Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին Գորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպան Ամենանիկոլական մարզը՝ Տավուշն է Նիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն Աշոտյան Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում Առուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակը Գյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ 44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող Երասխում


Ինչ ասեց Պուտինը Նիկոլի ականջին

Ներքաղաքական

Վերջին ժամանակներս, երբ սրվեցին Իրան-Ադրբեջան հարաբերությունները, Իլհամ Ալիեւը իրանական լրատվամիջոցներում վերածվեց ծաղրանկարային կերպարի: Ու դա հասկանալի է. այն կռիվը, որը փորձում էր մղել Հեյդարովիչն Իրանի դեմ, ինչքան էլ որ Թուրքիայի եւ Իսրայելի օգնությամբ էր, սակայն Իրանում ավելի շատ հումորային տեսք ուներ:

ԹԵՀՐԱՆԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՎԵԼ ԵՆ

Բայց ահա վերջին օրերին, ավելի կոնկրետ, Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցից հետո նկատվում է, որ Ալիեւին ուղղված իրանական լուրջ ու ծաղրանքային հարվածների դոզան մի փոքր նվազել է: Ասենք, դա զգացվում է նաեւ ռազմական ուղղությամբ. եթե մինչ այդ Իրանն ամենօրյա ռեժիմով ուժեղացնում էր իր հարավային սահմանների խմբավորումը, ապա այս օրերին դա եւս արդեն չի նկատվում: Նվազել է նաեւ երկկողմ ռազմական հռետորաբանությունը, եւ, գումարած դրան, Թեհրանը փոխարտգործնախարարների մակարդակով շփումների մեջ է Անկարայի հետ: Կարճ ասած, այն տպավորությունն է, որ արտգործնախարարի մոսկովյան այցի շրջանակներում Թեհրանը ստացել է հավաստիացումներ, որ Հարավային Կովկասում ընթացող գործընթացների արդյունքում Իրանի շահը ոչ մի դեպքում չի ոտնահարվի, եւ պետք է հանգստություն պահպանել: Իսկ դա նաեւ Հայաստանի նամար կարելի է դրական համարել, հաշվի առնելով, որ Իրանը, մեզ համար բարեբախտաբար, ներկայումս ունի Հայաստանի հետ լիովին համընկնող շահեր: Այն է՝ «Զանգեզուրի միջանցքի» եւ ցանկացած այլ տեսքով Սյունիքի թուրք-ազերիական ինտերվենցիայի բացառում: Ու միաժամանակ, որ անխափան գործի Իրան-Հայաստան հաղորդակցությունը: Եվ եթե հաշվի առնենք, որ Մոսկվայում կայացած արտգործնախարարներ Լավրովի եւ Աբդոլլահիանի հանդիպումից հետո այն ազդակը հղվեց, որ հիմնական շեշտը դրվել է «3+3» բանաձեւով տարածաշրջանային իրավիճակի կայունացման վրա, ապա կարելի է նաեւ ենթադրել, որ այդ բանաձեւը հենց նույնն է ենթադրում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացառում եւ Իրան-Հայաստան անխափան կապի առկայություն: Ընդ որում, եթե ճիշտ է մեր ենթադրությունը, որ Մոսկվայում Աբդոլլահիանիին նման երաշխիքներ տրամադրվել են, ապա դա շատ ավելի իրատեսական կարող էր լինել այն դեպքում, եթե Մոսկվան վերահսկողություն ունենար Սյունիքի կոմունիկացիաների նկատմամբ: Իսկ դա այն է, ինչ նախատեսված է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերով: Ի դեպ, մեկ հանգամանք եւս խոսում է, որ հենց այդ սցենարի ուղղությամբ են ներկայիս զարգացումներն ընթանում: Ինչպես Իրանի արտգործնախարարի մոսկովյան հիշատակված այցին զուգահեռ ներկայացնելու առիթ ունեցել ենք, հենց այդ ֆոնին էլ հայտնի դարձավ, որ Հայաստան այցելել է պատրաստվում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարին: Թե ինչու պատմության մեջ առաջին անգամ Հնդկաստանի արտգործնախարարը որոշեց գալ Հայաստան, այն էլ այս խառը պահին, ներկայացնելու առիթ ունեցել ենք: Կարճ հիշեցնենք, որ Նյու Դելին ծրագրում է Հնդկաստանից՝ Իրանով եւ Հարավային Կովկասով դեպի Եվրոպա տանող «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիոն միջանցք ստեղծել, եւ, բնականաբար, Թեհրանի հետ սերտ գործակցությամբ: Ու եթե հենց այս պահին է տեղի ունենում արտգործնախարարի հայաստանյան այցը, ապա դա հուշում է, որ հնդիկներն Իրանից ստացել են ազդակներ, որ նման նախագծի իրականացումն իրատեսական է: Ու նկատի ունենանք, որ միանգամայն ծանրակշիռ արտաքին քաղաքականություն վարող Թեհրանն իր գործընկերոջը կարող էր նման ազդակ հղել այն  դեպքում, եթե իր հերթին երաշխավորված լիներ, որ «Հյուսիս-Հարավի» համար այնպիսի խոչընդոտ, ինչպիսին է Սյունիքում «Թյուրքական միջանցքը», չի լինելու: Ու միաժամանակ Նյու Դելին շտապելու անհրաժեշտություն ուներ, որ Հայաստանում այդ հարցով գոնե նախնական բանակցություններ սկսի, որպեսզի թեման տեղավորվի նախատեսվող ընդհանրական պայմանավորվածությունների շրջանակներում: Ի դեպ, Ջայշանկարի այցից բխող մեկ հետաքրքիր եզրահանգում եւս կա: ՀՀ արտգործնախարարությունը, որ սովորաբար նախարարի հանդիպումների մասին տեղեկացնում է, երբ դրանք արդեն կայանում են, այս անգամ հայտարարեց. «Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին»: Հավելելով նաեւ, որ. «Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ»: Այն դեպքում, երբ Ջայշանկարը երեկ ժամանեց Հայաստան: Չմոռանանք, խոսքն աշխարհի խոշորագույն երկրներից մեկի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցի մասին է, եւ նրան ընդունելու համար մեկ օր սպասեցնելն առնվազն տարօրինակ է: Չնայած, կարելի է հասկանալ. հենց այցի օրը Փաշինյանը պետք է մեկներ Մոսկվա: Բայց եթե անգամ Միրզոյանը նրան ուղեկցեր, մեկ է, էլի հնարավոր էր կազմակերպել, որ մինչ մեկնելն ընդունեին Ջայշանկարին: Պարզապես այդ դեպքում, թերեւս, պարզապես նրան ասելու բան չէին ունենա: Նկատի ունենք, որ, ըստ ամենայնի, հենց Նիկոլի մոսկովյան այցի ժամանակ պետք է ոչ միայն քննարկվեին, այլ նաեւ լուծումներ տրվեին այն հարցերին, որից հետո միայն հնարավոր կլինի հնդիկ նախարարի հետ հստակ բան խոսել:

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ

Կարճ ասած, որ Նիկոլի մոսկովյան այցի եւ Պուտինի հետ հանդիպման ժամանակ պետք է օրակարգային հիմնական  հարցերը լինեին նրանք, որոնք, ինչպես ՌԴ նախագահն էր ամիսներ առաջ ասել, պահանջում են «բարդ, շատ սուր եւ զգայուն հարցերի» լուծումներ, ենթադրելի էր: Չնայած, դա էր հուշում նաեւ այցի պաշտոնական օրակարգը. «Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր»: Սակայն այստեղ մեկ ուշագրավ հատված եւս կա. «Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաեւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաեւ ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր»: Սկսենք այս վերջին դրվագից՝ ո՞ր «ինտեգրացիոն միավորումների» մասին է խոսքը, ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի՞: Բայց նաեւ չմոռանանք, որ այս ամսվա վերջերին (կամ մինչեւ մյուս ամսվա կեսերը) պատրաստվում են ստորագրել ՌԴ-Բելառուս միութենական պետության ամբողջական ճանապարհային քարտեզը, եւ որ այդ թեման ներկայացվելու է նաեւ նախ՝ ԵՏՄ, ապա  նաեւ ԱՊՀ երկրներին, դա էլ է ենթադրելի: Այսինքն, որ նման թեմա դրված էր Պուտին-Փաշինյան  հանդիպման օրակարգում, միանգամայն հավանական է: Ինչ վերաբերում է օրակարգի մյուս թեմաներին, ապա եռակողմ համաձայնագրերից եւ տարածաշրջանային զարգացումներից խոսելն արդեն իսկ ենթադրում է, որ իրոք եկել է «բարդ, շատ սուր եւ զգայուն հարցերի» լուծումների ժամանակը: Իսկ թե իրականում դա  ինչ  տեսք է ունեցել, թերեւս ավելի հստակ հնարավոր կլինի ասել այսօր-վաղը: Բայց նաեւ այլ գործոններ եւս  ակնարկում են, որ իրոք եկել է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների երրորդ եւ վերջին «սերիայի» ժամանակը: Բանն այն է, որ այս օրերին դեպի Մոսկվա հայաստանյան բարձրաստիճան անձանց մի իսկական «ուխտագնացություն» է ընթանում: Նախ, տեւական այցով Մոսկվայում էր ԱԺ խոսնակը, դրան հաջորդեց պաշտպանության նախարարի, ապա՝ Նիկոլի այցը: Եվ զուգահեռաբար, Մոսկվա  մեկնեց նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ եռակողմ հանդիպման համար: Փաստը, որ Մոսկվայում է Արցախի թեմի առաջնորդը, արդեն շատ բան էր ակնարկում: Ամեն դեպքում, եթե նախատեսված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով ինչ-որ վերջնական սցենարի հստակեցում, ապա խնդիրը, մեծ հաշվով, առանց հոգեւոր իշխանությունների մասնակցության լուծելը գործնականում անհնար է: Ամեն դեպքում, Պուտինի առաջարկը՝ Նիկոլին շատ բան է ասում՝ զրուցել «փոխգործակցության հիմնական հարցերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանի կարգավորման այսօր եւ երկարաժամկետ հեռանկարում», ինչպես նաեւ՝ «ճշտել ժամացույցը»՝  հոկտեմբերի 15-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որին, ըստ ամենայնի, ներկա կլինի նաեւ Ալիեւը:

ԱԼԻԵՎՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ԸՆԴՈՒՆՈՒ՞Մ ԵՆ «3+3»-Ը

Նկատենք, որ Փաշազադեի մասնակցությունը հոգեւոր առաջնորդների հանդիպմանը նման է ակնարկի, որ Ալիեւը եւս այդ ընդհանրական գործընթացի մեջ է: Համենայնդեպս, Լավրովը խոսում էր «3+3»-ին Բաքվի եւ Անկարայի հավանության մասին: Բայց այդ դեպքում, եթե ընդունենք, որ առաջարկվող  սցենարն իրոք նախատեսում է Սյունիքում կոմունիկացիաների վերահսկողություն ռուսների կողմից, ինչպես սահմանված է նոյեմբերի 9-ի համաձայնագրում, ապա նման ծրագրին Ալիեւի մասնակցությունը նշանակո՞ւմ է, որ թուրք-ազերիական տանդեմը հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից: Ասենք, սա այն միակ տարբերակն է, որի դեպքում ՌԴ-ն եւ Իրանը կհամաձայնեին այդ գործընթացը շարունակել, իսկ իրանական զորավարժանքներն Ադրբեջանի սահմանին պետք է որ Էրդողանի ու առավել եւս՝ Ալիեւի համար պարզ  ազդակ լինեին, որ «Զանգեզուրի միջանցքը»  առաջ մղելը պարզապես կարող է հասցնել մեծ պատերազմի: Մինչդեռ որքան էլ նման պատերազմ հրահրելն ընդունելի լիներ Իսրայելի համար, սակայն Մերձավոր Արեւելքի վերջին տարիների պատմությունը հուշում է, որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ Իսրայելի ցանկացածը ընդունելի լինի նաեւ ԱՄՆ-ի կողմից: Ավելին, վերջին ժամանակներս իսրայելյան վերլուծաբանների տրտնջոցների պակաս չկա՝ կապված Վաշինգտոնի դիրքորոշման հետ: Այսպես, տեւական ժամանակ Իսրայելը փորձում է մինչեւ պատերազմի մակարդակ սրել ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները, բայց թեեւ սրացումներ կան, սակայն պատերազմ չկա: Փոխարենը ԱՄՆ-ն էապես կրճատեց իր ռազմական կոնտինգենտը Մերձավոր Արեւելքում՝ սկսելով կենտրոնանալ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Գումարած ԱՄՆ-ի այդպես էլ չլուծվող ներքին քաղաքական ու ֆինանսատնտեսական խնդիրները: Արդյունքում, միգուցե Ադրբեջան-Թուրքիա եւ Իրան հարթակում պատերազմ հրահրելն Իսրայելի համար ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու մի վերջին հնարավորություն էր, սակայն գնալով հասկանալի է դառնում, որ դա չի աշխատում: Փոխարենը, տարածաշրջանային երկրներն ակտիվորեն վերակառուցում են իրենց  արտաքին քաղաքականությունը, նաեւ այն հաշվարկով, որ Մերձավոր Արեւելքը կարող է եւ առհասարակ ԱՄՆ-ի համար երկրորդային նշանակություն ստանալ: Իսկ այդ դեպքում Վաշինգտոնի վրա հիմնական խաղադրույքները կատարելը կարող է ծանր վիճակի հասցնել: Ու մյուս կողմից, այս օրերին Իրանը եւ Սաուդյան Արաբիան են ակտիվ բանակցությունների մեջ, մինչեւ իսկ հյուպատոսությունների վերաբացման համաձայնագրի կնքման աստիճանի հասնելով: Դա էլ իր տրամաբանությունն ունի. իսլամի շիա եւ սունի ուղղությունների լիդերներ Իրանը եւ Սաուդյան Արաբիան, չնայած կրոնական հին հակասությանը, ունեն գնալով ուժեղացող մեկ հակառակորդ՝ Թուրքիան (Իսրայելի հետ թշնամանքը դեռ մի կողմ թողնենք): Այսպես, տարածաշրջանային լիդերության համար շիաների առաջնորդ Իրանի հետ պայքարող Թուրքիան նաեւ ակտիվ քայլեր է ձեռնարկում սունի իսլամի լիդերի դերը Սաուդյան Արաբիայից վերցնելու ուղղությամբ, ինչը սաուդները որեւէ պարագայում չեն կարող հանդուրժել: Ու իրականությունն այն է, որ այդ վտանգն աչքի առաջ ունենալով, սաուդները նախընտրում են գոնե ժամանակավոր հրադադարի, եթե ոչ՝ դաշինքի մեջ մտնել Իրանի հետ: Թերեւս, նաեւ աչքի առաջ ունենալով այն, որ իրենց հիմնական գլոբալ դաշնակից ԱՄՆ-ն, ինչպես ցույց տվեց  Սիրիայի, ապա՝ Եմենի ուղղությամբ Իրանի ու սաուդների վերջին տարիների պայքարի փորձը, չի կարող կամ չի ցանկանում իր երբեմնի կարգավորող դաշնակցային ֆունկցիաները կատարել: Փոխարենը, որպես գերուժ, տարածաշրջանում ամրապնդվում են ՌԴ-ն, Չինաստանը, որոնք Իրանի դաշնակիցներն են: Մինչդեռ, Իրանի հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելով, սաուդները կարող  են դիմագրավել նաեւ թուրքական ոտնձգություններին: Մի խոսքով, Մերձավոր Արեւելքում ուժային այն բալանսն է, որի պարագայում Թեհրանի հետ բացահայտ պայքարի, առավել եւս՝ ռազմական բախման մեջ մտնելն Ալիեւի համար կարող է մահացու վտանգավոր լինել: Այսինքն, եթե Իրանն այդ վճռականությամբ դեմ է «Թյուրքական միջանցքին», այդ դիրքորոշմանն են նաեւ ՌԴ-ն, Չինաստանը, վերջապես՝ «Հյուսիս-Հարավի» ծրագրեր մշակող Հնդկաստանը, ապա Ալիեւը ստիպված է ախորժակը զսպել. ի վերջո, Իրանից նրան հստակ մեսիջ գնաց՝ Ադրբեջանը կարող է առհասարակ չլինել: Կարճ  ասած, Ալիեւը փորձեց առավելագույնը ստանալ, բայց բախվելով առկա իրողություններին, պետք է որ մնա ռուսների առաջարկած սցենարի հույսին: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ներկա փուլում թերեւս «3+3»-ով տարածաշրջանում դիրքավորվելը Անկարայի համար լավագույն տարբերակներից է. համենայնդեպս, դա մեկ մեծ քայլ առաջ է նշանակում:

Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներինԳորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպանԱմենանիկոլական մարզը՝ Տավուշն էՆիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն ԱշոտյանՎանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԵրևանումԱռուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակըԳյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող ԵրասխումՆախնական արդյունքներ Մեղրի համայնքիցՆախնական տվյալներ Գյումրիից և Ներքին ԽնձորեսկիցՎրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. ԳամկրելիձեՀնդկաստանի հյուսիսում ահաբեկիչները երկու եկվոր աշխատողների են սպանելՆախնական տվյալներով՝ ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքըԱրդեն հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Սյունիքից Պատրաստ լինել ցանկացած սադրանքի, իրավիճակը կտրուկ կարող է փոխվել․ Ահազանգում է հայտնի էքստրասենսըՀովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում, այսօր ավարտվեց հոկտեմբերի 15-ից մեկնարկած ազգային մրցույթը.եզրափակիչ փուլում՝ հաղթեց եւ փայլեց «Գրան Պրի» մրցանակակիր Արկադի Եսայանը․ Newsmedia.amՏեղամասում միաժամանակ երկու ՔՊ-ական վստահված անձ է ներկա գտնվել. ընտրախախտման մասին ահազանգում է «Զարթոնքը»Բողոքի ակցիա՝ ՀՀ առողջապահության նախարարության դիմացՏԻՄ ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել են ընտրողների 25.57 տոկոսը31/53 տեղամասում քաղաքացին ընտրությանը մասնակցում է ՌԴ անձնագրովԹալիբները պատասխանել են ՊուտինինԱռուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 3։0Նա նոր միտք, թռիչք, անկախություն տվեց հայ փաստաբանությանըԻտալիայում Վեզուվի ժայթքման ժամանակ մահացած տղամարդու մնացորդներ են գտելՀոկտեմբերի 18-ին կեսօրից հետո Երևանում սպասվում է անձրև և ամպրոպՄահացել է փաստաբան Ռուբեն ՍահակյանըԻ՞նչ խնդրի մասին կարող է վկայել ձեռքերի անսպասելի թմրությունը եւ թուլությունըՊուտինը ոչ մեկի չի վախեցնում, երբ նա խոսում է ապագայի մասին. ՊեսկովԱնձնագրում կոնկրետ ծննդավայրը նշելու առաջարկը միանշանակ չի ընդունվումԱդենի ծոցում հետ է մղվել իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումըՍրանք Վանոյի խոսքերն են...Սաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանրՇՈՒՇԻԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊՈՎ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ Էրդողանը Մերկելի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ««Հյուսիսային հոսք 2» գազատարը պատրաստ է գործարկման». Լոնդոնում ՌԴ դեսպանԱկանջներում աղմուկը կարող է մահացու հիվանդությունների ախտանիշ լինել. էնդոկրինոլոգԵգիպտոսում կանցկացվեն «Բարեկամության պաշտպաններ-2021» ռուս-եգիպտական տակտիկական զորավարժություններըԴալար գյուղի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքովՖրանսիայում նկարահանում են «Երեք հրացանակիրներ»-ի նոր տարբերակը` Վենսան Կասելի մասնակցությամբՈրն է համեղ ու «առողջ», բայց մատչելի սնվելու միջոցըՕրվա խաղերի անոնսՍոբչակը բացատրել է իր փոխարինումը Miss Russian United States մրցույթում11 բան, որ դուք հավանաբար չգիտեիք Հին Եգիպտոսի մասինՈ՞ր ախտանշանները կարող են վկայել օրգանիզմում աղի անբավարարության մասինՍտուգվել է 107 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 14 արձանագրությունԿյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս, Գյումրիի «Շիրակի» 21-ամյա ֆուտբոլիստ Լեռնիկ ՂազարյանըԿորոնավիրուս ունեցող պացիենտների թոքերում սնկեր են հայտնաբերել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ