Starnews.am-ը գրում է.

Հայկոյի մահից հետո գրեթե բոլորը սպասում էին, որ Հասմիկ Կարապետյանը, ում հետ նա նախկինում տանիք էր կիսել, որևէ ձևով կարձագանքի:

Հասմիկը, սակայն լուռ էր: Թե Հայկոյի՝ հիվանդանոցում գտնվելու օրերին, թե մահից հետո երգչուհին այդպես էլ որևէ մեկնաբանություն չարեց:

Starnews-ն ուսումնասիրել է Հասմիկի՝ տարբեր շրջաններում արված հարցազրույցները. նա չէր խոսում  իրենց հարաբերությունների մասին նաև տարիներ առաջ: Ըստ մեր տեղեկությունների՝ Հասմիկը չէր ցանկանում խոսել Հայկոյի մասին, քանի որ վերջինս բոլոր հարցազրույցներից առաջ զգուշացնում էր, որ իրեն Հասմիկի մասին հարցեր չտան:

Ինչևէ, մենք գտել ենք արխիվային հարցազրույց, որում Հասմիկն իր և Հայկոյի սիրային հարաբերությունների մասին ասել է հետևյալը.

«Չեմ կարող ասել, որ երբ հանրությունը հետաքրքրված է անձնականովդ,  շատ թեթե պրոցես է: Ամբողջ մի ազգ տարված է քո անձնական կյանքով, ամեն ոք քեզ հարցեր է տալիս, քննարկումներ են գալիս,  ի դեպ, ավելի շատ իրականությանը չհապատասխանող: Իհարկե, ցավալի էր… Երբ երկաթից չես, երբ էմոցիոնալ մարդ ես, բնական է, որ այդ հետաքրքրությունը բացասական է անդրադառնում: Գիտակցաբար, ինձ վրա աշխատելով՝ հասա այն գաղափարին, որ դա բնական է:  Ես այսօր արդեն կարող եմ շնորհակալություն հայտնել իմ կյանքի այդ իրադարձությանը, որովհետև կարծում եմ, որ դա ինձ շատ մեծացրեց, իմաստացրեց, իմ մեջ փոխվեցի դեպի դրականը, այսինքն՝ ինքս ինձ ավելի լավ ճանաչեցի, հասկացա,  թե ինձ ինչ է պետք: Յուրաքանչյուր իրադարձության՝ թե լավ, թե վատ, պետք է շնորհակալություն հայտնես, և «անհաջողությունը» պետք է դիտարկես  որպես դաս, քաղես այն, ինչ պետք է ներես և բաց թողես»:

Հավելենք նաև, որ ըստ մեր տեղեկությունների՝ Հասմիկին այդպես էլ չէր հաջողվել ներել Հայկոյին:
Նյութի աղբյուր՝ Starnews.am