Կրակի ծով Սիրիայի երկնքում. ՌԴ ավիացիան գիշերային ծանր հարված է հասցրել հակառակորդին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալ Գերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունի Նոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին Անընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասին «Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարները Գերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել» «Իրավունք» թերթի հարցազրույցը վերահրապարակվել է թուրքական հայտնի Kafkassam.com պարբերականում Վաշինգտոնը փորձում է ձգձգել Մոսկվայի առաջարկների քննարկումը. ՌԴ ԱԳՆ Լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքից


ՆԻԿՈԼՆ ՈՒՄ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ

Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը հազիվ էր ավարտվել, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց ոգեւորված այն գովերգել: Այսպես, թվիթերյան իր էջում Նիկոլը գրեց. «Այսօր ես հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը շատ արդյունավետ էր: Մենք քննարկեցինք ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք մեր շփումները՝ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»:

 

ՄՈՍԿՎԱՆ ՓԱԿԱԳԾԵՐ Է ԲԱՑՈՒՄ

Ու ինչպես միշտ, այս հերթական գրառումից եւս միայն կասկածներ եւ տարբեր հարցեր են առաջ գալիս: Օրինակ, ո՞րն է այդ հանդիպման «շատ արդյունավետության» բացված տարբերակը: Կամ այդ ի՞նչ «ձեռքբերված պայմանավորվածությունների» մասին է խոսքը, դրա՞նք են «շատ արդյունավետ», որ Նիկոլն այդպես ոգեւորված պատրաստակամություն է հայտնում «կյանքի կոչել»: Եվ ահա, թերեւս հենց այդ «պայմանավորվածությունների» հետ կապված մտածելու տեղիք տվող մեկնաբանություն ներկայացրեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ըստ նրա, հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած Պուտինի եւ Նիկոլի հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եւ Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի բարելավմանը: Զախարովան հավելեց նաեւ, որ Ռուսաստանը հանդես է գալիս ԼՂ հարցով բոլոր դրույթների անշեղորեն իրականացման օգտին: «Մենք ակնկալում ենք, որ այդպիսով անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում՝ երկկողմ բարդ հարցերի առումով»,- եզրափակեց խոսնակը: Դժվար չէ կռահել, որ Զախարովան ակնարկում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունների մասին, ու եթե Նիկոլը եւս դա նկատի ուներ «ձեռքբերված պայմանավորվածությունների» տակ, ապա այստեղ ոչ թե ոգեւորվելու, այլ «գետինը մտնելու» կարիք կա: Սա բարոյական տեսանկյունից, չնայած այս դեպքում նման տերմինն անիմաստ է: Սակայն իրավիճակին նայենք այլ կողմից: Այսպես, Մոսկվան, փաստորեն, բոլորին ազդակ է հղում, որ «ԼՂ հարցով բոլոր դրույթները անշեղորեն իրականացվեն»: Եռակողմ պայմանավորվածություններից իրականացման ենթակա է մնացել կոմունիկացիաների հարցը, եւ հիշեցնենք, դրանց վերագործարկումը ենթադրում է ՌԴ-ի վերահսկողություն: Հենց դրան է, որ դեմ է գնում թուրք-ազերիական տանդեմը, երբ օրակարգ բերեց «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Ու մյուս կողմից, Իրանը պաշտոնապես ողջունել է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունները, այսինքն՝ Թեհրանին բավարարում է այդ սխեմայով կոմունիկացիաների վերագործարկումը: Բայց Թեհրանը ցույց տվեց, որ պատրաստ է գնալ մինչեւ իսկ ռազմական բախման, եթե այդ սխեմայի փոխարեն փորձեն առաջ տանել «Զանգեզուրի միջանցքը»: Եվ ահա, Զախարովայի հիշատակած հայտարարությունը պարզ  ակնարկ է այն մասին, որ Նիկոլի հետ հանդիպմանը Պուտինը թերեւս հերթական անգամ նրան ասել է, որ այլ տարբերակ ՌԴ-ն եւս չի հանդուրժի, անկախ այն բանից, թե ոչ միայն թուրք-ազերիական տանդեմը, այլ մինչեւ իսկ հայաստանյան իշխանիկներն ինչ «լեւի» պատկերացում-պարտավորություններ ունեն: Կարճ ասած, որ, վերջերս ի հայտ եկած տերմինաբանությամբ, Նիկոլը հանկարծ մտքով անգամ չանցկացնի՝ «գցել» նախ  ՌԴ-ին, ապա՝ Իրանին: Ու կարելի է ենթադրել, որ Նիկոլը Պուտինին եւս ¥ինչպես քիչ ավելի վաղ Իրանին¤, բոլոր երդումները տվել է, թե ինչ «Զանգեզուրի միջանցք», մենք դրա մասին միայն Ալիեւի հայտարարություններից ենք լսել եւ դեմ արտահայտվել: Ապա շտապել է նաեւ թվիթերներով երդումները շարունակել, թե՝ «ձեռքբերված  պայմանավորվածությունները կյանքի կոչելուց» զատ այլ տարբերակ չկա:

 

ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԱԼԻՍ Է ՌԴ

Բայց ասել, թե անգամ սրանից հետո վերջնականապես «ՌԴ-ին եւ Իրանին գցելու» վարկածին պետք է հրաժեշտ տալ, միամտություն կլիներ: Անգամ այն բանից հետո, երբ սորոսականի համարում ունեցող հայաստանյան չինովնիկությունը եւս սկսեց Իրանին «ջերմ սիրո հեռակա խոստովանություններ» հղել: ԱԽՔ Արմեն Գրիգորյանը իրանական «Tasnim»-ի միջոցով Թեհրանին խոստանում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը լուծվելու է միայն այնպես, ինչպես «կոնկրետ նշված է  նոյեմբերի 9-ի, այնպես էլ հունվարի 11-ի համատեղ հայտարարություններում»: Իսկ այնտեղ. «Չկա միջանցքի մասին ոչ մի խոսք... Բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ»:

Սակայն կա նաեւ այն հարցը, թե հայաստանյան արեւմտամետներին եկող հանձնարարականները արդյոք նախկին համառությամբ կպահպանվե՞ն: Գաղտնիք չէ, որ նման հանձնարարականներն ունեն նաեւ բրիտանա-իսրայելյան ծագումնաբանություն, որոնք շատ բանով կախված են նրանից, թե Իսրայելը դեռ շանսեր տեսնո՞ւմ է՝ Ադրբեջանում ծանրակշիռ հակաիրանյան տրամպլին ունենալու հարցում: Այսպես,  հոկտեմբերի 22-ին ՌԴ-ում նախատեսված է Պուտինի եւ Իսրայելի նոր վարչապետ Նաֆտալի Բենետի առաջին պաշտոնական հանդիպումը, եւ կան մի շարք ազդակներ, որ օրակարգում, բացի սիրիական ուղղությունից, ծանրակշիռ տեղ է ունենալու նաեւ Ադրբեջանում իսրայելյան ուժերի ներկայացված լինելու մասին Իրանի մեղադրանքները: Ավելին, որոշ վերլուծական աղբյուրներ ակնարկում են նաեւ, որ Իրանին Մոսկվան հավաստիացումներ տվել է, որ բոլոր ջանքերը կգործադրի այդ խնդրի լուծման համար՝ այդ հարցով համապատասխան աշխատանք տանելով ինչպես Իսրայելի հետ, այնպես էլ Բաքվին միանգամայն հասկանալի կերպով բացատրելով իսրայելյան ուղղությամբ խաղերի մեջ մտնելու եւ դրանով թեւավորվելով՝ եռակողմ պայմանավորվածությունները ձախողելու վտանգավորությունը: Եվ հաշվի առնելով, որ վարչապետ Բենետն ամենեւին էլ չունի այն հեղինակությունն ու միջազգային կշիռը, ինչ նրա նախորդը՝ Բենյամին Նեթանյահուն, ապա շատ փորձագետներ ենթադրում են, որ նա պետք է որ փորձի Պուտինի հետ առաջին հանդիպման ժամանակ լեզու գտնել: Այսինքն, հակամարտությունը կարող  է լուրջ հետեւանքներ ունենալ Բենետի համար, հաշվի առնելով նաեւ Մերձավոր Արեւելքում ՌԴ-ի շարունակվող դիրքային ամրապնդումն ու ԱՄՆ-ի նահանջը: Իսկ մյուս կողմից, Վաշինգտոնից միայն Իրանի միջուկային գործարքին վերադառնալու ազդակներ են գալիս, եւ փոխարենը՝ առավելագույնս շրջանցելով ռազմական բոլոր սցենարները: Եվ այս իրավիճակը եւս Իսրայելին պետք է որ հուշի՝ Պուտինի հետ վատ հարաբերությունների չգնալ: Ինչ վերաբերում է Բաքվին, ապա Ալիեւը թեեւ դեռ փորձում է Իրանի ուղղությամբ ռազմատենչության կերպարը պահել, սակայն երկու երկրների արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը եկավ հուշելու, որ Ալիեւն արդեն ավելորդ պատրանքներից սկսում է աստիճանաբար հետ քաշվել: Ընդ որում, Մոսկվայի ազդակը, թե՝ «ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելուց» զատ այլ տարբերակ չկա, իր հերթին այդ հարցում կօգնի Հեյդարովիչին: Ամեն դեպքում, նոյեմբերի 8-ին նա հանդիպելու է Էրդողանի հետ, ու, թերեւս, հենց այդ ժամանակ էլ վերջնականապես կհստակեցվեն Բաքվի հետագա քայլերը:

ԻՆՉ ԿԱՆԻ ԷՐԴՈՂԱՆԸ

Վերջապես, «ԼՂ հարցով բոլոր դրույթները անշեղորեն կիրականացվեն» ռուսական ազդակը նաեւ այս իմաստն ունի: Դրանով Մոսկվան ավելորդ անգամ պնդեց, որ տարածաշրջանային հետագա զարգացումները տեսնում է եռակողմ պայմանավորվածությունների ձեւաչափում: Իսկ դա հուշում է հետեւյալը: Դեռ վերջերս Լավրովը կողմ արտահայտվեց «3+3» բանաձեւին, այսինքն՝ տարածաշրջանային հարցերը ՌԴ, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան ձեւաչափով քննարկելու մասին առաջարկին: Բայց եթե դրան հաջորդում է պնդումը, թե՝ «ԼՂ հարցով բոլոր դրույթները անշեղորեն կիրականացվեն», ապա դրանով նաեւ պարզ հասկացնել են տալիս, որ այդ ուղղությամբ հարցերն արդեն լուծված են, էլ «3+3» կամ այլ ձեւաչափով քննարկելու բան էլ չկա: Այսինքն, եթե հետո կլինեն քննարկելու հարցեր, խնդրեմ, քննարկենք: Բայց այն բանից հետո, երբ «անշեղորեն իրականացման» ենթակա գործընթացները կավարտվեն: Այսինքն, երբ Մոսկվան Հարավային Կովկասում կվերցնի այն դիրքը, որին հավակնում է: Ընդունելի՞ է նման սցենարն  Էրդողանի համար. թերեւս՝ ոչ: Սակայն նա պետք է աչքի առաջ ունենա, որ ավելին ցանկանալու դեպքում ուղիղ բախման հեռանկար կա ոչ միայն ռուսների, այլ նաեւ՝ պարսիկների հետ: Գումարած նաեւ Հնդկաստանին, որը, ինչպես արդեն ներկայացնելու առիթներ ունեցել ենք, «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիոն միջանցքի քննարկումներ է սկսել Հայաստանում՝ այդ ընթացքում պարզ հասկացնելով, որ համագործակցում է ոչ միայն Թեհրանի, այլ նաեւ՝ Մոսկվայի հետ: Բացի այդ, արդեն Թուրքիայում գնալով սրվում են խոսակցությունները, որ գալիք ընտրություններում Էրդողանի կուսակցության վերընտրվելու շանսերը նվազում են ահագնացող տեմպերով: Ըստ վերջին հարցումների, թուրքերի 54 տոկոսը կարծում է, որ Էրդողանի «Արդարություն եւ զարգացումը» պարտվելու է, ու դա այն դեպքում, երբ նախորդ ընտրություններին այդ ուժի վերընտրվելու օգտին էր արտահայտվում 65 եւ ավել տոկոսը, ու դրանից հետո կուսակցությունը հավաքեց ձայների 43 տոկոսը: Չեն դադարում նաեւ Էրդողանի՝ քաղցկեղ ունենալու մասին խոսակցությունները: Վերջապես, տարածաշրջանից ԱՄՆ-ի նահանջը, բացի Իսրայելից, նաեւ Թուրքիայի համար է խնդիր: Եվ այս իրավիճակում ռուսական «ԼՂ հարցով բոլոր դրույթները անշեղորեն կիրականացվեն» սկզբունքին բացահայտ դեմ գնալը կարող է լուրջ վտանգ ներկայացնել:

ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Այսպիսով, կարծես թե հայ-ադրբեջանական հարցերը մնում են եռակողմ ձեւաչափում, ու իրավիճակը հասել է ինչ-որ փաստաթղթեր  ստորագրելու փուլին: Ե՞րբ: Կան  խոսակցություններ, որ Նիկոլի եւ Ալիեւի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի կեսերին: Մինչ այդ, Ալիեւը, հիշեցնենք, դեռ հանդիպելու է Էրդողանին: Ասենք, Պուտինը եւս այս ընթացքում հիմնականում այլ ուղղությամբ է կենտրոնացած լինելու: Սկսենք նրանից, որ թեեւ դեռ օրեր առաջ խոսվում էր, որ Մինսկում հոկտեմբերի 14-15-ը տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին Պուտինը կմասնակցի: Ավելին, որ դրա շրջանակներում կարող է նաեւ Ալիեւն ու Փաշինյանը հանդիպեն: Սակայն վերջին պահին հայտնի դարձավ, որ Պուտինը Մինսկ  չի գնալու, ու այդ նիստերն անցկացվեցին տեսակապի ձեւաչափով: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում: Ռուսական որոշ աղբյուրներ այն կարծիքին են, որ Կրեմլի համար լուրջ հետաքրքրություն էր ներկայացնում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը նվիրված էր ԱՊՀ-ի հիմնադրման 30-ամյակին: Հետաքրքրության իմաստն այն էր, որ նոյեմբերի 4-ին Մինսկում նախատեսված է ՌԴ-Բելառուս միության Միութենական բարձրագույն խորհրդի նիստը, որի ժամանակ ծրագրված է ստորագրել ընդհանուր պետության ձեւավորման բազմաչարչար ճանապարհային քարտեզը: Այսինքն,  դա  նոր Միության մեկնարկն է, եւ որոշ ռուսական աղբյուրներ այն կարծիքին էին, որ ԱՊՀ-ի 30-ամյակի առթիվ Պուտինը համագործակցության անդամ երկրների ղեկավարներին կակնարկեր, որ ստեղծվում է ինտեգրացիոն այլ համակարգ: Բայց  ահա, Պուտինի՝ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ վերջին խորհրդակցության ժամանակ, երբ քննարկվեց, այսպես ասած, ԱՊՀ տարածքում փոխգործակցության թեման, պատկերը փոխվեց: Նույն աղբյուրներն ակնարկում են, որ քննարկումների արդյունքում ավելի նպատակահարմար համարվեց այլ սցենարը: Այն է՝ չմասնակցել ԱՊՀ-ի 30-ամյակի հոկտեմբերի 15-ի հոբելյանական նիստին, դրանով ցույց տալով, որ այդ կառույցն անտեսվում է: Իսկ նոյեմբերի 4-ի նիստին մասնակցությամբ Պուտինը ցույց կտա, որ հենց ընդհանուր պետության սկզբունքն է գերակա, որը նաեւ ԱՊՀ երկրների համար ազդակ կլինի՝ մասնակցել այդ գործընթացին, թե՝ ոչ: «Կարելի է չգալ ԱՊՀ գագաթաժողովին, բայց գալ Պետխորհուրդ՝ ընդգծելով Միութենական պետության գերակայությունը, այլեւ միաժամանակ նվազեցնել ԱՊՀ-ի դերը, իսկ դա արդեն փոքր, բայց տեսանելի ազդակ է «ռուսական հողերի հավաքողի» իմիջի օգտին»,- ընդգծում է աղբյուրը: Բացի այդ, նույն աղբյուրներն այն կարծիքին են, որ հոկտեմբերի 14-15-ին Մինսկ չմեկնելու որոշումը պայմանավորված է նաեւ նրանով, որ «Լուկաշենկոյի համար «մի փոքր շատ» կլիներ երեք շաբաթում երկու անգամ Պուտինին ընդունելը, այն  դեպքում, երբ նա արդեն երկու տարի Մինսկ չի գնում: Այդ ցուցադրական սառնությունը նաեւ նրա համար  է, որ այս անգամ եւս վերջին պահին Բատկան ինչ-որ պատրվակով՝ չհրաժարվի վերջնական ճանապարհային քարտեզի ստորագրումից: Այսպիսով, այն տպավորությունն է, որ տրվում է նաեւ նոր Միության ստեղծման գործընթացի մեկնարկը, ու այդ առաջարկն առաջին հերթին վերաբերում է ԵՏՄ եւ ՀԱՊԿ, ապա՝ ԱՊՀ երկրներին: Քննարկվե՞լ է նման հարց Պուտին-Փաշինյան վերջին հանդիպմանը, դժվար է ասել: Բայց եթե անգամ չի քննարկվել, ապա անպայմանորեն մոտ ժամանակներս քննարկվելու է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Կրակի ծով Սիրիայի երկնքում. ՌԴ ավիացիան գիշերային ծանր հարված է հասցրել հակառակորդին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Էմպոլի»-«Ռոմա». Հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալԳերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունիՆոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին ՖՈՏՈ. Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱնընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասինՆոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից«Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԳերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել»Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետՀայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել«Իրավունք» թերթի հարցազրույցը վերահրապարակվել է թուրքական հայտնի Kafkassam.com պարբերականումՎաշինգտոնը փորձում է ձգձգել Մոսկվայի առաջարկների քննարկումը. ՌԴ ԱԳՆ Լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքիցԻնչպե՞ս ազատվել ավելորդ քաշից առանց մեծ ջանքերի. 6 պարզ կանոն«Բավարարման ենթակա բողոքը`ժամանակին իմ գործունեությունից «վառված» մնացած դատախազը, մերժել է. Neswmedia.am-ը ահազանգի հետքերովՀետ տուր իմ տռուսիկը, Գա՛գո. Քոչարյանի գրասենյակից հորդորում են դիմել ՔՊ-ական գեներալինԻշխանական էլիտան քեֆի է․ այսօր Սուրեն Պապիկյանի հարսանիքն էՎլադիմիր Լեպեխինը «ականապատ դաշտում» բացատրել է, թե ինչու է Սերժ Սարգսյանը հանձնել իշխանությունըՊուտինն ու Փաշինյանը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հեռանկարներըՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի բացառիկ լուսանկարները25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել էՌուսաստանում հանցագործը սպանել է տան անդամներին, այդ թվում՝ երեխայիԴու չզանգես, ես կզանգեմ մամ ջան, ու չիմացավ որ ես էլ էի Արցախում՝ զինվորի համար հաց էի թխում․Մերօրյա հերոս Էդգար Մարգարյանի ուղղինՈւկրաինա է ժամանել ԱՄՆ-ի հատկացրած 200 մլն դոլարի ռազմական օգնության առաջին խմբաքանակըՊուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսովԵկեղեցի-պետություն համագործակցության նոր մակարդակ. ԱՀ պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ«Խեղճ» Բայդենին մղում են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի. Վլադիմիր ՍոլովյովԿալանավորված անձին փաստաբանը փորձել է փոխանցել էլեկտրոնային ծխախոտի սարք, որում եղել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԻնչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքըSOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում. Ընկերության ներկայացուցիչԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը Մոսկվայից ընդունելություն է խնդրելԿարեւոր է՝ ամեն անգամ քո քարը դնելիս զգալ, որ նպաստել ես աշխարհի կառուցմանը...Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Աշոտ Ղուլյանի եղբոր մահվան կապակցությամբCNN. ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կսկսի տարհանել Ուկրաինայում դեսպանատունըՈւ մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք պիտի աշխարհը գունեղ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.Newsmedia.amԱՄՆ-ը ՌԴ-ին խնդրել է չհրապարակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանըՄԻՊ-ի զգուշացումը՝ լրագրողների աշխատանքի որակումների վերաբերյալՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանովՀամայնքային իշխանությունը արդեն իսկ կանգնել է լրջագույն խնդիրների առաջ․ Տավրոս Սափեյանը Թալինում առկա իրավիճակի եւ հնարավոր նոր ընտրությունների մասինԱրփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսըԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայից իր դիվանագետներին տարհանելու հնարավորությունըԵրևանում տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել ադրբեջանցիներին, վերջիններս դիմել են ոստիկանություն․ yerevan.todayՀայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը ուղղված քայլերը թուրքական իշխանությունների օրակարգային հացերի մեջ առհասարակ չեն մտնում․ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԱյսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումներըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940, մահվան 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 350 897 է, մահվան դեպքերինը՝ 9546Այսօր աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանի ծննդյան օրն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ