Թալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց է Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ Վանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի Լեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. Bloomberg Ստացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան Աբրահամյան Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի Տեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքին Ո՞վքեր են Facebook-ի և Instagram-ի էջերը կոտրողները, ինչպե՞ս են կոտրում, ի՞նչ անել, որ չկոտրեն, ինչ անել, եթե արդեն կոտրել են Տեղ կա, որ 18 մետր է թշնամու պոստը մեզանից հեռու, թշնամին չորս կողմից մխրճված է Սյունիքում․ Ահազանգում է սյունեցի Ներսես Շադունցը


44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող Երասխում

Հասարակություն

Արարատի մարզի Երասխ համայնքում նոյեմբերի 9-ին պաշտոնապես կբացվի «Պատվո բլուր» հուշահամալիրը: Այն նվիրված է արցախյան 44 օրյա պատերազմի ուղիղ ավարտին ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցության ժամանակ խոցված ռուսական ուղղաթիռի զոհված ռուս օդաչուների հիշատակին: Հենց այդ օրը լրանում է ռուս սպաների՝ մայոր Յուրի Իշչուկի եւ լեյտենանտ Ռոման Ֆեդինիի մահվան առաջին տարելիցը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Միր» հիմնադրամի խորհրդի նախագահ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ:

- Կմանրամասնե՞ք, թե ինչո՞ւ որոշեցիք հանդես գալ այս հուշահամալիրը կյանքի կոչելու նախաձեռնությամբ:

- Ցավոք, շատուշատ ավելի զոհեր ունենք, բայց երկու ռուս սպաները զոհվեցին մեր տարածաշրջանում եւ մեր խաղաղության համար: Մենք, որպես հայ, պարտավոր ենք այս գնահատականը տալու եւ դրա համար էլ հանդես եկանք այսպիսի նախաձեռնությամբ: Ինձ համար սա մեծ պատիվ է, եւ ինքս պարտավորված էի զգում այս հարցում՝ որպես ՌԴ «Բարեկամության» բարձր պարգեւի արժանացած անձ: Ի դեպ, այս հարցում մեզ լիովին աջակցում են Հայաստանի ռազմաքաղաքական ամբողջ էլիտան: Հիշեցնեմ, որ մինչ այս նախաձեռնությունը՝ մենք վերականգնել ենք Գյումրում «Պատվո բլուրը» եւ Էջմիածնում Օշականի համալիրը:

-  Պարոն Նիկողոսյան, վերջնական արդյունքում ինչպիսի՞ տեսք է ունենալու Երասխի «Պատվո բլուր»-ը:

- Հուշահամալիրի կառուցումը բաղկացած է լինելու 4 փուլերից: Այս տարի ռուս օդաչուների մահվան առաջին տարելիցի կապակցութամբ՝ նոյեմբերի 9-ին տեղի կունենա հուշակոթողի բացման արարողություն: Մենք հարգանքի տուրք կմատուցենք այն ռուս խաղաղապահներին, որոնք խաղաղություն բերեցին մեր երկրին: Այս փուլից հետո՝ նախատեսվում է Գրիբոյեդովի անվան ռազմահայրենասիրական թանգարանի բացումը, ապա կբացվի հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող այգին եւ Եղիա Մարգարեի անվան ռուսական ժամատունը: Ամբողջ համալիրի կառուցման աշխատանքների ավարտը նախատեսում ենք 2025 թվականին:

- Կբացե՞ք փակագծերը, թե ովքե՞ր են նոյեմբերի 9-ին ներկա լինելու հուշակոթողի բացման արարողությանը:

- Մենք փակ փակագծեր չունենք: Այս խորհրդանշական հարթակը երբեք չենք քաղաքականացրել եւ չենք քաղաքականացնելու: Այն ընդամենը մեր հարգանքի տուրքն է ռուս ժողովրդի եւ ռուս զինվորի նկատմամբ: Ընդ որում՝ համալիրի կառուցման աշխատանքներին մասնակցություն են ունենալու ՌԴ բոլոր 85 շրջանները, ՀՀ կառավարությունը, հասարական, քաղաքական, ռազմական մեր ամբողջ գիտակից էլիտան ու եկեղեցին : Այնպես որ, հրավիրելու ենք բոլորին ՝ առանց բացառության:

- Ի հիշատակ զոհված ռուս սպաների այս արարողությունը Ձեր գնահատմամբ՝ էլ ի՞նչ խորհուրդ կարող է ունենալ այսօր՝ պատերազմից ուղիղ մեկ տարի անց:

- Ըստ իս, սա խորհրդանշական կլինի նաեւ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամանական հարաբերությունների ամրապնդման գործում: Մենք այն ազգն ենք, որ մշտապես հարգալից ենք վերաբերել մեր հուշակոթողներին եւ նորերի ստեղծմանը: Հետեւապես, հարգանքի արժանի իրադարձություն է սպասվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Թալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց էԱռավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀՎանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացիԼեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. BloombergՍտացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը էապես չի փոխվիՏեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքինՈ՞վքեր են Facebook-ի և Instagram-ի էջերը կոտրողները, ինչպե՞ս են կոտրում, ի՞նչ անել, որ չկոտրեն, ինչ անել, եթե արդեն կոտրել ենՏեղ կա, որ 18 մետր է թշնամու պոստը մեզանից հեռու, թշնամին չորս կողմից մխրճված է Սյունիքում․ Ահազանգում է սյունեցի Ներսես ՇադունցըՀաջորդը Վովա Գասպարյանն է. Վարդան ՂուկասյանԴմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնումՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըԻշխանական պատգամավորը սպառնացել և հայհոյել է եզդի գյուղապետին. politik.amՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույցԱյսօր Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ ենՌԴ-ն մեր փոխարեն կրկին մեր հարցերն է լուծում. Վահան ԲաբայանՀունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության նպաստների չափերըԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբՀայաստան վերադարձած 10 հայ գերիների անուններըԻնչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Վանո Սիրադեղյանի հուղարկավորությանը. բացառիկ մանրամասներՀայտնի է՝ ովքեր են վերադարձող ռազմագերիները․ նրանց Ադրբեջանից վերադարձնող ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանումՈստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել էՀաղթել նշանակում է փրկել Հայրենիքը և պատասխանատվության ենթարկել այս ազգադավներին. Գևորգ ԳևորգյանՄի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում. Արմեն ԱշոտյանՍերժ Սարգսյանին հակառուս համարում են 2 խումբ մարդիկ. Արմեն ԱշոտյանՊանթուրքական պրոյեկտն ակտիվացավ և վերակենդանացման շանս ստացավ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն ԱշոտյանՀայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազությունԱՐԹԻԿՑԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍԸ.Արմեն Գեւորգյանի վերաբերյալ նոր որոշում է կայացվելԻնչպես պաշտպանվել Ինստագրամի և Ֆեյսբուքի վրա հարձակումներից«Ինչքա՜ն ցածր ու զզվելի են էն տաքսու վարորդները, որոնց մեքենան իմ սայլակը կա՛մ կկեղտոտի, կա՛մ կվնասի». 44-օրյա պատերազմի մասնակիցԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվելՔննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններՀայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում. Սուրեն ՍարգսյանՌուս խաղաղապահներն ապահովել են Արցախի հեռավոր շրջաններում գյուղաշխատանքների անվտանգ իրականացումըԻշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում.Տիգրան ԱբրահամյանՆախաճաշի լավագույն տարբերակները քաշի կորստի համար. սննդաբանի կարծիքՄարտակերտի բնակիչն իրականացրել է սպանություն՝ մարտական նռնակի պայթեցմամբ․ ԱՀ դատախազությունԼավ է անբարո գործադիրի համար, քանի որ իրեն պետք են անատամ ու կանխատեսելի դատավորներՎանո Սիրադեղյանի հուղարկավորությունն էՓայլանը հարցեր է ուղղել թուրք նախարարին Էրզրումի պատմական հայկական Սուրբ Մինաս եկեղեցու մասինԸնկերս տեսնելով ինձ արնաքամ, անգիտակից վիճակում մտածել է, որ ես էլ չկամ, թողել է ինձ ու վազել օգնության․ Պատերազմի չսպիացող վերքը ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանըԱՄՀ ղեկավարը գնահատել է համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի վրա օմիկրոն շտամի ազդեցությունըԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԹուրքիան Ուկրաինային ավելի շատ Bayraktar անօդաչուներ է վաճառել, քան հայտնի է. BloombergՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 419, մահվան՝ 27 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 340 396 է, մահվան դեպքերինը՝ 9123ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան․ Ստեփանծմինդա-Լարսը բաց է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ