Մարդկանց կյանքը վտանգի տակ է՝ պետական մարմիններում գործում է հսկայական մաֆիա. Փոստանջյան Հանրապետության որոշ շրջաններում մառախուղ է Ճիշտ ժամանակին գործի կանցնեք․ նոյեմբերի 28֊ի աստղագուշակ «Երբէք չեմ ներելու նրանց, որ միայն անունով են հայ» Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Սոնա Ռուբենյանի ելույթը սեփական հարսանիքին (Video) Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների (Video) «Կյանքի ճանապարհ». ինչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պուտինի հետ հանդիպմանը Ապագա պատերազմներ. ինչպիսին դրանք կլինեն Հայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյունները


«ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ 2.0»-ԻՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՂԵԼՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Վերլուծություն

Եվ այսպես, այդքան երկար սպասված ՌԴ նախագահ-կապիտուլյանտ հանդիպումը կայացավ, որից ցուցադրվեց արարողակարգային` գործնականում ոչինչ չասող մասը: Կարեւորն այն է` ի՞նչ է ստորագրվել, կամ ի՞նչ է պարտավորվել ստորագրել կապիտուլյանտը: Եվ քանի որ նա 2020-ի աշնանից Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածել է միջազգային մանրադրամի, ապա սպասելիքներն ամենահոռետեսականն են:

 

ՔՈՂԱՐԿԻՉ ԱՂՄՈՒԿ ԵՎ ՔՈՂԱՐԿԻՉ ՍԹՐԵՍ

Կարճ ասած, պարզ սթափ մոտեցումը հուշում է` նորանոր «ցավոտ զիջումներ» ֆիզիկապես չսատկելու նվազագույն երաշխիքների դիմաց: Իհարկե, հանրությանը երկար անտեղյակ պահել հնարավոր չէ, սակայն հնարավոր է շեղել ինչպես տեղեկատվական աղմուկով, այնպես էլ սթրեսի ենթարկելով, որպեսզի բացառվի կամ նվազեցվի ընդվզումը: Երկուսն էլ առկա են:

ԱՂՄՈՒԿԻ բաղադրիչներն են Իոաննիսյան Դանչիկի կողմից գեներալիտետին ամբողջովին փուռը տալն է, բոլորին անխտիր Հադրութը հանձնող որակելով: Հանրության ուշադրությունը զբաղեցնելու միջոց է, բայց, ուշադրությո՛ւն, ոչ մի պատասխանատու, այդ թվում` Դավիթ Տոնոյանը, «խոսացված» պատերազմից մեկ տարի անցել էլ չի դատվել եւ անգամ քննության տակ չէ պետական դավաճանության մեղադրանքով: Ինչո՞ւ` շատ պարզ պատճառով. կապիտուլյանտին պետք չէ դավաճանության ռեալ հետաքննությունը, որի վերջնական հասցեատերը հենց ինքը կլինի: Ինչպես ասում էր ԽՍՀՄ գլխավոր դատախազներից մեկը` քննության ընթացքում ամենակարեւորը ինքդ քո վրա դուրս չգաս: Երկրորդ բաղադրիչը ՍԴ-ի կողմից նախագահ Արմեն Սարգսյանի` ՍԴ ուղարկած խայտառակ օրենքների սահմանադրականությունը «դակելն» է: Մինչ հանրությունը զբաղված է զրպարտության եւ վիրավորանքի համար աստղաբաշխական եւ միանշանակ սննկացնող տուգանքների քննարկումներով եւ դատական համակարգի խայտառակ վերաձեւումների քննարկումներով, կարելի է հանգիստ կյանքի կոչել «Կապիտուլյացիա 2.0» տարբերակը եւ անդառնալիորեն զոհաբերել ազգային շահն ու պետականության մնացորդները: Սակայն ամենագլխավոր աղմուկն, անշուշտ, նույն Դանչիկի «դանոսի» հիման վրա Սերժ Սարգսյանի դեմ քրգործ հարուցելն է Բադեն-Բադեն կատարված ուղեւորությունների վերաբերյալ: Դիզվառելիքի գործը չստացվեց Երրորդ նախագահի գրպանը գցել, հիմա կապիտուլյանտի համար մոգական բանաձեւի վերածված Բադեն-Բադենի ավիաթռիչքներն են խաղարկվում... Իհարկե, բնակչության ամենախավար հատվածը` նախկինացավով տառապող խաժամուժը ցնծության մեջ է, չէ՞ որ Սերժ Սարգսյանի դեմ է... Մինչդեռ գործի լրիվ արհեստածին լինելու մասով Ֆեյսբուքում դառնորեն կատակում են, որ ՀՔԾ-ն Ճերչիլի դեմ քրգործ է հարուցել` Երկրորդ աշխարհամարտի ժամանակ օդանավով 3-4 ավելորդ պտույտ անելու համար: Փաստաբան Ամրամ Մակինյանն արձանագրում է. «Ինչ վերաբերում է այս նոր գործի դատարկությանը, ապա այս պահին նշեմ միայն, որ ՀՀ բոլոր նախագահներին, այդ թվում` պաշտոնաթող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ի թիվս անվտանգության ապահովման, տրվել են նաեւ մի շարք սոցիալական երաշխիքներ, որոնց պայմաններում առնվազն տարակուսելի է օրենքով սահմանված երաշխիքներից օգտվելը դիտարկել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Հաշվի առնելով այս չգործի քննության սկզբնական փուլը` պաշտպանական մարտավարությունից ելնելով, ներկայումս ձեռնպահ եմ մնում առավել մանրամասն մեկնաբանություններից, այս գործի հարուցման հիմքերի սին լինելը կներկայացնեմ հետագայում, սակայն հավաստիացնում եմ, որ ոչ մի շինծու քրեական գործի հարուցումով հնարավոր չի լինելու հասարակության ուշադրությունը շեղել օրհասական վիճակում գտնվող մեր պետության համար անհապաղ լուծում պահանջող անվտանգային, պաշտպանության, առողջապահական եւ այլ խնդիրներից: Տեսարաններ ապահովելու հարցում ցանկացած միջոցի դիմելն արդեն իրեն սպառած պրակտիկա է»:

Սակայն խունտան եւ վերջինս սպասավորները դեռ հույս ունեն հենց տեսարաններ ապահովելով շեղել հանրությանը: Նույնիսկ այնպիսի մանր հնարքի էին դիմել, ինչպիսին է նիկոլազոմբի խուլիգանին ԼՀԿ գրասենյակի բակ ուղարկելը, որպեսզի հայհոյի եւ միջադեպ սարքի Էդմոն Մարուքյանի հետ: Իսկ ավելի խոշոր տեսարանի օրինակ է Երեւանի բոլոր շնատերերին եւ կատվատերերին պարտավորեցնելը` մինչեւ նոյեմբերի մեկը անասնաբուժի մոտ պատվաստել եւ չիպավորել իրենց կենդանիներին եւ գրանցել թաղապետարաններում: Դա արդեն նաեւ սթրեսի տարրեր է պարունակում, քանզի մարդիկ պիտի զգալի ծախս անեն, հերթ կանգնեն անասնաբուժական կլինիկաներում, այնուհետ` թաղապետարաններում: Բայց ամենաուժեղ ՍԹՐԵՍՆ, անշուշտ, կորոնաֆաշիզմի, իսկ ավելի ճիշտ` կորոնաՓաշիզմի ծավալումն է: Պատվաստումների հարկադրանքը, այն էլ` այդպիսի մասսայական, հանրային առողջապահությունը վերածում է իսկական անասնաբուժության: Քանզի մարդուն պատվաստել կարելի է, եւ ընդհանրապես բժշկական միջամտության ենթարկել միայն նչա տեղեկացված համաձայնությամբ, իսկ հարկադրանքով պատվաստումներն արվում են անասնաբուժների կողմից` գլխաքանակի կամ առանձնյակի նկատմամբ: Մարդկանց հակասահմանադրական միջոցներով զանգվածաբար դրել են դաժան ընտրության առաջ` կա՛մ պատվաստվել վստահություն չներշնչող հեղուկով, որը մշակվել է ընդամենը մեկ տարի առաջ, կա՛մ պատկառելի գումարներ ծախսել թեստավորման վրա, կա՛մ զրկվել աշխատանքից եւ ապրուստի միջոցներից: Եվ քանի որ քաղաքացիները ողջամտորեն կասկածներ ունեն այդ հեղուկի նկատմամբ, ապա թեստավորող լաբորատորիաներում հսկայական, նյարդային, դժոխք հիշեցնող հերթեր են գոյացել: Չէ՞ որ համավարակի պատմության ընթացքում օրվա մեջ առավելագույնը 13 հազար թեստ է եղել, իսկ հիմա... Եվ այդ խիտ հերթերն, ի դեպ, իդեալական միջավայր են վարակների տարածման համար:

 

ՆՈՐ ԿՈՆՍՊԻՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԽԵՄԱՆԵՐ

Անշուշտ, պաշտոնական վիճակագրությունը, որը փոխվում կասկածելիորեն իշխանության ծրագրերին համապատասխան, ընկալվում է մոտավորապես դատարկ տակառի զրնգոցի պես: Սակայն այդ թվերի վրա կեղտոտ մանիպուլյացիաներ են արվում, ու արդեն խոսվում է, որ առանց պատվաստման/թեստավորման սերտիֆիկատի (որն իր բնույթով նույնանում է ֆաշիստական Գերմանիայի օկուպացրած տարածքների աուսվայսներին), հնարավոր չի լինի այցելել առեւտրի կենտրոններ, հանրային սննդի օբյեկտներ, համերգասրահներ: Ալեն Սիմոնյանն արդեն հասցրել է հարամել նաեւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքը եւ հոխորտալ, որ շուտով առանց աուսվայսի սեփական շքամուտքից էլ դուրս գալ չի ստացվի... Աուսվայս, շնելլե` փաշիստների ախորժակները ոչնչով չեն զիջում ֆաշիստներին, համ էլ մարդկանց ստիպում են սթրեսային վիճակում այլ բանի մասին չմտածել...

Սակայն քանի որ այդ ամենը դիպչում է անմիջապես բնակչության գրպանին, ու դա ո՛չ Արցախի հանձնումն է, ո՛չ էլ ուրիշների հազարավոր զավակների զոհվելը, դա կարող է դառնալ այն գործոնը, որը մարդկանց փողոց կհանի: Բայց իշխանություն փոխելու ավելի էական գործոն կա` քանզի կապիտուլյանտական առաքելությունը մոտենում է ավարտին, կապիտուլյանտն այլեւս ոչ ոքի պետք չի գալու: Եվ այդտեղ շրջանառության մեջ են մտնում արդեն նաեւ կոնսպիրոլոգիական վարկածներ: Մենք արդեն հիշատակ էլ էինք Դոգի տարօրինակ վարկածը, իբր «Ադեկվադի» հիմնադիր Արթուր Դանիելյանը դաժանաբար քննադատում է Ռոբերտ Քոչարյանին հենց Քոչարյանի հանձնարարությամբ: Եվ ահա քոչարյանական մեդիատարածքում հայտնաբերում ենք նոր կոնսօիրոլոգիա. «Իշխանության ներսում շատ լավ են հասկանում, ավելի շուտ աշխարհաքաղաքական համապատասխան կենտրոններից հասկացրել են, որ կարճ ժամանակ անց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր գործն ավարտին հասցնելուց հետո առողջական խնդիրներին հղում տալով պետք է թողնի վարչապետի պաշտոնը: Իշխող թիմի ներսում Փաշինյանի «անսպասելի» այս հեռացմանն են պատրաստվում ընտրություններից անմիջապես հետո: Իշխանական թիմն ունի մեկ թեկնածու, իսկ ավելի շուտ նրանց առաջարկել են մեկ թեկնածու, ընդ որում իրենք այդ առաջարկը մերժելու հնարավորություն չեն ունեցել: Ըստ այդ տարբերակի, Փաշինյանի անսպասելի «առողջական խնդիրների» դեպքում վարչապետի պաշտոնում կընտրվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հենց այս նպատակի համար էլ ընտրվել է ԱԺ նախագահի պաշտոնում եւ հենց իր դիրքերի ամրացման համար է, որ որոշակի տնտեսական պրեֆերենցիաներ է ստացել, որոնցով զբաղվում է իր կրտսեր եղբայրը»: Բացառել չի կարելի, մանավանդ տեսնելով, թե ինչ տեմպերով է անսահման լպիրշանում եւ ցինիկանում Ալենը: Սակայն շարունակությոննէ հետաքրքիր` իբր Ալենը կլինի ձեւական վարչապետ, «բայց երկրի իրական կառավարումը իր ձեռքը չի լինի: Սիմոնյանը նախատեսված ժամկետում եւս կհեռանա եւ իրեն արդեն հերթական ընտրություններով կգա փոխարինելու այն մարդը, ում վրա հիմնական խաղադրույքն է արել Ռուսաստանի Դաշնությունը: Ալեն Սիմոնայնն այդ ընտրություններից հետո կղեկավարի ընդդիմադիր Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ԱԺ-ում եւ կդառնա ԱԺ փոխնախագահներից մեկը»: Ակնարկվում է, որ «ՌԴ-ի մարդը» Ռոբերտ Քոչարյանն է, սակայն դրա արժանահավատությունը, մեղմ ասած, կասկածահարույց է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Մարդկանց կյանքը վտանգի տակ է՝ պետական մարմիններում գործում է հսկայական մաֆիա. ՓոստանջյանՀանրապետության որոշ շրջաններում մառախուղ էՃիշտ ժամանակին գործի կանցնեք․ նոյեմբերի 28֊ի աստղագուշակ«Երբէք չեմ ներելու նրանց, որ միայն անունով են հայ»Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ըՍոնա Ռուբենյանի ելույթը սեփական հարսանիքին (Video)Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների (Video)«Կյանքի ճանապարհ». ինչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պուտինի հետ հանդիպմանըԱպագա պատերազմներ. ինչպիսին դրանք կլինենՀայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյուններըԱռուշ Առուշանյանի աջակիցները նոյեմբերի 29-ին կլինեն դատարանում՝ ի աջակցություն կալանավորված համայնքապետիԿապիտուլյանտը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու․ Դավիթ ՇահնազարյանԵղանակն առաջիկա 5 օրերինՄահացել է Ալեքսանդր ԳրադսկինԱրա՛, բոմժը դուք եք, զինվորին բոմժ մի՛ ներկայացրեք. Կարեն ԱրայանՆոր կադրեր` Սոնա Ռուբենյանի հարսանիքից (տեսանյութՄեր առաջնահերթությունը տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունն է. ՌաիսիԱնահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը որդու հետ30-ամյա երիտասարդը «Հաղթանակ» կամրջի վրա սպառնում է ցած նետվել. տեղում են հոգեբաններն ու պարեկներըՄենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակինՈչինչ այնքան հեշտությամբ չի մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը, որքան խոսքը. Ճանաչված լրագրողը կիսվել է Նժդեհի հայտնի մտորումներովՎարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները72 տարեկանում ճամբարափո՞խ. Քոչարյանի խորհրդականը խորհուրդներ կտա նաեւ ՓաշինյանինԹրամփը ակնարկել է իր վերադարձի մասին. Մի անհանգստացեք, մենք կրկին հզոր կդառնանքԱդրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա.Ստեփան ԴանիելյանԱզատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հրաժարականըՄինչև Հայաստանի իրական ընդդիմադիր, երկու հիմնական բևեռները համակարգված փողոցային գործողությունների չանցնեն իշխանափոխություն չի լինելու.Նարեկ ՍամսոնյանԲայրամովը կրկին խոսել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասինԱրմեն Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն ԽանջյանինԿորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունը. նոր տվյալներՆյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվելՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետՀայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՉի բացառվում, որ կձերբակլվի նաեւ «Գնթունիք» -ի Կարենը.Newsmedia.amԱլիեւը Լուկաշենկոյին պատմել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիանԻնչո՞ւ չի կարելի ամեն օր մակարոն ուտելՆիկոլ Փաշինյանը «Չինար» ռեստորանում էՌուս մարտիկը սպանել է բժշկին՝ պատվաստման պատճառովՊուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներըԱյսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (լուսանկարներ)Անմիտ գրառումներով տխրահռչակ ապուշ լուսանկարը տարածողներն ամենամեծ վնասն են հասցնում մեր հասարակությանը. իրանագետԳինցբուրգը հայտնել է, երբ է շրջանառության մեջ դրվելու հակամարմիններից պատրաստված դեղամիջոցը՝ կորոնավարակակիրների բուժման համարՊուտինը հասկացրել է, որ հստակ սահմաններ չեն էլ եղել, այդ իսկ պատճառով զիջումներն էլ այդքան աչքի չեն ընկնի. КоммерсантъՈստիկանությունը բերման է ենթարկել 1 տասնյակից ավելի «օրենքով գողեր» ու «քրեական հեղինակություններ»«Աշխարհից նեղանալ պետք չէ։ Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում։ Նիկոլը վկա». Արմեն ԱշոտյանԼեհաստանը 201 640 դեղաչափ պատվաստանյութ է տրամադրել ՀայաստանինՀայաստանի հաջորդ իշխանություները լինելու են միայն ազգային, բացառապես ազգային և սոցիալական ազգային. Հովհաննես ԱվետիսյանՈւժեղ մարդկանց երջանկությունը դժվար է տրվում, որպեսզի թույլերի համար ավելի հեշտ լինի․․․Վանգա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ