Շնորհակալ եմ քեզ` Ադամս, այն հպարտության համար, որ տվել ես ինձ...Հերոսածին մայրիկի գրառումը Ժամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսը Գյումրիում վրաերթի են ենթարկել 38-ամյա կնոջ և 12-ամյա երկու աղջիկների 7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզ Վանաձորում արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք. Իոաննիսյան Թալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց է Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ Վանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի Լեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. Bloomberg


Մեզնից է կախված` Ադրբեջանի հնարավոր տրոհումից ինչ-որ բան կստանա՞նք, թե` ընդհակառակը. Այվազյան

Միջազգային

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ գնահատմամբ` տարածաշրջանում իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ: Ըստ նրա` այս ամենը նման է լուցկու հատիկի, թե ով առաջինը կբռնկի բախումը կամ էլ, ինչպես ասում են` «տոռմուզների» վրա կիջեցվի հակամարտությունը:

- Թե որ տարբերակը կլինի, ժամանակը ցույց կտա, բայց մեզնից էլ է շատ բան կախված: Հիշենք, որ ադրբեջանական կողմն արդեն իրենց մամուլում մեղադրում է Հայաստանին հակաիրանական դաշինքի մեջ ներգրավված լինելու մեջ: Իսկ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի ազդեցության տակ գտնվող իրանական պարբերականները Ալիեւի ծաղրանկարներն են հրապարակում: Ի դեպ, դրան ի պատասխան` Ալիեւն ամոթը կորցրած` Իրանի հոգեւոր առաջնորդի հասցեին ստոր արտահայտություններ է իրեն թույլ տվել եւ անվանել նրան «գավառական մոլլա»: Նաեւ ասել է, թե հայերը իբրեւ Իրանից են եկել Արցախ: Մի խոսքով` հերթական ցնդաբանություններն են հնչեցվել, ինչն Իրանում բավականաչափ ցավագին են ընդունում: Այնպես որ, իրադարձությունները, թե ինչպես կզարգանան, կերեւա այս բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու դեպքում:

– Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Բաքվում փակվել Է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամանեիի «Օջագ Նեջաթ» գրասենյակը: Որն, ըստ Էության, շիա մահմեդականության հիմնական օջախն էր Ադրբեջանում: Ինչպե՞ս են շիա մահմեդականներն արձանագանքել վերոնշյալին:

– Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Թավրիզում ադրբեջանցի թուրքերը ի պաշտպանություն Բաքվի ֆաշիստական ռեժիմի` միտինգներ էին անում, ինչի հետեւանքով բախման մեջ էին մտել ոստիկանության հետ: Այդ օրերին արդեն հրապարակվել էր դատական վճիռներ, ըստ որի, նրանք դատապարտվել են 15 տարվա ազատազրկման: Սա նաեւ պատասխանն է Ալի Խամանեիի գրասենյակի փակման: Իրանի հոգեւոր առաջնորդը դիմել է Ալիեւին եւ փորձել խրատել` ասելով, որ ով իր եղբոր համար փոս է փորում, ինքը կթաղվի այդ փոսի մեջ: Ձեր ասածի պատասխանն է նաեւ մի շարք զորավարժությունները, որոնք տեղի են ունենում թալիշաբնակ շրջանների, Նախիջեւանի մոտ եւ այլն:

– Իրանական մամուլում հայտնվել էր քարտեզ, որտեղ ներկայացվել է Ադրբեջանը մասնատված` տարբեր ազգությունների միջեւ: Որքանո՞վ է սա հնարավոր սցենար այսօր:

– Սա միշտ էլ եղել է հնարավոր եւ գործնական սցենար ե՛ւ Իրանի, ե՛ւ Ռուսաստանի համար, միայն մենք դրան այդքան պատրաստ չենք: Օրինակ` անգամ Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ Վրաստանի հանդեպ: Իրենք Վրաստանի Արեւելքը համարում են իրենցը, իսկ Թիֆլիսն իրենց պատմության գրքերում ներկայացված է` որպես հին ադրբեջանական քաղաք: Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի նաեւ Ռուսաստանից եւ Հյուսիսային Իրանից: Իրանական մի քանի սցենար կա` Ադրբեջանի հետագա ճակատագրի հետ կապված, իսկ Ադրբեջանը վաղուց է հայտարարում, որ ուզում է, որպեսզի, այսպես ասած, ադրբեջանական երկու մասերը միանան: Իսկ Իրանն աջակցում է շիական տարբեր շարժումներին Ադրբեջանի ներսում, որոնց ադրբեջանական ռեժիմը դաժանորեն ճնշում է: Մյուս կողմից թալիշական, լեզգիական խնդիրները կան: Մի հավատացեք, որ 98 տոկոսն Ադրբեջանում ադրբեջանցիներ են: Իրականում 10 միլիոն ադրբեջանցի Ադրբեջանում չկա: 5 միլիոնն արտագաղթել է, մնացած 5 միլիոնից էլ 2,5-ը ազգային փոքրամասնություններ են` թալիշներ, լեզգիներ, թաթեր: Չպետք է մոռանանք նաեւ, որ ներկայիս Ադրբեջանի միջուկը կազմող Շիրվանը հիմնականում թաթաբնակ է, այսինքն` իրանախոս շիրվանցիներ են, որոնք թուրքացվել են: Բաքու քաղաքն էլ ադրբեջանական չէ: Հետեւապես, այդպիսի սցենարը լիովին իրական է եւ մեզնից է կախված` արդյոք Ադրբեջանի հնարավոր տրոհումից ինչ-որ բան կստանանք, թե` ընդհակառակը:

– Չե՞ք կարծում, որ սին են հույսեր կապել ադրբեջանական ազգային փոքրամասնությունների հետ, երբ նրանք անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ որեւէ կերպ չփորձեցին տարանջատվել Ադրբեջանից:

– Այս 30 տարիների ընթացքում պետք էր աշխատել նրանց հետ: 44-օրյա պատերազմը, ինչպես եւ ապրիլյան պատերազմը այն ժամանակն էր, որ առաջին հերթին, որպես ազդանշան, մենք պետք է ճանաչեինք Արցախի անկախությունը: Իսկ եթե մենք անգամ չենք ճանաչել, ինչպե՞ս ենք մեղադրում Ֆրանսիային, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին, որ չեն ճանաչել: Անգամ իրենք են ասում` եթե դուք չեք ճանաչել, էլ ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ` Թուրքիան օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը եւ թեկուզ աշխարհի միակ պետությունն է, որ ճանաչել է իրենց անկախությունը, բայց վերաբնակեցումը կազմակերպեց եւ հիմա էլ չի խորշում Հունաստանի հանդեպ ագրեսիայից: Իսկ մենք բավականաչափ կամք չդրսեւորեցինք: Ամեն դեպքում, հիմա այդքան էլ վատ չէ ուժերի դասավորվածությունը: Ալիեւն այժմ ուժով հնարավորություն չունի ենթարկել իրեն Արցախի մնացած մասը եւ փորձում է բարոյահոգեբանական ճնշում գործադրել արցախահայության ու Սյունիքի հայության վրա, որ մարդիկ ճնշումների ներքո` լքեն այդ տարածքները ու սկուտեղի վրա մատուցեն Ադրբեջանին: Բաքվի իշխանությունն այդքան էլ պինդ ոտքերի վրա չէ կանգնած, իսկ նրա թիկունքին կանգնած Թուրքիայում շուտով կտեսնենք, թե ինչքան մեծ գզվռտոց է սկսվելու` իշխանության համար:

– Փաստորեն, գտնում եք, որ տարածաշրջանային լարվածությունը ոչ միայն չի թուլացել, այլ նաեւ հղի է նոր վտանգներո՞վ:

– Դեռ այն ժամանակ, երբ Իրանը պատերազմի ընթացքում չեզեքություն էր պահպանում, իսկ պատերազմից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանը շնորհավորում էր` հողերի «ազատագրման» հետ կապված, ասել եմ, որ նրանք դեռ արյունոտ արցունքներով են լվացվելու: Իսկ հիմա արդեն քաղում են իրենց կողմնորոշման պտուղները: Իրանն այն ժամանակ պետք է միջամտեր եւ թույլ չտար, որ իրավիճակն այսպիսի ողբերգական ելք ունենա: Այո, այս ամենը հղի է նոր վտանգներով, եւ պետք է այս իրավիճակից հնարավորին չափ օգուտներ քաղել, եթե ճիշտ դրսեւորենք մեզ արտաքին քաղաքականության ոլորտում: Կարծում եմ` եթե պատրաստ լինենք , ապա կարող ենք որոշակի առումով, այսպես ասած, «պլյուսներով» դուրս գալ այս իրավիճակից: Իսկ եթե պատրաստ չենք, կկորցնենք ամեն ինչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընդդիմությունն է հանձնել հողերը. Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուՇնորհակալ եմ քեզ` Ադամս, այն հպարտության համար, որ տվել ես ինձ...Հերոսածին մայրիկի գրառումըԺամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսըԳյումրիում վրաերթի են ենթարկել 38-ամյա կնոջ և 12-ամյա երկու աղջիկների7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզՎանաձորում արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք. ԻոաննիսյանԹալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց էԱռավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀՎանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացիԼեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. BloombergՍտացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը էապես չի փոխվիՏեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքինՈ՞վքեր են Facebook-ի և Instagram-ի էջերը կոտրողները, ինչպե՞ս են կոտրում, ի՞նչ անել, որ չկոտրեն, ինչ անել, եթե արդեն կոտրել ենՏեղ կա, որ 18 մետր է թշնամու պոստը մեզանից հեռու, թշնամին չորս կողմից մխրճված է Սյունիքում․ Ահազանգում է սյունեցի Ներսես ՇադունցըՀաջորդը Վովա Գասպարյանն է. Վարդան ՂուկասյանԴմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնումՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըԻշխանական պատգամավորը սպառնացել և հայհոյել է եզդի գյուղապետին. politik.amՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույցԱյսօր Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ ենՌԴ-ն մեր փոխարեն կրկին մեր հարցերն է լուծում. Վահան ԲաբայանՀունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության նպաստների չափերըԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբՀայաստան վերադարձած 10 հայ գերիների անուններըԻնչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Վանո Սիրադեղյանի հուղարկավորությանը. բացառիկ մանրամասներՀայտնի է՝ ովքեր են վերադարձող ռազմագերիները․ նրանց Ադրբեջանից վերադարձնող ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանումՈստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել էՀաղթել նշանակում է փրկել Հայրենիքը և պատասխանատվության ենթարկել այս ազգադավներին. Գևորգ ԳևորգյանՄի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում. Արմեն ԱշոտյանՍերժ Սարգսյանին հակառուս համարում են 2 խումբ մարդիկ. Արմեն ԱշոտյանՊանթուրքական պրոյեկտն ակտիվացավ և վերակենդանացման շանս ստացավ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն ԱշոտյանՀայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազությունԱՐԹԻԿՑԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍԸ.Արմեն Գեւորգյանի վերաբերյալ նոր որոշում է կայացվելԻնչպես պաշտպանվել Ինստագրամի և Ֆեյսբուքի վրա հարձակումներից«Ինչքա՜ն ցածր ու զզվելի են էն տաքսու վարորդները, որոնց մեքենան իմ սայլակը կա՛մ կկեղտոտի, կա՛մ կվնասի». 44-օրյա պատերազմի մասնակիցԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվելՔննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններՀայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում. Սուրեն ՍարգսյանՌուս խաղաղապահներն ապահովել են Արցախի հեռավոր շրջաններում գյուղաշխատանքների անվտանգ իրականացումըԻշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում.Տիգրան ԱբրահամյանՆախաճաշի լավագույն տարբերակները քաշի կորստի համար. սննդաբանի կարծիքՄարտակերտի բնակիչն իրականացրել է սպանություն՝ մարտական նռնակի պայթեցմամբ․ ԱՀ դատախազությունԼավ է անբարո գործադիրի համար, քանի որ իրեն պետք են անատամ ու կանխատեսելի դատավորներՎանո Սիրադեղյանի հուղարկավորությունն էՓայլանը հարցեր է ուղղել թուրք նախարարին Էրզրումի պատմական հայկական Սուրբ Մինաս եկեղեցու մասինԸնկերս տեսնելով ինձ արնաքամ, անգիտակից վիճակում մտածել է, որ ես էլ չկամ, թողել է ինձ ու վազել օգնության․ Պատերազմի չսպիացող վերքը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ