար՝ 21.10.2021…

Թե ով վերջապես գրավեց Սարգիս Սիմոնյանի սիրտը, նորափեսան նշում է. «Կյանքիս կեսի անունը Սեդա Սահակյան է: Ասում են՝ «չկա չարիք, առանց բարիք», նրան հանդիպեցի 44 օրյա պատերազմի ընթացքում: Համագործակցում էի «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության խմբի հետ, ովքեր շատ ակտիվ աջակցում էին մեր զինվորներին: Հենց այստեղ էլ ծանոթացա Սեդայի հետ: Ինքս միշտ ինձ հարց էի տալիս, թե ինչպես է մարդը զգում, որ հենց նա է իր համար միակն ու անկրկնելին: Եվ երբ հանդիպեցի Սեդային, հենց այդ զգացողությունն ունեցա…»:

Սովորաբար, իրավաբաններն առաջնորդվում են միայն փաստերով ու մանրակրկիտ ծանրութեթեւ են անում յուրաքանչյուր քայլ, իսկ թե ինչպե՞ս հաջողվեց այս անգամ առաջնորդվել սրտով, Սարգիս Սիմոնյանն անկեղծացավ. «Շատ դժվար պրոցես եմ անցել: Յուրաքանչյուր զույգ, երբ պատրաստվում է ամուսնանալ, մեկ կամ երկու տարի առաջ սկսում են հարսանեկան արարողությանը նախապատրաստվել: Սակայն, մեր դեպքում ընդամենը երեք ամիս առաջ ենք սկսել պատրաստվել  հարսանիքի: Պատկերացրեք, թե ինչ խնդիրներ ենք հաղթահարել կազմակերպչական առումով, առավելեւս, որ այդ ընթացքում հեռավորության վրա ենք պահպանել մեր հարաբերությունները: Բայց այդ ամենը հաղթահարելով հանդերձ՝ հասկացանք, որ իրար, իսկապես, համապատասխան ենք: Եվ, այո՛,  պետք է ասեմ, որ սրտով եմ առաջնորդվել: Սերը մի փոթորիկ է, կարող ես մտածել տասնյակ երեւույթների մասին, բայց երբ գալիս է այդ փոթորիկը, սիրտդ բաբախում է ուրիշ կերպ եւ զգում ես, որ ժամանակն է կայացնելու այդ որոշումը»:

Ի դեպ, հարսանեկան արարողությունը հարուստ էր մի շարք անակնկալներով: Մենապարով հանդես եկավ ոչ միայն հարսիկը, այլ նաեւ փեսան: Իսկ սկեսուր մայրիկը հանդես եկավ մոր մասին բանաստեղծության ասմունքով, ինչը ջերմ հույզեր պարգեւեց ամենքին: Սարգիսի մայրիկը՝ տիկին Ժաննան, հոգացել էր, որ հարսանիքը լինի հայկական բոլոր ավանդույթները պահպանելով: Եվ հենց այս նպատակով է, որ Հայաստանում տեղի ունեցավ Սիմոնյանների ընտանիքի այս կարեւոր իրադարձությունը:

«Ճիշտն ասած, ցավալի էր, որ մեծ թվով հարազատներ չկարողացան ներկա գտնվել հարսանեկան արարողությանը, որովհետեւ արտասահմանում են: Բայց ցանկացանք, որ լինի իրապես հայկական ավանդական հարսանիք: Էական չէ, թե մեր շուրջն ինչ է կատարվում՝  մենք պետք է պահպանենք մեր ավանդականն ու մեր պատմությունը: Երբ մարդ մտածում է ամուսնության արարողության մասին, փորձում է ամեն կերպ ստեղծել մի միջավայր եւ մի իրողություն, որն անկրկնելի կլինի եւ կանմահացնի ամեն մի պահը, որպեսզի միշտ հիշենք եւ վերապրենք այդ օրը: Կարծում եմ՝ հաջողվեց», - ընդգծեց Ս. Սիմոնյանը:

Դե, իհարկե, էլ ինչ հարսանիք՝ առանց քավորի ու քավորկնոջ: Քավորի ընտրության մասին Սարգիս Սիմոնյանն առանձնահատուկ ջերմությամբ է պատմում. «Բավականին մեծ խնդիր էր դարձել, թե ով  լինելու քավորը, որովհետեւ ինձ ճանաչողները գիտեն, թե ինչ բծախնդիր եմ այդպիսի հարցերում: Հարսանիքի քավորի եւ քավորկնոջ՝ Հայկ եւ Կարինե Կիրակոսյանների հետ ծանոթացել ենք մոտ երեք տարի առաջ: Նրանց ընտանիքի հետ անմիջապես ընկերական շփում ստեղծվեց:  Տարին մեկ անգամ էլ տեսնենք, թե՝ երկու տարին մեկ, Կիրակոսյանները երբեք չեն փոխվում՝ միշտ նույնն են իրենց հումորով, անկեղծությամբ ու մարդկային տեսակով»:

Հարսանիքից հետո՝ Սարգիսն ու Սեդան պատրաստվում են մեկնել Բելգիա, իսկ թե ինչ ծրագրեր ունեն Հայրենիքի հետ կապված տեր եւ տիկին Սիմոնյանները, նորափեսան մանրամասնեց. «Առաջնահերթ կմեկնենք Բելգիա: Ես սփյուռքում եմ մեծացել, հետեւաբար Հայաստանում բնակվելն իմ համար ռադիկալ փոփոխություն կլինի: Ինչքանով կարող եմ համամակերպվել հետագայում, սա հարցի մյուս կողմն է, բայց ցանկությունս մեծ է իմ աշխատանքային փորձն ու գիտելիքներս ներդնել Հայրենիքում: Պարզապես, ներկա դրությամբ՝ պետք է նախ մտածեմ իմ նորաստեղծ ընտանիքի ապահովության մասին եւ այս առումով՝ ճիշտ ընտրությունը Բելգիան է: Դեռ երկու տարի կապրենք այնտեղ, հետո՝ Աստված ցույց կտա ինչ անել»:

Սարգիս Սիմոնյանը վստահ է, որ լինեն Բելգիայում, թե Հայաստանում Սեդան իրենց ապագա բալիկներին կդաստիարակի հայեցի եւ հենց դրա համար էլ ապրելով Եվրոպայում՝ իր կյանքի ուղեկցին փնտրեց ու գտավ Հայաստանում:

Նշենք նաեւ, որ հարսանեկան արարողությանը ներկա էին մի շարք հայտնի հասարակական-մշակութային գործիչներ, այդ թվում՝ «Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար Մարինա Խաչատրյանը, «Ազգային վերահսկողություն» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը, «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ Կարեն Արայանը, դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, դերասանուհի Աննա Գեւորգյանը, KARMA dance studio-յի գեղարվեստական ղեկավար Կարեն Գեւորգյանը եւ այլք: Իսկ մեզ մնում է անսահման երջանկություն եւ անափ սեր մաղթել նորապսակներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ   

Ամերիկացի գիտնականները մոտեցել են երեխաների մոտ վտանգավոր ուռուցքաբանական հիվանդությունների բուժմանը Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի ՀոխիկյանՆիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ ՀամբարյանՍատանա կա, կա ՍատանաՄասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերըԲրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄԿաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորըՈ՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումըՈր մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել...Փաշինյանը հարսի nւ փեսայի հետ պաɲnւմ է... Իսկ հազարավորներն այդպես էլ թագ ու պսակի չեն արժանանա. blognews.am (Video)Պետդումայից Զելենսկիին խորհուրդ է տվել՝ հայտարարել Ուկրաինայի՝ ՌԴ կազմ մտնելու մասինԷրդողանը հայտարարել է Թուրքիայում 3+3 ֆորմատի հանդիպում անցկացնելու պլանների մասինԿենդանակերպի ամենամիայնակ նշաններըՆոր եւ չհրապարակված կադրեր՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքից (տեսանյութ).Starnews.amՀոլիվուդյան աստղեր, որոնք տարիքի հետ ավելի հմայիչ են դարձելՄկրտիչ Արզումանյանը երեկ եւ այսօր Ռոմանոս Պետրոսյանը չի մասնակցել Պապիկյանի հարսանիքինՍրանով իշխանությունները կարող են վերահսկել բոլորիս տեղաշարժը.Նարեկ ՍամսոնյանՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Նոր նշանակում, նորի՞ց ԽԾԲ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԲրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հարցում Մոսկվայի «նոր ծրագրերի» մասինQR կոդի միջոցով բոլոր անձնական տվյալները նվիրում են սրճարաններինԲռնաբարել են եւ նկարահանել. հրեշավոր դեպք միգրանտ երեխաների մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըԱդամի սիրտը դադարեց աշխատել հանուն մեզ ու մեր հայրենիքի…Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 24-ից 30-ըԱռողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանըԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրևանդի փողոցումՍուրեն Պապիկյան, բա մենք էլ ուզում ենք արժանավայել, արժանապատիվ պաշտպանության նախարար ունենանք, ոչ թե ցուցափայտով դասատու․ Մեր գործընկերը իշխանականների՝ լրագրողներին պիտակավորելու մասինԷրդողանի վարկանիշը նկատելիորեն զիջում է ընդդիմության վարկանիշինՀաստատվել է կորոնավիրուսի 814 նոր դեպք, մահացել է 2 մարդՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Ուկրաինա և Վրաստան` ֆորմալ առումով չի լինի, սակայն հասկանալի պատճառով, Արևմուտքն այդ մասին չի հայտարարի. Արտակ ԶաքարյանՍյունիքի ճանապարհներին բուք էՁերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողըՈվքեր են նայելով սեփական ժողովրդի աչքերին՝ նենգաբար ստում.  Գրիգոր Գրիգորյանը փակագծեր է բացումԴոնեցքի «Ալֆա»-ի նախկին հրամանատարը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունըԿրակի ծով Սիրիայի երկնքում. ՌԴ ավիացիան գիշերային ծանր հարված է հասցրել հակառակորդին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Էմպոլի»-«Ռոմա». Հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալԳերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունիՆոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին ՖՈՏՈ. Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱնընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասինՆոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից«Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԳերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել»Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետՀայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ