ՈՒՂԻՂ. Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը Ինչու՞ են AstraZeneca-ով պատվաստումից հետո թրոմբներ առաջանում Մահացել է Իվան Ուրգանտի տատիկը՝ խորհրդային կինոյի աստղ Նինա Ուրգանտը Առաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, նաեւ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր. Նիկոլ Փաշինյան ՀՀ-ում կանցկացվի Ռեստորանային սպորտի բաց առաջնություն.Ֆեդերացիայի հաջողությունների եւ առաջիկա մրցաշարի մասին Պետության պարտավորությունն է օր առաջ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելը, այլ ոչ թե սկուտեղի վրա լրատվականների ձեռքը հանձնելը. Կրպեյան Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները Եթե շատ վճարեն կգնամ այդ քայլին… ՋՈՒՍ Արկտիկայում թերակղզի է անհետացել Որտեղ է մեղրամիսն անցկացնում Սոնա Ռուբենյանը (Photo)


Սերը մի փոթորիկ է. կայացավ Սարգիս Սիմոնյանի հարսանիքը

Հասարակություն

Երեւանի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցիում այսօր իր ամուսնական երդումը տվեց «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ: Ի դեպ, ամուսնական զույգը ոչ թե պատահական, այլ խորհրդանշական օր է ընտրել պսակադրության համար՝ 21.10.2021…

Թե ով վերջապես գրավեց Սարգիս Սիմոնյանի սիրտը, նորափեսան նշում է. «Կյանքիս կեսի անունը Սեդա Սահակյան է: Ասում են՝ «չկա չարիք, առանց բարիք», նրան հանդիպեցի 44 օրյա պատերազմի ընթացքում: Համագործակցում էի «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության խմբի հետ, ովքեր շատ ակտիվ աջակցում էին մեր զինվորներին: Հենց այստեղ էլ ծանոթացա Սեդայի հետ: Ինքս միշտ ինձ հարց էի տալիս, թե ինչպես է մարդը զգում, որ հենց նա է իր համար միակն ու անկրկնելին: Եվ երբ հանդիպեցի Սեդային, հենց այդ զգացողությունն ունեցա…»:

Սովորաբար, իրավաբաններն առաջնորդվում են միայն փաստերով ու մանրակրկիտ ծանրութեթեւ են անում յուրաքանչյուր քայլ, իսկ թե ինչպե՞ս հաջողվեց այս անգամ առաջնորդվել սրտով, Սարգիս Սիմոնյանն անկեղծացավ. «Շատ դժվար պրոցես եմ անցել: Յուրաքանչյուր զույգ, երբ պատրաստվում է ամուսնանալ, մեկ կամ երկու տարի առաջ սկսում են հարսանեկան արարողությանը նախապատրաստվել: Սակայն, մեր դեպքում ընդամենը երեք ամիս առաջ ենք սկսել պատրաստվել  հարսանիքի: Պատկերացրեք, թե ինչ խնդիրներ ենք հաղթահարել կազմակերպչական առումով, առավելեւս, որ այդ ընթացքում հեռավորության վրա ենք պահպանել մեր հարաբերությունները: Բայց այդ ամենը հաղթահարելով հանդերձ՝ հասկացանք, որ իրար, իսկապես, համապատասխան ենք: Եվ, այո՛,  պետք է ասեմ, որ սրտով եմ առաջնորդվել: Սերը մի փոթորիկ է, կարող ես մտածել տասնյակ երեւույթների մասին, բայց երբ գալիս է այդ փոթորիկը, սիրտդ բաբախում է ուրիշ կերպ եւ զգում ես, որ ժամանակն է կայացնելու այդ որոշումը»:

Ի դեպ, հարսանեկան արարողությունը հարուստ էր մի շարք անակնկալներով: Մենապարով հանդես եկավ ոչ միայն հարսիկը, այլ նաեւ փեսան: Իսկ սկեսուր մայրիկը հանդես եկավ մոր մասին բանաստեղծության ասմունքով, ինչը ջերմ հույզեր պարգեւեց ամենքին: Սարգիսի մայրիկը՝ տիկին Ժաննան, հոգացել էր, որ հարսանիքը լինի հայկական բոլոր ավանդույթները պահպանելով: Եվ հենց այս նպատակով է, որ Հայաստանում տեղի ունեցավ Սիմոնյանների ընտանիքի այս կարեւոր իրադարձությունը:

«Ճիշտն ասած, ցավալի էր, որ մեծ թվով հարազատներ չկարողացան ներկա գտնվել հարսանեկան արարողությանը, որովհետեւ արտասահմանում են: Բայց ցանկացանք, որ լինի իրապես հայկական ավանդական հարսանիք: Էական չէ, թե մեր շուրջն ինչ է կատարվում՝  մենք պետք է պահպանենք մեր ավանդականն ու մեր պատմությունը: Երբ մարդ մտածում է ամուսնության արարողության մասին, փորձում է ամեն կերպ ստեղծել մի միջավայր եւ մի իրողություն, որն անկրկնելի կլինի եւ կանմահացնի ամեն մի պահը, որպեսզի միշտ հիշենք եւ վերապրենք այդ օրը: Կարծում եմ՝ հաջողվեց», - ընդգծեց Ս. Սիմոնյանը:

Դե, իհարկե, էլ ինչ հարսանիք՝ առանց քավորի ու քավորկնոջ: Քավորի ընտրության մասին Սարգիս Սիմոնյանն առանձնահատուկ ջերմությամբ է պատմում. «Բավականին մեծ խնդիր էր դարձել, թե ով  լինելու քավորը, որովհետեւ ինձ ճանաչողները գիտեն, թե ինչ բծախնդիր եմ այդպիսի հարցերում: Հարսանիքի քավորի եւ քավորկնոջ՝ Հայկ եւ Կարինե Կիրակոսյանների հետ ծանոթացել ենք մոտ երեք տարի առաջ: Նրանց ընտանիքի հետ անմիջապես ընկերական շփում ստեղծվեց:  Տարին մեկ անգամ էլ տեսնենք, թե՝ երկու տարին մեկ, Կիրակոսյանները երբեք չեն փոխվում՝ միշտ նույնն են իրենց հումորով, անկեղծությամբ ու մարդկային տեսակով»:

Հարսանիքից հետո՝ Սարգիսն ու Սեդան պատրաստվում են մեկնել Բելգիա, իսկ թե ինչ ծրագրեր ունեն Հայրենիքի հետ կապված տեր եւ տիկին Սիմոնյանները, նորափեսան մանրամասնեց. «Առաջնահերթ կմեկնենք Բելգիա: Ես սփյուռքում եմ մեծացել, հետեւաբար Հայաստանում բնակվելն իմ համար ռադիկալ փոփոխություն կլինի: Ինչքանով կարող եմ համամակերպվել հետագայում, սա հարցի մյուս կողմն է, բայց ցանկությունս մեծ է իմ աշխատանքային փորձն ու գիտելիքներս ներդնել Հայրենիքում: Պարզապես, ներկա դրությամբ՝ պետք է նախ մտածեմ իմ նորաստեղծ ընտանիքի ապահովության մասին եւ այս առումով՝ ճիշտ ընտրությունը Բելգիան է: Դեռ երկու տարի կապրենք այնտեղ, հետո՝ Աստված ցույց կտա ինչ անել»:

Սարգիս Սիմոնյանը վստահ է, որ լինեն Բելգիայում, թե Հայաստանում Սեդան իրենց ապագա բալիկներին կդաստիարակի հայեցի եւ հենց դրա համար էլ ապրելով Եվրոպայում՝ իր կյանքի ուղեկցին փնտրեց ու գտավ Հայաստանում:

Նշենք նաեւ, որ հարսանեկան արարողությանը ներկա էին մի շարք հայտնի հասարակական-մշակութային գործիչներ, այդ թվում՝ «Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար Մարինա Խաչատրյանը, «Ազգային վերահսկողություն» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը, «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ Կարեն Արայանը, դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, դերասանուհի Աննա Գեւորգյանը, KARMA dance studio-յի գեղարվեստական ղեկավար Կարեն Գեւորգյանը եւ այլք: Իսկ մեզ մնում է անսահման երջանկություն եւ անափ սեր մաղթել նորապսակներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ   

ՈՒՂԻՂ. Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունըԻնչու՞ են AstraZeneca-ով պատվաստումից հետո թրոմբներ առաջանումՄահացել է Իվան Ուրգանտի տատիկը՝ խորհրդային կինոյի աստղ Նինա ՈւրգանտըԱռաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, նաեւ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր. Նիկոլ ՓաշինյանՀՀ-ում կանցկացվի Ռեստորանային սպորտի բաց առաջնություն.Ֆեդերացիայի հաջողությունների եւ առաջիկա մրցաշարի մասինՊետության պարտավորությունն է օր առաջ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելը, այլ ոչ թե սկուտեղի վրա լրատվականների ձեռքը հանձնելը. ԿրպեյանԴատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներըԵթե շատ վճարեն կգնամ այդ քայլին… ՋՈՒՍԱրկտիկայում թերակղզի է անհետացել Որտեղ է մեղրամիսն անցկացնում Սոնա Ռուբենյանը (Photo)ՊՇՌ-ով մեզ թալանում են, ստերով` կոտորում. Էմիլ ՄարկոսյանԱդրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում ենԱՀԿ-ից հայտնել են, որ «Օմիկրոն» հիմնամանրէի հետևանով մահվան դեպքեր դեռ չեն գրանցվելԻշխանությունը «ով էշ, իրենք փալան» կարգախոսով աշխատում են՝ սպասելով աշխարհաքաղաքական շաբաշների. ՆազարյանՄարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն. ԵՄ դեսպանը՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասինԱդրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում ենելառուսը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում շինարարական աշխատանքներինԼրագրող, ով իր գրիչով եւ պրոֆեսիոնալիզմով այն եզակիներից է, ով տարիներ շարունակ չփոխեց իր գրիչն ու ձեռագիրը, եւ, որ ամենակարեւորն է` սկզբունքներըԻր արտասահմանյան գործուղումներից ընդամենը կեսում է Ալեն Սիմոնյանը խոսել գերիների մասին. Հայկ ՄամիջանյանՍտոկհոլմում այսօր հնարավոր է կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում. ԱԳՆ խոսնակԵղվարդ-Զորավանի երկնքում նկատել են անհասկանալի նյութ շաղ տվող ուղղաթիռի Հիմա քննարկվում են երթուղիները. հիմնական ուղղություններն են` Երասխ-Նախիջևան, Իջևան-Ադրբեջան և Մեղրիի ուղղությունները. ՏԿԵ փոխնախարարԹիվ 68 երթուղու վարորդը վիրավորել է հերոսածին մայրիկին, ով շտապում էր անմահացած որդուն վերջին անգամ տեսած զինվորին տեսակցելու100 հազար դրամը կմուծեն ու կկարողանան կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարել․ ՏԿԵ փոխնախարարԱրմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՀայերը Գլենդելում այրել են Ադրբեջանի դրոշը և բողոքի ցույց արել ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայտնի է Վարդուհի Վարդանյանի որդու երեխայի սեռը. նրանք տեսանյութ են հրապարակել.starnews.am2022 թվականին ԱՊՀ-ի Միջպետական բանկի Խորհրդի նախագահությունն անցել է ՂազախստանինԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՄԱՐԴՆ ՕՐԱԿԱՆ ՈՒՏԻ 1 ԿԻՎԻ Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն. ընտանեկան բռնություն, խուլիգանություն, կաշառակերություն«Բարսելոնան» հունվարին ձեռք կբերի 2 ֆուտբոլիստիԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ԸՆԿԵԼ Է ԺԱՅՌԻՑ ԵՎ ՄԱՀԱՑԵԼ Պատերազմի վերաբերյալ հետքերը թաքցնող, խմբագրող ցանկացած անձ ավելի ծանր պատասխանատվություն է կրելու, քան մյուսները․ Տիգրան ԱբրահամյանԻսրայելը դադարեցնում է վիճելի տեխնոլոգիաների օգտագործումը «օմիկրոնը» վերահսկելու համարՈ՞ր մթերքներն են արգելված սրտի հիվանդությունների ժամանակԳերմանիայում անցկացվել է կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ, տեսանյութ)Ռոնալդուն հատեց 800 գոլի շեմն իր կարիերայումCOVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստման սխեման«Նիկոլ դավաճան» ցուցանակը` Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի դարպասի վրաՍերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցովՀայաստանում կորոնավիրուսի 399 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 13 մարդԻնչու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ. քաղաքագետ«Իրավունք». Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքինԱստղագուշակ՝ դեկտեմբերի 3-ի համարԴեկտեմբերի 3. Օրվա խորհուրդՍպասվում է առանց տեղումների եղանակՀնագետները Նեֆերտիտիի ժամանակաշրջանի գանձեր եւ բրոնզի դարաշրջանի 155 մարդկանց մնացորդներ են հայտնաբերել«Հարազատ եղբայրներ ենք». Լուկաշենկոն՝ իր և Պուտինի փոխհարաբերությունների մասինԵկատերինա 2-րդի նամակը պատվաստման մասին եւ նրա դիմանկարը վաճառվել են 1.26 մլն դոլարովԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ