2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացում ԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում. Սամվել Մարտիրոսյան Կորոնավիրուսային իրադրությունը մեղմացել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ Փաշինյան ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպք Ազգովի ինքնասպան կլինենք, բայց ադրբեջանցիների տիրապետության տակ երբեք չենք լինի.ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր Ադրբեջանին թույլ չեն տվել հակադարձել Սերժ Սարգսյանի ելույթին Մարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել է Բայդենը չի կարողացել արտասանել կորոնավիրուսի նոր շտամի անվանումը Ավելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին


ՏԻՄ ընտրություններում չտեսա լուրջ համախմբվածություն. Սուքիաս Ավետիսյան

Ներքաղաքական

Հանրապետության մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները հուսադրող չէին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը առանցքային երկու քաղաքներում` Գյումրիում եւ Գորիսում, ջախջախից պարտություն կրեց: Հայրաքաղաք Գյումրիում տեղի ունեցած ընտրություններն «Իրավունքն» ամփոփել է ՀՀԿ Գյումրու շրջանային կազմակերպության խորհրդի նախկին ղեկավար, ԱԺ հինգերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ: Ըստ նրա` ընդհանուր առմամբ, ընտրությունները նորմալ են անցել: Իսկ արդյունքները, կարելի է ասել, որոշակի առումով սպասելի էր:

«ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ, ԱՆԸՆԴՀԱՏ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ՈՎ ՈՒՄԱԿԱՆ Է»

– Պարոն Ավետիսյան, սպասելի էր ասելով` նկատի ունեք այն, որ հաղթած «Բալասանյան» դաշինքն ուժե՞ղ էր, թե՞ այլ նկատառում ունեք:

– Այլ նկատառումներ չունեմ: Հիմնական ասելիքս այն է, որ Գյումրի քաղաքի նախկին իշխանությունը` Սամվել Բալասանյանի ղեկավարությամբ, նորմալ աշխատել է, եւ ժողովուրդը գոհ էր: Այնպես չէ, որ ինչ-որ շատ լուրջ դժգոհություն կար եւ, բնական է, որ սա հաշվի առնելով` մարդիկ գնացին եւ վերընտրեցին Բալասանյանին:

– Ի վերջո, «Բալասանյան» դաշինքն ինչակա՞ն էր: Փաստացի անցողիկ շեմը հաղթահարած առնվազն հինգ ուժերից երեքը հայտարարել էին, որ գործում են ընդդիմադիր դաշտում, իսկ այս դաշինքից մինչ այս պահը նման հայտարարություն չի եղել:

– «Ինչական» ասելը սխալ է: Մենք, չգիտես ինչու, անընդհատ ուզում ենք հասկանալ, թե ով ումական է: Նորմալ դաշինք է, որը նախկին ընտրությունների արդյունքում ընտրվելով` աշխատել էր եւ դրանով վստահություն ձետք բերել քաղաքացիների մոտ: Այնպես որ, ասել, թե այս կամ այն կողմում է, սխալ է: Անկախ նրանից, որ հիմա ՏԻՄ ընտրությունները դարձրել են քաղաքական, պետք է ՏԻՄ-ի ղեկավարությունը` քաղաքապետն ու ավագանին, առաջին հերթին ծառայեն քաղաքին ու քաղաքի ազգաբնակչությանը, այլ ոչ թե ինչ-որ մի ուժի:

Ո՞ՒՄ ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿՁԵՎԱՎՈՐԻ «ԲԱԼԱՍԱՆՅԱՆ» ԴԱՇԻՆՔԸ

– Ըստ էության, Գյումրիում իշխանությունը լինելու է կոալիցիոն: Ըստ Ձեզ` ո՞ւմ հետ «Բալասանյան» դաշինքը կոալիցիա կկազմի` ընդդիմությա՞ն, թե՞ «Քաղաքացիական պայմանագրի»:

– Չեմ կարող ասել ու չեմ էլ ուզում նախօրոք ինչ-որ եզրահանգումներ անել: ժամանակը ցույց կտա, թե ինչպես կլինի: Կարեւորն այն է, որ ինչպիսի կոալիցիա էլ ձեւավորվի, աշխատեն քաղաքի հոգսերը լուծելու համար:

– Բայց Ձեր կարծիքով` ո՞ր ուժերի հետ համագործակցությունը ճիշտ կլինի` հենց գյումրեցիների համար:

– Գուշակություններ չեմ ուզում անել, բայց ում հետ էլ համագործակցի, էլի եմ ասում` պետք է համագործակցի` հանուն քաղաքի զարգացման եւ ժողովրդի խնդիրների լուծման:

– Ընտրությունից հետո` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամներից Համլետ Մոսինյանը հայտարարությամբ հանդես եկավ` պահանջելով Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանի հրաժարականը` Շիրակի մարզպետի պաշտոնից: Ի՞նչ է խմորվում ՔՊ-ականների շարքերում:

– Տեղեկություն չունեմ, իրենց ներքին գործն է, չեմ էլ ուզում նրանց ներքին գործերի հետ կապված ինչ-որ հայտարարություններ անել, որովհետեւ չգիտեմ:

– Ըստ Ձեզ` այս ընտրությունների քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի չմասնակցե՞լն էր, որ փաստացի իշխանությունը կորցրեց երկու կարեւոր համայնքապետերի պաշտոն:

– Չեմ կարող ասել, թե ինչն էր, բայց նաեւ բնական է, որ որոշակի ազդեցություն ունեցել է:

«ՀՀԿ-Ն ՓՈՐՁԵՑ ԻՐ ՀԱՄԵՍՏ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ՎԵՐՑՆԵԼ»

–Ի՞նչը խանգարեց Հանրապետական կուսակցությանը հաջողության հասնել Գյումրիի ՏԻՄ ընտրություններում:

– Գիտեք, չէի ասի, թե անհաջողություն է գրանցել Հանրապետականը, որովհետեւ մեր կուսակցությունը, համենայնդեպս, անցողիկ շեմը հաղթահարել է, ինչը եւս համարում եմ հաջողություն: Իհարկե, ցանկալի կլիներ ավելի շատ ձայներ ունենալ, բայց նախ պետք է հաշվի առնենք, որ 10 ուժ էր մասնակցում ընտրություններին եւ երկրորդ` Հանրապետական կուսակցությունը փորձեց իր համեստ հնարավորություններով առավելագույնը վերցնել:

– Կարո՞ղ ենք ասել, որ ընդդիմությունն այդպես էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններից դասեր չքաղեց` հաշվի առնելով այն, որ այս անգամ էլ չհամախմբվեցին, եւ 10 կուսակցություն մտավ ընտրապայքարի մեջ, ու էլի ձայներ փոշիացվեցին:

– Ձայներ փոշիացնելը մի քիչ հարաբերական է ասված, որովհետեւ այսպես կարող էինք ասել այն դեպքում, երբ նույն դաշտում գտնվող ուժերը փորձեին իրար հետ մրցել: Բայց, կարծես, այդ դեպքում` նման բան չկար: Միեւնույն ժամանակ, ՏԻՄ ընտրություններում չտեսա լուրջ համախմբվածություն` շատուշատ նույն քաղաքական տեսակետ ունեցողների:

– Հանրության ուշադրությունը սեւեռված էր Գորիսում ընթացող ՏԻՄ ընտրությունների վրա, իսկ Գյումրիում ընտրախախտումներ, արտառոց դեպքեր եղա՞ն:

– Որքան տեղեկություն ունեմ` որեւիցե լուրջ ընտրախախտում կամ այլ տիպի միջադեպեր չեն էլ եղել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացումԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումըՀայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում. Սամվել ՄարտիրոսյանԿորոնավիրուսային իրադրությունը մեղմացել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ ՓաշինյանՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպքԱզգովի ինքնասպան կլինենք, բայց ադրբեջանցիների տիրապետության տակ երբեք չենք լինի.ԱՀ ԱԺ նախկին պատգամավորԱդրբեջանին թույլ չեն տվել հակադարձել Սերժ Սարգսյանի ելույթինՄարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել էԲայդենը չի կարողացել արտասանել կորոնավիրուսի նոր շտամի անվանումըԱվելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացվի ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ ամբողջապես պատվաստված լինելու հավաստագիրԱդրբեջանցի սպան ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հուղարկավորության ժամանակ ծեծի է ենթարկել լրագրողներինԲլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հայաստանում եւ ԱդրբեջանումՄիջանցք բառ չկա, չի լինելու, չի քննարկվում, հստակ ասվել է մեր և ՌԴ կողմից. Ալեն ՍիմոնյանԻշխանության համառ ջանքերով կալանավորված Աշոտ Մինասյանն իր գիտակից ողջ կյանքը նվիրել է մեր մեծ հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին.Տիգրան ԱբրահամյանԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀայաստանում կան փակ ու դժվարանացանելի ճանապարհներ. Շիրակի ու Արագածոտնի ճանապարհներին մերկասառույց էԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում, Արարատի ու Կոտայքի մարզերումՍյունիքի քաղաքներում ձյուն է տեղում. 13 տարածաշրջանների ճանապարհներ պատված են մերկասառույցով«Հրապարակ». Կրոնափոխ ՀՀԿ-ակա՞ն. Սարգիս Սահակյանը ՀՀԿ-ական է, բայց ՔՊ-ականներին է գովերգումԱդրբեջանի ոստիկանությունն անճանաչելիության աստիճան ծեծել է ընդդիմության առաջնորդ Թոֆիգ ՅագուբլուինՀայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների. Հայկ Կոնջորյան«Ժողովուրդ». Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնելԵվրոպայում պաշտոնապես արգելված է «Սուրբ Ծնունդ» արտահայտությունը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել«Ժողովուրդ». Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. իրավապահները պետք է զբաղվեն«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան«Փաստ». Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտինՃանաչեք ու հիշեք բոլոր նրանց, ովքեր ծառայում են Ալեւի շահերը ՀՀ֊ում սպասարկող թշնամասեր իշխանություններին. ԿարապետյանՍիրված դերասանները` տարիներ անցՄարիամ Փաշինյանն Իսպանիա է գնացելՆիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօրԺողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ ենԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԿԻՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԼՈՒԾԵԼ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ»«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ»«ԲԵՎԵՌԻ» ՄՈՏ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄՆԵՐ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմԻՆՉՈՒ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑԻնչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում«ԲԵՎԵՌ» ՕՊԵՐԱՑԻԱՆ. ՀՈՂԱՏՈՒՆ ԱՆՏԱՆԵԼԻ՞ Է ԴԱՐՁԵԼՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համարԱյսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո Մովսեսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ