Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի Հոխիկյան Նիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ Համբարյան Սատանա կա, կա Սատանա Մասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերը Բրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄ Կաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորը Ո՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումը Որ մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել... Փաշինյանը հարսի nւ փեսայի հետ պաɲnւմ է... Իսկ հազարավորներն այդպես էլ թագ ու պսակի չեն արժանանա. blognews.am (Video) Պետդումայից Զելենսկիին խորհուրդ է տվել՝ հայտարարել Ուկրաինայի՝ ՌԴ կազմ մտնելու մասին


Պետությունը պետք է իր վրա վերցնի ամսական 2 անգամ թեստավորման ողջ ֆինանսական պարտավորությունը. Վանեսյան

Հասարակություն
Ազգային բժշկական պալատի նախագահ, կորոնավիրուսով պայմանավորված Երեւանի կարանտինի նախկին համակարգող ՆԱՐԵԿ ՎԱՆԵՍՅԱՆԸ 13 կետանոց առաջարկով է հանդես եկել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ: Նա մասնավորապես ընդգծել է, որ երկար ժամանակ պլանավորել էր կորոնավիրուսային վարակի դեմ տարվող պայքարի նոր մարտահրավերների ու դրանց կազմակերպման անհրաժեշտության մասին գործողությունների պլան գրել. 
 
 «Բոլորս հասկանում ենք, որ կորոնավիրուսով պայմանավորված ներկա իրավիճակը եւ հետեւանքները անդառնալի նշանակություն ունեն եւ դեռ ունենալու են մեր իրականության վրա։ Միեւնույն ժամանակ, առողջապահական համակարգում առկա կոլապսի եւ դրա համար կառավարությունից հատկացվող հավելյալ ֆինանսական միջոցների անհրաժեշտության հանգամանքը շատ հնարավոր է երկար ժամանակ չդադարի։ Փաստացի մեր երկրի առողջապահության ոլորտին վերաբերվող օրենսդրությամբ՝ իմունականխարգելման ծրագրի իրականացումը, տվյալ պարագայում կովիդի կանխարգելման համար անհրաժեշտ պատվաստումների, ինչպես նաեւ քաղաքացիներին ուղղված բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրերի ստեղծման եւ իրականացման միակ պատասխանատուն ՀՀ առողջապահության նախարարությունն է։
 
Որպես առողջապահության կազմակերպիչ, կարծում եմ, որ այս ժամանակահատվածում իրականացվող գործողությունների պլանը պետք է ունենա հետեւյալ կառուցվածքը՝ մի կողմ դնելով բոլոր հակասություններ, հակակրանքները եւ առողջապահական համակարգի զարգացման մասին թվացյալ իրական ու ոչ իրական զարգացման տեսլական ունեցող մեր գործընկերների տարակարծությունները՝
 
1. ՀՀ կառավարության որոշմամբ կամ վարչապետի որոշմամբ՝ պետք է ստեղծվի կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ բուժման միջգերատեսչական ժամանակավոր մարմին, որի մեջ մասնագիտական, բուհական, առողջապահական նպատակային ծրագրերն իրականացնող պետական իրավասու պաշտոնյաներից եւ օրենսդիր իշխանության առողջապահության հանձնաժողովի կոմպետենտ անձանցից բացի, կներառվեն նաեւ իրավական համակարգի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ առողջապահական մասնագիտական ասոցիացիաներից, ովքեր կովիդի դեմ տարվող պայքարի սկզբից կովիդի հետ որեւէ կերպով առնչվել են կամ առնչվում են հիմա։ Կարծում եմ, որ այդ մարմինը պետք է ղեկավարի վարչապետը կամ փոխվարչապետերից մեկը, կամ պետական համակարգի վրա ազդեցություն ունեցող մեկ այլ պաշտոնյա։
 
2. ՀՀ առողջապահության նախարարությունը պետական առողջապահական գործակալության եւ նախարարության աշխատակազմի ֆինանսական վարչության միջոցով պետք է հաշվարկի, չնայած կարծում եմ, որ առկա է նման հաշվարկ, կովիդի բուժման մեկ քեյսի իրական արժեքը, որի մեջ ներառված կլինեն նաեւ խիստ անհրաժեշտության դեպքում առկա բոլոր այն դեղամիջոցները, որոնք երբեմն հիվանդանոցները ստիպված ուզում են պացիենտի հարազատներից։
 
3. Պատվաստված քաղաքացիների պատվաստումից հետո կովիդ վարակվելու արդյունքում բուժումները, անկախ սոցիալական խմբից, պետք է իրականացվեն պետական նպատակային ծրագրերի շրջանակում եւ բացառապես անվճար՝ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին։
 
4. Չպատվաստված քաղաքացիների համար Էլեկտրոնային առողջապահական ազգային օպերատորի Արմեդ համակարգում անհրաժեշտ է ավելացնել Կովիդից պատվաստվելու հրաժարվելու վերաբերյալ նշում եւ նրանց կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում բուժումը պետք է իրականացվի նրանց անձնական միջոցների հաշվին կամ մի գուցե ապահովագրված լինելու դեպքում ապահովագրական հատուցումների հաշվին։ Հատուկ ուզում եմ նշել, որ անկախ կովիդի բուժման համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրի՝ թե՛ պետական պատվերի, թե՛ քաղաքացու վճարման, եւ թե՛ ապահովագրական հատուցման դեպքում, մեկ միավորի արժեքը չպետք է գերազանցի նախապես հաշվարկված մեկ քեյսի բուժման համար անհրաժեշտ գումարը։
 
5. Կարծում եմ, որ պետությունը, որպես սոցիալական պատասխանատվության հանգամանք, պետք է իր վրա վերցնի չպատվաստվելու հանգամանքով պայմանավորված ամսական երկու անգամ մեր համաքաղաքացիների նմուշառման ողջ ֆինանսական պարտավորությունը, որի մասով նշեմ, որ եթե ամսական երկու անգամ մեր այդ քաղաքացիները պետության հաշվին նմուշառվեն, ապա ստացված արժեքի տարեկան հանրագումարը չի կարող գերազանցել կովիդ հիվանդանալու դեպքում մեկ քեյսի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին, ինչի համար հիմք եմ ընդունում կովիդի թեստավորման համար առկա շուկայական միջին արժեքը։
 
6. Բոլոր կովիդ բուժող հիվանդանոցները, որոնք մինչ այդ եղել են բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներ, պետք է ետ ծավալվեն, սակայն պետք է թույլ տալ ունենալու կովիդ բաժանմունքներ, բայց միեւնույն ժամանակ սպասարկել կովիդով չպայմանավորված եւ իր լիցենզիայի պայմաններին համապատասխան նաեւ այլ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին. որովհետեւ եթե մինչեւ տարեվերջ այդ կովիդ հիվանդանոցները ետ չծավալվեն, ապա ունենալու են կովիդ չբուժող նեղ մասնագետների արտահոսք դեպի այլ հիվանդանոցներ, չեն կարողանալու կատարել պետական պատվերի պայմանագրով կովիդի ծրագրից դուրս ստանձնած պարտավորությունները եւ ցանկացած ավելի ուշ իրավիճակում ետ ծավալվելն ունենալու է անդառնալի հետեւանքներ՝ ֆինանսական միջոցների կտրուկ անկում, բժշկական օգնության և սպասարկման ծավալների շեշտակի նվազում…
 
7. ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման պետական գործակալության միջոցով անհրաժեշտ է փոփոխություն կատարել լիցենզավորման մասին ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի 1936-Ն որոշման մեջ՝ հստակ սահմանելով կովիդ բուժող կազմակերպություններին ներկայացվող ամբողջական պահանջները, այդ թվում ըստ կովիդ հիվանդության ծանրության աստիճանով պայմանավորված բուժման, ըստ մասնագետների եւ անհրաժեշտ սարքավորումների պահանջի՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մակարդակավորելով նրանց։ Մեր բոլոր քաղաքացիները կատարվող փոփոխություններից հետո պետք ունենան ցանկացած միանման մակարդակի հիվանդանոցում միատեսակ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու հավասար իրավունք եւ այս կերպ բոլոր հիվանդանոցները կկարողանան կովիդ բուժող բաժանմունքներ բացել եւ ունենալ ու այս փոփոխությամբ կովիդը կդառնա բոլոր հիվանդանոցներում բուժվող հիվանդություն։ Իսկ հիվանդանոցի տվյալ մակարդակ բուժման կարող է ուղղել այսօրվա գործող տրիաժի ստորաբաժանումը։
 
8. Այս տարվա հոկտեմբերի 15-ից սկսած ՀՀ կառավարության առընթեր բոլոր տեսչական մարմիններին անհրաժեշտ է Էլեկտրոնային առողջապահական ազգային օպերատորի Արմեդ համակարգ մուտքի հնարավորություն տրվի եւ հատուկ ֆիլտրի միջոցով առաջին փուլում ստուգվի իրավաբանական անձանց բոլոր աշխատակիցների պատվաստված լինելու, պատվաստումից հրաժարվածի կարգավիճակ ունենալու կամ բացառությունների դեպքում հակացուցում ունենալու հանգամանքը։ Նշեմ, որ ֆիլտրով պետք է այդ կազմակերպություններին հասանելի լինի միայն պատվաստման հանգամանքի մասին տեղեկատվությունը։ Մեծածավալ չպատվաստված աշխատակիցներ ունեցող հիմնարկությունների մասին տեղեկատվությունը պետք է փոխանցել կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ բուժման միջգերատեսչական ժամանակավոր մարմնին։ Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ստուգել ֆիքսված օրվանից հետո նոր աշխատանքի ընդունվող քաղաքացիների պատվաստված լինելու հանգամանքը. այն է, աշխատանքի ընդունվելիս գործատուին իր աշխատանքի ընդունվելու ժամանակ առողջական վիճակի մասին տեղեկանք ներկայացնելիս, ինչի արդյունքում աշխատանքային պայմանագրեր կարծում եմ՝ պետք է կնքել բացառապես պատվաստված կամ հակացուցում ունեցող քաղաքացիների հետ, որը կնշվի պոլիկլինիկայի կողմից տրված տեղեկանքում, ինչը կարելի է ամրագրել, որպես աշխատողին ներկայացվող պարտադիր պահանջ։
 
9. ԵՊԲՀ եւ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի գործընկերներին կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ բուժման միջգերատեսչական ժամանակավոր մարմինը պետք է գործուղի բոլոր այն մեծաքանակ աշխատակիցներ ունեցող կազմակերպություններ բացատրական աշխատանքներ անելու, որտեղ մերժվում է պատվաստված լինելու գործընթացը։ Միեւնույն ժամանակ առողջապահական երկու կրթական հաստատությունները պետք է ներքին քննարկումների համար հարթակ տրամադրեն կովիդի պատվաստման գործընթացին կողմ արտահայտվող նեղ մասնագետների եւ պատվաստմանը դեմ արտահատվող նեղ մասնագետների համար՝ պահանջելով յուրաքանչյուրի կողմից ներկայացվող ենթադրությունների կամ հրապարակումների համար ապացուցողական բժշկությամբ ամրագրված հիմքեր, անհրաժեշտության դեպքում հարցում կատարելով հավելյալ տեղեկատվություն ճշտել նաեւ տվյալ պատվաստանյութն արտադրող ընկերություններից կամ այդ պատվաստանյութերի անվտանգությունն ու մարդու օրգանիզմի վրա ազդեցությունը գնահատող միջազգային հեղինակավոր մարմիններից։ Հակառակ դեպքում բուհական տանիքի տակ երբեմն այս կամ այն գիտական կոչման կրմամբ թաքնվում են գործընկերներ, որոնք ակտիվորեն իրականացնում են հակապատվաստումային քաղաքականություն։ Քննարկումների արդյունքում չհիմնավորված եւ պատվաստման գործընթացը խաթարող մասնագետների մասին տեղեկատվությունը պետք է տրամադրվի կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ բուժման միջգերատեսչական ժամանակավոր մարմնին՝ ժամանակավորապես նրանց հանրային կամ ԶԼՄ այս կամ այն միջոցով կարծիք արտահայտելը օրենքով սահմանված կարգով սահմանափակելու նպատակով։
 
10. ԵՊԲՀ եւ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի ուսանողների այս տարվա արտադրական պրակտիկաները կարծում եմ ճիշտ կլինի կազմակերպել այդ ուսանողներից յուրաքանչյուրին կցելով իրենց իսկ բանակավայր համարվող տարածքի պոլիկլինիկաներին, որպեսզի որպես թարմ ու նոր գիտելիքներով հարուստ երիտասարդ կադրեր հանդիպումներ ունենան պատվաստվել չցանկացող քաղաքացիների հետ, բացատրեն եւ ճիշտ կազմակերպված քարոզչության արդյունքում մեր հայրենակիցներին ուղղորդեն պատվաստվելու։ Իմունականխարգելման գործընթացի մասին ապագա բժիշկների գիտակցական եւ կրթական մակարդակի ողջ պատասխանատվությունը բուհական սեկտորի վրա է։
11. Կովիդ հիվանդանոցներում աշխատող բուժաշխատողները եւ ԱԱՊ օղակի պատվաստման գործընթացում ներգրավված բուժաշխատողները պետք է լինեն բացառապես պատվաստված, կամ հստակ հակացուցումներ ունենան։ Չեն վստահի եւ չի կարելի վստահել այն բուժաշխատողին, որը չունի կովիդի պատվաստում, բայց փորձում է իրականացնել իմունականխարգելման ազգային ծրագրի իր առջեւ դրված խնդիրները, կամ հիվանդանոցում պայքարում է կովիդով հիվանդ անձի կյանքի համար։ Այս գործընթացի վերահսկման ուղիղ պատասախանատուն ՀՀ առողջապահության նախարարությունն է եւ նաեւ ՀՀ առողջապահության նախարարի հատուկ հրամանով կովիդ բուժող հիվանդանոցների կամ բժշկական կազմակերպությունների ղեկավարները, ում ենթակայության տակ աշխատում են վերոնշյալ մեր գործընկերները։
 
12. ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, դատախազության ներկայացուցիչները պետք է կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ բուժման միջգերատեսչական ժամանակավոր մարմնից կամ տեսչական մարմիններից ստացված տեղեկատվության վերաբերյալ իրավական գործընթացներ սկսեն եւ իրավական գնահատականներ տան անձանց, նրանց հակապատվաստումային արարքներին կամ կովիդի դեմ տարվող պայքարում քրեորեն հետապնդելի արարքներին։
 
13. Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ստեղծի օրինապահ քաղաքացու աստիճանակարգ եւ հատուկ միջոցներով խրախուսի մեր այդ քաղաքացիներին՝ կրթական, հարկային, վարկային եւ այլ մոտիվացիոն արտոնությունների միջոցներով», - նշել է Վանեսյանը։
Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի ՀոխիկյանՆիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ ՀամբարյանՍատանա կա, կա ՍատանաՄասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերըԲրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄԿաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորըՈ՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումըՈր մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել...Փաշինյանը հարսի nւ փեսայի հետ պաɲnւմ է... Իսկ հազարավորներն այդպես էլ թագ ու պսակի չեն արժանանա. blognews.am (Video)Պետդումայից Զելենսկիին խորհուրդ է տվել՝ հայտարարել Ուկրաինայի՝ ՌԴ կազմ մտնելու մասինԷրդողանը հայտարարել է Թուրքիայում 3+3 ֆորմատի հանդիպում անցկացնելու պլանների մասինԿենդանակերպի ամենամիայնակ նշաններըՆոր եւ չհրապարակված կադրեր՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքից (տեսանյութ).Starnews.amՀոլիվուդյան աստղեր, որոնք տարիքի հետ ավելի հմայիչ են դարձելՄկրտիչ Արզումանյանը երեկ եւ այսօր Ռոմանոս Պետրոսյանը չի մասնակցել Պապիկյանի հարսանիքինՍրանով իշխանությունները կարող են վերահսկել բոլորիս տեղաշարժը.Նարեկ ՍամսոնյանՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Նոր նշանակում, նորի՞ց ԽԾԲ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԲրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հարցում Մոսկվայի «նոր ծրագրերի» մասինQR կոդի միջոցով բոլոր անձնական տվյալները նվիրում են սրճարաններինԲռնաբարել են եւ նկարահանել. հրեշավոր դեպք միգրանտ երեխաների մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըԱդամի սիրտը դադարեց աշխատել հանուն մեզ ու մեր հայրենիքի…Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 24-ից 30-ըԱռողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանըԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրևանդի փողոցումՍուրեն Պապիկյան, բա մենք էլ ուզում ենք արժանավայել, արժանապատիվ պաշտպանության նախարար ունենանք, ոչ թե ցուցափայտով դասատու․ Մեր գործընկերը իշխանականների՝ լրագրողներին պիտակավորելու մասինԷրդողանի վարկանիշը նկատելիորեն զիջում է ընդդիմության վարկանիշինՀաստատվել է կորոնավիրուսի 814 նոր դեպք, մահացել է 2 մարդՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Ուկրաինա և Վրաստան` ֆորմալ առումով չի լինի, սակայն հասկանալի պատճառով, Արևմուտքն այդ մասին չի հայտարարի. Արտակ ԶաքարյանՍյունիքի ճանապարհներին բուք էՁերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողըՈվքեր են նայելով սեփական ժողովրդի աչքերին՝ նենգաբար ստում.  Գրիգոր Գրիգորյանը փակագծեր է բացումԴոնեցքի «Ալֆա»-ի նախկին հրամանատարը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունըԿրակի ծով Սիրիայի երկնքում. ՌԴ ավիացիան գիշերային ծանր հարված է հասցրել հակառակորդին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Էմպոլի»-«Ռոմա». Հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալԳերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունիՆոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին ՖՈՏՈ. Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱնընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասինՆոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից«Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԳերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել»Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետՀայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել«Իրավունք» թերթի հարցազրույցը վերահրապարակվել է թուրքական հայտնի Kafkassam.com պարբերականում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ