Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ամբողջ հանրությունը ցնցված է այն տեսանյութից, թե ինչպես ոստիկանական համազգեստով հայախոս ենիչերիները սարսափահար մանկահասակ երեխաների աչքի առաջ ծեծելով, հայհոյելով, գետնով քարշ տալով բերման են ենթարկում ՎԱԶԳԵՆ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻՆ, այն էլ` ինչ-որ վարչական խախտման հարցով... Ոստիկանության «հնաբնակները» ոչ միայն զարմացած են, այլեւ ցնցված` ախր միշտ ընդունված է եղել, որ երեխաների ներկայությամբ նույնիսկ վտանգավոր հանցագործի հետ այդպես չվարվել... Իսկ այդ զարհուրելի պատմությունը նաեւ շարունակություն ունեցավ` հաջորդ օրը ցնցումների մեջ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն են տեղափոխել 3 տարեկան տղա երեխայի: Երեխան ցնցման մեջ է ընկել երեկ` ոստիկանների կողմից Քեսաբի 6 հասցեում իր հայրիկին` Վազգեն Ռաֆայելյանի նկատմամբ բռնություն կիրառելուց հետո: Ռաֆայելյանն ասել է, որ երեխայի համար շտապօգնություն են կանչել ու տեղափոխում են հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնել են, որ ներքին անվտանգության վարչությունում ծառայական քննություն է նշանակվել, սակայն ծայրահեղ միամիտ է պետք լինել` կարծելու, որ այդ ճիվաղները կպատժվեն, քանզի կապիտուլյանտական խունտան միտումնավոր է ուժային կառույցները համալրում այդպիսի վիժվածքներով... Չենք զարմանա, եթե այդ ենիչերիներն անգամ խրախուսվեն` օրինակ` տխրահռչակ Դանչիկ Իոաննիսյանը շտապել է հրապարակավ արդարացնել այդ թրքաբարո արարքը:

Մի զարմանալի նորություն էլ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ վերաբերյալ, շա՜տ զարմանալի: Կառավարությունը որոշել է, որ քաղաքացու անձնագրում, որպես ծննդավայր, կարող է գրվել ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ ծնվելու կոնկրետ վայրը` քաղաքը, գյուղը... Այսինքն` միտումնավոր քայլեր են արվում, որ ոչնչացնեն պետականության զգացողությունը եւ մարդկանց վերածեն անհայրենիք եւ պետականազուրկ քոչվորների: Դե պարզ է, դրսի տերերի պատվերն են կատարում` հաստատագրելու այն զառանցանքը, իբր հազարամյակների պատմություն ունեցող ազգը չի կարող պետականություն ունենալ կամ արժանի չէ դրան: Դրա առնչությամբ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը դառնորեն հեգնում է. «Ըտենց լավ չի, նշեք ծնարանի հիվանդասենյակը, իսկ ոմանք էլ` շենքի պադվալը կամ գոմըԴե էլ չասեմ, որ էս նախագծի գործելու պարագայում մարդ կարա ծնվի Հայաստանում, բայց մեռնի Ադրբեջանում»: Անշուշտ, գոմը նշելը միանգամայն բնական կլինի կապիտուլյանտի թիմակիցների եւ աջակիցների պարագայում, սակայն արժանապատիվ ցանկացած քաղաքացի, անկասկած, կնշի միայն ու միայն Հայաստանի Հանրապետություն:

Թյուրիմացաբար ԱԱԾ կոչվող ԱԲԱԶՆՈՑՆԸ իրենից զարմանալիորեն շատ գոհ է` եթե մինչ այդ հիմնականում զբաղված էին սատանա, մեկ էլ` ընդդիմադիրներ բռնելով, ապա հիմա գլուխ են գովում, որ Գյումրիում բացահայտել են. «Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել, այն է` 2021 թվականի ապրիլ ամսից մինչեւ օրս ընկած ժամանակահատվածում նույն բժշկական հաստատությունում փաստաթղթերով ձեւակերպված եւ ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով եւ դեղաչափերով, փոխարենը` կազմել եւ հաստատել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր` սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ»: Եվ այդ հույժ ակտուալ ծառայությունը նրանք քաղաքացիներին մատուցել են շատ մատչելի գնով` 5-10 հազար դրամով: ԱԱԾ-ն հոխորտում է, որ քրեական պատասխանատվության է ենթարկելու բոլոր 700 գնորդներին, բայց զարմանալով պետք է հարցադրենք` երբ սերտիֆիկատի գնորդները լինեն ոչ թե 700, այլ 700.000 հոգի, այդ ժամանա՞կ ինչ եք անելու...

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ