Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


Պետք չէ հավատալ, որ պատվաստանյութը «պանացեյա» է, ոչ էլ դրանից սարքել աշխարհի մեծ չարիք. Գրիգորյան

Հասարակություն

Առողջապահության նախարարությունը մնաց անդրդվելի: Աշխատողներն այսօրվանից գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, իսկ հակացուցումների դեպքում` տեղեկանք: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք բժիշկ, առողջապահության կազմակերպիչ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

– ՊՇՌ թեստ հանձնելու համար այս օրերին մեծ հերթեր են գոյանում: Որքանո՞վ այս ամենն աղերս ունի հանրային առողջության պահպանման հետ:

– Մարդիկ 30-50 հոգով, առանց դիմակների ու սոցիալական հեռավորություն պահպանելու, կանգնում են հերթի, ինչ է թե` թեստ հանձնեն: Այսինքն` իշխանությունը այդ թեստերը հանձնելու իր նպատակին հասնելու համար պատրաստ է հակահամաճարակային կանոնները խախտել եւ իրենց ստեղծված պայմաններից ելնելով` մեր բնակիչներին վարակել կորոնավիրուսով: Տվյալ պարագայում այդ թեստերի հանձնումը համաճարակի դեմ պայքարի որեւէ նպատակ չի հետապնդում, որովհետեւ թեստ հանձնում են ոչ թե այն մարդիկ, ովքեր պոտենցիալ պետք է պատվաստվեն, այսինքն 60-65+ տարիքային խումբը, որոնք գտնվում են ռիսկի խմբում, այլ հանձնում են աշխատող մարդիկ, ովքեր 20-40 տարեկան են: Մինչդեռ եթե նույնիսկ նրանք վարակվեն կորոնավիրուսով, իրենց մոտ ավելի թեթեւ է արտահայտվելու, քան տարեցների մոտ: Խոսքն, իհարկե, ամենեւին առանձին դեպքերի մասին չէ, երբ հիվանդությունը ծանր ընթացք է ունենում, եւ մարդիկ մահանում են: Նման առանձին դեպքեր նույնիսկ պատվաստված մարդկանց մոտ է հնարավոր: Այնպես որ, պետք չէ հավատալ, որ պատվաստանյութը «պանացեյա» է, ոչ էլ դրանից սարքել աշխարհի մեծ չարիք ու դավադրությունների տեսությունների մի արգասիք: Ես ո՛չ պաթոլոգիկ այս ծայրահեղությանն եմ հակված, ո՛չ այն, բայց ափսոս, որ մեր երկրում այսօր շատ ծայրահեղական է մոտեցումը: Նույնիսկ այնքան ծայրահեղական, որ պատվաստված-չպատվաստված ինչ-որ խարան ու խտրականություն է դրվում: Անգամ այնպիսի մարդասիրական ոլորտում, ինչպիսին բժշկությունն է:

– Ի դեպ, նույնիսկ օրինագիծ է շրջանառվում, որ դեկտեմբերից կորոնավիրուսով վարակված չպատվաստված հիվանդներն իրենց բուժման գումարը իրենք պետք է վճարեն` մոտ 800 հազար դրամ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Գումարի չափն այստեղ այդքան էական չէ, ինչքան այն, որ գործող իշխանությունը պատրաստ է մարդկանց մեջ թշնամանք սերմանել, մարդուն իր հիմնարար իրավունքից զրկել եւ 800 հազար դրամով վախեցնել: Ստացվում է, որ եթե մարդը վերակենդանացման բաժանմունքում հայտնվի եւ պատվաստված չլինի, կարող է իրեն բուժօգնություն ցույց չտա՞ն: Ո՞ր մի իրեն հարգող բժիշկը բուժօգնություն ցույց չի տա, նույնիսկ անվճարունակ հիվանդին:

– Արդեն ամեն ինչ հնարավոր է, հատկապես, որ իշխանությունը գործատուներին «աչքալուսանք» է տալիս, թե իրավունք կստանան պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան չներկայացնող աշխատողին չվճարել:

– Սա էլ է թշնամանքի սերմանում գործատուի եւ աշխատողի միջեւ: Գործում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքը: Խոսքերս հիշեք` դատարանները հեղեղվելու են դիմում-բողոքներով ու հայցերով: Իսկ գործատուները հասկանալու են, որ իրենք պետության արած հիմար քայլերի հետեւանքով պարտվում են դատական գործերը եւ դրամական միջոցներ են վճարում` որպես տուգանք ու փոխհատուցում: Այս մեթոդներն էականապես չեն աշխատելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ