Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին Գորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպան Ամենանիկոլական մարզը՝ Տավուշն է Նիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն Աշոտյան Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում Առուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակը Գյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ 44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող Երասխում


Մի խումբ բուժաշխատողներ ավելի քան 700 քաղաքացու համար COVID-19-ի դեմ պատվաստավելու կեղծ փաստաթղթեր են ձեւակերպել. ԱԱԾ

Հասարակություն

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության եւ քննչական դեպարտամենտի աշխատակիցների փոխգործակցության ձեւաչափով իրականացված լայնամասշտաբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն, ըստ որի՝ առողջապահության ոլորտում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող, Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել, այն է՝ 2021 թվականի ապրիլ ամսից մինչեւ օրս ընկած ժամանակահատվածում նույն բժշկական հաստատությունում փաստաթղթերով ձեւակերպված եւ ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով եւ դեղաչափերով, փոխարենը` կազմել եւ հաստատել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԾ-ից։

Նշված ապօրինի գործողությունների հետեւանքով հիշյալ քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կիրառված սահմանափակումները, չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների պարտադիր պահանջները, պատշաճ կերպով չի ապահովվել բնակչության առողջության պահպանման եւ առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներով սահմանված պահանջների կատարումը, վտանգի տակ է դրվել պետության կողմից երաշխավորված եւ համավարակից պաշտպանվելու այլ անձանց իրավունքները՝ այդ կերպ էական վնաս պատճառելով ինչպես հիշյալ առողջապահական կազմակերպության, այնպես էլ պետության օրինական շահերին:

Քրեական գործի նախաքննությամբ կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել եւ առգրավվել են քաղաքացիների կողմից որպես կաշառք տրված գումարները, ձեռք են բերվել այն անձանց տվյալները պարունակող ցուցակները, ովքեր փաստացի պատվաստված չլինելու պայմաններում ստացել են կեղծ սերտիֆիկատներ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում քննչական խմբի քննիչների կողմից, անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, ձերբակալվել են նույն բժշկական հաստատության թվով վեց աշխատակիցներ, ովքեր էլ տվել են խոստովանական ցուցմունքներ` տեղեկություններ ներկայացնելով ինչպես կիրառված հանցավոր մեխանիզմի, այնպես էլ որպես կաշառք ստացած գումարների եւ փաստացի կեղծ սերտիֆիկատներ ստացած անձանց վերաբերյալ:

Քրեական վարույթի ներկա փուլի շարժընթացի համատեքստում ակտիվորեն շարունակվում են ձեռնարկվել քրեադատավարական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պատվաստման փաստը հաստատող կեղծ սերտիֆիկատներ ստացած բոլոր քաղաքացիներին հայտնաբերելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, հակաօրինական վարքագիծ դրսեւորած անձանց ամբողջական շրջանակն ու հանցավոր մեխանիզմում յուրաքանչյուրի դերակատարությունը պարզելու, ինչպես նաեւ նրանց նկատմամբ պատասխանատվության խստագույն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով շարունակական ու  ծավալվող բնույթ կրող հիշյալ հանցագործությունների վտանգավորության աստիճանը, կարեւորելով բնակչության առողջության պահպանման առաջնահերթությունը, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին եւ նրանց աշխատակիցներին խստորեն նախազգուշացնում է՝ Ազգային անվտանգության մարմիններն առավելագույն գործիքակազմի կիրառմամբ իրականացնում են ծավալուն միջոցառումներ ինչպես նախկինում կատարած, այնպես էլ ներկայում շարունակական բնույթ կրող կեղծ պատվաստումների դեպքերը հայտնաբերելու եւ մեղավոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ:

Միաժամանակ, քաղաքացիներին կոչ է արվում զերծ մնալ պատվաստման վերաբերյալ կեղծ սերտիֆիկատներ ստանալուն ուղղված հակաօրինական գործողություններից, քանի որ այդպիսիք ոչ միայն իրական սպառնալիք են ազգաբնակչության առողջության պահպանման համար, այլեւ ՀՀ քրեական օրենսգրքով հանդիսանում են պատժելի արարքներ եւ առաջացնելու են խիստ անբարենպաստ իրավական հետեւանքներ:

Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներինԳորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպանԱմենանիկոլական մարզը՝ Տավուշն էՆիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն ԱշոտյանՎանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԵրևանումԱռուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակըԳյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող ԵրասխումՆախնական արդյունքներ Մեղրի համայնքիցՆախնական տվյալներ Գյումրիից և Ներքին ԽնձորեսկիցՎրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. ԳամկրելիձեՀնդկաստանի հյուսիսում ահաբեկիչները երկու եկվոր աշխատողների են սպանելՆախնական տվյալներով՝ ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքըԱրդեն հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Սյունիքից Պատրաստ լինել ցանկացած սադրանքի, իրավիճակը կտրուկ կարող է փոխվել․ Ահազանգում է հայտնի էքստրասենսըՀովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում, այսօր ավարտվեց հոկտեմբերի 15-ից մեկնարկած ազգային մրցույթը.եզրափակիչ փուլում՝ հաղթեց եւ փայլեց «Գրան Պրի» մրցանակակիր Արկադի Եսայանը․ Newsmedia.amՏեղամասում միաժամանակ երկու ՔՊ-ական վստահված անձ է ներկա գտնվել. ընտրախախտման մասին ահազանգում է «Զարթոնքը»Բողոքի ակցիա՝ ՀՀ առողջապահության նախարարության դիմացՏԻՄ ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել են ընտրողների 25.57 տոկոսը31/53 տեղամասում քաղաքացին ընտրությանը մասնակցում է ՌԴ անձնագրովԹալիբները պատասխանել են ՊուտինինԱռուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 3։0Նա նոր միտք, թռիչք, անկախություն տվեց հայ փաստաբանությանըԻտալիայում Վեզուվի ժայթքման ժամանակ մահացած տղամարդու մնացորդներ են գտելՀոկտեմբերի 18-ին կեսօրից հետո Երևանում սպասվում է անձրև և ամպրոպՄահացել է փաստաբան Ռուբեն ՍահակյանըԻ՞նչ խնդրի մասին կարող է վկայել ձեռքերի անսպասելի թմրությունը եւ թուլությունըՊուտինը ոչ մեկի չի վախեցնում, երբ նա խոսում է ապագայի մասին. ՊեսկովԱնձնագրում կոնկրետ ծննդավայրը նշելու առաջարկը միանշանակ չի ընդունվումԱդենի ծոցում հետ է մղվել իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումըՍրանք Վանոյի խոսքերն են...Սաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանրՇՈՒՇԻԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊՈՎ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ Էրդողանը Մերկելի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ««Հյուսիսային հոսք 2» գազատարը պատրաստ է գործարկման». Լոնդոնում ՌԴ դեսպանԱկանջներում աղմուկը կարող է մահացու հիվանդությունների ախտանիշ լինել. էնդոկրինոլոգԵգիպտոսում կանցկացվեն «Բարեկամության պաշտպաններ-2021» ռուս-եգիպտական տակտիկական զորավարժություններըԴալար գյուղի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքովՖրանսիայում նկարահանում են «Երեք հրացանակիրներ»-ի նոր տարբերակը` Վենսան Կասելի մասնակցությամբՈրն է համեղ ու «առողջ», բայց մատչելի սնվելու միջոցըՕրվա խաղերի անոնսՍոբչակը բացատրել է իր փոխարինումը Miss Russian United States մրցույթում11 բան, որ դուք հավանաբար չգիտեիք Հին Եգիպտոսի մասինՈ՞ր ախտանշանները կարող են վկայել օրգանիզմում աղի անբավարարության մասինՍտուգվել է 107 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 14 արձանագրությունԿյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս, Գյումրիի «Շիրակի» 21-ամյա ֆուտբոլիստ Լեռնիկ ՂազարյանըԿորոնավիրուս ունեցող պացիենտների թոքերում սնկեր են հայտնաբերել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ