⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ «Բեւեռի» մոտ նկատվում է բեւեռացումներ Ապրում ենք կեղծ լուրերի, շինծու հերոսների եւ խաղաղություն մուրացողների դարաշրջանում. Ասպրամ Կրպեյան Թուրքիայում փոթորիկը հսկայական վնաս է հասցրել․ կան տուժածներ և զոհեր Ով է Սոնա Ռուբենյանի սկեսուրը Նշվեց Թարիվերդիևի 90-ամյակը. հնչեցին հեղինակի դասական ստեղծագործությունները և կինոերաժշտությունը Հիշում ե՞ք «Հրեշտակների դպրոցը» սերիալի Լևոնին. տեսեք, թե որքան է նա փոխվել Իմ նպատակների քարտեզը. hոգեբան-խորհրդատու եւ քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքը Պետք է հասկանանք՝ ինչո՞ւ արժանացանք այդ ամոթալի վիճակին եւ հետեւություններ անենք. Միքայել Պողոսյան Խորը երակային թրոմբոզ. 6 վաղ նշաններ


Մետրոյի գաղտնի սենյակը լեգե՞նդ, թե՞ իրականություն․ Բացառիկ զրույց

Հանդիպում

Երեւան քաղաքի խորհդրանիշներից մեկի՝ Մետրոյի, դրա նախապատմության, Երիտասարդական մետրոյի քանդակում թաքնված գաղտնի սենյակի լեգենդի, ստորգետնյա քաղաքում թաքնված հիշարժան պատմությունների մասին <<Իրավունքը>> զրուցել է «Կարեն Դեմիրճյանի անվան» Երևանի մետրոպոլիտենի անվտանգության գլխավոր վերահսկիչ  Մուշեղ Բարսեղյանի հետ։

-Պարոն Բարսեղյան, ե՞րբ եւ ո՞ւմ մտահղացմամբ հիմք դրվեց Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկի «Կարեն Դեմիրճյանի անվան» Երևանի մետրոպոլիտենի ստեղծումը:

-20-րդ դարի երկրորդ կեսին Երևան քաղաքն արագ տեմպով զարգանում էր և քաղաքին անհրաժեշտ էին տրանսպորտային նոր միջոցներ։ Խորհրդային Հայաստանի իշխանությունները հասկանում էին, որ քաղաքի բեռնաթափման  և հեղինակության բարձրացման համար անհրաժեշտ է ստեղծել ստորգետնյա փոխադրամիջոց։ Սակայն այդ տարիներին մետրոպոլիտեն կառուցելու հնարավորությունը խիստ սահմանափակ էր՝ շինարարական ծախսերն ահռելի էին և թույլտվություն ստանալը գրեթե անհնար։ 1975 թվականի դրությամբ Խորհրդային միության 16 խոշոր քաղաքներ այդ խնդրով արդեն մերժում էին ստացել Մոսկվայից։

Մետրո կառուցելու գաղափարը Գործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյանին էր, որն էլ հետագայում հավանության արժանացավ Հկկ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի կողմից։

Ա․Քոչինյանին մեծ դժվարությունների գնով հաջողվեց Մոսկվայից թույլատվություն ստանալ 4 կմ երկարությամբ «ատորգետնյա արագընթաց տրավայ» կառուցելու վերաբերյալ։ Որոշման համաձայն որոշ հատվածներում գծերը պետք է դուրս գային երկրի մակերես և կապվեին վերգետնյա տրամվայի գծերին,սակայն այդ ամենը չէր լուծում Երևանի տրանսպորտային խնդիրները։

Մանրակրկիտ տեխնիկատնտեսական հաշվարկներից և հիմնավորումներից հետո ընտրվել էր ստորգետնյա արագընթաց տրամվայ կառուցելու տարբերակը՝Կիևյան փողոցից մինչև Լենինի հրապարակ՝ երկու միջանկյալ կայարաններով։

Շինարարության առաջին պայթեցումն իրականացվեց 1972 թվականին։

Հինգ տարում շինարարները կառուցեցին 3,9կմ երկարությամբ թունել։ Հմուտ շինարարներն այնպիսի չափերով և հեռատեսությամբ էին կատարում շինարարական աշխատանքները, որ հետագայում հնարավոր լիներ դրանք վերափոխել մետրոպոլիտենի թունելների։

1977 թվականին Հկկ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին հաջողվեց համոզել ու հիմնավոր փաստակներով ապացուցել, որ Երևան քաղաքին անհրաժեշտ է մետրոպոլիտեն։

Շատ ջանքեր և ժամանակ պահանջվեց այդ ամենի համար, որի արդյունքը հայտնի է բոլորիս ԽՄԿԿ կենտկոմի և ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշումն է «Երևան քաղաքաում մետրոպոլիտեն կառուցելու մասին»։

-Բոլորս էլ գիտենք, որ մետրոյի պարզ թվացող գործնթացի համար մի հսկայական անձնակազմ է աշխատում, գիտենք որ այն լի է գաղտնիքներով: Ի՞նչ հետաքրքիր դրվագներ կհիշեք մետրոյի ստեղծման պատմությունից:

-Շատ հաճախ ուղևորների համար մետրոյի աշխատանքը պարզ գործընթաց է թվում։ Տեսանելի աշխատակիցների աշխատանքնով չի սահմանափակվում մետրոպոլիտենի աշխատանքները։ Մետրոն 24 ժամ աշխատող կառույց է և հավատացած եղեք, որ այստեղ աշխատում են իրենց գործի նվիրյալները՝ մետրոյի ֆանատները։

Մետրոպոլիտենը ունի մոտ 1000 աշխատակից՝ ադմինիստրատիվ վարչական և տեխնիկական սպասարկման, վերանորոգման անձնակազմերը։

Կան տարբեր մասնագիտությունների աշխատակիցներ ՝ գծային տնտեսության և թունելային կառույցների, գնացքների շահագործման, զննման, վերանորոգման , էլեկտրամատակարարման, էլեկտրամեխանիկական , տնտեսական գնացների շահագործման և նորոգման, կապի և ազդանշանման և երթևեկության։

Համերաշխ կոլեկտիվի, համագործակցված և հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ կարողանում ենք ապահովել մեր սիրելի ուղևորների «արագ, անվտանգ ու անխափան» ուղևորափոխադրումը։

Ես չեմ աշխատել մետրոյում շինարարական աշխատանքներից սկսած:

1980 թվականից Ռոստովի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը ավարտելուց հետո աշխատել եմ Երևանի երկաթուղային կայարանում ՝ որպես ազդանշանման (СЦБ) էլ․ մեխանիկ։ 1992 թվականից տեղափոխվել եմ Երևանի մետրոպոլիտեն՝ սկսելով աշխատանքը էլ․մոնտյորի հաստիքից , մինչև անվտանգ երթևեկության գլխավոր վերահսկիչ։ Աշխատանքի ընթացում իհարկե լինում են շատ դժվարություններ, սակայն դրանք գրեթե միշտ այնպես ենք հարթում , որ ուղևորի մտքով նույնիսկ չանցնի առաջաց խնդիրները, դրանց պատճառներն ու հետևանքները։

-Պարոն Բարսեղյան, մեզնից շատերը լսելեն գաղտնի սենյակների մասին լեգենդը: Ըստ լեգենդի` դռներից մեկը թաքցված է Երիտասարդական մետրոյի քանդակում, ի՞նչ կասեք այս մասին:

Շատերի կարծիքով մետրոյում կան գաղտնի սենյակներ, որոնց մասին տարբեր ժամանակներում պատմվում էին տարբեր լեգենդներ(ժպտում է-հեղ)։ Բացատրեմ՝ կան ստորգետնյա ծառայողական սենյակներ՝ սպասարկող աշխատակիցների համար, որոնք միանշանակ հասանելի չեն ուղևորների և կողմնակի անձանց համար։ Հենց դրանք էլ համարվում են հանրության համար գաղտնի սենյակները։ Մետրոպոլիտենը հանդիսանում է ռազմավարական նշանակության կառույց և յուրաքանչյուր ինֆորմացիա չէ, որ պետք է հասանելի ու մատչելի լինի ազգաբնակցության։

-Ասում են մետրոյի աշխատակիցների համար`մետրոն քաղաք է, քաղաքի տակ, ինչ պատմություններ են թաքնված այդ, քաղաքում:

Երևանի մետրոպոլիտենը փոխադրամիջոց լինելուց բացի համարվում է Երևան քաղաքի զարդերից մեկը։ Այն իրոք քաղաք է քաղաքի տակ։ Այս քաղաքի մուտքը ժպիտով է և ժետոնով։ Մուտք գործելով մետրոպոլիտեն բացահայտում եք ստորգետնյա քաղաքի առեղծվածը, որտեղ կյանքը եռում է 24 ժամ անընդմեջ։ Իր պատմության 40 տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենը փակվել է առաջին և հուսով ենք վերջին անգամ  2020 թվականին ՝ համավարակի պատճառով։

Երբ հայացք ենք գցում Երևանի վերջին երեք դարերի պատմությանը, տեսնում ենք , որ տրանսպորտը յուրաքանչյուր տասնամյակում խնդրահարույց ոլորտ է եղել քաղաքի համար։ Երբ լուծվում էիր մի խնդիրը անմիջապես քաղաքի զարգացմանը զուգընթաց ի հայտ էր գալիս նորը և այդպես շարունակ։ Տրանսպորտային խնդիրների հաղթահարմանը զուգահեռ կերտվում էի նաև քաղաքի պատմությունը։ Խնդիրներ կան նաև այսօր երեք դարյա փորձով գիտի ,որ իր հետագա առաջընթացը ուղիղ համեմատական է դրանց լուծմանը։

Զրույցը՝  ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ «Բեւեռի» մոտ նկատվում է բեւեռացումներԱպրում ենք կեղծ լուրերի, շինծու հերոսների եւ խաղաղություն մուրացողների դարաշրջանում. Ասպրամ ԿրպեյանԹուրքիայում փոթորիկը հսկայական վնաս է հասցրել․ կան տուժածներ և զոհերՈվ է Սոնա Ռուբենյանի սկեսուրըՆշվեց Թարիվերդիևի 90-ամյակը. հնչեցին հեղինակի դասական ստեղծագործությունները և կինոերաժշտությունըՀիշում ե՞ք «Հրեշտակների դպրոցը» սերիալի Լևոնին. տեսեք, թե որքան է նա փոխվել Իմ նպատակների քարտեզը. hոգեբան-խորհրդատու եւ քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքըՊետք է հասկանանք՝ ինչո՞ւ արժանացանք այդ ամոթալի վիճակին եւ հետեւություններ անենք. Միքայել ՊողոսյանԽորը երակային թրոմբոզ. 6 վաղ նշաններԹշնամին զինվում է, իսկ մենք գեներալներ ունենք, որ թուրքին հրավիրում են մեր տարածք. Սերոբ Գասպարյանը ուշագրավ փակագծեր է բացում«Լուծվեց Արաքս գետի երկայնքով երկաթուղու և մայրուղու կառուցման հարցը». Էրդողանն անդրադարձել է Սոչիի եռակողմ հանդիպմանըԼուկաշենկոն ՊՆ է ժամանել ոչ ստանդարտ ուսադիրներովԳիտնականները կորոնավիրուսը 2 վայրկյանում ոչնչացնելու միջոց են հայտնաբերելՄիակ արժանի, հեռանկարային թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է. Փարաքարցիները ընտրում են «Ապրելու Փարաքարը» Նիկոլ, ժամանակին, երբ ԱԺ մտածող պատգամավորները կասկածում էին, որ դու ի վիճակի չես գերագույն գլխավոր դառնալու` ամբիոնը պոկում էիր քո ոճին համաձայն, հիմա համոզվեցիր, որ չես կարող ՆիկոոոոլԵվրոյի վաճառքի գինը 552 դրամ է, դոլարի վաճառքինը՝ 489ՊՆ-ն պահեստազորի սպայական կազմի զորակոչ և զորացրում կհայտարարիԻմ եղբայր Ալիևն ասաց, որ Սոչիում կայացած հանդիպումն արդյունավետ էր․ Էրդողան«Քովիդ-19»-ի «օմիկրոն» հիմնամանրէի գլոբալ տարածման հավանականությունը բարձր է. ԱՀԿՍյունիքը Հայաստան է, Էրդողանը՝ պատերազմ հրահրող․ Ժան-Քրիստոֆ ԲուիսոնԱմենառադիոակտիվ միրգը բանանն էԶովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ էԳագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ դատարանները կատարում են քաղաքական պատվերներ․ Սևակ ՆազարյանՄիխեիլ Սաակաշվիլին դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքներըԴավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունիՕդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանովՆոյեմբերյան քաղաքում բունտ է հասունանում. ծանոթ-բարեկամ սկզբունքով ստիպում են ընտրել իշխանական թեկնածուի՞նԱվստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունըԱրմավիրի նորանշանակ մարզպետը դժգոհ էԲախումներ Թբիլիսիի դատարանի մոտ. Սաակաշվիլու կողմնակիցների ձեռքերին ԱՄՆ-ի և Ուկրաինայի դրոշներ են (տեսանյութ)Covid-19-ի նոր շտամով պայմանավորված` մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվիԵս հայկական մշակույթի խելահեղ ֆանատն եմ. Արսինե Նավասարդյան Այսպես կոչված միջանցքը նույն ճանապարհն է, որի մասին իշխանությունն այսքան ժամանակ խոսում է. Վահան ԲաբայանՔՊ-ական Վահե Ղալումյանն Իջեւանում երկհարկանի առանձնատուն է կառուցում Սա լրիվ ձեռքերը լվացել է Արցախից. Էդուարդ ՇարմազանովԱրցախում կռված «Համզա» խմբավորման հրամանատարը սպանվել է իր ենթակաների կողմիցՎաղարշակ Հարությունյանը նոր պաշտոն կստանա. Hraparak.am«Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում. ԱլիևԹուրքիայում հացի հերթեր են. սոցիալական վիճակը սրվել է23 պատվաստված քաղաքացի մահացել է կորոնավիրուսից. Անահիտ ԱվանեսյանԱյս ապիկար իշխանության պատճառով ստեղծված իրավիճակը ցնցեց ամբողջ հայությանը․ Հակոբ Տեր-ԽաչատուրյանՈր դեպքում և ում է խորհուրդ տրվում պատվաստվել պատվաստանյութի 3-րդ դեղաչափը (տեսանյութ)Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում քաղաքացիների մուտքը կլինի ՊՇՌ թեստով կամ պատվաստման սերտիֆիկատովԱվստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըՏիկտոկերը վտանգել է Երևանի կենդանաբանական այգու առյուծի առողջությունը (տեսանյութ)Դավիթ Տոնոյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացնում է համաճարակային վիճակը երկրումՀանրապետության որոշ շրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետրՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ