Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


Աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-ի համար

Աստղագուշակ

ԽՈՅ. Շատ բան պիտի անեք: Հասկանալով, թե որքան գործեր ուշադրության կարիք ունեն՝ դուք կաշխատեք ժամանակը զուր չվատնել: Սկսեք ամենակարևորից. օրվա առաջին կեսին կենտրոնանալն ավելի հեշտ կլինի, հետո ստիպված եք լինելու շեղվել, մի քանի հարց միաժամանակ լուծել: Դուք ոչ միայն ինքներդ հրաշալի գլուխ կհանեք բարդ աշխատանքից, այլև ուրիշներին խելամիտ կղեկավարեք: Ամենայն հավանականությամբ, դա աննկատ չի մնա: Չի բացառվում՝ շուտով ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:

Օրը հարմար է գնումների ու գործարքների համար: Գումարի և փող աշխատելու հետ կապված ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն հուսախաբ չի անի:

ՑՈՒԼ.  Օրվա սկզբին ծագած փոքրիկ թյուրիմացությունների համար մի անհանգստացեք: Այդ հատվածում առաջ եկած բոլոր խնդիրներին արժե հանգիստ վերաբերվել: Չի բացառվում՝ դրանք լուծվեն առանց ձեր մասնակցության կամ շուտով պարզապես մոռացվեն: Օրը հարմար չէ ձեզ քիչ ծանոթ մարդկանց հետ կարևոր ծրագրերով կիսվելու համար:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ստեղծագործ մոտեցում և երևակայություն պահանջող ցանկացած գործի համար: Դուք արագ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ կարելի է նոր բան մտածել, այլ ոչ թե պարզապես հետևել ցուցումներին: Շրջապատողներին դուր կգան ձեր անսովոր գաղափարները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Արժե շտապել: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ու հարմար է նոր բան ստանձնելու համար: Դուք վստահ կլինեք ձեր ուժերին և առանց կասկածների կանցնեք բարդ առաջադրանքների լուծմանը: Կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել: Կարող եք օգնության չսպասել, բայց եթե այն առաջարկեն, մի հրաժարվեք:

Օրվա երկրորդ կեսին կարևոր աշխատանքային հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ համագործակցության մասին պայմանավորվելու հնարավորությունը կունենաք, որոնց աջակցությունը ձեզ չէր խանգարի: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում:

ԽԵՑԳԵՏԻՆ. Ստանձնած բոլոր գործերին լուրջ կվերաբերվեք, և դա կօգնի խուսափել սխալներից: Դուք կնկատեք մանրուքները, որոնց ուրիշներն ուշադրություն չեն դարձրել, կաշխատեք ամեն ինչից գլուխ հանել: Երբեմն նույնիսկ ամենահասարակ գործերը շատ ժամանակ կխլեն, փոխարենը հրաշալի արդյունքների կհասնեք:

Հնարավոր են թյուրիմացություններ տանը, տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք կհասկանաք, որ խոսքն աննշան բաների մասին է, որոնք չարժե սրտին մոտ ընդունել: Երեկոյան ամեն ինչ կհարթվի ու մեծ մասամբ ձեր նրբանկատության շնորհիվ:

ԱՌՅՈՒԾ. Հագեցած օր է: Դժվարությամբ կկենտրոնանաք. միաժամանակ մի քանի բանի մասին պիտի մտածեք, լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Երբեմն ձեր ծրագրերի իրագործման համար ծախսերի կարիք կլինի և ամեն անգամ չի հաջողվի ժամանակին հասկանալ, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա՝ խնայել: 

Չնայած երբեմն առաջ եկող դժվարություններին, դուք կպահպանեք լավատեսությունն ու ինքնատիրապետումը: Կհաջողվի ցանկացած իրավիճակից ելք գտնել, հրաշալի արդյունքների հասնել ամենաբարդ ու կարևոր գործերում: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, նրանք ձեզ ամեն հարցում կաջակցեն:

ԿՈՒՅՍ. Այսօր կարևոր կլինի բոլորի կողմից ընդունված կանոններին հետևելը: Դուք հաճախ պիտի գործ ունենաք պահպանողական մարդկանց հետ, որոնց ավանդույթներից ցանկացած շեղում շոկի է ենթարկում: Այնպես որ՝ համարձակ արտահայտություններից և անսովոր առաջարկներից լավ է հրաժարվել, իսկ ինքնատիպ գաղափարները քննարկել միայն նրանց հետ, ովքեր ունակ են դրանք ըստ արժանվույն գնահատել:

Հավանական է կարևոր ֆինանսական հարցերի լուծում: Այսօր կնքված գործարքները հաջող կլինեն և եկամուտ կբերեն: Օրվա երկրորդ կեսը նվերներ ու ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԿՇԵՌՔ. Բարենպաստ օր է շփումների համար: Շատերը կհետաքրքրվեն ձեր ծրագրերով, օգնություն կառաջարկեն դրանց իրագործման հարցում: Պարզ կդառնա՝ ինչպես կարելի է ջանքերը միավորելով լուծել վերջին շրջանում բոլորին անհանգստացնող հարցերը: Հավանական են մասնագիտական հաջողություններ: Այսօր ընդունված որոշումների շնորհիվ ձեր եկամուտները նշանակալիորեն կաճեն:

Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին ընդհանուր նախասիրությունները կամ ստեղծագործ նախագծերն են կապել: Կարող եք վերականգնել հարաբերությունները. չի բացառվում, որ դրանք հիմա էլ օգտակար լինեն ու դրական հույզեր պարգևեն:

ԿԱՐԻՃ. Այսօր դուք համառ կլինեք ու կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե պայմանները շատ հաջող չդասավորվեն: Երբեմն դրանում կօգնեն հին ու նոր ծանոթները, որոնց ձեր գաղափարները և գործերին ձեր մոտեցումը դուր կգան: Մտածեք, թե ինչով կարող եք շնորհակալություն հայտնել ձեր համախոհներին. դա օգուտ կտա հարաբերություններին:

 
 
 
 
 
 
 
 
7
STOPPED
 

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Չի բացառվում՝ հենց այսօր հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և ինչպես կարելի է դա անել: Մտածածն իրագործելու հնարավորություն մի փոքր ուշ կընձեռվի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Օրվա առաջին կեսին գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Շատ մեծ կլինի բոլոր դժվար, հոգնեցնող ու ձանձրալի բաները հետաձգելու ցանկությունը: Կուզենաք ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել, ժամանակ անցկացնել ընկերների հետ կամ պարզապես հանգստանալ: Ինչ-որ բաներ իսկապես կարելի է հետաձգել, բայց կլինեն խնդիրներ, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Աշխատեք դրանցով հնարավորինս շուտ զբաղվել:

Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Հավանական են անսովոր առաջարկներ, որոնց կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Ձեզ հեշտությամբ կտրվեն և՛ առօրյա գործերը, և՛ լրիվ նորերը. երբեմն հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում մյուսների մոտ չի ստացվել: Օրվա կեսը հարմար կլինի աշխատանքի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական փորձի վրա են հենվել ու ոչ մեկին չեն վստահել:

 

Հուզական դաշտն անկայուն կլինի: Դուք կարող եք վշտանալ մանրուքների պատճառով, սուր արձագանքել նրան, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Կարևոր կլինի դրական տրամադրվելն ու այնպիսի բաների համար չանհանգստանալը, որոնք ձեզանից կախված չեն:

ՋՐՀՈՍ. Մի շտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Հիմա սպոնտան գնումների կամ գործարքների համար լավագույն ժամանակը չէ: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Դուք լավ գլուխ կհանեք կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից: Բայց երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերում էլ վատ արդյունքների չեք հասնի:

Կարող եք հետաքրքիր բաներ իմանալ: Ինֆորմացիան այսօր ամենաանսպասելի աղբյուրներից կստանաք, այնպես որ՝ ուշադիր եղեք, աշխատեք ոչինչ աչքաթող չանել: Երեկոն հարմար է տնային գործերի համար, որոնք ձեզ չեն հոգնեցնի ու ձանձրալի չեն թվա:

ՁԿՆԵՐ. Նոր ծանոթների հետ զգոն եղեք, հատկապես եթե ձեզ թվում է, թե նրանք չափազանց համառ են ձեր համակրանքը շահելու իրենց փորձերի մեջ: Գաղափարներով կիսվելուց, բարդ հարցերին պատասխանելուց և տարօրինակ թվացող առաջարկներին համաձայնելուց առաջ երկար մտածեք:

Հին ընկերների ու մտերիմների վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Նրանք հրաշալի խորհուրդներ կտան, կաջակցեն, եթե դա անհրաժեշտ է, ձեր տրամադրությունը բարձրացնելու հազար ու մի ձև կգտնեն: Հավանական են լավ նորություններ նրանցից, ում հետ վաղուց չեք հանդիպել:

 

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ