Կրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները «Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներին Կորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցը Ալիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է «Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ. Լույս.am ՈւՂԻՂ. Ալիևի սպառնալիքը. Հայկ Բաբուխանյան Ջոնսոնը խոստացել է գործի դնել բոլոր միջոցները Ուկրաինայի դեմ ագրեսիան կանխելու համար Եթե Հայաստանը ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, անունն ինչ էլ դնեք, նշանակում է` Հայաստանը բզկտել


«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ» ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՉԷ

Միջազգային

Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններում ակնհայտորեն վերջին շաբաթների սրությունը չկա: Չնայած դրան, նաեւ զգացվում է, որ ներկա «զինադադարը» բավականին խախուտ է: Ավելի ճիշտ, Ալիեւը կարծես թե փորձում է «դեմքը փրկելով», հետ քաշվել, որի հնարավորությունը Թեհրանը չի տալիս:

 

ԱԼԻԵՎԸ ՀՈԽՈՐՏԱԼՈՎ՝ ՆԱՀԱՆՋԵՑ

Այսպես, Իրանի հետ դիմակայությունը Ալիեւը փորձում է պահել քարոզչական դաշտում, որը տեսանելի էր նաեւ ԱՊՀ երկրների ղեկավարների վերջին առցանց գագաթաժողովում նրա ելույթից: Մասնավորապես՝ Հեյդարովիչի այն մտքից, որ ազատագրված տարածքները մինչ այս օգտագործվում էին Իրանից թմրանյութերի տարանցում իրականացնելու եւ Հայաստանով Եվրոպա տեղափոխելու համար: Սակայն անգամ նման համեմատաբար մանր «կծոցը» Թեհրանն անպատասխան չթողեց՝ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեի շուրթերով Ալիեւին, ըստ էության, անվանելով ստախոս, թե նրա մեղադրանքները «շինծու», «միտումնավոր անհիմն» են եւ «ծառայում են միայն Սիոնիստական ռեժիմի շահերին»: Եվ սա այն դեպքում, երբ, ըստ խոսնակի. «Բաքվից ստացվում են մասնավոր եւ դրական հաղորդագրություններ»: Նման է հետեւյալին. Ալիեւը կուլուարային հարթակում սկսել է Իրանի հետ հարաբերությունների կարգավորման փորձեր, բայց ահա հրապարակային հարթակում նման սուր հայտարարություններով պարզապես փորձում է քողարկել նահանջը: Այն, որ գնալով Իրանի հետ սուր հակամարտության, Ալիեւն այնուհետեւ հասկացավ, որ կարող  է լուրջ խնդիրների առաջ կանգնել, պետք է որ նրան ստիպեր հետ քաշվել: Ընդ որում, խնդիրները միայն Իրանի, ասենք նաեւ՝ Ռուսաստանի հետ չեն: Նկատի ունենք նախ այն ազդակները, որոնք Ալիեւին հղեց Հնդկաստանի արտգործնախարարի՝ օրերս Հայաստան կատարած այցը: Ինչպես դեռ մինչ այդ այցն առիթ ունեցել էինք ներկայացնել, Հնդկաստանի նպատակը «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիոն մեգածրագիրն է, որն իրականացվում է Իրանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, եւ որից Թեհրանը ցուցադրաբար սպառնաց Ադրբեջանին հեռացնել: Իսկ ահա Հնդկաստանի ակտիվ քայլերն այդ ուղղությամբ ցուցիչ են, որ Նյու Դելին պատրաստ է այդ հարցում իր շահերը պաշտպանել բոլոր ոտնձգություններից: Այդ թվում՝ թուրքական, եւ այդ մասին նախարարի այցից հետո Անկարային միանգամայն հստակ մեսիջ հղվեց: Այսպես, Անկարայում Հնդկաստանի դեսպանատունը «Twitter»-ի իր էջում տարածեց արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի՝ հայաստանյան այցի տարեգրությունը, մասնավորապես՝ լուսանկար Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրից: Եթե հաշվի առնենք, որ հայտնի չէ մեկ այլ օրինակ, երբ հնդկական որեւէ այլ դեսպանատուն նույնկերպ ներկայացրել է նախարարի հայաստանյան այցը, ապա սա նշանակում է, որ թուրքական դեսպանատունը այսկերպ պաշտոնական Անկարային հստակ զգուշացում հղեց: Թերեւս նաեւ հաշվի առնելով, որ թուրք-ազերիական տանդեմը Հնդկաստանի հիմնական թշնամուն՝ Պակիստանին համարում է իրենց ամենասերտ դաշնակիցը, նրա հետ համատեղ զորավարժություններ է իրականացնում: Գումարած դրան, Պաղեստինին ներկայացնում են, որպես «Զանգեզուրի միջանցքի» շահառու: Եվ, հասկանալի է, որ սեփական շահից զատ նշված հանգամանքը եւս Նյու Դելիին պարտադրեց կտրուկ ակտիվանալ «Հյուսիս-Հարավ» միջանցքի ուղղությամբ, որը բացառում է ամեն մի «թյուրքական միջանցք»:

 

ԿՕԳՆԻ՞ ԷՐԴՈՂԱՆԸ «ՓՈՔՐ ԵՂԲՈՐԸ»

Հաջորդը, իր քայլերով Բաքուն նաեւ Պեկինի հավելյալ ուշադրությունը հրավիրեց կովկասյան ուղղության վրա: Մասնավորապես, իրանական լրատվական դաշտը պահանջվածից առավել ակտիվությամբ լուսաբանեց օրերս կայացած՝ Իրանի եւ Չինաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը հերթական անգամ անդրադարձան այս տարի կնքված իրանա-չինական 25-ամյա համագործակցության փաստաթղթին՝ ընդգծելով «կողմերի վճռականությունը» այդ պայմանավորվածություններն ավարտին հասցնելու հարցում: Հիշեցնենք, այդ փաստաթղթով ենթադրում է Իրանում բազմամիլիարդանոց ներդրումներ, որը հիմնականում ուղղված է «Մետաքսի ճանապարհ» մեգածրագրին եւ դրան հարակից ուղղություններին: Ու եթե Իրանն Ադրբեջանին սպառնում է՝ զրկել կոմունիկացիոն միջանցքի մասնակցությունից, ապա խոսքը ոչ միայն «Հյուսիս-Հարավի», այլ նաեւ՝ չինական նախաձեռնության մասին է: Այս ամենի հետ մեկտեղ նաեւ հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում էր Իրանի արտգործնախարարը, եւ հազիվ այցն ավարտված, նաեւ Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին մեկնեց ՌԴ: Այցի հիմնական նպատակը թեեւ համարվում է Աֆղանստանի ուղղությամբ համագործակցությունը, սակայն իրանցի գեներալը պարզ հասկացրեց, որ ռուս պաշտոնյաների հետ կքննարկի ինչպես երկկողմ ռազմական համագործակցության խորացման հարցերը, այնպես էլ, մասնավորապես, Իրանի դեմ զենքի էմբարգոյի ավարտի ֆոնին Ռուսաստանից զենքի մասշտաբային ձեռքբերումները: Այս ամենը, իհարկե, Ալիեւի համար առավել քան ծանրակշիռ փաստ է, որ Իրանի հետ հակամարտությունն իրոք կարող է ծանր հետեւանքներ ունենալ: Առավել եւս, երբ Թուրքիան միջպետական հարաբերություններում անցել է այնպիսի լկտի գործելաոճի, որը լավ բան չի խոստանում: Բանը հասել է նրան, որ Անկարան, ավելի ստույգ՝ անվտանգության հարցերով Էրդողանի խորհրդական Մեսութ Հաքքի Կասինը սպառնում է պատերազմով Հունաստանին, նաեւ, որ կոչնչացնի Հունաստանում գտնվող ամերիկացի զինվորականներին եւս. «Ամերիկացիներն ունեն 4 բրիգադ Դեդեագաչում (Ալեքսանդրուպոլիսը քաղաք է Հունաստանում): Հինգ րոպեից մեր հրետանին դրանք կհավասարեցնի գետնին»: Ու սրա հետ մեկտեղ Անկարան կգնա՞ ռուս-իրանական ուղղությամբ բախումների, եթե անգամ խաղադրույքին դրված լինի Ադրբեջանի լինել-չլինելը: Ավելին, եթե անգամ ունենար Վաշինգտոնի լիակատար աջակցությունը, էլի ԱՄՆ-ն Թուրքիայի միջոցով պատերազմի մեջ մտնելու բազում խնդիրներ ունի: Մի կողմից, ռուսական հիպերձայնային հրթիռներն են: Մյուս կողմից, ամերիկյան հետախուզությունն օրերս հուզված հայտարարեց, որ Չինաստանը եւս հիպերձայնային միջուկային հրթիռ է փորձարկել, որն ունակ է հարավից՝ լիովին անպաշտպան ուղղությունից ԱՄՆ-ին հարվածել: Այս տարվա սկզբին Պենտագոնը 715 միլիարդ դոլարի բյուջե պահանջեց՝ ասելով, որ այն նախատեսված է հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին հակազդելու համար: Ու հիմա խնդրեմ, Պեկինն ի ցույց է դնում տեխնոլոգիաներ, որոնց հասնելու համար ԱՄՆ-ին դեռ տարիներ են պետք: Ու այս վիճակում Վաշինգտոնը Թուրքիային կուղղորդի՞ Երրորդ աշխարհամարտ սարքելու. գործնականում բացառված է: Կարճ ասած, Ալիեւը, ինչպես եզրակացնելու առիթներ քանիցս ունեցել ենք, իրոք լուրջ մտածելու առիթ ուներ՝ Իրանի հետ հարաբերությունները սրելով, եւ կարծես արդեն պատկերը հստակ է:

 

 

ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսպիսով, պատահական չէր, որ ԱՊՀ երկրների վերջին առցանց գագաթաժողովում ունեցած ելույթում Ալիեւի մոտ գերիշխողը «խաղաղասիրական» նոտաներն էին: Մասնավորապես, որ պատրաստ է համագործակցել Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, այսինքն՝ կողմ է «3+3» հայտնի բանաձեւին. «Այո, մենք պաշտպանեցինք տարածաշրջանային համագործակցության այս հարթակի վերաբերյալ Թուրքիայի նախագահի առաջարկը՝ «3+3»: Հայաստանը դեռ չի արձագանքել: Դուք տեսնում եք, կրկին, Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը: Բայց մենք լիովին աջակցում ենք դրան, եւ դա շատ կարեւոր կլինի տարածաշրջանային զարգացման համար... Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել մեր սահմանների սահմանազատման գործընթացը: Եվ, իհարկե, այս գործընթացի ավարտից հետո՝ գծանշումը: Մենք նաեւ պատրաստակամություն ենք հայտնում Հայաստանի հետ համատեղ սկսել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները: Այս բոլոր նախաձեռնությունները բազմիցս հնչել են իմ եւ Ադրբեջանի այլ պաշտոնյաների կողմից, բայց, ցավոք, դեռեւս դրական արձագանք չեն ստացել հայկական կողմից»:

Բայց ահա, Ալիեւի մեղադրանքը, թե՝ Հայաստանից չեն արձագանքում, առնվազն տարօրինակ է նրանով, որ հենց նույն նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, թե՝ «Հայաստանը պատրաստ է աշխատել իմ նշած բոլոր ուղղություններով»: Այսինքն, սահմանազատում, խաղաղության պայմանագիր, կոմունիկացիաներ եւ այլն: Ու պարզ հարց է ծագում, եթե երկու կողմն էլ պատրաստ է եւ մյուսին է մեղադրում, թե՝ ձգձգում եք, այդ դեպքում ինչո՞ւ այդ գործընթացը չի իրականացվում: Թե՞ իրականացվում է, բայց նաեւ հարկ են համարում հակառակ կողմին մեղադրել, միգուցե «ներքին սպառման» համար: Ամեն դեպքում, Նիկոլի ելույթից կար տպավորություն, որ քիչ երեւացող, բայց ակտիվ աշխատանքներ կան: Այսպես, նրա խոսքով. «Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մենք աշխատում ենք բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ եւ հույս ունենք մոտ ապագայում հասնել կոնկրետ արդյունքների: Սա նշանակում է, որ Հայաստանը կստանա երկաթգծային եւ ավտոմոբիլային կապի ճանապարհ Ռուսաստանի հետ եւ երկաթուղային կապ Իրանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը՝ երկաթգծային եւ ավտոմոբիլային կապ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ՝ Հայաստանի տարածքով»: Այսինքն, եթե «մոտ ապագայում կոնկրետ արդյունքների», այն է՝ կոմունիկացիաների ամբողջական վերագործարկման նման հույսեր կան, ապա այդ իրատեսական կլիներ, եթե եռակողմ հանձնախումբը ¥հասկանալի է, վերին «դաբրոյով¤ արդեն իսկ գործնականում գրեթե լուծած լիներ քաղաքական պայմանավորվածությունների հարցն ու այս պահին կենտրոնացած լիներ տեխնիկական խնդիրների վրա: Ընդ որում, նույնը կարելի է ասել նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների թեմայով, հաշվի առնելով Նիկոլի այս միտքը. «Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորելու նպատակով խոսակցության սկիզբը եւս մեկ գործոն է, որը կարող է կատալիզատորի դեր խաղալ այս հարցում»: Ի՞նչ նկատի ունի «խոսակցության սկիզբ» ասելով, Թուրքիայից եկած «դրական ազդակնե՞րը». չէ, դրանք «ազդակներ» են, «խոսակցություն» չէ: Թե՞ ակնարկում է Բաթումիում 4 ժամով «անհետանալու», ապա Թուրքիայից Երեւան բարձրաստիճան պաշտոնյաների ժամանման մասին հայտնի խոսակցությունների մասին: Եթե իրոք ուր որ է՝ կունենանք կոմունիկացիաների գործարկում, Թուրքիայի ուղղությամբ ակտիվացում, ապա դա նշանակում է, որ ողջ բանակցային գործընթացը տարվում է գաղտնիության պայմաններում, իսկ հրապարակային դաշտ նետված փոխադարձ մեղադրանքներն ընդամենը ներքին դաշտում «աչք փակելու» համար են: Բայց ինչո՞ւ, եթե Նիկոլն առավոտից գիշեր խոսում է «տարածաշրջանային խաղաղությունից» եւ կոմունիկացիաներից, էլ ի՞նչ կարիք կա ընթացքը գաղտնի պահել: Նկատենք, թեեւ նույն ելույթում Նիկոլը հերթական անգամ խոսեց, թե՝ «Մենք, հաղթելով այս տարվա հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ստացանք այս հիմնարար նպատակին հասնելու մանդատ», բայց ահա տեղական մարմինների կիրակի օրվա ընտրություններն այլ բան ցույց տվեցին՝ մասնակցության խայտառակորեն ցածր թվեր եւ երեք առանցքային բնակավայրերում, չնայած մինչեւ իսկ ոստիկանության գործադրման, Նիկոլի պարտություն: Չէ, սրանից հետո «պողպատե մանդատից» խոսելն արդեն վերջնականապես է ծիծաղելի դառնում: Բայց  եթե ստիպված ես այս իրավիճակում որոշիչ թղթեր ստորագրել ու անգամ Սորոս պապիկի վրա հույս դնել չես կարող, ապա մնում է ընթացքը մինչեւ վերջին պահը գաղտնի պահել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Կրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները«Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներինԿորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցըԱլիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆէդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է«Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ. Լույս.amՈւՂԻՂ. Ալիևի սպառնալիքը. Հայկ ԲաբուխանյանՋոնսոնը խոստացել է գործի դնել բոլոր միջոցները Ուկրաինայի դեմ ագրեսիան կանխելու համարԵթե Հայաստանը ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, անունն ինչ էլ դնեք, նշանակում է` Հայաստանը բզկտելԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծըԱլեն Սիմոնյանը կարողանում է երկու հարյուր հազար դոլարանոց մեքենա քշի, իսկ վիրավոր զինվորի 13 միլիոնանոց վիրահատությունը թողնում եք ծնողի վրա՞. էս ա Ձեր պետությունը.Newsmedia.am«Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» համատեղ կստանձնեն Թալինի կառավարման պատասխանատվությունըՍիմոնյանը մեքենան տուն չի տանելու. երբ գաք իշխանության` ձեզ է ծառայելու. Բադալյանն` ընդդիմությանըԿրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերըՆիկոլ Փաշինյանի նկարը Հաքին.ազ-ի էջերից չի իջնում. Արեգնազ ՄանուկյանԵրկրաշարժի ցավը է՛լ ավելի հաստատակամ կերպով առաջնորդեց հայությանը՝ կերտելու հաղթանակների մի փառավոր շարք. Արցախի ԱԽՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպքՆիկո՛լ, քո վախերով թուրքին հաղթած հրամանատարներին չես վախեցնի. Էդուարդ ՇարմազանովԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակըԲայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետԱսպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները«Միլան» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումըԴիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում 100 տարի անց պատարագ է մատուցվելՀաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցըՊենտագոնը քննարկել է իրավիճակը Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանինԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ  Պահանջելու ենք արդարացում, այստեղ որևէ հանցակազմ չկա. պատմության ուսուցչի շահերը դատարանում կպաշտպանի Ռուբեն ՄելիքյանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց էՆիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց. Արտակ ԶաքարյանԹոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար 200 հազար դոլար կա. Արեգնազ ՄանուկյանԵղիսաբեթ II-ն սկսել է իշխանության փոխանցումը արքայազն Չարլզին. Daily ExpressՈվ է «վիզ դրել» Աբովյանում հակառուսական ուժի ներկայացուցչին անցկացնելու համարԱյսօր լրանում է 1988-ի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը «Ժողովուրդ»․ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվելԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵգիպտոսի հնագույն դամբարաններում ոսկե լեզուներով մարդկային կմախքներ են հայտնաբերվել«Ժողովուրդ».Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են. Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչների բոյկոտը զուր էրՍպասվում է առանց տեղումների եղանակ«Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին. ինչ դեր են ունեցել Բանդուրյան եղբայրները«Փաստ». ՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող«Հրապարակ». Իշխանությունը Փարաքարում գործի է անցել«Փաստ». ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է. խոսուն ու խորհրդանշական արդյունքներ հատկապես Եղեգնաձորում ու Աբովյանում«Հրապարակ». Երդվել է, որ ոչ մի ուժի չի միանալուՔայլիստ անգրագետ Հովիկի մտքի հերթական գոհարը.Գագիկ ՀամբարյանԿապիտուլյանտը ստացվումա տվել էր իր և հայ ժողովրդի անունից միջանցք բացելու հավանությունը,դրա համար էլ եկել ասում են ամսաթիվը ասեք.Վահան ԲաբայանԱյսօր Բաքվի բռնապետը հերթական անգամ բարբաջել է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասին.Վարդան Ոսկանյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ ՏԻՄ ընտրությունների այս պատկերը ցույց է տալիս, որ այս խարան-իշխանության անկման պրոցեսը սկսում է ուրվագծվել. Գևորգ ԳևորգյանԿառուցողական օրակարգ ընդդիմությունը չի կարող ունենալ, երբ ունեցավ՝ «մեռած է, թաղած չի». Արմեն Աշոտյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ