«Երբէք չեմ ներելու նրանց, որ միայն անունով են հայ» Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Սոնա Ռուբենյանի ելույթը սեփական հարսանիքին (Video) Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների (Video) «Կյանքի ճանապարհ». ինչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պուտինի հետ հանդիպմանը Ապագա պատերազմներ. ինչպիսին դրանք կլինեն Հայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյունները Առուշ Առուշանյանի աջակիցները նոյեմբերի 29-ին կլինեն դատարանում՝ ի աջակցություն կալանավորված համայնքապետի Կապիտուլյանտը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու․ Դավիթ Շահնազարյան Եղանակն առաջիկա 5 օրերին


Խեղճ ու կրակ վիճակում է հայտնվել իշխանությունը. Արամ Սարգսյան

Հանդիպում

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ գնահատմամբ՝ արտախորհրդարանական կուսակցությունները պետք է համախմբվեն մեկ գաղափարի շուրջ, որովհետեւ զոհասեղանին դրված է մեր պետության անվտանգության ապահովման հարցը, որն անընդհատ մեր աչքի առաջ խաթարվում է:

«ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ «ՊՈԼԻԳՈՆ», ՈՐՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ»

- Նկատի ունեք ա՞յն, որ Իրանը փակել է իր օդային տարածքն Ադրբեջանի օդուժի համար, մինչդեռ ադրբեջանական ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը` Բաքվից Նախիջեւան ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար:

- Սա ուղղակի խայտառակ իրավիճակ է ստեղծում, ինչը շատ լուրջ հարց է: 7 տարի է ասում ենք, որ Նախիջեւանը դարձել է ռազմական «պոլիգոն», որն ուղղված է Հայաստանի դեմ, ուրիշ մեկի դեմ չէ: Նախիջեւանից Երեւան ընդամենը 60 կմ է եւ ոչ ոք երաշխիք չի կարող ունենալ, որ, այսպես կոչված, սովորական ինքնաթիռները, որոնք իբր պետք է մարդկանց տեղափոխեն, ինչ են իրականում տեղափոխում: Չէ՞ որ Բաքվում թույլ չեն տվել, որ Հայաստանից գնան եւ տեսնեն, թե ովքեր են նստում իրենց օդանավը կամ ինչ են ուզում տեղափոխել Նախիջեւան: Իսկ եթե ռազմական զենք կամ ռազմական վաշտեր են գալի՞ս: Ով ասես կարող է գալ, անգամ՝ գրոհայինները, մենք որտեղի՞ց կարող ենք նման վերահսկողություն ապահովել, որպեսզի ասենք՝ դե թռնում են, թող թռնեն:

- Բայց իշխանական պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանի քաղաքացիական ինքնաթիռների համար Հայաստանի օդը երբեք փակ չի եղել՝ այնպես, ինչպես Ադրբեջանի օդը փակ չի եղել Հայաստանի քաղաքացիական ինքնաթիռների համար:

- Հիմար հայտարարություն է, դե եթե կարող են, թող մի անգամ փորձ անեն, հենց իրենք նստեն այդ ինքնաթիռն ու գնան, տեսնենք Ադրբեջանի օդային տարածքում ինչ կանեն իրենց: Հասկանո՞ւմ եք, որ թնամուն իր տարածքով ոչ ոք թույլ տալիս թռչել, անգամ եթե թշնամին ասում է, թե թույլ եմ տալիս դուք էլ իմ տարածքն օգտագործեք: Շատ դեպքեր են եղել, երբ օդանավերը հայտնվել են այս կամ այն պետության օդային տարածքում, որոնց, ուղղակի, խփել են, որովետեւ չգիտեն՝ ինչն նպատակով են նրանք մտել: Հիմա մենք ի՞նչ գիտեք, թե ինչ նպատակով են մեր օդային տարածքն օգտագործում ադրբեջանական ինքնաթիռները: Նրանք միգուցե սկզբում ներկայացնեն, թե ինչ-որ մարդկանց են տեղափոխում այստեղից այնտեղ, բայց հաջորդ անգամ այդ նույն օդանավից մեզ վրա համապատասխան կրակ բացեն, ի՞նչ ենք անելու: Եվ ընդհանրապես՝ չէ՞ որ մեր տարածքը նկարահանվելու է ամբողջությամբ այդ օդանավերից: Թշնամին իր որեւէ նկրտումներից չի հրաժարվել, առավել եւս արդեն պատրաստ է հարձակվել Նախիջեւանից, մինչդեռ հիմա թույլ են տալիս նաեւ մեր օդային տարածքն օգտագործել եւ հիմար իրավիճակի մեջ են դնում Իրանի իսլամական հանրապետությանը: Այսինքն՝ մեր բարեկամին չեն աջակցում, այլ աջակցում են թշնամուն:

«ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԻՆՉՊԵ՞Ս Է ԼԻՆՈՒՄ, ՀՈ ՊՈԶՈՎ-ՊՈՉՈՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ»

- Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե ՀՀ-ն երբեք չի ներքաշվի դավադրության մեջ` ընդդեմ Իրանի:

 - Դավադրությունն էլ ինչպե՞ս է լինում, հո պոզով-պոչով չի լինում: Չգիտեմ՝ ինչ պատճառով, չեմ էլ ուզում հասկանալ, որովհետեւ իրենք անգամ չեն կարող բացատրել իրենց գործողությունների տրամաբանությունը, բայց հիմա վտանգի տակ են դրել ամբողջ հանրապետությունը: Դրա համար ելնելով այս հանգամանքից՝ առաջարկել ենք արտախորհրդարանական ուժերին, որպեսզի համապատասխան հետեւություններ անեն եւ կարողանան միասին պայքարել դրա դեմ:

- Ժամանակը ցույց տվեց, որ քաղաքական ուժերի համախմբման սցենարները չաշխատեցին, կարծում եք՝ հիմա հնարավո՞ր է հասնել նման կոնսոլիդացիայի:

- Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ գաղափարով եւ ինչ ուժեր կհամախմբվեն: Հիմա այն ընթացքն է, որ պետք է իրոք ձեւավորվի այդպիսի համախմբում: Եվ անպայման չէ, որ բոլոր քաղաքական ուժերը հավաքվեն: Բավարար է, որ համապատասխան գաղափար առաջ բերվի եւ համոզիչ լինի շատերի համար, ու մարդիկ իսկապես պայքարեն: Միեւնույն ժամանակ, կարծում եմ՝ կա նաեւ այլ ձեւ՝ ներազդելու այսօրվա իշխանությունների վրա: Դրանք համապատասխան որոշումների նախագծերն են, որոնք պետք է բերել Ազգային ժողով, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե իշխող ուժն ինչ նախագծեր է հրաժարվում ընդունել: Այդպիսի քայլեր դեռ չի արվել ընդդիմության կողմից:

- Սա ի՞նչ կարող է փոխել, երբ իշխանությունն ունի «պողպատե» կայուն մեծամասնություն եւ ընդունելու է միայն այն որոշումները, որոնք կլինեն իր քիմքին հարմար:

- Կապ չունի եւ հենց դրա համար եմ ասում՝ ոչ թե պետք է ելույթներ ունենալ ու իրար վրա «բոչկա գլորել», այլ ուղղակի համապատասխան որոշումների նախագծեր բերել եւ այդտեղ արդեն կռիվ տալ, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ով ինչի համար է պայքարում: Թող մեծամասնությունը մերժի: Օրինակ, մենք հիմա ներկայացրել ենք Ազգային ժողովի բոլոր երեք խմբակցություներին, որ այսօր ամենակարեւոր պահն է ու անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ Ազգային ժողովը հայտարարի, որ ԼՂ հանրապետությունը ձեւավորվել է օրինական ճանապարհով, լեգիտիմ է, եւ սա կապ չունի նրա կարգավիճակի հետ: Այն, ուղղակի, ձեւավորվել է համապատասխան Խորհրդային միության օրենքին եւ միջազգային իրավունքի նորմերին:

«ԵԹԵ ՍԱ ԷԼ ՔԱՆԴՎԻ, ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՒՈՒՅԹ Է ԼԻՆԵԼՈՒ»

- Ինչո՞ւ է սա պետք հենց այս պահին:

- Եթե այսպիսի հարցադրում չեն անում, Մինսկի խմբի համանախագահներին ի՞նչ օրակարգ են առաջարկում, ինչի՞ վերաբերյալ նրանք պետք է խոսեն: Այսինքն՝ նորից վերադառնան Կազանյան փաստաթղթին եւ Մադրադյան սկզբուքների՞ն, որտեղ խոսք է գնում ընդամենը մի տարօրինակ եւ ժամանակավոր կարգավիճակի, հետաձգված հանրաքվեի մասին եւ այլն, սա մեզ ձեռնտու չէ: Ուստի՝ պարտավոր ենք աշխարհին ցույց տալ, որ իրավունքի տեսանկյունից Արցախի հանրապետությունը ձեւավորվել է օրինական ճանապարհով եւ դուրս գալով Ադրբեջանի կազմից՝ չի խախտել նրա տարածքային ամբողջականությունը: Հիմա պայքարը պետք է գնա նրա վերաբերյալ, թե ինչպիսի սուբյեկտ է դառնում: Մենք այսպիսի առաջարկով հանդես ենք եկել, բայց, չգիտեմ ինչու, որեւէ անգամ մամուլի մարմին չի փորձում այդ հարցը քննարկել, բայց չէ՞ որ սա լրջագույն խնդիր է:

- Նայած ում համար, համենայնդեպս, տպավորություն է, որ Արցախի հարցում իշխանությունը շատ հետեւողականորեն 3+3 ձեւաչափն է փորձում առաջ մղել, այսինքն՝ Արցախի հարցը լուծել հարեւաններով, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի համանախագահների աշխատանքները վերսկսելով:

- Վերջերս գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, որը շատ լուրջ մասնագետ է այդ ուղղությամբ, վերլուծություն է ներկայացրել, որը տպագրվել է անգամ Լազերյան ակումբի կայքում: Նա նշել է, որ սա ամենասխալ քայլն է: Հատկապես այն առումով է սխալ, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ պլատֆորմն է, որտեղ երեք համանախագահները լինելով ՄԱԿ-ի անվանգության խորհրդի անդամ, կարողանում են կոնսոլիդացված քննարկել եւ առաջարկություններ անել ու իրար հետ համագործակցում են: Հիմա եթե սա էլ քանդվի, շատ վտանգավոր երեւույթ է լինելու: Առավել եւս, որ ՌԴ-ի եւ Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները հայտարարել են, որ Ադրբեջանը եւ Թուրքիան են ներքաշել պատերազմի Հայաստանին եւ Արցախին, եւ նրանք են խախտել այն պայմանավորվածությունը, որ ուժ չեն կիրառելու: Ու ստացվում է՝ ովքեր ագրեսորներն են, բերում ենք բանակցային գործընթացի այն ֆորմատ, որտեղ կան պարտված Հայաստան, թիրախավորված Իրանի իսլամական հանրապետություն եւ Վրաստան, որն ընդհանրապես այս հարցում որեւէ դերակատարություն չունի: Այդ դեպքում՝ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներն ի՞նչ գործ ունեն այս հարցում, էլ ինչպե՞ս ենք վերականգնելու այս ֆորմատը եւ ի՞նչ օրակարգ ենք առաջարկելու:

«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ԹԵ ՈՎ Է ԱՌԱՋԱՆՈՐԴԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

- Մեր տարածաշրջանը գտնվում է պայթունավտանգ իրավիճակում, իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում է «խաղաղության դարաշրջանի» բացման մասին: Ի՞նչ դրական ազդակներ կան այս օրակարգն առհասարակ կյանքի կոչելու համար:

- Իմ մոտ այն տպավորությունն է, որ այս իշխանությունը քանի որ չգիտի ինչ անի եւ այս վիճակից ինչպես դուրս գա, սկսում է անել աբսուրդային հայտարարություններ, թե՝ եկեք խաղաղ ապրենք: Սա հայտնի մուլտֆիլմից Լյոպոլդի պատմությունն է, որն ասում էր. «Ռեբյատա, դավայծե ժիծ դռուժնո»: Բայց Լյոպոլդը գոնե ուժեղն էր, մյուսներին էր ասում՝ իրար մի եկեք, միեւնույն է, ձեզ հաղթելու եմ: Մինչդեռ սա, որը չի կարող հաղթել, ասում է՝ եկեք խաղաղ ապրենք: Իսկ ո՞վ է ուզում քեզ հետ խաղաղ ապրել՝ առանց այն նախապայմաններն իրականացնելու, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր առջեւ նորից դրել են, նրանք համաձայնվելո՞ւ են խաղաղության: Այսինքն՝ այդ պարագայում դու համակերպվո՞ւմ ես, որ Արցախի օկուպացված տարածքներն այլեւս քոնը չեն: Սրանք հարցեր են, որոնք քննարկման փուլում են, բայց չեմ տեսնում մասնագիտական քննարկում: Մենք առաջարկել ենք ԱԺ երեք խմբակցություններին հրավիրել նաեւ լսումներ Արցախի հիմնահարցի հետ կապված, որն ամբողջովին խարսխված է մեր անվտանգության համակարգի հետ: Հետո ի՞նչ, որ իրենք այս ընտրություններին իբր ստացել են քվե, որպեսզի իրականացնեն իրենց, այսպես ասած, քաղաքականությունը: Սա ոչ մի նշանակություն չունի: Առաջին օրը ստացեք եք այդ քվեն, երկրորդ օրը կարող է պատահել, որ ժողովրդի մեծ մասը նորից դժգոհ լինի եւ չուզենա ձեզ տեսնել: Այս ամենը ցույց է տալիս, որ խեղճ ու կրակ վիճակում է հայտնվել իշխանությունը, մեզ էլ դրել է այդպիսի վիճակում ու ասում են՝ միայն թե մեզ ձեռք մի տվեք, եկեք խաղաղ ապրենք, ինչ եղել, եղել է: Բայց իրենք չեն բավարարվելու անգամ դրանով: Դրա համար սա անիմաստ առաջարկ է ու փիլիսոփայություն, որը տապալվելու է միանշանակ: Եթե, իհարկե, ամեն գնով իրենց ախորժակը դու չբավարարես:

- Եթե ոչ ընտրություններով, ապա ինչպե՞ս կարող է ընդդիմությունն այս կործանարար ընթացքը կասեցնել այսօր:

- Այնպես, ինչպես 2018 թվականին այս «պարոնն» արեց, ինչպես եղավ մեր ժամանակ՝ 1996 թվականին եւ անգամ ավելի շուտ: Հիշեք, թե ինչպես եղավ 1988-ին, երբ ամբողջ ժողովուրդը համախմբված էր: Հիմա, ցավոք, 1988-ի օրինակը չի աշխատում, որովհետեւ այն ժամանակ ամբողջ ժողովուրդն էր միասնացած՝ ե՛ւ կոմունիստներն էին նույն շարքերում, ե՛ւ անկուսակցականները, ե՛ւ հակասովետական մարդիկ: Ովքեր ազգային շահից էին հանդես գալիս, բոլորը միասնական էին Արցախի հարցում, իսկ հիմա այդ միասնականությունը չկա: Պարզ քաղաքագիտական վերլուծությամբ՝ հստակ կարելի է ասել, որ երբ հասարակության 15 տոկոսն իսկապես ուզում է ինչ-որ բանի հասնել, անպայման այդ հարցը կարգավորվում է, իսկ մյուս հատվածը միշտ էլ սուսուփուս նստած է իր տանը: Միշտ 15 տոկոսն է որոշում մյուսների ճակատագիրը: Այդպես եղել է եւ այդպես էլ շարունակվելու է:

- 2018-ին արեւմտյան տեխնոլոգիաները փայլուն աշխատեցին, հիմա եթե համաշխարհային կոնսեսուս չլինի մեր երկրի ապագայի վերաբերյալ, սեփական ուժերով կարողանալո՞ւ ենք ինչ-որ բան փոխել:

- Մեր ազգը շատ յուրահատուկ է, որովհետեւ ունենք մեծ Սփյուռք: Ոչ թե միայն այստեղի հայությամբ, այլ նաեւ Սփյուռքի եւ Արցախի հայությամբ ամեն ինչ միանշանակ կարող ենք անել: Պարզապես, պետք է ապահովել այդ եռամիասնությունը: Բազմիցս ասել եմ եւ մեկ անգամ էլ ուզում եմ կրկնել՝ Ալիեւը միշտ էլ հայտարարում էր պատերազմի մասին, բայց չէր անում այդ քայլը, որովհետեւ համոզված էր, որ հայերը միասնաբար են, եւ ինքը չի կարող հաղթել: Այս մասին նա ասել է բացահայտ: Երբ այս պահին տեսավ, որ պառակտված է ազգը, շատ հանգիստ եկավ պատերազմ անելու: Սա շատ լուրջ հարց է: Դրա համար եթե կարողանում ենք այդ եռամիասնությունը ձեւավորել, եթե մեկ գաղափարի շուրջ համախմբում ենք մեր ազգի ամենակարեւոր էլիտան, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այդ պարագայում անպարտելի ենք: Իհարկե, եթե ճիշտ կազմակերպվենք եւ ճիշտ օգտագործենք մեր հնարավորությունները: Ոչ ոք այսօր չի տեսել հայության միասնական գործողություններն ամբողջ աշխարհով մեկ, բայց կարելի է կազմակերպել եւ անհրաժեշտ է:

- Փաստորեն, եթե ոչ ապագա, ապա հույս կա՞:

- Այո՛, իհարկե, կա: Եվ այդ պարագայում շատ կարեւոր է, թե ով է առաջանորդելու ժողովրդին: Նկատի ունեմ ոչ թե անձը, այլ քաղաքական ուժերին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Երբէք չեմ ներելու նրանց, որ միայն անունով են հայ»Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ըՍոնա Ռուբենյանի ելույթը սեփական հարսանիքին (Video)Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների (Video)«Կյանքի ճանապարհ». ինչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պուտինի հետ հանդիպմանըԱպագա պատերազմներ. ինչպիսին դրանք կլինենՀայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյուններըԱռուշ Առուշանյանի աջակիցները նոյեմբերի 29-ին կլինեն դատարանում՝ ի աջակցություն կալանավորված համայնքապետիԿապիտուլյանտը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու․ Դավիթ ՇահնազարյանԵղանակն առաջիկա 5 օրերինՄահացել է Ալեքսանդր ԳրադսկինԱրա՛, բոմժը դուք եք, զինվորին բոմժ մի՛ ներկայացրեք. Կարեն ԱրայանՆոր կադրեր` Սոնա Ռուբենյանի հարսանիքից (տեսանյութՄեր առաջնահերթությունը տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունն է. ՌաիսիԱնահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը որդու հետ30-ամյա երիտասարդը «Հաղթանակ» կամրջի վրա սպառնում է ցած նետվել. տեղում են հոգեբաններն ու պարեկներըՄենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակինՈչինչ այնքան հեշտությամբ չի մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը, որքան խոսքը. Ճանաչված լրագրողը կիսվել է Նժդեհի հայտնի մտորումներովՎարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները72 տարեկանում ճամբարափո՞խ. Քոչարյանի խորհրդականը խորհուրդներ կտա նաեւ ՓաշինյանինԹրամփը ակնարկել է իր վերադարձի մասին. Մի անհանգստացեք, մենք կրկին հզոր կդառնանքԱդրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա.Ստեփան ԴանիելյանԱզատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հրաժարականըՄինչև Հայաստանի իրական ընդդիմադիր, երկու հիմնական բևեռները համակարգված փողոցային գործողությունների չանցնեն իշխանափոխություն չի լինելու.Նարեկ ՍամսոնյանԲայրամովը կրկին խոսել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասինԱրմեն Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն ԽանջյանինԿորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունը. նոր տվյալներՆյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվելՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետՀայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՉի բացառվում, որ կձերբակլվի նաեւ «Գնթունիք» -ի Կարենը.Newsmedia.amԱլիեւը Լուկաշենկոյին պատմել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիանԻնչո՞ւ չի կարելի ամեն օր մակարոն ուտելՆիկոլ Փաշինյանը «Չինար» ռեստորանում էՌուս մարտիկը սպանել է բժշկին՝ պատվաստման պատճառովՊուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներըԱյսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (լուսանկարներ)Անմիտ գրառումներով տխրահռչակ ապուշ լուսանկարը տարածողներն ամենամեծ վնասն են հասցնում մեր հասարակությանը. իրանագետԳինցբուրգը հայտնել է, երբ է շրջանառության մեջ դրվելու հակամարմիններից պատրաստված դեղամիջոցը՝ կորոնավարակակիրների բուժման համարՊուտինը հասկացրել է, որ հստակ սահմաններ չեն էլ եղել, այդ իսկ պատճառով զիջումներն էլ այդքան աչքի չեն ընկնի. КоммерсантъՈստիկանությունը բերման է ենթարկել 1 տասնյակից ավելի «օրենքով գողեր» ու «քրեական հեղինակություններ»«Աշխարհից նեղանալ պետք չէ։ Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում։ Նիկոլը վկա». Արմեն ԱշոտյանԼեհաստանը 201 640 դեղաչափ պատվաստանյութ է տրամադրել ՀայաստանինՀայաստանի հաջորդ իշխանություները լինելու են միայն ազգային, բացառապես ազգային և սոցիալական ազգային. Հովհաննես ԱվետիսյանՈւժեղ մարդկանց երջանկությունը դժվար է տրվում, որպեսզի թույլերի համար ավելի հեշտ լինի․․․ՎանգաՄինչեւ տարեվերջ կներդրվեն դելիմիտացիայի մեխանիզմները. Վլադիմիր ՊուտինՀնությունները թանկարժեք են լինում, բայց այս մեկն անգին է, որովհետև ամենուր ԴՈՒ կաս․ Նամակ մատաղ սերնդի օրինակ Ադամ Սահակյանին․ՖոտոՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ