Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցով Հայաստանում կորոնավիրուսի 399 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 13 մարդ Աստղագուշակ՝ դեկտեմբերի 3-ի համար Դեկտեմբերի 3. Օրվա խորհուրդ «Իրավունք». Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքին Սպասվում է առանց տեղումների եղանակ Հնագետները Նեֆերտիտիի ժամանակաշրջանի գանձեր եւ բրոնզի դարաշրջանի 155 մարդկանց մնացորդներ են հայտնաբերել «Հարազատ եղբայրներ ենք». Լուկաշենկոն՝ իր և Պուտինի փոխհարաբերությունների մասին Եկատերինա 2-րդի նամակը պատվաստման մասին եւ նրա դիմանկարը վաճառվել են 1.26 մլն դոլարով ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ


Ով գերիներին հանձնել է, թող նա էլ անձնական պատասխանատվություն կրի նրանց վերադարձի համար. Այվազյան

Հանդիպում

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի բովանդակությունից հայտնի դարձավ միայն փոխադարձ ողջույնների արարողակարգային հատվածը: ՌԴ եւ ՀՀ ղեկավարների հանդիպման շուրջ «Իրավունքը» զրուցեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:

«Ի՞ՆՉ ՀԱՆՁՆԵՆ, ԵԹԵ ԱՐԴԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԴԵՆ ԶԻՋԵԼ ԵՆ»

Սուղ տեղեկատվություն կա Փաշինյան-Պուտին հանդիպման մանրամասների վերաբերյալ, բայց, այդուհանդերձ, Ձեր գնահատմամբ՝ որո՞նք էին կարեւոր շեշտադրումները:

– Նախքան հանդիպումն արդեն դիվանագիտական օղակներով հայտարարել էին, թե ինչի մասին է լինելու օրակարգը: Առաջին հերթին քննարկելու էին հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, որոնց թվում` գազի խնդրի եւ ՌԴ կողմից սպառազինության նվիրաբերման վերաբերյալ, որպեսզի կարողանան սահմանում բալանսը պահպանել: Ասել էին նաեւ, որ պետք է քննարկեն երկու, այսպես կոչված, հայտնի «պայմանագրերը», որովհետեւ հայտարարություններով պատերազմներ չեն կանգնեցվում եւ տարածքային փոփոխություններ տեղի չեն ունենում: Ըստ էության, ՌԴ-ի համար հետաքրքիր է եւ կարեւոր, թե ինչու է դանդաղում տարածաշրջանում տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերի գործընթացը: Իհարկե, չեմ կասկածում, որ հայաստանյան ղեկավարությունը ներկայացրել է, թե ադրբեջանական ապակառուցողական մոտեցումն է պատճառը: Չէ որ Հայաստանի ղեկավարությունը վերջերս մի «շռնդալից» առաջարկների շարքով է հանդես եկել, թե պատրաստ է Ադրբեջանին տրամադրել բոլոր քարտեզները: Հետո էլ պարզվեց, որ Զանգեզուրի օդային «միջանցքն» են նաեւ բացել Ադրբեջանի համար: Մինչդեռ Իլհամ Ալիեւը, որպես «կառուցողական» մարդ, շնորհակալության փոխարեն՝ պատասխանել էր Երասխի ուղղությամբ կրակոցներով ու Մարտակերտում խաղաղ հայ բնակչի սպանությամբ: Ընդ որում՝ այդ դեպքի ժամանակ նույն տրակտորի մեջ եղել է նաեւ ռուս խաղաղապահ:

Կար մտավախություն, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ հնարավոր է տեղի ունենա կապիտուլիացիայի վավերացում կամ մի նոր փաստաթուղթ ի հայտ գա, որով կօրինականացվի որոշակի տարածքների հանձնումը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այս պարագայում Մոսկվայից հրեշ սարքելու իմաստ չկա, որովհետեւ Ռուսաստանը միշտ էլ հետապնդել է իր պետական շահերը, ինչը բնական է: Հիմա մեզնից է կախված, թե արդյոք Մոսկվայի աչքերում կերեւանք՝ որպես ռազմավարական դաշնակից, թե որպես խոչընդոտ: Իսկ խոչընդոտները հետ լավ գիտենք, թե ինչպես են Մոսկվան եւ Թեհրանը սովոր վերացնել:  Կարծում եմ` սին են այդ մտահոգությունները, որ կարող էին փակ դռների հետեւում ինչ-որ բան հանձնել: Ի՞նչ հանձնեն, եթե արդեն ամեն ինչ զիջել են: Իսկ ինչ վերաբերում է հայաստանյան իշխանության կողմից Ադրբեջանին քարտեզներ հանձնելու պատրաստակամությանը, հետաքրքիր է, որ դա էլ հանձնեն, վաղն էլ ի՞նչ են առաջարկելու ադրբեջանական կողմին: Գերիներին քարտեզների դիմաց ստանալու օրակարգը սխալ է, որովհետեւ դրանով խրախուսում ենք ադրբեջանական կողմին, որ նոր գերիներ վերցնի: Ի վերջո, սա պետք է գիտակցել:

«ԳԵՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԱՆԴՈՒՆԴ»

- Հմտորեն օրակարգից դուրս մղվեց Արցախի հարցը եւ գերիների հա՞րցը դարձավ անկյունաքարային:

- Ստացվում է այդպես: Բայց հազար ներողություն, բայց ով գերիներին հանձնել է, թող նա էլ անձնական պատասխանատվություն կրի նրանց վերադարձի համար: Ես հասկանում եմ մարդկանց ցավն ու ողբերգությունը, բայց պետք է շեշտել մի կարեւոր փաստ՝ այդ գերիներն անզեն մարդիկ չէին, իրենց ձեռքին ունեին զենք եւ իրենց որոշելիքն էր՝ փորձել իրենց կյանքը պաշտպանել զենքի կիրառմամբ, թե անմարդկային կտտանքների ենթարկվել գերության մեջ: Չպետք է նաեւ մոռանալ, որ մեծամասնությունն այնտեղ են գերվել, որտեղ մեր զորքերը պետք է կանգնեին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն: Բայց ադրբեջանական ագրեսիայի պատճառով երկու գյուղ եւս գրավեցին եւ շատերը գերի ընկան` դիմադրություն ցույց չտալով եւ չգիտակցելով, որ գերության ճանապարհը տանում է դեպի անդունդ:

- Այսքանից հետո՝ ըստ Ձեզ, կա՞ն որեւէ նախադրյալներ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» բացման համար:

- Սկզբունքորեն ինչ հնարավոր էր, զիջվել է, որպեսզի հասնենք իրենց պատկերացրած «խաղաղությանը», որին Ադրբեջանի նախագահը պատասխանեց հոկտեմբերի 6-ին մի ամբողջ ինքնաթիռով Բաքվից Երեւան վերադարձնելով ընդամենը մեկ գերի: Սա անգամ ծաղրանք չէր, այլ ապտակ էր:  Ձեր հարցի ցայտուն եւ լավագույն արտացոլումն է նաեւ Իլհամ Ալիեւի Մատաղիսում հնչեցրած անհավասարակշիռ հոխորտանքները: Իբրեւ խաղաղություն էր առաջարկում, բայց սպառնում էր ամբողջ հայ ժողովրդի գանգերը երկաթյա բռունցքով ջախջախել: Անգամ ով չգտի ադրբեջաներեն, բավական է Ալիեւի դեմքին նայի, որպեսզի հասկանա, թե որքան «կառուցողական» է «խաղաղության դարաշրջանի» բացման հարցում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցովՀայաստանում կորոնավիրուսի 399 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 13 մարդԻնչու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ. քաղաքագետԱստղագուշակ՝ դեկտեմբերի 3-ի համարԴեկտեմբերի 3. Օրվա խորհուրդ«Իրավունք». Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքինՍպասվում է առանց տեղումների եղանակՀնագետները Նեֆերտիտիի ժամանակաշրջանի գանձեր եւ բրոնզի դարաշրջանի 155 մարդկանց մնացորդներ են հայտնաբերել«Հարազատ եղբայրներ ենք». Լուկաշենկոն՝ իր և Պուտինի փոխհարաբերությունների մասինԵկատերինա 2-րդի նամակը պատվաստման մասին եւ նրա դիմանկարը վաճառվել են 1.26 մլն դոլարովԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՍպառողների խմբերը կարող են դատի տալ Facebook-ին՝ գաղտնիությունը խախտելու համարԼուծումը՝ գոնե մեկ անգամ լոկալ բախման մեջ ջարդել թշնամու բաշիբոզուկներին (Video)Մենք կարծես դարձել ենք այն ժողովուրդը, որն ըստ հայտնի ասույթի, «իր համար ստեղծում է հիմնախնդիրներ և փորձում հերոսաբար հաղթահարել դրանք...».Սենոր Հասրաթյան«Ժողովուրդ». Արտահերթ նիստ են ուզում հրավիրել. ի՞նչ է քննարկել Ռոբերտ Քոչարյանը թիմակիների հետ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԲԱՆԴԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԷՐ ԱԺ-ՈՒՄ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՄԱՏԱԿԱՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ«Հրապարակ». ՊՆ-ն 44-օրյա պատերազմի հրամանները կեղծելու-խմբագրելու խումբ է ձեւավորվելՔՊ-ն Արեւուտ համայնքում իր թեկնածույին անցկացնելու համար դիմել է քրեական հեղինակությունների՞⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Հայ զինվոր. Վրեժ Կիրակոսյան & Հարություն Խաչատրյան (Պրեմիերա)«Հայաստան Արցախ Սփյուռք» համահայկական մրցանակաբաշխությանը տարվա «ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅՈՒՀԻ» անվանակարգին է արժանացել ճանաչված լրագրող Գայանե ԶարգարյանըԻնչպիսի տեսք ունի աշխարհահռչակ «Հարի Փոթեր» ֆիլմի դերասանը Սիփան Փաշինյանը ժամանել է ՀայաստանԱդրբեջանը 4 տարով ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամՄերկելը հրաժեշտ է տվել Գերմանիայի կանցլերի պաշտոնին (լուսանկարներ, տեսանյութ)Գոհար Գասպարյանը երեկ եւ այսօր Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ «ԼՂ հակամարտությունն ավարտված է»ՊԵԿԻՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ Ո՞ր մթերքներն են նվազեցնում ինսուլտի ռիսկըԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստոկհոլմում հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ. ԼավրովCOVID-19-ի դեմ պատվաստումից հետո հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններըՀայաստանում էլեկտրաէներգիայի գնի բարձրացում կլինի.Նաիրի ՀոխիկյանԵթե այս մարդիկ այսօրվանից սկսած նույն կազմով, նույն ոգևորությամբ չհայտնվեն նույն վայրում, ապա կարելի է եզրակացնել, որ «էլեկտրիկ Երևան»–ը սրիկայություն էր.Էդգար Ղազարյան«ՕՊԵԿ հիմնադրամը» համագործակցում է Ամերիաբանկի հետ` երկրում առկա խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար. Թ. Ալնասար Լավրովն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրայով անցել ու մտել է դեսպանատան տարածք (տեսանյութ)16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա ՄայիլյանըՆիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է. այնտեղ է նաև ՊՆ նախարարը (տեսանյութ)150 դրամի դեմ պայքարող հայտնիներ, ո՞ւր եքԲաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. ՀաջիևՀայաստանը ԵՄ-ից աջակցություն կստանա ավիացիոն անվտանգությունը բարելավելու համարԻնչի՞ դիմաց է Սայեն Հայրապետյանը համաձայնել դառնալ Մասիսում իշխանական թեկնածու. Ուշագրավ փաստեր. Yerevan.TodayՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով«Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք. Բագրատ ՍրբազանԼևոն Արոյանը միացավ ԱՄՆ շախմատի ֆեդերացիային. նա հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքոՍկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով. Yerevan.TodayՀրապարակում և վարչական շրջաններում կտեղադրվեն տոնածառներ. ամանորյա այլ միջոցառումներ չեն կազմակերպվի. քաղաքապետարանՀենրիկ Հովհաննիսյանը երբե՛ք ժողովրդի կողքին չկանգնեց, սնվում էր նախկիններից, իսկ հիմա` ներկաներից. Լիանա Անթառանյան Այսօր նշանավոր զորավար Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ