ԱԺ փակ նիստում գերիների հարցով քննարկումը կարճ տևեց. ընդդիմությունը լքել է դահլիճը Ինչ են բացահայտում 1973-1975 թթ ռազմական քարտեզները. Քարտեզագետը մանրամասներ է հայտնում «Քրեական գործ կհարուցվի, եթե քննությամբ պարզվի, որ զինծառայողը զենքը վայր է դրել և գերի հանձնվել». Ալեն Սիմոնյան Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմ Miss Grand International Գեղեցկության մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվում է, նա հանում է այն ու շարունակում բոբիկ քայլել և պարել. դահլիճի արձագանքը Որ գերի տղաներին սկսում եք պիտակավորել, մտածել եք, որ Դուք կամ Ձեր պապաների պապաները հայտնվեիք 18 տարեկան անմեղ տղաների փոխարեն թրիլլերի ինչ մատերիալ կդառնայիք` ձեներդ կտրեք ու տեղներդ վեր ընկեք ՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք սահմանին կրկին կարող են ՊՇՌ հետազոտություն անցնել Կրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները «Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներին Կորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցը


«Ռեկտորի ընդունելության կարգը համալսարանը մանգաղով գլխատելու համար է մտածված»

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանի հետ:

– Պարոն Սրապիոնյան, ի՞նչ կարծիք ունեք ԿԳՄՍ նախարարության մշակութային հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային գործունեության մասին: 
– Եթե անունը կա` Կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի, դա ձեւական անուն է… Մշակույթի նախարարություն գոյություն չունի: Երբ այդ նախարարությունները միտումնավոր կերպով միացրին դարձրին մի ընդհանուր նախարարություն, արդեն սկզբից հասկանալի էր, որ պայքար է գնում այն ամենի դեմ, ինչը հայկական է: Իսկ ամենահայկականությունն ամենաշատը երեւում է հենց մշակույթի մեջ: Եվ հենց սկզբից պայքար սկսեցին հայի ու հայկականության ամենաազգային իրողությունների, գլխավոր արժեքների` հայոց լեզվի, հայ գրականության ու հայոց պատմության դեմ: Եվ ինչքան էլ Մշակույթի նախարարությունը քննադատելի էր գուցե իր գործունեության մեջ, գուցե ինչ-ինչ վրիպումներ կամ սայթաքումներ ունեին, բայց Մշակույթի նախարարության գոյությունն արդեն իսկ ենթադրում էր պատասխանատվություն հայ մշակույթի հանդեպ: Երեքուկես տարիների ընթացքում երբեւէ հիշո՞ւմ եք որեւէ մշակութային, համազգային միջոցառում: Նախկիններին մեղադրող հնացած, ճռռացող դռան նվագը վաղուց արդեն իր սնանկությունը ցույց է տվել: Նախկինները, իրենց բոլոր թերություններով հանդերձ, շատ լուրջ ուշադրություն էին դարձնում հայ մշակույթին ու նրա զարգացման ընթացքին: Մշակութային գործիչները գնահատված էին: Դուք կարո՞ղ եք ասել  վերջին երեք տարիներին այն երիտասարդները, որոնք 13-14 տարեկանից դարձել են 17-18 տարեկան, որեւէ գաղափար ունե՞ն համազգային մշակութային որեւէ միջոցառումից: Չունեն, իսկ սա ազգը ոչնչացնելու ամենակարճ, ամենաուղիղ ճանապարհն է: Ես չգիտեմ` ովքեր են այս մարդկանց տերերը, բայց նրանց դնչից բռնած, դնչակալը հագցրած իրենց բերանին, պարանն էլ վզներից կախած,պտտեցնում են ամբողջ հայ իրականությունով մեկ եւ ինչ ուզում են, անում են: 
– Բայց այն, ինչ դուք եք քննադատում, նրանք համարում են ապագայի նոր հեռանկարներ:
– Այս ոչնչություններն իրենք, որպես իրողություն հայ մշակույթի դեմ, բացարձակապես անզոր էին, եթե չլինեին այդքան մանրակրկիտ, ճշգրիտ, ճիշտ մշակույթին խփող ծրագրեր, որոնք հյուսվել են հետազոտական ինստիտուտներում, դրսերում, եւ բերեցին փաթաթեցին մեր վզին: Պարադոքսալ միտք եմ ասում, գուցե շատ-շատերն ինձ հետ չհամաձայնեն, բայց երկու բան անվերականգնելի է` բարոյական այն անկումների սրընթաց ընթացքը, որ մեզ կբերի ոչնչատեսության եւ մշակույթի ոչնչացումը: Միայն այդ դեպքում մենք կպարտվենք: Չենք ունեցել բանակ, ստեղծել ենք բանակ: Եվ մեր բանակը եղել է ժամանակին տարածաշրջանի ամենահզոր բանակը: Ես այսօրվա մասին չեմ ասում, քանի որ այսօր բանակ չկա: Չենք ունեցել պետականություն` հազարամյակներ անցած տարբեր պատմաբանների հաշվարկով մենք ունեցանք պետականություն: Եվ այդ ամենը տեղի ունեցավ հայ մշակույթի գոյության շնորհիվ: Եթե մի Թամանյան պետք է գար այստեղ ճարտարապետություն աներ, եթե մի աստղագետ պիտի գրեր հայոց լեզվի մասին (խոսքս Վիկտոր Համաբարձումյանի մասին է), եթե մի Թումանյան անպետականություն նույնիսկ անմայրաքաղաք երկրում կարողացավ կերտել հայկականություն, սա վկայում է այն մասին, որ ազգին կենսունակ պահող տարրը ազգապահպանման հիմնական գործոնն է: Բայց այս մարդիկ ազգապահպանության խնդիր չունեն: Ազգակործանման խմդիր ունեն: Իսկ ազգակործանման ամենաուղիղ ճանապարհը նույնիսկ տարածքները հանձնելը չէ, որովհետեւ այդ հայրենիքը նորից կվերաստեղծվեր մշակույթի միջոցով: Սրանք համառորեն ոչնչացնում են հայոց մշակույթը: Ի՞նչ կամերային երաժշտություն այս մարդկանց համար, ի՞նչ ազգային երգարան, ի՞նչ հայ գրականություն: Սրանք այն բոլոր կարեւոր ատրիբուտներն են, որոնք մշակույթի դիմագիծն են: Այս մարդիկ դա են ոչնչացնում, մի՞թե հայտնի չէ: Օրինակ` նոր նախարարը, որը մշուշ է ու մեգ ամբողջ հայ ժողովրդի գլխին: Մեկը գնաց, բերին մյուսին: Այս առումով ժողովրդական իմաստուն միտք կա` մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը: Այն մեկին մի կերպ կարողացանք հանել տալ, դրեցին ավելի վատին: 
– Բուհական կրթության մասին ի՞նչ կասեք:
– Հիմա երկրորդ հարվածն ուղղվում է բուհական կրթության դեմ: Հարյուր տարի շարունակ` Առաջին հանրապետության երեւելի այրերից մինչեւ Խորհրդային Միության այրերը, ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանն ուսումնակենտրոնի, գիտակենտրոնի երկիր դարձնեն եւ դարձրին: Խորհրդային Միության գիտաճյուղերի մի զգալի մասում առաջատարը Հայաստանի Հանրապետությունն էր` իր երեւելի գիտնականներով: Եղանակ էին ստեղծում ամբողջ ԽՍՀՄ գիտության մեջ, էլ չեմ ասում` աշխարհի: Մարդիկ եկան, հիմա համալսարանի շենքերն են վաճառում: Բերել են ինչ-որ անհայտ ծագման, անհայտ մտածող, անհայտ կենսագրություն ունեցող մեկին դրել են ԵՊՀ-ի ռեկտորի ԺՊ: Թող նայեն, թե ովքեր են եղել համալսարանի ռեկտորները: 
– Ռեկտորի ընդունելության կարգի հետ համաձա՞յն եք:
– Ռեկտորի ընդունելության կարգը համալսարանը մանգաղով գլխատելու համար է մտածված: Այս մարդն ի՞նչ ծառայություն ունի գիտության, կրթության մեջ, ուսումնական ասպարեզում: Իրենց ուղեղների մեջ մտցրել են մի անհեթեթ միտք` մենեջեր պետք է լինի: Այս մարդը աստվածաբանություն չի կարողացել նորմալ ուսումնասիրել, նրա մենեջերությունը որտե՞ղ եք տեսել: Այս մարդիկ կհանգստանան, երբ որ տարածաշրջանային քարտեզի վրա Հայաստանի Հանրապետություն չի լինի: Եվ դա չարյաց փոքրագույնն է, որովհետեւ շատ հնարավոր է, որ առհասարակ հայ ժողովրդի մասին խոսեն, որպես պատմության թատերաբեմից անհետացած ժողովուրդ, որովհետեւ մի ժողովուրդ, որ պետք է կորցնի իր մշակույթը, լեզուն ու ինքնությունը, հասկանալի չէ՞, որ ժողովուրդը դատապարտված է անհետանալու: Այն էլ ոչ թե միջնադարերի գործող իրողության պայմաններում, այլ այս սարսափելի գլոբալիզացիայի պայմաններում: Այստեղ արդեն ժողովրդի անհետանալը հոռետեսական միտք չի: Ես իրական, հստակ ուսումնասիրված միտք եմ ասում: Հայ ժողովուրդը կանգնած է անհետացման շեմին: Ես ոչ մի բարոյական իրավունք չունեմ այս ժողովրդին անվանել, ինչպես շատերն են կոչում` ժեխ, աղբ: Սա վիրավորական է անգամ հոգեվարքի մեջ գտնվող ժողովրդի համար: Բայց նրանց անտարբերությունը սեփական ճակատագրի, գոյատեւման խնդիրների շուրջ վկայում է այն մասին, որ այս մարդիկ խփել են ճիշտ նշակետին: Ժողովուրդը մտածելու անկարող է: Ըստ վկայությունների` միջնադարում եւ դրանից հետո վատ մայրեր կային, որոնք օրորոցային չգիտեին, ինչ-որ տխեղծ մի բան էին երգում, եւ երեխաները չէին քնում անհանգստացած: Հիմա այս մարդիկ այդ տխուր օրորոցայինով չեն թողնում, որ մեր ժողովուրդը փնտրի եւ իրեն գտնի: Ապակողմնորոշել են, եւ ժողովուրդը հանգիստ, խաղաղ հոգով, հանդարտ, առանց շեղվելու գնում է դեպի կառափնարան` ինքնաոչնչացման:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

ԱԺ փակ նիստում գերիների հարցով քննարկումը կարճ տևեց. ընդդիմությունը լքել է դահլիճըԻնչ են բացահայտում 1973-1975 թթ ռազմական քարտեզները. Քարտեզագետը մանրամասներ է հայտնում«Քրեական գործ կհարուցվի, եթե քննությամբ պարզվի, որ զինծառայողը զենքը վայր է դրել և գերի հանձնվել». Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմMiss Grand International Գեղեցկության մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվում է, նա հանում է այն ու շարունակում բոբիկ քայլել և պարել. դահլիճի արձագանքըՈր գերի տղաներին սկսում եք պիտակավորել, մտածել եք, որ Դուք կամ Ձեր պապաների պապաները հայտնվեիք 18 տարեկան անմեղ տղաների փոխարեն թրիլլերի ինչ մատերիալ կդառնայիք` ձեներդ կտրեք ու տեղներդ վեր ընկեքՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք սահմանին կրկին կարող են ՊՇՌ հետազոտություն անցնելԿրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները«Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներինԿորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցըԱլիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆէդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է«Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ. Լույս.amՈւՂԻՂ. Ալիևի սպառնալիքը. Հայկ ԲաբուխանյանՋոնսոնը խոստացել է գործի դնել բոլոր միջոցները Ուկրաինայի դեմ ագրեսիան կանխելու համարԵթե Հայաստանը ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, անունն ինչ էլ դնեք, նշանակում է` Հայաստանը բզկտելԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծըԱլեն Սիմոնյանը կարողանում է երկու հարյուր հազար դոլարանոց մեքենա քշի, իսկ վիրավոր զինվորի 13 միլիոնանոց վիրահատությունը թողնում եք ծնողի վրա՞. էս ա Ձեր պետությունը.Newsmedia.am«Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» համատեղ կստանձնեն Թալինի կառավարման պատասխանատվությունըՍիմոնյանը մեքենան տուն չի տանելու. երբ գաք իշխանության` ձեզ է ծառայելու. Բադալյանն` ընդդիմությանըԿրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերըՆիկոլ Փաշինյանի նկարը Հաքին.ազ-ի էջերից չի իջնում. Արեգնազ ՄանուկյանԵրկրաշարժի ցավը է՛լ ավելի հաստատակամ կերպով առաջնորդեց հայությանը՝ կերտելու հաղթանակների մի փառավոր շարք. Արցախի ԱԽՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպքՆիկո՛լ, քո վախերով թուրքին հաղթած հրամանատարներին չես վախեցնի. Էդուարդ ՇարմազանովԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակըԲայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետԱսպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները«Միլան» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումըԴիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում 100 տարի անց պատարագ է մատուցվելՀաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցըՊենտագոնը քննարկել է իրավիճակը Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանինԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ  Պահանջելու ենք արդարացում, այստեղ որևէ հանցակազմ չկա. պատմության ուսուցչի շահերը դատարանում կպաշտպանի Ռուբեն ՄելիքյանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց էՆիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց. Արտակ ԶաքարյանԹոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար 200 հազար դոլար կա. Արեգնազ ՄանուկյանԵղիսաբեթ II-ն սկսել է իշխանության փոխանցումը արքայազն Չարլզին. Daily ExpressՈվ է «վիզ դրել» Աբովյանում հակառուսական ուժի ներկայացուցչին անցկացնելու համարԱյսօր լրանում է 1988-ի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը «Ժողովուրդ»․ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվելԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵգիպտոսի հնագույն դամբարաններում ոսկե լեզուներով մարդկային կմախքներ են հայտնաբերվել«Ժողովուրդ».Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են. Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչների բոյկոտը զուր էրՍպասվում է առանց տեղումների եղանակ«Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին. ինչ դեր են ունեցել Բանդուրյան եղբայրները«Փաստ». ՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող«Հրապարակ». Իշխանությունը Փարաքարում գործի է անցել«Փաստ». ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է. խոսուն ու խորհրդանշական արդյունքներ հատկապես Եղեգնաձորում ու Աբովյանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ