Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


Հավերժ տանկիստը. այսօր կապիտան Նիկողոսյանի մահվան տարելիցն է

Հասարակություն

Հոկտեմբերի 15… Տարիներ շարունակ այս օրը եղել է ուրախության ու սիրո օր: Տարիներ շարունակ եղել է ընտանիքի ձեւավորման ու աչքալուսանքի օր: Ավաղ... Արդեն մեկ տարի է, ինչ այս օրը վերածվել է ցավի, կարոտի ու սպասումի… Մենք սպասում ենք քեզ…

Այսօր` հոկտեմբերի 15-ին լրանում է Որոտանի (Կուբաթլու) N զորամասի տանկային վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Խոսրովի Նիկողոսյանի մահվան առաջին տարելիցը:

Հրամանատար, ով ուներ ղեկավարման իր ուրույն ձեւն ու տարբերակները: Ինչպես ենթակա անձնակազմը, այնպես էլ վերադաս հրամանատարությունը յուրովի հարգանք էին տածում կապիտան Նիկողոսյանի նկատմամբ: Նրա մարդկային որակների մասին խոսելու համար բառերն ուղակի քիչ են, իսկ թե ինչպիսի սպա ու հրամանատար էր` փաստում են բոլոր ճանաչողները:

Նրա յուրահատուկ հումորները, թեւավոր դարձած խոսքերն այսօր էլ նրա զինվորների ու ընկերների շուրթերին են: Նրա նվիրվածությունը բանակին օրինակելի էր ամենքի համար: Ժամերով, երբեմն նույնիսկ անքուն գիշերներով զորամասում էր մնում անմիջապես լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք դնում էր իր առջեւ: Նիկողոսյանն ուներ վարակիչ ծիծաղ: Ամենալուրջ մարդն անգամ նրա ժպիտով վարակվում ու սկսում էր ժպտալ:

Մարտական գործողությունների սկսման պահին Նիկողոսյանն իր անձնակազմով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում` ներկայացնելու Հայաստանը «Կովկաս 2020» զորավարժությանը: Տղերքը բարձր էին պահել հայրենիքի պատիվը ու անհամբեր սպասում էին վերադարձին: Սպասում էին ստացած փորձն ու գիտելիքները զորավարժադաշտից իրական մարտի դաշտ բերելուն ու հակառակորդին մի լավ դաս տալուն: Սեպտեմբերի 30-ին նրանք արդեն Հայաստանում էին: Անմիջապես մարտի բերեցին երկաթե հսկաներն ու պատրաստ էին մարտի: Դիրքավորվելուց հետո օր ու գիշեր Նիկողոսյանը քայլում էր, զրուցում էր անձնակազմի հետ, բնավորության համաձայն կատակներ անում` բարձրացնելով անձնակազմի տրամադրությունը: Սակայն հոկտեմբերի 15-ի երեկոն արի ու տես պիտի տարբերվեր ու սեւով ներկվեր:

Կապիտան Նիկողոսյանի կյանքում հոկտեմբերի 15-ն ուներ իր ուրույն նշանակությունն ու արժեքը: Բավական չէր, որ ծնվել էր հոկտեմբերի 15-ին, որոշեց նաեւ ամուսնանալ հենց այդ օրը:

Նիկողոսյանը ենթականերին հորդորում էր, որ պետք է քիչ քնել: Ասում էր, որ պետք է վայելել կյանքը: Ճամբարային հավաքների ժամանակ սիրում էր անձնակազմի հետ մի քանի կիլոմետր վազել, իսկ երբ փորձում էին հետ ընկնել իրենից, ծիծաղում էր նրանց վրա ու ստիպում հասնել իրեն: Երբեք չէր հոգնում: Մի քանի կիլոմետր երկարությամբ դիրքերն ամբողջ օրը, առանց կանգառների քայում էր:

Նիկողոսյանի հետ անձնակազմն իրեն պաշտպանված ու վստահ էր զգում: Հզոր տանկիստ ու հրամանատար էր: Սիրում էր ռազմական տեխնիկան: Մշտապես բացատրում էր անձնակազմին, որ լավ տիրապետեն իրենց զինվորական մասնագիտությանը, քանզի մի օր դրանով ստիպված են լինելու պաշտպանել իրենց ու իրենց ընտանիքների կյանքը:

Անմահների շարքում դասված մեր ընկերոջ անունը գրվեց հերոս տղերքի գրքում ու իր ապրած կյանքի օրինակը ուղենիշ կլինի շատերի համար:

Փառք քեզ, հավերժ տանկիստ… Կապիտան Նիկողոսյան քո մարդկային որակներն ու չափանիշները կպարտավորեցնեն մեզ միշտ հիշել քեզ ու բարձր պահել քո անունը:

Ա. Գասպարյան

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ