Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


Անձամբ էր տեղ հասցնում ամեն նյութական միջոց, հաց ու ջուր. այսօր կապիտան Մելքումյանի մահվան տարելիցն է

Հասարակություն

Այսօր` հոկտեմբերի 15-ին, լրանում է Որոտանի (Կուբաթլու) N զորամասի թիկունքի պետ կապիտան Հովհաննես Վաղարշակի Մելքումյանի մահվան առաջին տարելիցը:

Կապիտան Մելքումյանը Որոտանի ակունքներում կանգնած եւ երկար տարիների փորձ ունեցող զինվորականներից էր: Մարդ, ով խստապահանջ էր, բայց, միեւնույն ժամանակ, խորամուխ ցանկացած զինծառայողի կարիքների մեջ:

Մարտական գործողությունների առաջին իսկ վայրկյանից ղեկավարել է զորամասի թիկունքային ապահովումը, եղել առաջնագծում ու անձամբ վերահսկել ենթակա զինծառայողների կենցաղային պայմանները: Ջրի անսպառ պաշարներն ու սննդի բավականաչափ պաշարները խոսում էին հրամանատարի կազմակերպչական ունակությունների եւ գործին լավագույնս տիրապետելու մասին:

Կռվի օրերին կապիտան Մելքումյանին նույն օրվա ընթացքում կարող էիր տեսնել առաջնագծի դիրքերում, հրետանային ստորաբաժանումների կրակային դիրքերում ու թիկունքում: Անձամբ էր մասնակցում ու իրականացնում թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները` ժամանակին կազմակերպում ու իրականացնում էր տեխնիկաների վառելիքային լիցքավորումը, անձամբ վարելով սննդի մեքենան` նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատարի հետ դիրքեր էր հասցնում սնունդն ու ջուրը: Մշտապես մեքենայի ղեկին էր: Ու այդ ամենը հակառակորդի քթի տակ:

Կապիտան Հովհաննես Մելքումյանը ուժեղ կամքի տեր եւ նվիրված սպա էր: Ոգեւորում էր բոլորին` ստիպելով լինել լավատես ու քաջ, ենթականերին քաջալերում էր, որ հավատան հենց իրենք իրենց:

Հոկտեմբերի 15-ին խառնաշփոթ լուրերի մեջ նաեւ Մելքումյանի անունն էր: Ոչ ոք չէր ուզում հավատալ, քանի որ չէին տեսել: Հույսը դեռ կար, որ տղերքը, այդ թվում նաեւ կապիտան Մելքումյանը մի տեղից լուր կտան: Սակայն հաջորդ առավոտ հաստատվեցին լուրերը: Տղերքը չկային... Մի ամբողջ հզոր սպայական կազմ անհավատալի ակնթարթում, առանց հրաժեշտ տալու գնացին:

Ամեն անգամ կապիտան Մելքումյանին հիշելիս առաջինը նրա անհագ ծիծաղն ես հիշում ` հազվադեպ էր լիաթոք ծիծաղում, բայց ստիպում էր բոլորին հրճվանք ապրել:

Կապիտան Հովհաննես Վաղարշակի Մելքումյան` հայակերտ հայոց բանակի նվիրյալ, անմնացորդ հայրենասեր, ենթակաների խնդիրներին խորամուխ հրամանատար եւ ի վերջո` Հերոս:

Պատիվ ունեմ, պարոն կապիտան…

Ա. Գասպարյան

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ