Հոկտեմբերի 16-ը պատմության մեջ «Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն «Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել «Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա «Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում «Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի «Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ «ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցեր Հիշեք, մենք 88-ի համազգային զարթոնքով աշխարհին միասնականության ուժը ցույց տված, այդ ուժով պետականություն ստեղծած և հաթանակած Ազգի զավակներն ենք. Գևորգ Գևորգյան


ԿԱՐԾԵՍ ԱՄԵՆ ԲԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է, ՄՆՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Միջազգային

Վերջին ժամանակներս, երբ սրվեցին Իրան-Ադրբեջան հարաբերությունները, Իլհամ Ալիեւը իրանական լրատվամիջոցներում վերածվեց ծաղրանկարային կերպարի: Ու դա հասկանալի է. այն կռիվը, որը փորձում էր մղել Հեյդարովիչն Իրանի դեմ, ինչքան էլ որ Թուրքիայի եւ Իսրայելի օգնությամբ էր, սակայն Իրանում ավելի շատ հումորային տեսք ուներ:

 

ԹԵՀՐԱՆԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՎԵԼ ԵՆ

Բայց ահա վերջին օրերին, ավելի կոնկրետ, Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցից հետո նկատվում է, որ Ալիեւին ուղղված իրանական լուրջ ու ծաղրանքային հարվածների դոզան մի փոքր նվազել է: Ասենք, դա զգացվում է նաեւ ռազմական ուղղությամբ. եթե մինչ այդ Իրանն ամենօրյա ռեժիմով ուժեղացնում էր իր հարավային սահմանների խմբավորումը, ապա այս օրերին դա եւս արդեն չի նկատվում: Նվազել է նաեւ երկկողմ ռազմական հռետորաբանությունը, եւ, գումարած դրան, Թեհրանը փոխարտգործնախարարների մակարդակով շփումների մեջ է Անկարայի հետ: Կարճ ասած, այն տպավորությունն է, որ արտգործնախարարի մոսկովյան այցի շրջանակներում Թեհրանը ստացել է հավաստիացումներ, որ Հարավային Կովկասում ընթացող գործընթացների արդյունքում Իրանի շահը ոչ մի դեպքում չի ոտնահարվի, եւ պետք է հանգստություն պահպանել: Իսկ դա նաեւ Հայաստանի նամար կարելի է դրական համարել, հաշվի առնելով, որ Իրանը, մեզ համար բարեբախտաբար, ներկայումս ունի Հայաստանի հետ լիովին համընկնող շահեր: Այն է՝ «Զանգեզուրի միջանցքի» եւ ցանկացած այլ տեսքով Սյունիքի թուրք-ազերիական ինտերվենցիայի բացառում: Ու միաժամանակ, որ անխափան գործի Իրան-Հայաստան հաղորդակցությունը: Եվ եթե հաշվի առնենք, որ Մոսկվայում կայացած արտգործնախարարներ Լավրովի եւ Աբդոլլահիանի հանդիպումից հետո այն ազդակը հղվեց, որ հիմնական շեշտը դրվել է «3+3» բանաձեւով տարածաշրջանային իրավիճակի կայունացման վրա, ապա կարելի է նաեւ ենթադրել, որ այդ բանաձեւը հենց նույնն է ենթադրում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացառում եւ Իրան-Հայաստան անխափան կապի առկայություն: Ընդ որում, եթե ճիշտ է մեր ենթադրությունը, որ Մոսկվայում Աբդոլլահիանիին նման երաշխիքներ տրամադրվել են, ապա դա շատ ավելի իրատեսական կարող էր լինել այն դեպքում, եթե Մոսկվան վերահսկողություն ունենար Սյունիքի կոմունիկացիաների նկատմամբ: Իսկ դա այն է, ինչ նախատեսված է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերով: Ի դեպ, մեկ հանգամանք եւս խոսում է, որ հենց այդ սցենարի ուղղությամբ են ներկայիս զարգացումներն ընթանում: Ինչպես Իրանի արտգործնախարարի մոսկովյան հիշատակված այցին զուգահեռ ներկայացնելու առիթ ունեցել ենք, հենց այդ ֆոնին էլ հայտնի դարձավ, որ Հայաստան այցելել է պատրաստվում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարին: Թե ինչու պատմության մեջ առաջին անգամ Հնդկաստանի արտգործնախարարը որոշեց գալ Հայաստան, այն էլ այս խառը պահին, ներկայացնելու առիթ ունեցել ենք: Կարճ հիշեցնենք, որ Նյու Դելին ծրագրում է Հնդկաստանից՝ Իրանով եւ Հարավային Կովկասով դեպի Եվրոպա տանող «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիոն միջանցք ստեղծել, եւ, բնականաբար, Թեհրանի հետ սերտ գործակցությամբ: Ու եթե հենց այս պահին է տեղի ունենում արտգործնախարարի հայաստանյան այցը, ապա դա հուշում է, որ հնդիկներն Իրանից ստացել են ազդակներ, որ նման նախագծի իրականացումն իրատեսական է: Ու նկատի ունենանք, որ միանգամայն ծանրակշիռ արտաքին քաղաքականություն վարող Թեհրանն իր գործընկերոջը կարող էր նման ազդակ հղել այն  դեպքում, եթե իր հերթին երաշխավորված լիներ, որ «Հյուսիս-Հարավի» համար այնպիսի խոչընդոտ, ինչպիսին է Սյունիքում «Թյուրքական միջանցքը», չի լինելու: Ու միաժամանակ Նյու Դելին շտապելու անհրաժեշտություն ուներ, որ Հայաստանում այդ հարցով գոնե նախնական բանակցություններ սկսի, որպեսզի թեման տեղավորվի նախատեսվող ընդհանրական պայմանավորվածությունների շրջանակներում: Ի դեպ, Ջայշանկարի այցից բխող մեկ հետաքրքիր եզրահանգում եւս կա: ՀՀ արտգործնախարարությունը, որ սովորաբար նախարարի հանդիպումների մասին տեղեկացնում է, երբ դրանք արդեն կայանում են, այս անգամ հայտարարեց. «Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին»: Հավելելով նաեւ, որ. «Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ»: Այն դեպքում, երբ Ջայշանկարը երեկ ժամանեց Հայաստան: Չմոռանանք, խոսքն աշխարհի խոշորագույն երկրներից մեկի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցի մասին է, եւ նրան ընդունելու համար մեկ օր սպասեցնելն առնվազն տարօրինակ է: Չնայած, կարելի է հասկանալ. հենց այցի օրը Փաշինյանը պետք է մեկներ Մոսկվա: Բայց եթե անգամ Միրզոյանը նրան ուղեկցեր, մեկ է, էլի հնարավոր էր կազմակերպել, որ մինչ մեկնելն ընդունեին Ջայշանկարին: Պարզապես այդ դեպքում, թերեւս, պարզապես նրան ասելու բան չէին ունենա: Նկատի ունենք, որ, ըստ ամենայնի, հենց Նիկոլի մոսկովյան այցի ժամանակ պետք է ոչ միայն քննարկվեին, այլ նաեւ լուծումներ տրվեին այն հարցերին, որից հետո միայն հնարավոր կլինի հնդիկ նախարարի հետ հստակ բան խոսել:

 

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ

Կարճ ասած, որ Նիկոլի մոսկովյան այցի եւ Պուտինի հետ հանդիպման ժամանակ պետք է օրակարգային հիմնական  հարցերը լինեին նրանք, որոնք, ինչպես ՌԴ նախագահն էր ամիսներ առաջ ասել, պահանջում են «բարդ, շատ սուր եւ զգայուն հարցերի» լուծումներ, ենթադրելի էր: Չնայած, դա էր հուշում նաեւ այցի պաշտոնական օրակարգը. «Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր»: Սակայն այստեղ մեկ ուշագրավ հատված եւս կա. «Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաեւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաեւ ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր»: Սկսենք այս վերջին դրվագից՝ ո՞ր «ինտեգրացիոն միավորումների» մասին է խոսքը, ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի՞: Բայց նաեւ չմոռանանք, որ այս ամսվա վերջերին (կամ մինչեւ մյուս ամսվա կեսերը) պատրաստվում են ստորագրել ՌԴ-Բելառուս միութենական պետության ամբողջական ճանապարհային քարտեզը, եւ որ այդ թեման ներկայացվելու է նաեւ նախ՝ ԵՏՄ, ապա  նաեւ ԱՊՀ երկրներին, դա էլ է ենթադրելի: Այսինքն, որ նման թեմա դրված էր Պուտին-Փաշինյան  հանդիպման օրակարգում, միանգամայն հավանական է: Ինչ վերաբերում է օրակարգի մյուս թեմաներին, ապա եռակողմ համաձայնագրերից եւ տարածաշրջանային զարգացումներից խոսելն արդեն իսկ ենթադրում է, որ իրոք եկել է «բարդ, շատ սուր եւ զգայուն հարցերի» լուծումների ժամանակը: Իսկ թե իրականում դա  ինչ  տեսք է ունեցել, թերեւս ավելի հստակ հնարավոր կլինի ասել այսօր-վաղը: Բայց նաեւ այլ գործոններ եւս  ակնարկում են, որ իրոք եկել է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների երրորդ եւ վերջին «սերիայի» ժամանակը: Բանն այն է, որ այս օրերին դեպի Մոսկվա հայաստանյան բարձրաստիճան անձանց մի իսկական «ուխտագնացություն» է ընթանում: Նախ, տեւական այցով Մոսկվայում էր ԱԺ խոսնակը, դրան հաջորդեց պաշտպանության նախարարի, ապա՝ Նիկոլի այցը: Եվ զուգահեռաբար, Մոսկվա  մեկնեց նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ եռակողմ հանդիպման համար: Փաստը, որ Մոսկվայում է Արցախի թեմի առաջնորդը, արդեն շատ բան էր ակնարկում: Ամեն դեպքում, եթե նախատեսված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով ինչ-որ վերջնական սցենարի հստակեցում, ապա խնդիրը, մեծ հաշվով, առանց հոգեւոր իշխանությունների մասնակցության լուծելը գործնականում անհնար է: Ամեն դեպքում, Պուտինի առաջարկը՝ Նիկոլին շատ բան է ասում՝ զրուցել «փոխգործակցության հիմնական հարցերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանի կարգավորման այսօր եւ երկարաժամկետ հեռանկարում», ինչպես նաեւ՝ «ճշտել ժամացույցը»՝  հոկտեմբերի 15-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որին, ըստ ամենայնի, ներկա կլինի նաեւ Ալիեւը:

ԱԼԻԵՎՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ԸՆԴՈՒՆՈՒ՞Մ ԵՆ «3+3»-Ը

Նկատենք, որ Փաշազադեի մասնակցությունը հոգեւոր առաջնորդների հանդիպմանը նման է ակնարկի, որ Ալիեւը եւս այդ ընդհանրական գործընթացի մեջ է: Համենայնդեպս, Լավրովը խոսում էր «3+3»-ին Բաքվի եւ Անկարայի հավանության մասին: Բայց այդ դեպքում, եթե ընդունենք, որ առաջարկվող  սցենարն իրոք նախատեսում է Սյունիքում կոմունիկացիաների վերահսկողություն ռուսների կողմից, ինչպես սահմանված է նոյեմբերի 9-ի համաձայնագրում, ապա նման ծրագրին Ալիեւի մասնակցությունը նշանակո՞ւմ է, որ թուրք-ազերիական տանդեմը հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից: Ասենք, սա այն միակ տարբերակն է, որի դեպքում ՌԴ-ն եւ Իրանը կհամաձայնեին այդ գործընթացը շարունակել, իսկ իրանական զորավարժանքներն Ադրբեջանի սահմանին պետք է որ Էրդողանի ու առավել եւս՝ Ալիեւի համար պարզ  ազդակ լինեին, որ «Զանգեզուրի միջանցքը»  առաջ մղելը պարզապես կարող է հասցնել մեծ պատերազմի: Մինչդեռ որքան էլ նման պատերազմ հրահրելն ընդունելի լիներ Իսրայելի համար, սակայն Մերձավոր Արեւելքի վերջին տարիների պատմությունը հուշում է, որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ Իսրայելի ցանկացածը ընդունելի լինի նաեւ ԱՄՆ-ի կողմից: Ավելին, վերջին ժամանակներս իսրայելյան վերլուծաբանների տրտնջոցների պակաս չկա՝ կապված Վաշինգտոնի դիրքորոշման հետ: Այսպես, տեւական ժամանակ Իսրայելը փորձում է մինչեւ պատերազմի մակարդակ սրել ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները, բայց թեեւ սրացումներ կան, սակայն պատերազմ չկա: Փոխարենը ԱՄՆ-ն էապես կրճատեց իր ռազմական կոնտինգենտը Մերձավոր Արեւելքում՝ սկսելով կենտրոնանալ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Գումարած ԱՄՆ-ի այդպես էլ չլուծվող ներքին քաղաքական ու ֆինանսատնտեսական խնդիրները: Արդյունքում, միգուցե Ադրբեջան-Թուրքիա եւ Իրան հարթակում պատերազմ հրահրելն Իսրայելի համար ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու մի վերջին հնարավորություն էր, սակայն գնալով հասկանալի է դառնում, որ դա չի աշխատում: Փոխարենը, տարածաշրջանային երկրներն ակտիվորեն վերակառուցում են իրենց  արտաքին քաղաքականությունը, նաեւ այն հաշվարկով, որ Մերձավոր Արեւելքը կարող է եւ առհասարակ ԱՄՆ-ի համար երկրորդային նշանակություն ստանալ: Իսկ այդ դեպքում Վաշինգտոնի վրա հիմնական խաղադրույքները կատարելը կարող է ծանր վիճակի հասցնել: Ու մյուս կողմից, այս օրերին Իրանը եւ Սաուդյան Արաբիան են ակտիվ բանակցությունների մեջ, մինչեւ իսկ հյուպատոսությունների վերաբացման համաձայնագրի կնքման աստիճանի հասնելով: Դա էլ իր տրամաբանությունն ունի. իսլամի շիա եւ սունի ուղղությունների լիդերներ Իրանը եւ Սաուդյան Արաբիան, չնայած կրոնական հին հակասությանը, ունեն գնալով ուժեղացող մեկ հակառակորդ՝ Թուրքիան (Իսրայելի հետ թշնամանքը դեռ մի կողմ թողնենք): Այսպես, տարածաշրջանային լիդերության համար շիաների առաջնորդ Իրանի հետ պայքարող Թուրքիան նաեւ ակտիվ քայլեր է ձեռնարկում սունի իսլամի լիդերի դերը Սաուդյան Արաբիայից վերցնելու ուղղությամբ, ինչը սաուդները որեւէ պարագայում չեն կարող հանդուրժել: Ու իրականությունն այն է, որ այդ վտանգն աչքի առաջ ունենալով, սաուդները նախընտրում են գոնե ժամանակավոր հրադադարի, եթե ոչ՝ դաշինքի մեջ մտնել Իրանի հետ: Թերեւս, նաեւ աչքի առաջ ունենալով այն, որ իրենց հիմնական գլոբալ դաշնակից ԱՄՆ-ն, ինչպես ցույց տվեց  Սիրիայի, ապա՝ Եմենի ուղղությամբ Իրանի ու սաուդների վերջին տարիների պայքարի փորձը, չի կարող կամ չի ցանկանում իր երբեմնի կարգավորող դաշնակցային ֆունկցիաները կատարել: Փոխարենը, որպես գերուժ, տարածաշրջանում ամրապնդվում են ՌԴ-ն, Չինաստանը, որոնք Իրանի դաշնակիցներն են: Մինչդեռ, Իրանի հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելով, սաուդները կարող  են դիմագրավել նաեւ թուրքական ոտնձգություններին: Մի խոսքով, Մերձավոր Արեւելքում ուժային այն բալանսն է, որի պարագայում Թեհրանի հետ բացահայտ պայքարի, առավել եւս՝ ռազմական բախման մեջ մտնելն Ալիեւի համար կարող է մահացու վտանգավոր լինել: Այսինքն, եթե Իրանն այդ վճռականությամբ դեմ է «Թյուրքական միջանցքին», այդ դիրքորոշմանն են նաեւ ՌԴ-ն, Չինաստանը, վերջապես՝ «Հյուսիս-Հարավի» ծրագրեր մշակող Հնդկաստանը, ապա Ալիեւը ստիպված է ախորժակը զսպել. ի վերջո, Իրանից նրան հստակ մեսիջ գնաց՝ Ադրբեջանը կարող է առհասարակ չլինել: Կարճ  ասած, Ալիեւը փորձեց առավելագույնը ստանալ, բայց բախվելով առկա իրողություններին, պետք է որ մնա ռուսների առաջարկած սցենարի հույսին: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ներկա փուլում թերեւս «3+3»-ով տարածաշրջանում դիրքավորվելը Անկարայի համար լավագույն տարբերակներից է. համենայնդեպս, դա մեկ մեծ քայլ առաջ է նշանակում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոկտեմբերի 16-ը պատմության մեջ«Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն«Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել«Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա«Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում«Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի«Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցերՀիշեք, մենք 88-ի համազգային զարթոնքով աշխարհին միասնականության ուժը ցույց տված, այդ ուժով պետականություն ստեղծած և հաթանակած Ազգի զավակներն ենք. Գևորգ ԳևորգյանԱԺ նախագահի ախպերը կոնկրետ ասֆալտի տենդերներ ա շահում ու էդ ուղղակի նրանից հետո, երբ իրանք զավթում են իշխանությունը.Նարեկ ՍամսոնյանԱրմատախիլ անել բոլոր նախկին ծառերը. գյուղացին չի հասկանում Փաշինյանի որոշման իմաստը (Video)Ալե՛ն, «Ազատություն»-ը դեղին մամու՞լ է.Գագիկ ՀամբարյանՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 15 – 24 հոկտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներԿայա Խուրշուդյանը տարիների ընթացքում անճանաչելի է դարձել «Ճիշտն ասած՝ ես ռուսերեն չեմ հասկանում» (տեսանյութ).armdaily.amԱյս իշխանությունը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրառելու է, որպեսզի մասսայական այս թմբիրը, անտարբերությունը երկար տևի. Գևորգ ԳևորգյանԿարոտս խեղդում է ինձ․․․մեկ տարի է արդեն ժպիտդ նաև ծանոթ-անծանոթ մարդկանց է տաքացնում․Հերոսի քույրիկի անչափ հուզիչ գրառումըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻՆՉ ՊԱՀԱՆՋ Է ԴՐՎԵԼ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՎՐԱԻՍԿ Ո՞ՐՆ Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ, ԹԵ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸՊետք չէ հավատալ, որ պատվաստանյութը «պանացեյա» է, ոչ էլ դրանից սարքել աշխարհի մեծ չարիք. ԳրիգորյանԻնչպես են Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները վերաբերում ՀՀԿ-ի պահանջինԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱկանատես ենք Տեր-Պետրոսյանի կոդավորված ծրագրի վերջնամասին. Ռուստամ Գասպարյանի մարգարեությունըՏարածքները հանձնում էին թշնամուն, իսկ մեր տղաներին թողնում էին շրջափակման մեջ. ՄանուկյանԱյս հարցը ոչ ոք չի չեղարկել` ԼՂ կարգավիճակն առկախված է. քաղաքագետՆԻԿՈԼՆ ՈՒՄ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ «ԿՈՏՐԵԼՈՒ» ԳԵՐԽՆԴԻՐԸՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման երաշխավորն են․ Պուտին (տեսանյութ)Այսօր Արցախում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի զինվոր է.Իրավիճակը ԱՀ-ում այս պահին, ուշագրավ մանրամասներՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱնձամբ էր տեղ հասցնում ամեն նյութական միջոց, հաց ու ջուր. այսօր կապիտան Մելքումյանի մահվան տարելիցն էՊՆ-ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի վրա. այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերըՀավերժ տանկիստը. այսօր կապիտան Նիկողոսյանի մահվան տարելիցն է«Թալիբանը» Աֆղանստանում Գերագույն դատարան է ստեղծելԱրարատ Միրզոյանի կինն Անգլիայից վերադարձել էՀայկ Մարությանը նորից բարկացել է Սրանց տված վնասը ադրբեջանական արկերից ու փամփուշտներից էլ շատ է.Արեգնազ ՄանուկյանՄեկ տարի առաջ այս օրը Հադրութի «Թութակ» կոչվող տեղանքում թշնամու ԱԹՍ-ից Արցախի ոստիկանության 9 ծառայող է զոհվելՆիկոլ Փաշինյանն Ադրբեջանին շահավետ դիրքեր է պարգեւել. ադրբեջանագետ Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ (Video)Ուզում եմ Հայաստանս էլ երբեք «չլացի». Բացառիկ զրույց լեգենդար Նիկիտա Սիմոնյանի հետԱննա-Էրատոյի ցնցող ռուսերենը (Video).Գագիկ ՀամբարյանՆիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է. ՄամիջանյանԳործող իշխանություններից որեւէ դրական ակնկալիք պետք չէ ունենալ Մարգարիտա Խաչատրյան ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունիԴեկտեմբերի 18-ը կարեւոր է լինելու հայաստանյան ներքաղաքական կյանքի համար. ինչ է սպասվում համագումարին«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները և ԱՄՆ դեսպանը հանդիպել են․ գերիների հարց է քննարկվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ