Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ «ԿՈՏՐԵԼՈՒ» ԳԵՐԽՆԴԻՐԸ

Վերլուծություն

«Կապիտուլյացիա 2.0» ստորագրելը կարծես մոտենում է եզրափակիչ փուլին: Եվ քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ամեն մի հողատվության ակտ տեղի էր ունենում որեւէ խորհրդանշական ամսաթվին, ապա տրամաբանական է կարծել, որ «Կապիտուլյացիա 2.0»-ի համար Նիկոլի «կիրթ եւ կառուցողական» ընկերը կընտրի հենց նոյեմբերի 9-ը, կապիտուլյանտն էլ, բնականաբար, չի առարկի: Եվ վերջին տեղեկություններով, Արցախում իրավիճակը սրվել է, եւ ունենք 6  վիրավոր եւ 2 զոհ` այդպես է թշնամին «խթանում» իր կամակատար հողատուին...

 

ԽՄՈՐՈՒՄՆԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՃԱՄԲԱՐՈՒՄ

Օդում սպասողական վիճակ է` ինչ է ստորագրվելու (կամ չի ստորագրվելու): «Հայաստան» դաշինքը սպասում է առանց ՔՊ-ին ԱԺ-ում «օրուարեւ չտալու», ինչը սոցցանցերում եւ կայքերում քննադատության ալիք է առաջացրե: Այսպես, Ռոբերտ Քոչարյանին շատ սուր քննադատում է «Ադեկվադ» միաբանությունը` «քաղաքականությունից հեռացած» Արթուր Դանիելյանը վերադարձել է քաղաքականություն եւ մեղադրանքներ է հնչեցնում ՀՀ երկրորդ նախագահի հասցեին, ընդհուպ նրան որակելով Նիկոլի գործակից, իսկ Կոնստանտին Տեր-Նակալյանը շրջանառության մեջ է դրել «Քոշինյան դաշինք» բառակապակցությունը: ՖԵյսբուքում իսկական լրատվական պատերազմ է ընթանում, բանը հասել է անգամ «լայքողների» ցուցակների հրապարակմանը, իսկ Քոչարյանի աջակիցները ոչ միայն կռվում են «Ադեկվադի» համակիրների դեմ, այլեւ փորձում են ագրեսիա դրսեւորել ՀՀԿ-ականների նկատմամբ: Հանրապետականներն էլ մատնանշում են` դավադրության տեսություններ մոգոնելու փոխարեն ճիշտ հասցեատիրոջն ուղղեք ձեր ագրեսիան, նրա՛ն պատասխանեք կամ ծեծեք, եթե կարող եք...

Ինչեւէ, այդ ամենը բավականին տհաճ է, սակայն «Հայաստան» դաշինքի պասիվությունն էլ արդարացված չէ: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշում է. «Երկու պարտություն անտեր է մնացել»: «Արցախում կրած պարտության համար իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում, իսկ ընտրություններում կրած պարտության համար արդեն ընդդիմության թեւերն են միմյանց մեղադրում: Սա է Հայաստանի ներքաղաքական կյանքի հիմնական դիսկուրսը, իսկ Հայաստանի ապագայի խնդիրները դուրս են մնացել քաղաքական քննարկումներից»: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ավելի կտրուկ է արտահայտվում. «Ընդդիմության տարբեր հատվածների միջեւ ճաքեր մտցնելու փորձերը միայն «ջուր են լցնելու կապիտուլյանտների ջրաղացին»: Նպատակը` կապիտուլյացիա բերած ռեժիմի հեռացումը պետք է լինի եւ վերջ, այլ ոչ թե մեղավորների փնտրտուքը, թե ինչո՞ւ իշխանափոխություն տեղի չունեցավ եւ ո՞վ էր դրանում «մեղավոր»: Բոլորս ենք մեղավոր, բոլորս… Ինչպես բոլոր քաղաքական դերակատարներն ունեին իրենց «մեղքի բաժինը», երբ 2018-ին «իշխանափոխություն օպերացիան» էր իրականացվում: Մեկիս սխալի չափը մեծ էր, մյուսինը` փոքր, բայց սխալական ենք բոլորս: Ու թող առաջինը քար նետի նա, ով անբողջությամբ անմեղ է: Եվ քանի դեռ այս ռեժիմն իշխում է, մենք արժանի չենք Հայաստանին»:

Սակայն արդարության համար հարկ է նշել, որ ՀՀԿ-ն օրակարգեր ձեւավորում է: Մասնավորապես, ՔՊ-ին «օրուարեւ չտալը» ապահովում են պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը եւ Տիգրան Աբրահամյանը: «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները (ենթադրում ենք` ՀՀԿ-ի նախաձեռնությամբ) հայտարարել են, որ. «Միջազգային գործիքների իրացմամբ շարունակում են իրազեկել հայ ռազմագերիների խնդիրների, Հայաստանի սահմանների, Արցախի եւ մի շարք այլ ազգային եւ կենսական խնդիրների վերաբերյալ: Չնայած այս հանգամանքին, արձանագրվում են դեպքեր, երբ իրավապահներն անգամ թույլ չեն տալիս բազմաթիվ կապեր ու փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների մեկնել արտասահմանյան գործուղումների: Խմբակցությունները համատեղ նամակով իրազեկել են նաեւ Հայաստանում ընդդիմադիր երեք պատգամավորների ապօրինի կալանավորման, քաղաքական հետապնդումների, օրենքների սելեկտիվ կիրառման եւ ընդդիմությանը վերապահված գործիքակազմի իրացման խոչընդոտների մասին: Իրազեկումները հասցեագրվել են թվով 34 հասցեատիրոջ»: Նաեւ հինգշաբթի ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. «Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները: Ընգծվել է, որ գործող վարչախմբի ապիկարության պատճառով Հայաստանը սրընթաց կերպով կորցնում է իր սուբյեկտայնությունը, իսկ Արցախյան խնդրի շուրջ ընթացող դիվանագիտական զարգացումները տպավորություն չեն թողնում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետեւողականորեն պաշտպանվում է կապիտուլյանտների կողմից»:

 

«ՏՈՒԳԱՆԵԼՈՒ ՄԱՏԵՐԻԱԼԻՑ» ԴԵՊԻ «ՈՒՆԵԶՐԿԵԼՈՒ ՄԱՏԵՐԻԱԼ»

Նաեւ հայտնի է ՀՀԿ համագումարի օրը. «Որոշում է կայացվել հրավիրել ՀՀԿ հերթական, 17-րդ համագումարը, որը կկայանա սույն թվականի դեկտեմբերի 18-ին: Տրվել են համագումարի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու համապատասխան հանձնարարականները»:

Իսկ թե առաջիկայում ինչ է սպասվում` հարկ է հիշեցնել Սերժ Սարգսյանի «ծաղկաձորյան թեզերը», մասնավորապես` որ «ոչ միաբեւեռ» խաղացողները այլեւս չեն խոչընդոտի կապիտուլյանտի հեռացման ջանքերին, երբ որ կողմնորոշվեն, թե իրենցից ում է խաբելու կապիտուլյանտը: ՀՀ երրորդ նախագահը շեշտել էր` չեն խոչընդոտի, սակայն չեն էլ աջակցի: Իսկ խաբելու պահը շատ մոտ է` քանզի բազմակողմանի խաղում գործընթացներ են տարվում ե՛ւ Հյուսիս-Հարավ, ե՛ւ «պանթուրքիստական» միջանցքների ուղղությամբ, ու խաղի մասնակիցները շատ են, Նիկոլի կողմից որեւէ մեկին խաբելը դառնում է անխուսափելի: Այսինքն` անխուսափելի եւ մոտ է Սերժ Սարգսյանի մատնանշած պահը...

Դա հասկանում է նաեւ կապիտուլյանտը, ում համար աթոռից կառչելը գոյաբանական խնդիր է: Գումարած դրան` նոյեմբերի 9-ի մոտենալուն պես նորանոր «ցավոտ լուծումները» ունեն բավականին մեծ պայթյունավտանգ ներուժ: Այդ պայմաններում Նիկոլն, ըստ էության իր առջեւ դնում է տոտալիտար բռնատիրական խնդիր` մինչեւ նոյեմբերի 9-ը ամբողջովին «կոտրել» բովանդակ հանրությանը: Եվ դրան են ուղղված ինչպես կորոնաՓաշիստական այլանդակությունները, այնպես էլ նորանոր բռնատիրական օրենսդիր եւ կադրային քայլերը: Անշուշտ, Քովիդ-19-ը հոյակակ հնարավորություն է տալիս մասսայական տեռոր իրականացնելու համար, ինչեւ եւ արվում է: Պատվաստումների եւ/կամ թանկուկրակ թեստերի պարտադրումն իրականացվում է ճիշտ ու ճիշտ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների տեխնոլոգիայով` խաղի կանոնների գրեթե ամենօրյա անկանխատեսելի փոփոխություններով: Եվ դա արվում է ոչ միայն առողջաթախության նախարար Անահիտ Ավանեսյանի հակաիրավական հրամաններով, այլեւ հակասահմանադրական օրենսդրական փաթեթներով: Վերջին «հրամանքով», օրինակ, պարտադիր պատվաստման/թեստավորման ենթակա աշխատողներ են համարվել անգամ հիմնարկում միանվագ աշխատանք կատարող արհեստավորները, եւ ասենք դրսից էլեկտրիկ կամ գաջ քսող բերելու դեպքում դրանցից խեղճ գործատուն նույնպես պետք է պահաջի սերտիֆիկատ...

Այդ ամենը լայն դուռ է բացում հրեշավոր տուգանքների եւ զանգվածային գործազրկության համար, ու քաղաքացիներն արդեն «տուգանելու մատերիալից» վերածվում են «ունեզրկման մատերիալի»: Թեստվորման լաբորատորիաների եւ պատվաստման դժոխային հերթերը լրիվ ձեռնտու են խունտային` հա՛մ մարդիկ սթրեսի են ենթարկվում եւ ճնշվում են, հա՛մ էլ այդ հերթերն իդեալական պայմաններ են ստեղծում վարակի տարածման համար: Ու եթե օրվա վարակվածների թիվը եռապատկվի կամ քառապատկվի` ավելի լավ կապիտուլյանտների համար. հա՛մ մարդի ավելի շատ կընկճվեն, հա՛մ դրա «հիմքով» կարելի է նորանոր կորոնաՓաշիստական ճնշումներ բանեցնել, հա՛մ էլ դրա տակ կարելի է միջազգային հանրությունից նոր «քովիդային» գումարներ մուրալ...

Սրանք, անշուշտ, ձգտում են մինչեւ վերջ «կոտրել» բոլորին անխտիր: Եվ հռետորական հարց է ծագում` ինչո՞ւ են մարդիկ հնազանդորեն հերթեր կանգնում եւ իրենց դնում վարակի մեծ ռիսկի տակ, փոխանակ ցասումնալից հեղեղով ալիքվեն հրապարակներում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ