Լեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. Bloomberg Ստացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան Աբրահամյան Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի Տեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքին Ո՞վքեր են Facebook-ի և Instagram-ի էջերը կոտրողները, ինչպե՞ս են կոտրում, ի՞նչ անել, որ չկոտրեն, ինչ անել, եթե արդեն կոտրել են Տեղ կա, որ 18 մետր է թշնամու պոստը մեզանից հեռու, թշնամին չորս կողմից մխրճված է Սյունիքում․ Ահազանգում է սյունեցի Ներսես Շադունցը Հաջորդը Վովա Գասպարյանն է. Վարդան Ղուկասյան Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ը


«Միջակություններն այլասերեցին ամեն ինչ` արվեստը, գիտությունը, քաղաքականությունը».ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց Համահայկական գրողների միության նախագահ, Ստեփան Զորյանի գրական ժառանգության ուսումնասիրման եւ հրատարակման հանձնաժողովի նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ հետ:

Ստ. Զորյանի տուն-թանգարանում ստեղծվեց "Զորյանագետների միջազգային ասոցիացիա": Դուք եւս մասնակցում էիք, կմանրամասնե՞ք:

– Վերջին տարիներին նկատելիորեն մեծանում է հետաքրքրությունը մեր գրականության դասական Ստեփան Զորյանի ստեղծագործության նկատմամբ: 1990-ին ավարտված 12-հատորյակի հրատարակումը, որ իրականացրին Զորյանի որդիները` Լեւոն եւ Կարեն Զորյանները, բացառիկ արժեք ունի այս առումով: 2006-ին ստեղծվեց Զորյանի գրական ժառանգության ուսումնասիրման եւ հրատարակման հանձնաժողով, որի նախագահ ընտրվեցի ես, եւ մեծ ծավալի աշխատանք կատարեցինք անտիպ գործերի հրատարակման ուղղությամբ: Լույս են տեսել Զորյանի անտիպ երկերիª "Եռագույն մի ճանապարհ" (2007), "Սրտի մտոք եւ հարգանոք" (2010), "Մահամնա" (2013), "Ստեփան Զորյան. Ուսումնասիրություններ եւ հրապարակումներ" (2014) հատորները, իմ մենագրությունը` "Ստեփան Զորյան. Արձակի արվեստը" (2009): Հանձնաժողովն այժմ շարունակում է իր աշխատանքը` ունենալով Զորյանի թոռնուհու` Հռիփսիմե Զորյանի ջերմ աջակցությունը:

Ահա ինչու բնական էր, որ Վանաձորում` Զորյանի տուն-թանգարանում ստեղծեցինք "Երիտասարդ զորյանագետների դպրոց": Եվ արձագանքը չուշացավ` իմ գրականագետ գործընկերները Ռուսաստանից եւ այլ երկրներից ցանկություն են հայտնել մասնակցել մեր աշխատանքներին` ահա եւ կազմավորվեց "Զորյանագետների միջազգային ասոցիացիան": Սկսել ենք ոգեւորիչ մի գործ, որ կարեւոր է ազգային դեպրեսիան հաղթահարելու համար:

Հոկտեմբերի 14-ին Զորյանի մահվան օրն էր, որքանո՞վ են այսօր կարդում Զորյան:

– Զորյանը սիրված հեղինակ է` երիտասարդները հրապուրված են իր արձակով, կարդում են: Ցավալի է սակայն, որ մեծ դասականը արժանիորեն ներկայացված չէ դպրոցում: Մեր առաջիկա նիստում նաեւ այդ հարցերն ենք քննելու:

Մի այսպիսի խոսք կա` դիմավորում են հագուստով, ճանապարհում խելքով, եթե անդրադառնանք մեր այսօրվա իրականությանը, դա գործո՞ւմ է:

– Իհարկե, գործում է` մեր միակ պրոբլեմն այն է, որ կյանքի բոլոր ասպարեզները հանձնել ենք միջակություններին` նրանք այլասերեցին ամեն ինչ` մեր արվեստը, գիտությունը, քաղաքականությունը: Մեր մշակույթի այգին քաղհանելու կարիք է զգում` համատարած մոլախոտ է:

ԿԳՄՍ նախարարության կրթության պատասխանատուներն այսօր կապող միջոց, խթան ստեղծո՞ւմ են դեպի գիրքն ու գիտությունը:

– Ցավոք, պիտի ասեմ, որ պետական քաղաքականությունը մինչ այսօր տարվել է ի նպաստ... մոլախոտի: Ժամանակ չունենք սպասելու, պիտի ճիշտ հունի մեջ դնենք մշակութային պետական քաղաքականությունը: Համահայկական գրողների միությունը եւ Հայ մտավորականների խորհուրդը փորձում են շտկել իրավիճակը` կփորձեմ մի վերջին անգամ հանդիպել նախարարության պատասխանատուների հետ` ասելու համար, որ այսպես շարունակել չի կարելի: Մի հայ բանաստեղծուհի գրում է, որ դավաճանել է Հայրենիքին... եւ Գրքի երեւանյան փառատոնում ճանաչվում է լավագույն գրող: Սա ուղղակի սարսափ է:

Լինելով մտավորական, դասախոս, գրականագետª երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին երբեք անտարբեր չեք եղել: Ելնելով այսօրվա իրավիճակիցª հիասթափվա՞ծ եք:

– Մտավորականը հիասթափվելու իրավունք չունի: Ուղղակի մենք պրոբլեմ ունենք` մեր հայրենասեր գործիչները, նրանք, ովքեր կանգնած են մեր անկախության ակունքներում, այսօր շփոթահար են` կառավարության քայլերն են մեկնաբանում: Ես հոգնել եմ խոսողներից: Ես գործ եմ պահանջում: Կառավարությունը չի՞ կարողանում կամ չի՞ ուզում` եկեք մենք մտնենք ասպարեզ` տեր կանգնենք մեր երկրին, մշակույթին, մեր գիտությանը, մեր բանակին: Տեսա՞ք` ինչ արեց Առուշ Առուշանյանը` հաղթեց ընտրություններում կալանավայրից: Եվ դա բնական է` ես իրեն շատ լավ գիտեմ ու հարգում եմ` այդ երիտասարդ ու հայրենասեր քաղաքապետը ողջ կյանքում աշխատել է, չի խոսել` ահա ինչու ժողովուրդը վստահեց իրեն ու ձայն տվեց: Նորից ուզում եմ կրկնել բարձր, որ մեր խուլերը լսեն` ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՈՍՔԵՐԻՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ, ԳՈՐԾ ԱՐԵՔ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Լեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. BloombergՍտացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը էապես չի փոխվիՏեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքինՈ՞վքեր են Facebook-ի և Instagram-ի էջերը կոտրողները, ինչպե՞ս են կոտրում, ի՞նչ անել, որ չկոտրեն, ինչ անել, եթե արդեն կոտրել ենՏեղ կա, որ 18 մետր է թշնամու պոստը մեզանից հեռու, թշնամին չորս կողմից մխրճված է Սյունիքում․ Ահազանգում է սյունեցի Ներսես ՇադունցըՀաջորդը Վովա Գասպարյանն է. Վարդան ՂուկասյանԴմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնումՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըԻշխանական պատգամավորը սպառնացել և հայհոյել է եզդի գյուղապետին. politik.amՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույցԱյսօր Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ ենՌԴ-ն մեր փոխարեն կրկին մեր հարցերն է լուծում. Վահան ԲաբայանՀունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության նպաստների չափերըԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբՀայաստան վերադարձած 10 հայ գերիների անուններըԻնչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Վանո Սիրադեղյանի հուղարկավորությանը. բացառիկ մանրամասներՀայտնի է՝ ովքեր են վերադարձող ռազմագերիները․ նրանց Ադրբեջանից վերադարձնող ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանումՈստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել էՀաղթել նշանակում է փրկել Հայրենիքը և պատասխանատվության ենթարկել այս ազգադավներին. Գևորգ ԳևորգյանՄի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում. Արմեն ԱշոտյանՍերժ Սարգսյանին հակառուս համարում են 2 խումբ մարդիկ. Արմեն ԱշոտյանՊանթուրքական պրոյեկտն ակտիվացավ և վերակենդանացման շանս ստացավ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն ԱշոտյանՀայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազությունԱՐԹԻԿՑԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍԸ.Արմեն Գեւորգյանի վերաբերյալ նոր որոշում է կայացվելԻնչպես պաշտպանվել Ինստագրամի և Ֆեյսբուքի վրա հարձակումներից«Ինչքա՜ն ցածր ու զզվելի են էն տաքսու վարորդները, որոնց մեքենան իմ սայլակը կա՛մ կկեղտոտի, կա՛մ կվնասի». 44-օրյա պատերազմի մասնակիցԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվելՔննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններՀայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում. Սուրեն ՍարգսյանՌուս խաղաղապահներն ապահովել են Արցախի հեռավոր շրջաններում գյուղաշխատանքների անվտանգ իրականացումըԻշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում.Տիգրան ԱբրահամյանՆախաճաշի լավագույն տարբերակները քաշի կորստի համար. սննդաբանի կարծիքՄարտակերտի բնակիչն իրականացրել է սպանություն՝ մարտական նռնակի պայթեցմամբ․ ԱՀ դատախազությունԼավ է անբարո գործադիրի համար, քանի որ իրեն պետք են անատամ ու կանխատեսելի դատավորներՎանո Սիրադեղյանի հուղարկավորությունն էՓայլանը հարցեր է ուղղել թուրք նախարարին Էրզրումի պատմական հայկական Սուրբ Մինաս եկեղեցու մասինԸնկերս տեսնելով ինձ արնաքամ, անգիտակից վիճակում մտածել է, որ ես էլ չկամ, թողել է ինձ ու վազել օգնության․ Պատերազմի չսպիացող վերքը ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանըԱՄՀ ղեկավարը գնահատել է համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի վրա օմիկրոն շտամի ազդեցությունըԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԹուրքիան Ուկրաինային ավելի շատ Bayraktar անօդաչուներ է վաճառել, քան հայտնի է. BloombergՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 419, մահվան՝ 27 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 340 396 է, մահվան դեպքերինը՝ 9123ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան․ Ստեփանծմինդա-Լարսը բաց էԱրեւի լրիվ խավարում տեղի կունենա դեկտեմբերի 4-ինՎիեննայում տեղի է ունեցել Իրանի և «4+1» խմբի բանակցությունների վերջին հանդիպումըԱմենավնասակար նախաճաշը. ի՞նչ չի կարելի ուտել առավոտյանԴեկտեմբերի 6-ի հոսանքազրկումների մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ