Կրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները «Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներին Կորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցը Ալիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է «Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ. Լույս.am ՈւՂԻՂ. Ալիևի սպառնալիքը. Հայկ Բաբուխանյան Ջոնսոնը խոստացել է գործի դնել բոլոր միջոցները Ուկրաինայի դեմ ագրեսիան կանխելու համար Եթե Հայաստանը ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, անունն ինչ էլ դնեք, նշանակում է` Հայաստանը բզկտել


Թուրքիայից եւ Ադրբեջանից որեւէ դրական ազդակ երբեւէ չենք տեսել ու չենք տեսնելո. Մարիամ Ավագյան

Հանդիպում

Պատերազմից մեկ տարի անց դեռեւս անորոշ է, թե որտեղ, ինչպես եւ ինչ կարգավիճակով են ապրելու Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից տեղահանված արցախահայությունը: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:

«ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՅՍՕՐ»

– Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային «խաղաղության դարաշրջանի» բացման մասին է խոսում, ավելին` ըստ նրա` որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից: Ի՞նչ կասեք այս մասին:

– Չգիտեմ, թե ինչ ազդակներ է տեսնում, միգուցե, Նիկոլ Փաշինյանը` որպես մեր երկրի քաղաքական առաջնորդ, փորձում է դիվանագիտական խաղ խաղալ, բայց այն կարող է ծուղակային լինել հենց մեզ համար: Պետք է զգույշ լինել` Թուրքիայից եւ Ադրբեջանից որեւէ դրական ազդակ երբեւէ չենք տեսել ու չենք տեսնելու: Հակառակը` հստակ տեսնում ենք, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի նախագծի իրականացումը: Ի դեպ, այդ նախագծի մասին Իլհամ Ալիեւը խոսել էր դեռ տարիներ առաջ եւ ասել, որ իրենք ամեն օր մոտենում են Արեւմտյան Ադրբեջանի քաղաքական լուծման խնդրին եւ այդ ուղղությամբ ամեն օր աշխատում են: Այս առումով մենք տեսանք, թե ինչպես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում, այսպես կոչված, «օկուպացված տարածքների» վերադարձի խնդիրը շատ արագ վերածեցին Երեւանի, Սեւանի, Սյունիքի եւ հազարումի այլ տարածքների գրավելու մտադրությամբ: Այսինքն` Ադրբեջանի կողմից Արցախի այսօրվա օկուպացված տարածքներն ընդամենը մեկ քայլ էր, որպեսզի Իլհամ Ալիեւը հասնի Մեղրիի միջանցք, Սյունիք եւ մյուս տարածքներ: Եթե այսքանից հետո` կա մեկը, որ տեսնում է դրական ազդակ, թող մեզ էլ ցուցադրի: Էրդողանը եւ Ալիեւը բավական ճկուն եւ խոշոր պետական գործիչներ են, որոնք հստակ գիտեն ինչ են ուզում, մինչեւ ուր են ուզում եւ ինչի համար են ուզում եւ նույնիսկ ժամկետներ ունեն իրենց ծրագրերի իրականացման համար:

– Ձեր կարծիքով` կա՞ նրանց ծրագրերը տապալելու, կասեցնելու ելք ու հնար, երբ ադրբեջանական զինված ուժերն արդեն ճանապարհին կանգնեցնում եւ ահաբեկում են հայ երեխաներին:

– Պետք է հստակ խոսենք, ոչ թե Թուրքիայի եւ Ադրբեջանի վարքագծի դրական փոփոխության մասին, այլ մեր դեմ ցեղասպանության շարունակականության: 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած ցեղասպանությունը շարունակվում է նաեւ այսօր Արեւելյան Հայաստանի տարածքում, եւ այն պետք է կարողանանք կանխարգելել: Այո՛, մեր երիտասարդությունը պետք է գիտակցի, որ իրենք ցեղասպանության վտանգի տակ են, բայց ոչ թե վախի մթնոլորտ ստեղծենք, որ արտագաղթն ավելի շատանա, այլ ցույց տանք այն ճանապարհները, թե ինչպես կանխարգելել այն: Ցեղասպանության կանխարգելման երկու հիմնական ճանապարհ կա` քաղաքական-իրավական դաշտի առողջացում եւ մեր երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակում: Այսինքն` այսօր հայ երիտասարդին հստակ պետք է ներշնչենք, որ հայրենիքի պաշտպանությունը նրա ռազմահայրենասիրական եւ ֆիզիկական պատրաստվածության մեջ է:

«ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՄԻ ԹԵՎՆ ԱՍՈՒՄ Է` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆ, ՄՅՈՒՍ ԹԵՎՆ ԱՍՈՒՄ Է` ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՆ»

– Պատերազմից հետո` մեկ տարի անց, կա՞ պետական օղակ, որն այսօր զբաղվում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից տեղահանված արցախահայության խնդիրներով:

– Թե՛ մինչեւ ԱԺ ընտրությունները, թե՛ դրանից հետո մեր կազմակերպության կողմից բազում նամակներ ենք հղել հայաստանյան պաշտոնատար անձանց, բայց արձագանք չկա: Դիմել եմ նաեւ Արցախի իշխանություններին ու շատ տարօրինակ պատասխաններ եմ ստացել, բայց երբ Արցախի գործադիր մարմնի ներկայացուցիչները եկան Երեւան, եւ Արցախի ներկայացուցչությունում հանդիպում եղավ, այդ հարցերը կրկին բանավոր բարձրացրինք եւ, կարծես թե, մի փոքր հետնահանջ արեցին եւ ասացին, որ` այո, սա կարեւոր է, եւ այս խնդիրները պետք է սկսենք արծարծել: Ընդհուպ ասում էին, որ պետք է գործադիր մարմնում համապատասխան օղակ բացվի: Տեսեք, Հայաստանում ունենք միգրացիայի ծառայություն, որտեղ իրենք էլ չեն ժխտում, որ կարող են զբաղվել միայն միգրանտներով, այսինքն` հնդիկներով ու իրանցիներով, իսկ հայ փախստականների կամ բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող օղակ այս պահին չունենք: Նույն վիճակն էլ Արցախում է, այնտեղ էլ է կոչվում միգրացիոն ծառայություն: Իրենց հարց տվեցի, թե Արցախում «միգրացիա» ասելով` ի՞նչ նկատի ունեք, երբ հնդիկ ու պարսիկ չունեք, այսքանից հետո հույս ունեմ, որ կունենանք գործնական արդյունք եւ այդ ուղղությամբ աշխատանք կտանեն:

– Տեւական ժամանակ քննարկվում էր 44-օրյա պատերազմի ընթացքում տեղահանված արցախահայության կարգավիճակի հարցը, սակայն այդպես էլ այն որեւէ լուծում չստացավ: Ի վերջո, ո՞րն է այս հարցի լուծումը:

– Խնդիրն այն է, որ մեր քաղաքական վերնախավը մշտապես «փախստական» ասելիս հասկացել է, այսպես կոչված, «ադրբեջանցի փախստականների» խնդիրը: Իրենք այնքան են հեռացել հայ փախստականի իրավաքաղաքական պաշտպանման խնդիրներից, որ իրենց մեջ ակամա արդեն նստել է, որ արցախյան կոչված կոնֆլիկտի հետեւանքով մի տեսակի փախստական կա` «ադրբեջանցի փախստականները»: Սկսած ՀՀ առաջին նախագահից վերջացրած նույնիսկ ներկա վարչապետով հենց խոսում են փախստականների մասին, հաջորդ բառը «ադրբեջանցին» է: Այնինչ արցախյան կոնֆլիկտի հիմնական տուժած հատվածն Ադրբեջանից հայ փախստականներն էին, որոնց մասին մինչ օրս խոսակցություն չկա: Իսկ արցախյան այս երրորդ պատերազմից հետո` ձեւավորվեցին նոր փախստականներ, ինչը բերեց նաեւ բազում այլ խնդիրներ հենց կարգավիճակի հարցում:

– Ի՞նչ նկատի ունեք:

– 30 տարվա ընթացքում հայկական քաղաքական վերնախավն այդպես էլ չկարողացավ հասկանալ` Արցախն ի վերջո միացա՞վ Հայաստանին, թե` ոչ, Արցախը դե ֆակտո կայացած պետությո՞ւն է, թե` ոչ, ինչի հետեւանքով իրավական դաշտը շատ խուճուճ է: Այսօր Արցախի բնակիչն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, իսկ մեր Սահմանադրությամբ եթե հայ մարդն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, ուրեմն` ՀՀ քաղաքացի է: Մինչդեռ պատերազմից անմիջապես հետո, երբ գործադիր մարմնի տարբեր թեւերի հետ խոսեցինք, պարզվեց` մի թեւն ասում է, որ նրանք` այո, ՀՀ քաղաքացի են, մյուս թեւն ասում է` քաղաքացի չեն, այլ բռնի տեղահանված են: Այսինքն` ՄԱԿ-ի բնորոշմամբ` փախստական են, բայց սոցիալական առումով: ՄԱԿ-ն էլ ունի խուճուճ բնորոշում, եթե նույն էթնիկ խումբն է տեղափոխվել մի պետությունից այլ պետություն, ապա նա փախստական չէ, այլ բռնի տեղահանված է: Այս պարագայում ստացվում է` ներքին տեղահանված էլ չէ: Եվ պատահական չէ, որ մինչ օրս իշխանություններն այս խնդրին չեն էլ անդրադառնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները«Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներինԿորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցըԱլիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆէդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է«Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ. Լույս.amՈւՂԻՂ. Ալիևի սպառնալիքը. Հայկ ԲաբուխանյանՋոնսոնը խոստացել է գործի դնել բոլոր միջոցները Ուկրաինայի դեմ ագրեսիան կանխելու համարԵթե Հայաստանը ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, անունն ինչ էլ դնեք, նշանակում է` Հայաստանը բզկտելԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծըԱլեն Սիմոնյանը կարողանում է երկու հարյուր հազար դոլարանոց մեքենա քշի, իսկ վիրավոր զինվորի 13 միլիոնանոց վիրահատությունը թողնում եք ծնողի վրա՞. էս ա Ձեր պետությունը.Newsmedia.am«Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» համատեղ կստանձնեն Թալինի կառավարման պատասխանատվությունըՍիմոնյանը մեքենան տուն չի տանելու. երբ գաք իշխանության` ձեզ է ծառայելու. Բադալյանն` ընդդիմությանըԿրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերըՆիկոլ Փաշինյանի նկարը Հաքին.ազ-ի էջերից չի իջնում. Արեգնազ ՄանուկյանԵրկրաշարժի ցավը է՛լ ավելի հաստատակամ կերպով առաջնորդեց հայությանը՝ կերտելու հաղթանակների մի փառավոր շարք. Արցախի ԱԽՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպքՆիկո՛լ, քո վախերով թուրքին հաղթած հրամանատարներին չես վախեցնի. Էդուարդ ՇարմազանովԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակըԲայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետԱսպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները«Միլան» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումըԴիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում 100 տարի անց պատարագ է մատուցվելՀաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցըՊենտագոնը քննարկել է իրավիճակը Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանինԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ  Պահանջելու ենք արդարացում, այստեղ որևէ հանցակազմ չկա. պատմության ուսուցչի շահերը դատարանում կպաշտպանի Ռուբեն ՄելիքյանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց էՆիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց. Արտակ ԶաքարյանԹոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար 200 հազար դոլար կա. Արեգնազ ՄանուկյանԵղիսաբեթ II-ն սկսել է իշխանության փոխանցումը արքայազն Չարլզին. Daily ExpressՈվ է «վիզ դրել» Աբովյանում հակառուսական ուժի ներկայացուցչին անցկացնելու համարԱյսօր լրանում է 1988-ի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը «Ժողովուրդ»․ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվելԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵգիպտոսի հնագույն դամբարաններում ոսկե լեզուներով մարդկային կմախքներ են հայտնաբերվել«Ժողովուրդ».Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են. Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչների բոյկոտը զուր էրՍպասվում է առանց տեղումների եղանակ«Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին. ինչ դեր են ունեցել Բանդուրյան եղբայրները«Փաստ». ՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող«Հրապարակ». Իշխանությունը Փարաքարում գործի է անցել«Փաստ». ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է. խոսուն ու խորհրդանշական արդյունքներ հատկապես Եղեգնաձորում ու Աբովյանում«Հրապարակ». Երդվել է, որ ոչ մի ուժի չի միանալուՔայլիստ անգրագետ Հովիկի մտքի հերթական գոհարը.Գագիկ ՀամբարյանԿապիտուլյանտը ստացվումա տվել էր իր և հայ ժողովրդի անունից միջանցք բացելու հավանությունը,դրա համար էլ եկել ասում են ամսաթիվը ասեք.Վահան ԲաբայանԱյսօր Բաքվի բռնապետը հերթական անգամ բարբաջել է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասին.Վարդան Ոսկանյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ ՏԻՄ ընտրությունների այս պատկերը ցույց է տալիս, որ այս խարան-իշխանության անկման պրոցեսը սկսում է ուրվագծվել. Գևորգ ԳևորգյանԿառուցողական օրակարգ ընդդիմությունը չի կարող ունենալ, երբ ունեցավ՝ «մեռած է, թաղած չի». Արմեն Աշոտյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ