«Ռեստորանները պետք է պահպանեն սահմանված կանոնները, հակառակ դեպքում կան սանկցիաներ». Անահիտ Ավանեսյան Դիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏԿԵՐ. Ապարանի քաղաքապետի թեկնածու Կարեն Եղիազարյանի ղեկավարած քաղաքում՝դպրոցի ճամփան դժվար է, երկար՝շատերի համար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ . Newsmedia.am ՀՀ այցելելիս պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր ՊԵԿ նախկին նախագահը նշանակվեց Արմավիրի մարզպետ Կրակոցներ՝ Կամիր շուկայի ուղղությամբ (տեսանյութ) 2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացում ԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում. Սամվել Մարտիրոսյան Կորոնավիրուսային իրադրությունը մեղմացել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ Փաշինյան


ՆԻԿՈԼ-ԱԼԻԵՎ ԴԱՇԻՆՔԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՍԿԻ՞ԶԲԸ

Վերլուծություն

Կիրակին հաճելի անակընկալներ բերեց` կապիտուլյանտի թիմը պարտվեց Գյումրի, Գորիս եւ Մեղրի քաղաքներում: Պարտվեց, չնայած կարխրագույն ոստիկանական եւ վարչական լծակների կիրառեմանը եւ «սոցիալական աջակցության» անվան տակ 50 հազարական դրամ փաստացի ընտրակաշառք բաժանելուն: Կապիտուլյանտն իշխանություն չունի նաեւ մայրաքաղաքում` երբեմնի հավատարիմ Հայկ Մարությանն այժմ անհաղթահարելի հակասություններ ունի Նիկոլի հետ եւ երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած` հրաժարվում է հեռանալ: Հետհաշվարկի սկի՞զբ... սակայն քաղաքացիները Ֆեյսբուքում դառնորեն կատակում են. «Շատ մի ուրախացեք, հիմա Գորիսը GPS-ով կհանձնի Ադրբեջանին, իսկ Գյումրին Ալեքսանդրոպոլի պայմանագրով` Թուրքիային»:

 

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Կատակը` կատակ, սակայն առկա է փաստ` հողատուն Կապանի մերձակայկում հերթական բարձունքն է նվիրել թշնամուն: Պատգամավոր Աննա Գրիգորյանն ու Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն ահազանգում են, որ թշնամու ձեռքում է հայտնվել Փելա բարձունքը: Վերլուծաբան Նաիրի Հոխիկյանի խոսքով. «Այդ բարձունքը մի վայրում է, որի վրա կանգնելը թշնամուն կտա անասելի մեծ ռազմավարական առավելություն` թիրախավորելով առնվազն 6 հայկական բնակավայր, վերահսկողության տակ վերցնելով ՀՀ մի շարք ճանապարհներ: Կարեւոր է իմանալ, որ այդ բարձունքը ԽՍՀՄ տարիներին եղել է ՀՀ կազմում»:

Այսինքն` նորանոր դավադիր քայլերի ռիսկն առկա է, ու քանի որ Գեբելսին վաղուց գերազանցած պրոֆեսիոնալ մանիպուլյատորը որոշ հաջողություններ ունի 44-օրյա «խոսացված» պատերազմը «նախկինների» գրպանը գցելու հարցում, ապա չպետք է բացառել, որ հերթական հողատվությունները կարող է փորձել գցել իրեն կրկին «սյունյաց ողջույններ» հղած Սյունյաց ըմբոստ քաղաքապետերի գրպանը... Բայց այնուամենայնիվ, փաստենք` այս կիրակի բացահայտվեց նրա «ռեյտինգի» եւ «ժողովրդական վստահության» փուչ միֆը, եւ պարզ դարձավ, թե իրականում քանի տոկոս քվե նա ունի: Ընդ որում, Գյումրիում նա պարտվեց ընտրողների ռեկորդային ցածր մասնակցության պայմաններում, ինչն ինքնին ենթադրում է գրեթե իդեալական միջավայր վարչական ռեսուրս կիրառելու համար: Այսինքն` պարզ է դառնում, որ ԱԺ ընտրություններում ՔՊ-ի ստացած թվերը նկարած են: Ի հարկե, իր դերը խաղաց նաեւ այն, որ ՏԻՄ ընտրություններում, ի տարբերություն ԱԺ ընտրությունները, չկար բազում քվե փոշիացնող կեղծ ընդդիմադիր կուսակցությունների գործոնը: Հարկ է հիշատակել նաեւ բժիշկ, հասարակական գործիչ Գեւորգ Գրիգորյանի նկատառումը` Նիկոլի վստահության ցուցանիշը գործնականում հավասար է ԱԺ ընտրություններից հետո պատվաստված քաղաքացիների քանակին, այսինքն` 13%-ի կարգի է: Ռեֆորմիստներ կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանն արձանագրում է.

«Կարեւորը հայրենասեր մարդկանց մոտ հույս առաջացավ: Վերջին ամիսներին, հատկապես արտահերթ ԱԺ ընտրություններից հետո մեր երկրի հայրենասեր հատվածի մոտ տիրում էր մեծ հիասթափություն եւ հավատ չկար, որ տեսանելի ապագայում կապիտուլյացիոն ռեժիմին հնարավոր կլինի հաղթել: Երեկվա ՏԻՄ ընտրությունների արդյունքները իրոք հուսադրող են եւ առաջիկայում ՔՊ երեկվա պարտությունները կտան իրենց լուրջ ռեզոնանսը»: Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ անդրադառնում է այն հանգամանքին, որ կապիտուլյանտն անձամբ չի մասնակցել ՏԻՄ ընտրությունների քարոզչությանը, թեեւ ամռանը հոխորտում էր, որ անհնազանդ համայնքապետերից կխլի լծակները. «ՏԻՄ ընտրությունների ամենակարեւոր իրադարձությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ չգնաց քարոզարշավի, չխառնվեց ընտրություններին: Իհարկե, եղել են բազմաթիվ խախտումներ` փող բաժանել, ոստիկաններ, բռնություն եւ այլն, բայց դրանք արդեն ավտոմատի վրա դրած երեւույթներ են` տարբեր իշխանիկներ պարզապես իրենց պարտքն են համարում ընտրախախտումներ անելը: Մինչդեռ Նիկոլը, ամիսներ առաջ հայտարարելով տեղական ինքնակառավարման մարմինները զավթելու հերթական փորձի մասին, անձամբ չմասնակցեց այս գրոհին: Դա կարող է նշանակել երկու բան. կամ Նիկոլը հասկանում է իր իրական ռեյտինգը եւ ընդունում, որ իր երեւալը Գյումրիում կամ Գորիսում ավելի կվնասեր արդյունքներին, կամ երկրում իրական վիճակը չափազանց տագնապալի է, եւ Նիկոլի համար արդեն երկրորդական-երրորդական նշանակություն ունեն ՏԻՄ մարմինները` համեմատած գլոբալ աղետի հետ, որի հանդեպ այժմ կանգնած է երկիրը»:

ՎԻՐԱՎՈՐ ՀՐԵՇԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԾԿՈՒՄՆԵՐԸ

Գլոբալ աղետի ռիսկն, անշուշտ, աշխարհաքաղաքական է` խոշոր խաղացողների շահերի բախման կիզակետում ենք: Բայց դա նաեւ արագացնում է այն, ինչ արտահայտել է Սերժ Սարգսյանն իր «Ծաղկաձորյան թեզերում»` Նիկոլն անխուսափելիորեն պետք է խաբի «ոչ միաբեւեռ խաղացողներից» որեւէ մեկին եւ արդյունքում զրկվի միջազգային փաստացի հովանավորությունից: Իսկ դա մեծացնում է կապիտուլյանտական բոլուկին իշխանությունից զրկելու եւ դրանով միգուցե հետագա կորուստները կանգնեցնելու կամ գոնե նվազեցնելու շանսերը: «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանն արձանագրում է. «ՏԻՄ ընտրություններում իշխանությունը պարտվեց, փոխարենը ընդդիմադիր հիմնական ուժերը չհաղթեցին: Հայաստանում քաղաքականությունը, որ վաղուց է մահացել` գաղտնիք չէ, բայց որ նիկոլիզմը վերջին մի քանի ամսում ահագին նահանջեց` նորություն էր: Նիկոլիզմը ոչ հեռու ապագայում անկասկած սատկելու է, չի մահանալու»: Սատկելու գործընթացը` քաղաքական կյանքի լճացման ֆոնին ինքնին ռիսկեր է գեներացնում հանրության համար: Այսպես, ռիսկերից մեկը այն հսկայական վնասն է, որ հասցնում է քաղաքացիներին եւ բիզնեսին կորոնաՓաշիզմը` համավարակի դեմ պայքարի պատրվակով իրագործվող բիրտ հարկադրանքը, ընդ որում` ամեն օր անկանխատեսելիորեն փոխվող կանոններով: Եթե անգամ մի կողմ դնենք արդեն իսկ գեներացված գործատու-աշխատողներ լարվածությունը, ապա ինքնին այն փաստը, որ տասնյակ, եթե ոչ հարյուր հզարավոր մարդիկ լցված են իրար գլխի ՊՇՌ թեստերի եւ պատվաստումների հերթերում, հղի է շատ լուրջ վարակաբանական ռիսկերով, ընդ որում ոչ միայն չարչրկված քովիդի գծով, որի ցուցանիշներն այդ պատճառով մինչեւ ամսվա վերջ կարող են հասնել 5000 վարակվածների... Էլ չասած` զանգվածային սթրեսի ծանր ու դժվարհաշվարկելի հետեւանքները: Իսկ խունտայի հաջորդ ջղակծկումը լրատվամիջոցների դեմ նոր դրակոնյան սահմանափակումների փորձն է, որն անշուշտ կհասցնի դառնալ օրենք: Այսպես, ներկայացված է երկու նախագիծ` «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխության նախագիծն ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախագիծ, որով արդեն լրագրողների ու ԶԼՄ-ների համար տուգանքներն ու պատժամիջոցներն են սահմանվում: «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագծով ՔՊ-ական պատգամավորները օրենքի մի շարք հոդվածներում նոր կետեր են ավելացրել, որով լրացուցիչ բարդություններ են առաջացնում ԶԼՄ-ների համար: Օրինակ` առաջարկել են օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր` 5-րդ կետով, հետեւյալ խմբագրությամբ. «5) չնույնականացվող աղբյուր` համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»:

Դեպի «սատկելը» գնացող խունտան ձգտում է խեղդել ցանկացած չվերահսկվող տեղեկատվություն, եւ ճիշտն ասած, առանձնապես չենք զարմանա, եթե ԶԼՄ-ներին, քաղհասարակությանն ու ընդդիմությանը արդյունավետ ճնշելու նպատակով սրանք որեւէ պատրվակով արտակարգ դրություն մտցնեն: Հիմա թեւակոխել ենք վտանգներով, բայցեւ` հնարավորություններով լի շրջան:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Ռեստորանները պետք է պահպանեն սահմանված կանոնները, հակառակ դեպքում կան սանկցիաներ». Անահիտ ԱվանեսյանԴիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏԿԵՐ. Ապարանի քաղաքապետի թեկնածու Կարեն Եղիազարյանի ղեկավարած քաղաքում՝դպրոցի ճամփան դժվար է, երկար՝շատերի համար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ . Newsmedia.amՀՀ այցելելիս պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիրՊԵԿ նախկին նախագահը նշանակվեց Արմավիրի մարզպետԿրակոցներ՝ Կամիր շուկայի ուղղությամբ (տեսանյութ)2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացումԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումըՀայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում. Սամվել ՄարտիրոսյանԿորոնավիրուսային իրադրությունը մեղմացել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ ՓաշինյանՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպքԱզգովի ինքնասպան կլինենք, բայց ադրբեջանցիների տիրապետության տակ երբեք չենք լինի.ԱՀ ԱԺ նախկին պատգամավորԱդրբեջանին թույլ չեն տվել հակադարձել Սերժ Սարգսյանի ելույթինՄարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել էԲայդենը չի կարողացել արտասանել կորոնավիրուսի նոր շտամի անվանումըԱվելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացվի ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ ամբողջապես պատվաստված լինելու հավաստագիրԱդրբեջանցի սպան ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հուղարկավորության ժամանակ ծեծի է ենթարկել լրագրողներինԲլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հայաստանում եւ ԱդրբեջանումՄիջանցք բառ չկա, չի լինելու, չի քննարկվում, հստակ ասվել է մեր և ՌԴ կողմից. Ալեն ՍիմոնյանԻշխանության համառ ջանքերով կալանավորված Աշոտ Մինասյանն իր գիտակից ողջ կյանքը նվիրել է մեր մեծ հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին.Տիգրան ԱբրահամյանԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀայաստանում կան փակ ու դժվարանացանելի ճանապարհներ. Շիրակի ու Արագածոտնի ճանապարհներին մերկասառույց էԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում, Արարատի ու Կոտայքի մարզերումՍյունիքի քաղաքներում ձյուն է տեղում. 13 տարածաշրջանների ճանապարհներ պատված են մերկասառույցով«Հրապարակ». Կրոնափոխ ՀՀԿ-ակա՞ն. Սարգիս Սահակյանը ՀՀԿ-ական է, բայց ՔՊ-ականներին է գովերգումԱդրբեջանի ոստիկանությունն անճանաչելիության աստիճան ծեծել է ընդդիմության առաջնորդ Թոֆիգ ՅագուբլուինՀայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների. Հայկ Կոնջորյան«Ժողովուրդ». Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնելԵվրոպայում պաշտոնապես արգելված է «Սուրբ Ծնունդ» արտահայտությունը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել«Ժողովուրդ». Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. իրավապահները պետք է զբաղվեն«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան«Փաստ». Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտինՃանաչեք ու հիշեք բոլոր նրանց, ովքեր ծառայում են Ալեւի շահերը ՀՀ֊ում սպասարկող թշնամասեր իշխանություններին. ԿարապետյանՍիրված դերասանները` տարիներ անցՄարիամ Փաշինյանն Իսպանիա է գնացելՆիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօրԺողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ ենԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԿԻՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԼՈՒԾԵԼ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ»«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ»«ԲԵՎԵՌԻ» ՄՈՏ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄՆԵՐ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ