Ձերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողը Ովքեր են նայելով սեփական ժողովրդի աչքերին՝ նենգաբար ստում.  Գրիգոր Գրիգորյանը փակագծեր է բացում Դոնեցքի «Ալֆա»-ի նախկին հրամանատարը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունը Կրակի ծով Սիրիայի երկնքում. ՌԴ ավիացիան գիշերային ծանր հարված է հասցրել հակառակորդին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալ Գերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունի Նոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին Անընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասին «Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարները Գերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել»


Նրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերին

Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան համար 168 հիմնական դպրոցի բակում բացվեց 44-օրյա պատերազմում կրթօջախի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշաքար:

Վրեժ Ավետիսյան, Սեյրան Պետրոսյան, Գրիգոր Գրիգորյան, Արայիկ Տիգրանյան, Հովհաննես Պողոսյան, Հարություն Շահնազարյան․ նրանք դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներն են, մի քանիսը այն հազարավոր քաջերից, որ սեփական կյանքը նվիրաբերեցին հզոր ու պաշտպանված հայրենիք ունենալու հավատին։ Հայերնասիրություն խորհրդանշող այս անուններն այսուհետ ոսկե տառերով պիտի գրվեն Հայոց Հայրապետի անունը կրող դպրոցի պատմության մեջ։

Հուշաքարի տեղադրման գաղափարը Հովհաննես Պողոսյանի դասընկերներինն էր եւ դպրոցի տնօրենությանը՝ կրթօջախի տարբեր սերունդների սրտերում հավերժացնելու նահատակների հերոսական անունները: Նրանց անավարտ թռիչքը ապրողների համար պիտի դառնա հզոր հայրենիք ունենալու հավերժական խոստում։

Հուշաքարի բացմանը ներկա էին հերոսների ծնողները, ընտանիքի անդամները, հարազատներ, տարբեր տարիների շրջանավարտներ, ուսուցիչներ, աշակերտներ, Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանի ներկայացուցիչներ։

Դպրոցի բակն կրկին բազմամարդ է, բակում յուրատեսակ դաս է․ բացականեր կան։ Հենց այդ բացականերն էլ այսօր կանցկացնեն դասը՝ իրական դաս տալով ներկաներին, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը՝ սիրել սեփական անձից առավել։

Նրանք բացակա են, քանի որ միացել են քաջերի երամին՝ իրենց անունը դրոշմելով հանուն հայրենիի նահատակված դյուցազունների պայծառ համաստեղությունում։

Միայն այսօր ուսուցիչներն էլ աշակերտ են․ սովորում են իրենց սաներից, այն շրջանավարտներից, որոնց հենց իրենք են սովորեցրել լինել հայրենապաշտ, կյանք ու կռվի անհավասար պայքարում հաղթել պատվով։ Ուսուցիչները լուռ են․ նրանք էլ չգիտեն, թե որտեղ է ավարտվելու աշակերտներին կորցնելու վշտի ու նրանց հերոս նահատակ գիտակցելու սահմանը։ Բայց մի բան հաստատ է՝ նրանք թաց աչքերում հպարտության զգացում կա. հայրենասիրության իրենց տված դասը տղաները լավ են սերտել։

Դպրոցի տնօրեն Գոհար Մելիք-Ստեփանյանի կարծիքով՝ նրանք այն տղաներն են, որ բարձր պահեցին ոչ միայն հայրենիքի, այլեւ դպրոցի պատիվը։ Նրանք այն քաջերն են, որ բազում այլ հայորդիների նման նվիրաբերեցին սեփական կյանքը՝ հավիտյան փակելով իրենց աչքերը հզոր հայրենիքի գաղափարի համար։

«Այդ գաղափարի հանդեպ մեծ հավատով սիրահոժար նահատակվեցին՝ սեփական արյունով ներկելով հայոց արնահունց հողը, այդ արյունով գծելով հայրենի երկրի սահմանները։ Եվ մենք՝ ապրողներս, պետք է գիտակցենք, որ այստեղ՝ Հայաստան կոչվող այս փոքրիկ հողակտորի վրա, մեր անելիքը մեծ է, պետք է շարունակենք մեր առյուծ որդիների կիսատ թողած գործը, իրականություն դարձնենք նոր եւ հզոր Հայաստան կերտելու նրանց մարմաջը», - նշեց դպրոցի տնօրենը։

Որպես երկարամյա մանկավարժ՝ նա վստահեցրեց՝ նոր սերունդը վաղը կլինի առավել  կազմակերպված, հաղթաշունչ, չարիքը դիմագրավելու պատրաստ եւ կարող հայություն։ Նա լիահույս է, որ այդ նոր սերունդը մեր հավիտենական թշնամու դեմ պայքարում ոչ թե անզոր ճիչեր կարձակի, ոչ թե կթմբկահարի գալիք վտանգի մասին, այլ ժամանակին կանի ամեն ինչ՝ չեզոքացնելով վտանգը։

«Հովհաննեսը սեր էր իր ողջ էությամբ, սեր դեպի հայրենիքը, մարդը, բնությունը։ Հենց այդ սիրուց դրդված՝ նա նախընտրեց արտերկրում ուսանելու փոխարեն պաշտպանել իր «մայրենիքը»․ այդպես էր նա անվանում Արցախը, քանի որ մայրն արցախցի էր», - մեզ հետ զրույցում նշեց նրա դասվար Լուսինե Մարտիրոսյանը։

Կարգապահ ու ճշտապահ, ընկերներին օգնող ու կարեկից․ այսպես է մշտապես հիշելու նրան դասղեկ Մելինե Հակոբյանը, որը շարունակելու է կրթել նոր հովհաննեսպողոսյաններ։

Դպրոցի բակում իսկական դաս է, հայրենասիրության, միասնության․ հուշաքարը տղաների յուրատեսակ ներկայությունն է, որ գալիք սերունդներին ստիպում է անսալ՝ հայությունը ճակատագրորեն պետք է հարկադրված լինի հիշելու պատերազմի գործին ծառայող գիտությունների մասին եւ պատրաստվի հաղթանակի բերկրալի ժամին։ Նրանց սխրանքն ուղղակի հիշեցում է՝ անմիաբան ու անհամերաշխ ժողովուրդը միայն պատրաստի զոհ է իր հարեւանների համար․պետք է լինել միաշունչ, միակամ հայություն։ Ի դեպ, դպրոցի բակում 6 հերոսների անուններով խորհրդանշական եղեւնիներ տնկվեցին։ Մշտադալար եղեւնիները կխորհրդանշեն նրանց մշտարթուն ներկայությունն ու  կրթօջախի տարբեր սերունդներին կզինեն նույն ոգով ու խիզախությամբ, կամքով ու արիությամբ, որ ունեին իրենք՝ ընտրյալները, լավագույնները։

«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն»․ Վազգեն Առաջինի այս խոր իմաստությամբ են նրա անունը կրող դպրոցում առաջնորդվում ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ աշակերտները։ Այս դարբնոցում լիահույս են՝ ուժեղ ու կուռ Հայաստանը կուղղի իր մեջքը, կունենա հզոր բանակ, կրթված, հայրենասեր սերունդ, ուժեղի կողքին կունենա իր տեղը՝ վերագտնելով երբեմնի փառքն ու հեղինակությունը։

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ձերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողըՈվքեր են նայելով սեփական ժողովրդի աչքերին՝ նենգաբար ստում.  Գրիգոր Գրիգորյանը փակագծեր է բացումԴոնեցքի «Ալֆա»-ի նախկին հրամանատարը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունըԿրակի ծով Սիրիայի երկնքում. ՌԴ ավիացիան գիշերային ծանր հարված է հասցրել հակառակորդին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Էմպոլի»-«Ռոմա». Հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալԳերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունիՆոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին ՖՈՏՈ. Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱնընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասինՆոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից«Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԳերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել»Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետՀայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել«Իրավունք» թերթի հարցազրույցը վերահրապարակվել է թուրքական հայտնի Kafkassam.com պարբերականումՎաշինգտոնը փորձում է ձգձգել Մոսկվայի առաջարկների քննարկումը. ՌԴ ԱԳՆ Լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքիցԻնչպե՞ս ազատվել ավելորդ քաշից առանց մեծ ջանքերի. 6 պարզ կանոն«Բավարարման ենթակա բողոքը`ժամանակին իմ գործունեությունից «վառված» մնացած դատախազը, մերժել է. Neswmedia.am-ը ահազանգի հետքերովՀետ տուր իմ տռուսիկը, Գա՛գո. Քոչարյանի գրասենյակից հորդորում են դիմել ՔՊ-ական գեներալինԻշխանական էլիտան քեֆի է․ այսօր Սուրեն Պապիկյանի հարսանիքն էՎլադիմիր Լեպեխինը «ականապատ դաշտում» բացատրել է, թե ինչու է Սերժ Սարգսյանը հանձնել իշխանությունըՊուտինն ու Փաշինյանը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հեռանկարներըՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի բացառիկ լուսանկարները25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել էՌուսաստանում հանցագործը սպանել է տան անդամներին, այդ թվում՝ երեխայիԴու չզանգես, ես կզանգեմ մամ ջան, ու չիմացավ որ ես էլ էի Արցախում՝ զինվորի համար հաց էի թխում․Մերօրյա հերոս Էդգար Մարգարյանի ուղղինՈւկրաինա է ժամանել ԱՄՆ-ի հատկացրած 200 մլն դոլարի ռազմական օգնության առաջին խմբաքանակըՊուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսովԵկեղեցի-պետություն համագործակցության նոր մակարդակ. ԱՀ պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ«Խեղճ» Բայդենին մղում են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի. Վլադիմիր ՍոլովյովԿալանավորված անձին փաստաբանը փորձել է փոխանցել էլեկտրոնային ծխախոտի սարք, որում եղել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԻնչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքըSOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում. Ընկերության ներկայացուցիչԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը Մոսկվայից ընդունելություն է խնդրելԿարեւոր է՝ ամեն անգամ քո քարը դնելիս զգալ, որ նպաստել ես աշխարհի կառուցմանը...Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Աշոտ Ղուլյանի եղբոր մահվան կապակցությամբCNN. ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կսկսի տարհանել Ուկրաինայում դեսպանատունըՈւ մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք պիտի աշխարհը գունեղ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.Newsmedia.amԱՄՆ-ը ՌԴ-ին խնդրել է չհրապարակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանըՄԻՊ-ի զգուշացումը՝ լրագրողների աշխատանքի որակումների վերաբերյալՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանովՀամայնքային իշխանությունը արդեն իսկ կանգնել է լրջագույն խնդիրների առաջ․ Տավրոս Սափեյանը Թալինում առկա իրավիճակի եւ հնարավոր նոր ընտրությունների մասինԱրփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսըԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայից իր դիվանագետներին տարհանելու հնարավորությունըԵրևանում տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել ադրբեջանցիներին, վերջիններս դիմել են ոստիկանություն․ yerevan.todayՀայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը ուղղված քայլերը թուրքական իշխանությունների օրակարգային հացերի մեջ առհասարակ չեն մտնում․ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ