Շնորհակալ եմ քեզ` Ադամս, այն հպարտության համար, որ տվել ես ինձ...Հերոսածին մայրիկի գրառումը Ժամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսը Գյումրիում վրաերթի են ենթարկել 38-ամյա կնոջ և 12-ամյա երկու աղջիկների 7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզ Վանաձորում արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք. Իոաննիսյան Թալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց է Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ Վանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի Լեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. Bloomberg


Հնդկաստանի ԱԳ նախարարի Հայաստան կատարած այցն ապտակ էր Թուրքիային, Ադրբեջանին և Պակիստանին. միջազգայնագետ

Տեսանյութեր

Օրերս պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Նա ոչ միայն ունեցավ բարձր մակարդակով հանդիպումներ հայաստանյան պետական պաշտոնյաների հետ, այլեւ հանդես եկավ հայտարարությամբ, որ Հնդկաստանը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը` դիվանագիտական ճանապարհով:

Այցի բովանդակության եւ հայ-հնդկական հարաբերությունների հնարավոր արդյունքների մասին «Իրավունքը» զրուցեց միջազգայնագետ-արեւելագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ` Ս. Ջայշանկարի հայաստանյան այցն առաջին հերթին ապտակ էր Թուրքիային, Ադրբեջանին եւ Պակիստանին, ինչը չափազանց դրական է:

– Պետք է խոստովանել, որ, ի վերջո, թեեւ շատ ուշ, բայց Հայաստանի իշխանությունները պատերազմում կրած պարտությունից հետո կարծես, սկսել են այլ ելքեր որոնել ստեղծված իրավիճակից ու հարաբերություններ կառուցել աշխարհի տարբեր ուժերի հետ, որոնք հստակորեն դեմ են Պակիստանին ու Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը: Ըստ իս, պետք է շատ լուրջ վերաբերել Հնդկաստանի հետ հարաբերություններին, որովհետեւ  այն դառնալու է Չինաստանից հետո երկրորդ գերհզոր պետությունը, ինչն անհերքելի փաստ է: Հայաստանյան այցի ժամանակ Հնդկաստանի ԱԳ նախարարը, բացի տնտեսական ծրագրերից, մատնանշեց մի քանի կետեր, թե ինչ ոլորտներում կարող են զարգանալ հայ-հնդկական հարաբերությունները: Ուստի, ունենալով Հնդկաստանի հետ բարիդրացիական բազմադարյա հարաբերություններ, չպետք է սահմանափակվենք լոկ պատմությամբ, այլ իրագործելի նպատակներ առաջ քաշենք: 

– Ի՞նչ կարող է տալ Հայաստանին այս հարաբերությունների խորացումը, եւ ի՞նչ է դրանից շահելու Հնդկաստանը:

– Ամենակարեւորը` ճանապարհ է բացելու Հնդկաստանի համար, որ Իրանի եւ Հայաստանի միջով գնա դեպի Վրաստան եւ Եվրոպա: Սա, բնականաբար, մեզ առիթ է տալու, որ տարածաշրջանում ունենանք տնտեսական արժեք եւ առեւտրի շրջանառություն: Բայց ինձ, որպես միջազգայնագետ-արեւելագետի, ավելի շատ հետաքրքրում է գաղափարախոսական հարթակը: Հնդկաստանում շուտով կտպվի գիրք, որտեղ իմ ներկայացրած հոդվածում նշել եմ բազմաբեւեռ աշխարհի գաղափարաբանության մասին: Այնտեղ կա անդրադարձ նաեւ Հայաստանին: Հետեւապես, կցանկանայի, որ այս ուղղությամբ աշխատեինք, այլ ոչ թե միայն տնտեսական ոլորտը զարգացնեինք եւ հնդկական ճանապարհի մաս կազմեինք: Պետք է կարողանանք մեր բազմադարյա հարաբերությունները նորովի ներկայացնել եւ հասկանալ Հնդկաստանի նոր ազգային գաղափարախոսությունը: Նույն ինքը` Հնդկաստանի արտգործնախարարը, իր հեղինակած գրքում նշել է, որ չի ձգտում պայթյունավտանգ տարածաշրջանում պատերազմների` լինի այն ռեգիոնալ, թե` լոկալ: Նա առաջ է քաշում այն գաղափարը, որ Հնդկաստանը պետք է ունենա իր ազգային գաղափարախոսությունը եւ իր ուրույն արժեքների կրողը լինի:

– Ըստ Ձեզ, մեզ թողնելո՞ւ են խորացնել հայ-հնդկական հարաբերությունները, թե՞ խանդով են դրան վերաբերելու մեր դաշնակիցներն ու թունոտ թշնամիները:

– Բնականաբար, այս ազդակը դրական պետք է գնահատենք նաեւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Այո՛, սա ապտակ էր առաջին հերթին Թուրքիային, Ադրբեջանին եւ Պակիստանին, որոնք միասին զորավարժություններ են անցկացնում, իսկ պատերազմի ժամանակ իրենց դրոշներն էին բարձրացրել աշխարհի չորս կողմում ու սոցիալական մեդիայում: Այս առումով հատկանշական էր այն, որ արցախյան 44-օրյա պատերազմին զուգահեռ սոցիալական ցանցերում պատերազմ էր տեղի ունենում Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ: Սա շատ զարմանալի իրադարձություն էր, ինչին ականատեսն եմ եղել: Սոցցանցային այդ խմբերում հնդիկները պրոպագանդում էին մեր շահերը: Հարյուր հազարավոր հնդիկներ պաշտպանում էին Հայաստանն ու Արցախը, իսկ պակիստանցի օգտատերերը գրում էին նույն ադրբեջանական լոզունգը, թե` «Ղարաբաղը Ադրբեջան է»: Վստահ եմ, որ նրանք նույնիսկ չգիտեն այդ կոնֆլիկտի ծագումնաբանությունը եւ ներկա պատերազմի դեպքերը, ուղղակի, նրանք կարողացել են ստեղծել համաթուրանական դաշինք: Եվ հիմա հարց է ծագում` ինչո՞ւ չպետք է մենք եւս կարողանանք այդ դաշինքի դեմն առնելու համար ստեղծել հակակշիռ ուժ: Բազմիցս ասել եմ, որ պետք է խթան հանդիսանանք հակաթուրանական միջազգային կոալիցիայի ստեղծմանը: Դժբախտաբար, որոշ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում այս հարցին` ասելով, որ մենք փոքր ուժ ենք եւ ոչինչ չենք կարող անել: Մինչդեռ այդպես չէ, սա կարեւոր տարածաշրջան է, եւ մենք վաղուց պետք է քայլեր ձեռնարկեինք: Նույն պատերազմի ժամանակ անընդհատ ասում էի, որ րոպե առաջ պետք է դիմենք Հնդկաստանին, որովհետեւ նրանք պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի կողքին լինել, ինչի վերաբերյալ ազդակներ էին հղել:

– Բացի Հայաստանում հնդկական սերիալներ ցուցադրելուց, ի՞նչ գործուն քայլեր է անում Հայաստանն այս հարաբերություններն էլ ավելի ջերմացնելու համար:

– Եթե չեմ սխալվում, ամեն տարի կազմակերպվում են հնդկական ապրանքների փառատոն-ցուցահանդես: Բայց սա ոչ թե միայն պետական մակարդակով պետք է լինի, այլեւ խրախուսվեն այն կազմակերպությունները, որոնք Հնդկաստանում միջոցառումներ կիրականացնեն եւ ժողովուրդների միջեւ շփումն էլ ավելի բարձր մակարդակի կհասցնեն: Եվ, ի վերջո, կարելի է ռազմական պայմանագիր կնքել Հնդկաստանի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Շնորհակալ եմ քեզ` Ադամս, այն հպարտության համար, որ տվել ես ինձ...Հերոսածին մայրիկի գրառումըԺամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսըԳյումրիում վրաերթի են ենթարկել 38-ամյա կնոջ և 12-ամյա երկու աղջիկների7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզՎանաձորում արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք. ԻոաննիսյանԹալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց էԱռավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀՎանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացիԼեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. BloombergՍտացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը էապես չի փոխվիՏեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքինՈ՞վքեր են Facebook-ի և Instagram-ի էջերը կոտրողները, ինչպե՞ս են կոտրում, ի՞նչ անել, որ չկոտրեն, ինչ անել, եթե արդեն կոտրել ենՏեղ կա, որ 18 մետր է թշնամու պոստը մեզանից հեռու, թշնամին չորս կողմից մխրճված է Սյունիքում․ Ահազանգում է սյունեցի Ներսես ՇադունցըՀաջորդը Վովա Գասպարյանն է. Վարդան ՂուկասյանԴմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնումՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըԻշխանական պատգամավորը սպառնացել և հայհոյել է եզդի գյուղապետին. politik.amՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույցԱյսօր Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ ենՌԴ-ն մեր փոխարեն կրկին մեր հարցերն է լուծում. Վահան ԲաբայանՀունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության նպաստների չափերըԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբՀայաստան վերադարձած 10 հայ գերիների անուններըԻնչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Վանո Սիրադեղյանի հուղարկավորությանը. բացառիկ մանրամասներՀայտնի է՝ ովքեր են վերադարձող ռազմագերիները․ նրանց Ադրբեջանից վերադարձնող ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանումՈստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել էՀաղթել նշանակում է փրկել Հայրենիքը և պատասխանատվության ենթարկել այս ազգադավներին. Գևորգ ԳևորգյանՄի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում. Արմեն ԱշոտյանՍերժ Սարգսյանին հակառուս համարում են 2 խումբ մարդիկ. Արմեն ԱշոտյանՊանթուրքական պրոյեկտն ակտիվացավ և վերակենդանացման շանս ստացավ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն ԱշոտյանՀայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազությունԱՐԹԻԿՑԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍԸ.Արմեն Գեւորգյանի վերաբերյալ նոր որոշում է կայացվելԻնչպես պաշտպանվել Ինստագրամի և Ֆեյսբուքի վրա հարձակումներից«Ինչքա՜ն ցածր ու զզվելի են էն տաքսու վարորդները, որոնց մեքենան իմ սայլակը կա՛մ կկեղտոտի, կա՛մ կվնասի». 44-օրյա պատերազմի մասնակիցԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվելՔննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններՀայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում. Սուրեն ՍարգսյանՌուս խաղաղապահներն ապահովել են Արցախի հեռավոր շրջաններում գյուղաշխատանքների անվտանգ իրականացումըԻշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում.Տիգրան ԱբրահամյանՆախաճաշի լավագույն տարբերակները քաշի կորստի համար. սննդաբանի կարծիքՄարտակերտի բնակիչն իրականացրել է սպանություն՝ մարտական նռնակի պայթեցմամբ․ ԱՀ դատախազությունԼավ է անբարո գործադիրի համար, քանի որ իրեն պետք են անատամ ու կանխատեսելի դատավորներՎանո Սիրադեղյանի հուղարկավորությունն էՓայլանը հարցեր է ուղղել թուրք նախարարին Էրզրումի պատմական հայկական Սուրբ Մինաս եկեղեցու մասինԸնկերս տեսնելով ինձ արնաքամ, անգիտակից վիճակում մտածել է, որ ես էլ չկամ, թողել է ինձ ու վազել օգնության․ Պատերազմի չսպիացող վերքը ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ