Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


Ինչպես են Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները վերաբերում ՀՀԿ-ի պահանջին

Ներքաղաքական

Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի հետ կապված` Հայաստանի Հանրապետական կուսակցության Երեւանի երիտասարդական կազմակերպությունը (Երեւանի խորհուրդ) կազմակերպում է ստորագրահավաք` Երեւան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով: Ստորագրահավաքը կազմակերպվելու է ամբողջ քաղաքում` բոլոր վարչական շրջանների մեծ զբոսայգիներում, որոնց մասին ՀՀԿ-ականները հավելյալ տեղեկատվություն կտրամադրեն: Նախատեսում են նաեւ հանրային քննարկումներ եւ ստորագրահավաքի իրականացում առցանց հարթակում եւս: Իսկ ստորագրահավաքի ամփոփումից հետո` դիմելու են Երեւանի քաղաքապետարան` գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար: Թե ինչպես են այս նախաձեռնությանը վերաբերում Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները, «Իրավունքը» հարցախույզ է իրականացրել:

Ըստ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ` ընդհանուր առմամբ` լավ է, որ ինչ-որ քայլեր են արվում, որպեսզի Շուշիի անվանումն ամենօրյա շփման մեջ հաճախ հիշատակվի. «Բայց կարծում եմ` կարելի է էլ ավելի գլոբալ նախագծում այն կիրառել, այլ ոչ միայն փողոց անվանակոչելով: Միգուցե, ինչ-որ մի թաղամաս անվանակոչվեր, ինչը մարդկանց հիշողության մեջ առավել կամրապնդվեր: Ուղղակի, որպես ավագանու անդամ, ասեմ, որ Երեւանում հիմնական կենտրոնական փողոցներն արդեն կրում են մեծ գրողների, մշակութային ու ռազմական գործիչների անվանումներ եւ ինչ-որ փոփոխություն անելն այդտեղ անընդունելի եմ համարում: Օրինակ` Մաշտոցի կամ Բաղրամյանի պողոտաները, Նալբանդյան կամ Հանրապետության փողոցները չենք կարող վերանվանել, իսկ նորաստեղծ փողոցը, որտեղ լինելու է նաեւ բնակելի համալիր, արդեն կրում է Մոնթե Մելքոնյանի անունը: Այո, կան նաեւ փողոցներ, որոնք անվանակոչման համար ազատ են, բայց Շուշին այնպիսի մի սիմվոլ է եւ այնպիսի նշանակություն ունի բոլորիս համար, որ եթե ինչ-որ փողոց պետք է անվանակոչենք, ապա այն պետք է լինի համապատասխան: Իհարկե, այն չի կարող լինել համարժեք Շուշի քաղաքին, բայց գոնե ինչ-որ սրտի մխիթարանք պետք է լինի: Հետեւաբար, այստեղ մի քիչ դիլեմատիկ մոտեցում կա, թե այս պարագայում ինչ ենք ուզում ստանալ, որովհետեւ անվանակոչությունն, ըստ իս, չպետք է լինի ինչ-որ երրորդային-չորրորդային փողոց: Միգուցե Շուշին փողոցի անուն չլինի, այլ էստակադա կառուցվի, որն առավել շոշափելի արժեք կարող է ունենալ: Ամեն դեպքում, առաջարկը կգա քաղաքապետարան, բնականաբար ավագանու խմբակցությունները կքննարկեն, նաեւ նախաձեռնողների հետ հնարավոր է քննարկել ու լուծման եզրեր գտնել: Կարծում եմ` կարելի է չշտապել այս հարցում եւ քննարկել հարցը քաղաքապետարանի հետ, որովհետեւ, որքան գիտեմ, նաեւ ինչ-որ թաղամաս է կառուցվում, որը կոչվելու է Շուշի: Ես ավելի կգերադասեի, որ կարողանայինք վարչական շրջաններից մեկն անվանափոխվեր կամ հենց նորաստեղծ ինչ-որ թաղամաս անվանակոչել եւ լիներ ինչպես Քանաքեռ-Զեյթունն է կամ Մալաթիա-Սեբաստիան: Ըստ իս, սա ավելի լավ տարբերակ կլինի: Ամեն դեպքում, դրական եմ գնահատում նախաձեռնությունը եւ կարեւորում եմ, որ հետագա սերունդներն իմանան Շուշիի մասին, բայցեւ հույսս չեմ կորցնում, որ մի գեղեցիկ օր Շուշին կրկին մերն է լինելու»:

Երեւանի «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻ կարծիքով` եւս այս հարցը քննարկելի է. «Մենք ունեցել ենք անվանակոչության հետ կապված նման առաջարկներ: Այս դեպքում` պարզապես, պետք է քննարկենք եւ հասկանանք, թե ինչու, օրինակ, անվանակոչել Շուշի, այլ ոչ Հադրութ կամ գուցե ավելի նպատակահարմար անվանում: Եվ ամենակարեւորն այն է, թե ո՞ր փողոցի մասին է խոսքը: Ինչպես գիտեք, Երեւանում ունենք Արցախի փողոց, ունենք նաեւ տարբեր քաղաքների անուններով փողոցներ, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե որ փողոցի վերաբերյալ կլինի առաջարկը: Իհարկե, կարելի է այդ նախաձեռնությունը դարձնել նախագիծ, բայց տվյալ դեպքում` իրենք որոշել են հանրության շրջանում ստորագրահավաքի ճանապարհով գնալ, մեզ նախաձեռնության վերաբերյալ առաջարկ չի եղել: Համենայնդեպս, ես որեւէ խնդիր կոնկրետ քաղաքական ուժի առաջարկը ներկայացնելու իմաստով չեմ տեսնում: Եթե քննարկումներ ծավալվեն եւ լինի ընդհանուր եզրահանգում անվանակոչության եւ հստակ փողոցի վերաբերյալ, սիրով պատրաստ եմ: Բայց նաեւ դրա բարդությունը մասնագիտորեն շատ լավ գիտեմ: Այստեղ կարեւոր է ճիշտ փողոց ընտրել, որպեսզի թերարժեւորման խնդիր չլինի: Երեւան քաղաքում փողոցների անվանակոչումների հարցը փոքր ինչ բարդ է, որովհետեւ հատկապես նշանակալի փողոց ընտրելու համար լայն քննարկումներ են անհրաժեշտ: Եթե կլինեն այդ քննարկումները, կարելի է այդ հարցին մոտենալ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ