Մենք ուզում ենք ապրել ու ծաղկեցնել մեր հայրենիքը, ուզում ենք լինել մեր նախնիներին արժանի զավակներ ու արժանապատիվ պահել մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մանկավարժ «Եղել է երգելիս արտասվել եմ». Դավիթ Աղասի «Գրիր ինձ…». Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես կգա նոր մենահամերգով Նրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերին ՆԱՏՕ-ն նոր Միության ստեղծումը կասեցնելում ռեալ միջոց չունի Հայաստանի ընդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել “ապագա Հայաստանի” հարցը. Արտակ Զաքարյան Որ ընկերություններն են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկը Россия будет держать своих миротворцев в Арцахе столько, сколько это будет нужно. В. Лепехин. Часть 2 Նիկոլն Արայիկ Հարությունյանին կասկածում է «նախկինների» հետ հաշտվելու մեջ ԿԳՄՍ նախարարը Նիկոլին այնքան էլ չի գոհացնում


ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԱԳԻՐ. ՕՐ 10-րդ. 6 հոկտեմբերի 2020թ. Ինչ էր գրում «Իրավունքը» մեկ տարի առաջ

Ռետրո

Պուտինն ու Փաշինյանը խոսել են. Մոսկվան ընդգծում է ռազմական գործողությունները դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը

արչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության զոհերի:

Ռուսական կողմը վերստին ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը:

ԻՆՉՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԴԻՄՈՒՄ ՀԱՊԿ-ԻՆ, ԴԱՐՁԵԼ Է ՀԱՆԵԼՈՒԿ

Չնայած բազում խաղաղասիրական եւ հրադադարային կոչերին, այդ թվում՝ ամենաբարձր ամբիոններից հնչեցվող, Արցախում իրավիճակը գնալով միայն սրվում է: Ահա այս  ֆոնին գնալով միայն աչք է ծակում հետեւյալ հարցը: Ադրբեջանն անթաքույց օգտվում է իր հիմնական դաշնակցի՝ Թուրքիայի համակողմանի աջակցությունից: Այս կամ այն չափով եւ տեսքով օժանդակություն գալիս է նաեւ այլ  դաշնակիցներից: Իսկ ո՞ւր են Հայաստանի դաշնակիցները եւ, առաջին հերթին՝ ՌԴ-ն:

 

ՀԱՊԿ-ԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ

Զավեշտի է նմանվում, սակայն այս օրերին ներհայաստանյան հարթակում գերակտիվ քարոզչություն է նկատվում՝ «Մեզ ռուսների օգնությունը պետք չէ, մենք ինքներս թշնամուն կջախջախենք»: Ընդ որում, այդ «ջախջախողների» առյուծի բաժինը գերադասում է «մարտնչել» բազմոցից չկտրվելով, մինչդեռ իրական ջախջախողներից ի սկզբանե էլ այլ ազդակներ էին գալիս: Կարելի է, օրինակ, հիշեցնել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի անդրադարձը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հայտարարությանը, թե Արցախում իրավիճակի սրման հետ կապված՝ Հայաստանը չի պատրաստվում դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): «Անհիմն հայտարարությունների փոխարեն լավ կլիներ օգտակար գործերով զբաղվել, հատկապես, երբ այս օրերին դրանց ծավալը շատ-շատ է: ՌԴ-ում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսեւորել:Մոսկվայից Արցախ շատ բան տեսանելի չէ, բայց գոնե ընկալման հարցում պետք չէ կորցնել սթափությունը»,- հայտարարեց Վ. Պողոսյանը:

Այսպիսով, որքան էլ պաշտոնական Ստեփանակերտը մեր դաշնակից կառույցին չդիմելը համարում է «ոչ գրագետ վարքագիծ», փաստն այն է, որ այդպես էլ նման դիմում պաշտոնական Երեւանը ՀԱՊԿ-ին դեռ չի ներկայացրել: Ավելին, վերջին օրերին, թեեւ Հայաստանում ու ռուսական փորձագիտական շրջանակներում կտրուկ ավելացել են խոսակցությունները, թե պետք է Հայաստանը համաձայնվի, որ արցախյան պատերազմի գոտում տեղակայվեն ռուս խաղաղապահներ, սակայն, կրկնենք, կտրուկ ավելացել է նաեւ դրա դեմ ֆեյքային քարոզչությունը: Հիմնականում այդ քարոզչությունը փորձում են կառուցել այս ոճի մեջ՝ «Մեր բանակը կհաղթի», «Գնանք Բաքուն գրավենք», «Սումգայիթում էլ էին խաղաղապահ տեղավորել», «Խաղաղապահ բերելը կազդի մեր անկախության վրա»: Միայն թե, օրինակ, «խաղաղապահների դեպքում Հայաստանն անկախությունը կկորցի» գոռացողները «մոռանում» են նաեւ բացատրել, թե մեր երկրի ռուսական բազան, որը նույն ռուսական խաղաղապահ բանակն է՝ Թուրքիայի ուղղությամբ քանի՞ միլիմետրով է նվազեցրել Հայաստանի անկախությունը: Սակայն այս  քարոզչությունից էլ առավել «անհասկանալի» է մնում Նիկոլի դիրքորոշումը խաղաղապահների մասին: Նկատենք, անգամ ՀԱՊԿ-ին դիմելու հարցով Արցախից եկած այդ միանշանակ ազդակից հետո նա դեմ արտահայտվեց ինչպես ՀԱՊԿ-ին, այնպես էլ՝ ՌԴ հայաստանյան ռազմաբազային դիմելուն, թե դեռ դրա կարիքը չկա: Այն դեպքում, երբ հենց նման իրավիճակների համար է, որ Հայաստանը դարձել է ՀԱՊԿ անդամ, որ եթե ոչ Ադրբեջանի, ապա Թուրքիայի դեմ պատերազմելու դեպքում դիմենք այդ կառույցին, եւ այս օրերին ՀՀ իշխանություններից քանիցս լսվել է հայտարարություն, որ մենք ոչ թե միայն Թուրքիայի դեմ ենք պատերազմում, այլ նաեւ` միջազգային ահաբեկչության: Այսինքն, բազմապատիկ անգամ շատ հիմնավորումներ ունենք՝ ՀԱՊԿ-ին դիմելու համար, քան տավուշյան բախումների ժամանակ էր: Սակայն այդպես էլ չկա որեւէ հստակ մեկնաբանութուն՝ ինչո՞ւ տավուշյան  բախումների հենց առաջին օրը Հայաստանը շտապեց դիմել ՀԱՊԿ-ին, իսկ հիմա՝ ոչ: Կամ, էլ  ի՞նչ պետք է լինի, որ ՀՀ իշխանությունները կազմակերպությանը դիմելու կարիքն ունենան, ո՞րն է կարիքի առաջացման վերջին սահմանը: Երեկ Նիկոլն արդեն կամավորականներից էր խոսում՝ անցած տարվա զորացրվածներին, մինչեւ իսկ քաղաքացվիներից «բուշլատ-կասկա» էր խնդրում: Այսինքն, օգնության կարիքը կա, բայց այդպես էլ ռուսներին չի դիմում: Անգամ չի բացատրում, թե ի՞նչ կլինի, եթե դիմեն վերջին պահին, իսկ ՀԱՊԿ-ը պարզապես ֆիզիկապես չհասցնի օգնության գալ: Փոխարենը, երբ օրերս «Ալ Ջազիրային» տված վերջին հարցազրույցում Նիկոլի երկիմաստ միտքը որոշ աղբյուրների թույլ տվեց ենթադրել, թե վերջապես նա կողմ է խաղաղապահների տեղակայմանը, ողջ իշխանական քարոզչամեքենան այնպես նետվեց դա հերքելու, որ ակամա  տպավորություն առաջացավ, թե դա համարվում է ծանրագույն մեղք: Նիկոլը փորձեց բացատրել, թե մեկ է, խաղաղապահների հարցը կարող է լուծվել միայն Մինսկի խմբի շրջանակներում: Ասենք, նույն մեկնաբանությունը եկավ նաեւ Կրեմլից՝ խաղաղապահներ կարող են տեղակայվել միայն երկու կողմի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնության դեպքում: Մինչդեռ ՀԱՊԿ-ին դիմելն անգամ խաղաղապահների հետ ոչ մի կապ չունի. ՀԱՊԿ-ը ռազմական կառույց է, ինչպես եւ ռուսական բանակը, որի հետ ունենք ագրեսիայի դեպքում օգնություն հասնելու պայմանագիր: Ու ի՞նչ է, օգնության կարիք չունե՞նք, երբ Նիկոլը խոսում է նոր Սարդարապատից: Նաեւ հաշվի առնելով, որ Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումների ոչնչացնելը միայն մեզ համար չէ էական: Այդպիսով, այդ խմբավորումներն արդեն տեղ են գտել Ռուսաստանի անմիջական հարեւանությամբ: Եվ եթե Մոսկվան Սիրիայում իր երկարամյա գործունեությունը բացատրում էր ահաբեկիչներին ՌԴ-ից հնարավորինս հեռու պահելու հանգամանքով, իր անմիջական սահմաններից գրոհայիններին հեռու քշելու հարցում առավել եւս պետք է շահագրգռված լինի:

 

«ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»-Ի ՏԱԿ ԻՆՉ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆՔ

Բայց ոչ, այդպես էլ  պաշտոնական Երեւանի ռազմավարությունը մնում է անհասկանալի: Այսինքն, ի՞նչ ենք ուզում արցախյան այս հերթական պատերազմի հետ կապված: «Հաղթելու ենք»,- սա է ներկայիս հիմնական նպատակ հռչակված, որն ընդունում է բանակը, ժողովուրդը, եւ ՀՀ իշխանություններն էլ, գոնե հրապարակավ, նույնն են ասում: Սակայն «հաղթելու ենք»-ն էլ է ռազմավարություն ենթադրում: Այդ թվում, ի՞նչ պետք է հասկանալ դրա տակ, ո՞րը կհամարենք հաղթանակ: Փորձենք հասկանալ՝ հնարավոր տարբերակներից ելնելով:

  1. Նիկոլը դեռ պատերազմի առաջին օրը նման թեզ առաջ քաշեց. «Եկեք պայմանավորենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»: Այսինքն, եթե անգամ տարածքներ զիջենք, համարելու ենք, որ «հաղթե՞լ ենք»: Թե ինչպես պետք է հասկանալ Նիկոլի նման մոտեցումը, դեռ մի կողմ թողնենք: Բայց եթե այս տարբերակով «հաղթելու ենք»-ը հանգում է այս կամ այն չափով տարածքներ զիջելու, ըստ այդմ՝ մեծ կորուստների, ապա այս տեսանկյունից շատ ավելի տարօրինակ է դառնում օր առաջ ՀԱՊԿ-ին չդիմելը:
  2. Որպես հաղթանակ կընկալվի, եթե հաջողվի պահպանել մինչպատերազմական ստատուս-քվոն, թեեւ երեկ պաշտոնապես հայտարարվեց զորքերը հետ քաշելու մասին: Այս ելքը, իհարկե, հետագա բանակցային խաղատախտակի շուրջ Հայաստանին որոշ առավելություն կտա՝ «Ալիեւ, բա ասում էիր՝ կգրավեմ, սա՞ էր սպառնալիքներիդ կշիռը» տեսանկյունից: Այս տարբերակի դեպքում, իհարկե, ՀԱՊԿ-ին դիմելու խնդիր կվերանա, քանի որ կլինի միայն դրսի դիվանագիտական միջամտությունը: Սակայն այն նաեւ ենթադրում է բանակցային գործընթաց. միայն պայմանավորվածության միջոցով է հնարավոր կանգնեցնել պատերազմը՝ ստատուս-քվոն պահպանելու եւ բանակցային սեղանի շուրջ նստելու պայմանով: Այսինքն, կվերադառնանք ընդամենը մինչպատերազմյան մակարդակին՝ երկար կամ կարճ բանակցային գործընթաց, որը ենթադրում է փոխզիջումային պայմանավորվածություն: Ու այս դեպքում շատ պարզ հարց առաջ կգա՝ սրա համա՞ր այսքան զոհեր տվեցինք, եթե մինչ պատերազմն էլ կարելի էր նմանատիպ պայմանավորվածություն տալ: Կամ եթե տեղափոխվենք երկարատեւ բանակցությունների փուլ, ապա այդ դեպքում Ադրբեջանը պարզապես իր պոտենցիալը վերականգնելու եւ 1, 3, 5 կամ 10 տարուց նորից հարձակման անցնելու հնարավորություն կունենա: Այսինքն, ստատուս-քվոյի պահպանմամբ զինադադարի հաստատումը կարո՞ղ ենք համարել հաղթանակ. հազիվ թե, դա ոչ-ոքի է: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ մեր շանսերը չենք ուզում մեծացնել՝ ՀԱՊԿ-ին դիմելով, էլի մնում է չբացատրված:
  3. «Հաղթելու ենք» գաղափարի տակ կարող ենք հասկանալ նաեւ որոշ նոր տարածքների ազատագրումը ¥թեկուզեւ ժողովրդից «կասկա» խնդրելով¤, որը Բաքվին կստիպի՝ զինադադար խնդրել: Այս դեպքում էլ զինադադարը կդառնա 1994թ. զինադադարի կրկնությունը, որը, ի վերջո, հասցրեց երկարաժամկետ կտրվածքով զոհերի եւ երկու նոր պատերազմի: Դրանից խուսափելու ելքն այն է, որ հայկական կողմը զինադադարի փոխարեն պահանջի հաշտության համաձայնագիր՝ եղած ստատուս-քվոյով Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման պայմանով: Սա կարող է հաղթանակ համարվել, սակայն կա այն հարցը, թե մեր ռեսուրսները թույլ կտա՞ն պաշտպանողականից անցնել հարձակողական պատերազմի:Հաշվի առնելով նաեւ 1990-ականների փորձը, երբ ամեն մի հաջող ազատագրական օպերացիային հաջորդում էր Թուրքիայի սպառնալիքը՝ կհարձակվեմ: Հիշեցնենք. այն ժամանակ թուրքական` գործնականում պատրաստ հարձակումները կասեցվեցին ՌԴ-ի վերջնագրերի միջոցով, որոնց էլ հաջորդեց մեր արեւմտյան սահմանները ռուսական պաշտպանությանը հանձնելը, եւ ընդգծենք, Հայաստանի պաշտոնական խնդրանքով: Հիմա էլ է այդ պայմանագիրը գործում, եւ մեր հարձակումների դեպքում էլի անհրաժեշտություն է, որ ռուսական զորքը Հայաստանի թիկունքը պահի: Այսինքն, ՀԱՊԿ-ին կդիմենք, թե՝ ոչ, սակայն այս սցենարի դեպքում եւս անհրաժեշտություն է Մոսկվայի հետ սինխրոն, համաձայնեցված գործունեությունը:
  4. «Հաղթելու ենք»-ի տակ կարող ենք հասկանալ նաեւ «Բաքուն գրավենք» սցենարը: Իրատեսակա՞ն է դա. միգուցե նման փոքր հավանականություն կա, բայց բացառապես ՌԴ-ի ակտիվ մասնակցության դեպքում:

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այլ տարբերակ պարզապես  գոյություն չունի: Եվ հիմա պաշտոնական Երեւանի ռազմավարության հիմքո՞ւմ «հաղթելու ենք»-ի ո՞ր տարբերակն է դրված. բացի «Բաքուն գրավենք»-ից, մյուս երեքի հետ կապված տարբեր տարրեր նկատվել են ինչպես Նիկոլի ամենօրյա դարձած հարցազրույցներում, այնպես էլ տարաբնույթ պաշտոնական հայտարարություններում: Սակայն որի՞ն են նախապատվություն տալիս, պատկերացում անգամ չկա: Բայց անկախ նրանից, թե որ ուղղությամբ կշարժվեն, թվարկված բոլոր տարբերակներն էլ ենթադրում են օր առաջ ՀԱՊԿ-ին դիմել, թեկուզ նրա համար, որ կազմակերպությունն էլ կարողանա որոշել՝ այս-այս դեպքերում զորք կմտցնենք, եւ հասցնի նախապատրաստվել: Բայց ոչ, հենց սա է, որ չկա, որը կարող է միայն մեկ տրամաբանություն ունենալ...

Բայց դեռ սպասենք, առաջիկա մեկ-երկու օրերը, թերեւս, բախտորոշ են լինելու:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՍԱ ԱՐԴԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԹՈՒՐՔԱ-ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է. ԱՐՑԱԽԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ

«Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ: Ճիշտ այն պահին, երբ թշնամու կողմից թիրախավորված Ստեփանակերտին հարվածում էր թշնամին: Զրույցը սկսվեց աշխատասենյակում եւ ավարտվեց ապաստարանում:

 

ԱԼԻԵՎԸ ՄՆԱՑԵԼ Է ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ ՎԻՃԱԿՈՒՄ

Ա. Թովմասյանն ընդգծում է` այս պատերազմը ոչ միայն տարբերվում է 2016 թվականի ապրիլյան, այլեւ՝ արցախա-ադրբեջանական առաջին պատերազմից ու տավուշյան դեպքերից:

– Միշտ էլ լոկալ պատերազմների ժամանակ Թուրքիայի կողմից բարոյական եւ նյութական աջակցություն եղել է Ադրբեջանին: Բայց սա արդեն ադրբեջանա-թուրքա-արցախյան պատերազմ է, որը շատ հնարավոր է՝ դուրս գա նաեւ այդ սահմաններից: Արդեն ԱԹՍ-ները հարվածել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերին, Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ տարածքում խոցել է ՀՀ ՍՈւ-25 ինքնաթիռ: 

– Պարոն Թովմասյան, ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որով կոչ էին արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Ի պատասխան` Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, որ չի ընդունում 3 երկրների հայտարարությունն ու գտնում է, որ երկարատեւ խաղաղության հասնելու միայն մեկ տարբերակ կա`«Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից, հանի իր զորքը»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների` Վ. Պուտինի, Է. Մակրոնի եւ Դ. Թրամփի հայտարարությունը, Էրդողանը նաեւ հայտարարել էր, որ ՄԽ-ն մոտ 30 տարի անգործության է մատնված, ապա ընդգծել էր. «Հիմա ես եմ լուծելու այդ հարցը»: Այս առումով ինձ համար զարմանալի չէ, որ Սուլթան Համիդի քաղաքականության շարունակող Էրդողանը չի ասում, որ իրենք ողջունում են համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը: ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ ձեւաչափն է, որով պետք է կարգավորվի արցախյան հիմնախնդիրը, եւ համանախագահների հայտարարության մեջ հստակ գրված է, որ առանց նախապայմանների երկու կողմերին կոչ են անում նստել բանակցային սեղանի շուրջ: Բայց, ինչպես տեսնում եք, Էրդողանը նախապայման է դնում:

– Այս իրավիճակում ի՞նչ կարելի է ակնկալել համանախագահող երկրներից:

– Կարծում եմ` նույն ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի, ինչու ոչ, քաղաքակիրթ աշխարհի մյուս երկրների, մեծ խաղացողների կողմից պետք է պատժամիջոցներ կիրառվեն Թուրքիայի նկատմամբ, քանի որ Էրդողանը հստակ «ոչ» է ասում այդ հայտարարությանը:

– Իսկ ո՞րն է այս ամենում Ադրբեջանի դերակատարությունը` բացի այն, որ ոգեւորվում են Թուրքիայի աջակցությունից:

– Չեմ կարծում, որ Ադրբեջանում ոգեւորված են թուրքական աջակցությունից, որովհետեւ արդեն Ադրբեջանի խաղաղ բնակչության մեջ խառնաշփոթ իրավիճակ է: Իրենք արդեն իսկ Տավուշում անհաջողություն էին ունեցել, ինչի արդյունքում եւս մեկ անգամ բարոյալքվեց ադրբեջանական բանակը: Հիմա Արցախի դեմ սանձազերծված այս մարտը ոչ թե ղեկավարում է Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը, այլ Թուրքիայի նախագահ Էրդողանը: Ալիեւը մնացել է խաղից դուրս վիճակում:

– Անդրադառնանք նաեւ Արցախի խորհրդարանի հայտարարությանն` ուղղված Արցախում բնակվող ազգային փոքրամասնություններին...

– Հույս ունենք, որ նաեւ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները ոտքի կկանգնեն, որովհետեւ առաջնագծում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, բավականաչափ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են զոհվել: Արցախի ԱԺ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված էր, որ այս տարածաշրջանում հայերն ու  լեզգիները, թալիշները, ավարները, թաթերը, ուդիները, ցախուրները, ինգիլոյները, ռուտուլները, Շահդաղի խմբի ազգությունները եւ քրդերը հազարամյակներ շարունակ իրար կողք կողքի ապրել ենք, ունենք մշակութային շատ լավ կապեր, եւ Արցախը հիմա էլ պատրաստ է ընդունել նրանց այն զինվորներին, ովքեր գտնվում են առաջնագծում եւ սպիտակ դրոշով կամ կտորով դուրս կգան մեր կողմը:

 

ԻՐԵՆՔ ՊԵՏՔ Է ԽՆԴՐԵՆ ԶԻՆԱԴԱԴԱՐ

– Այս պահին ռազմի դաշտից բանակցությունների սեղան վերադառնալու շանս տեսնո՞ւմ եք:

– Արցախը միշտ էլ հայտարարել է, որ արցախյան հիմնախնդիրը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով` փոխվստահության մթնոլորտում: Այսօր հայերի եւ ադրբեջանցիների, նրանց առաջնորդների միջեւ փոխվստահության մթնոլորտ չկա: Հենց դա է պատճառը, որ մինչեւ այդ մթնոլորտ ստեղծելը պետք է նստել եւ իրար հետ բանակցել: Բայց մենք չենք խնդրելու զինադադար, հրադադար: Երկու անգամ իրենք են մեզնից խնդրել: Մեկը` 1994 թվականի մայիսի 12-ին Բիշքեկում ստորագրված եռակողմ համաձայնագիրն էր, հաջորդը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմին: Հիմա էլ իրենք պետք է խնդրեն: Ընդ որում` հրադադարը ոչ թե խնդրում են հայերից, այլ արդեն գիտենք, թե ուր են վազելու Իլհամ Ալիեւը եւ Զաքիր Հասանովը. Ալիեւը վազելու է ՌԴ, Հասանովը` Թուրքիա:

– Պարոն Թովմասյան, հայաստանյան քաղաքական շրջանակներում, այդ թվում` խորհրդարանում ակտիվորեն քննարկվում է, թե արդյոք չի հասունացել ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման պահը:

– Հայաստանի Հանրապետությունն արդեն մի քանի անգամ պահը կորցրել է: Արցախի Հանրապետության ճանաչման ամենահարմար պահը պատերազմն է, այսպիսի պայմանավորվածություն կար նաեւ նախկինում, երբ 90-ականներին ես կրկին ԱԺ նախագահն էի: Եթե բանակցություններ չկան, այլընտրանքը պատերազմն է, որը կարող է երկար տեւել: Եվ եթե չի գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, որտեղից, չգիտեմ ինչու, դուրս է մնացել Արցախի Հանրապետությունը, Էլ ինչի՞ն պետք է սպասի ՀՀ Ազգային ժողովը: Բայց սկզբի համար կարծում եմ` ռազմաքաղաքական դաշինքի մասով համաձայնագիրը պետք է ստորագրվի եւ ամրագրվի, որ Հայաստանն ու Արցախը եղբայրական, բարեկամական պետություններ են:

– Եվ վերջում` ի՞նչ կցանկանայիք այս պահին փոխանցել ՀՀ քաղաքական դաշտի ներկայացուցիչներին եւ հանրությանը:

– Կոչով դիմում եմ ՀՀ քաղաքական դաշտի ակտիվ մասնակիցներին, որ ոչ թե լինեն իրար հանդուրժող ու համերաշխ, այլ միասնական եւ համախմբված ու կանգնեն ՀՀ եւ Արցախի իշխանությունների կողքին: Համոզված եմ, որ եթե ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը ե՛ւ Սփյուռքը լինեն համախմբված ու 10 միլիոն հայի օրակարգում լինի միայն մեկ խնդիր` հաղթել ադրբեջանա-թուրքա-արցախյան երրորդ պատերազմը, ապա հաղթանակը մերն է լինելու: Մեր բոլոր հայրենակիցներին, քաղաքական առաջնորդներին կոչ եմ անում՝ մի կողմ դնել բոլոր խնդիրները: Այսօր ՀՀ եւ սփյուռքյան բոլոր կուսակցությունների միասնականությունը կբերի ներքին կայունության եւ Արցախը կդարձնի անվտանգ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Արցախ-Երեւան

Թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ. Վահրամ Պողոսյան

ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ժամեր առաջ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար։ Ամուր ենք կանգնած», - նշել է նա։

Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը. Շուշան Ստեփանյան

Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ 

«Բարի գալուստ դժոխք. մեթոդաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ». Շուշան Ստեփանյան

Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ, Facebook-ում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
 
«Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը:
 
Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ։ Բարի գալուստ դժոխք», - գրել է Շուշան Ստեփանյանը։

Նիկոլ Փաշինյանն Արցախում է. նա խորհրդակցություն է անցկացրել 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն, հայտնում են վարչապետի գրասենյակից։ 

ՀՀ վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։ 

Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի:

 

ՍԻՄը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին

ՍԻՄ կուսակցությունը այսօր կոչով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպաններին, առաջարկելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունել բանաձեւ, որով Ճանաչել Արցախի Հանրապետության միջազգային ժամանակավոր կարգավիճակը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և բանակցային գործընթացի մասնակից, նաեւ ապահովել  միջազգային անվտանգության ուժերի և քաղաքացիական անձնակազմի ներկայությունը:

ՍԻՄ-ի կոչում մասնավորապես ասված է.

«Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ գործեց խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ինչպիսիք են ագրեսիվ պատերազմի պլանավորումը, նախապատրաստումը, սանձազերծումն ու, զանգվածային ոչնչացման ծանր զենքերից քաղաքացիական բնակչության ոչնչացումը, ռմբակոծությունները և հրթիռային հարձակումները խաղաղ բնակչության դեմ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և վիրավորների խաղաղ բնակչության շրջանում, քաղաքների և գյուղերի, քաղաքացիական ենթակառուցվածքների կանխամտածված ոչնչացում,  ատելության քարոզչություն լրատվամիջոցներում: Տասնյակ հազարավոր փախստականներ լքել են իրենց տները: Ադրբեջանի կողմից այդպիսի գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` « Պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժենեւյան կոնվենցիայի լուրջ խախտում են և համարվում են ռազմական հանցագործություններ:

Թուրքիան անմիջական մասնակից է ադրբեջանական ագրեսիային, նա քաղաքական, ռազմական և դիվանագիտական ​​աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական ագրեսիային:

Թուրքիան Ադրբեջան է ուղարկում իսլամական ահաբեկիչներին իր կողմից գրավված Սիրիայի շրջաններից ՝ նրանց օգտագործելով ագրեսիայի ու տարածաշրջանում ապակայունացման գործընթացներում:

Հարձակվողական անօդաչու թռչող սարքերն ու թուրքական ինքնաթիռը ներխուժել են Հայաստանի սահմաններ ՝ իրականացնելով հարձակողական գործողություններ:

Բացի Թուրքիայից, մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ հայտարարեցին Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին:

Այսօրվա թուրք-ադրբեջանական ագրեսիան ունի նույն ցեղասպանական նպատակները, ինչ 20-րդ դարի սկզբին: Թուրքական և ադրբեջանական ֆաշիստական ​​ռեժիմները չեն էլ թաքցնում իրենց պանթուրքական ծրագրերը, որոնք, հայ ժողովրդի նոր ցեղասպանության ենթարկելով, նպատակ ունեն գրավել Արցախը և Սյունիքը, ստեղծել պանթուրքիստական ​​ցամաքային միջանցք,  իրենց նվաճողական ձգտումներն ընդլայնել դեպի Հյուսիսային Կովկաս և Կենտրոնական Ասիա:

Թուրք-ադրբեջանական հանցավոր տանդեմը շրջափակում է Հայաստանը շուրջ 30 տարի ՝ բացահայտորեն ցուցադրելով գաղութատիրական  դրսեւորումներ Արցախի դեմ, ժամանակ առ ժամանակ դիմելով ռազմական ագրեսիային, իսկ ադրբեջանցի դիպուկահարների կրակոցներից հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների մահը, հայկական բնակավայրերի գնդակոծումը անընդհատ է: Անգամ հայկական արմատներ ունեցող այլ երկրների քաղաքացիներ Ադրբեջանում ենթարկվում են ազգային խտրականության ու նվաստացման:

Իրավիճակի զարգացումն այս ուղղությամբ կարող է հանգեցնել հակամարտության սրման, տարածաշրջանում հումանիտար աղետի, ինչպես նաև ահաբեկչության սպառնալիքի մեծացման:

Այս ողբերգական ժամանակահատվածում «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցությունը կոչ է անում

  1. գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստորում.

- ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան,

- ԵԱՀԿ նպատակներին և սկզբունքներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին համապատասխան,

-Հաշվի առնելով Արցախի Հանրապետությունում ծայրաստիճան ծանր մարդասիրական իրավիճակը, քաղաքացիական անձանց իրավունքների զանգվածային ոտնահարումը, Արցախից փախստականների ծանր վիճակը:

-Որոշելով, որ իրավիճակը տարածաշրջանում սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը

  1. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունել բանաձեւորտեղ.

 

ԱԽստորեն դատապարտել.

- թուրք-ադրբեջանական ագրեսիան և բռնության բոլոր գործողությունները Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ.

- քաղաքացիական բնակչության ոչնչացումը, ռմբակոծությունները , հրթիռային հարվածները, Ադրբեջանի կողմից քաղաքների և գյուղերի կանխամտածված ավերումը, ներառյալ արգելված արկեր օգտագործելը;

- թուրք-ադրբեջանական ագրեսորների կողմից միջազգային ահաբեկչության օգտագործումը տարածաշրջանը ապակայունացնելու համար.

ԲՊահանջել.

- Ադրբեջանից ՝ Արցախի Հանրապետության նկատմամբ բռնության անհապաղ դադարեցում,

- Թուրքիայից` հակամարտությանը չմիջամտելը:

 

ԳՃանաչել.

- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,

- Արցախի Հանրապետության միջազգային ժամանակավոր կարգավիճակը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և բանակցային գործընթացի մասնակից.

- Արցախի Հանրապետության իշխանությունների կարգավիճակը, որպես դրա օրինական ներկայացուցիչները:

ԴԱպահովել.

- միջազգային անվտանգության ուժերի և քաղաքացիական անձնակազմի ներկայությունը;

- Շտապ մարդասիրական օգնություն տուժած քաղաքացիական բնակչությանը և օգնել փախստականներին և տեղահանվածներին վերադառնալ իրենց տները ՝ առանց վտանգի ենթարկվելու.

 

Հայաստանի ՍԻՄ կուսակցության նախագահ,

Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավոր                  

 Հայկ Բաբուխանյան

 

ՍԻՄ նախագահը այցելել է ՍԻՄականների կողմից ապաստան ստացած արցախցի մեր հայրենակիցներին

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը` կուսակացության անդամների հետ միասին այս օրերին ակտիվորեն ներգարվված է Արցախից Երեւան եկած կանանց եւ երեխաներին ապաստան տրամադրելու գործընթացում: Մինչ օրս ՍԻՄ կուսակցության անդամ Դավիթ Դովլաթյանի եւ ընկերների ջանքերով Երեւանում ապաստան են ստացել մեծ թվով արցախցի մեր հայրենակիցներ, որոնցից շատերը արդեն երկրորդ անգամ են, ցավոք, ստիպված լքում իրենց հայրենի հողը, տունը: 
Այսօր  ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ այցելել է ՍԻՄ-ականների կողմից ապաստան ստացած արցախցի մեր հայրենակիցներին` տեղում ծանոթանալով նրանց խնդիրներին:
ՍԻՄ կուսակցության անդամ Դավիթ Դովլաթյանը, ով քսանչորս ժամ շարունակ փորձում է անել հնարավորն ու անհնարը, որպեսզի մեր հայրենակիցները իրենց օտար չզգան հայրենի հողում, «Իրավունքի» հետ զրույցում մասնավորապես ասաց.
Այս պահին կացարանում գտնվում են 31 արցախցի ընտանիքներ, որոնց բացի կեցության խնդիրը լուծելուց` տրամադրվում է առաջին անհրաժեշտության սնունդ, հիգենիայի պարագաներ` մինչեւ պատերազմի ավարտը: Հիմնական ծախսը իր վրա է վերցրել «Օֆսեթ.ամ» տպարանը:
Մեզ այս հարցում աջակցում են մի շարք անհատ կամավորներ, բարերարներ, որոնցից շատերը չեն ցանկանում իրենց անունները հնչեցնել: 
Մեզ անվերապահ աջակցություն է ցուցաբերում նաեւ ՍԻՄ կուսակցությունը: Կուսակցության ղեկավարը մեր կողքին է օրվա ցանկացած ժամի:

Նարիշկինը հայտարարել է Ղարաբաղ մի քանի հազար գրոհայինների տեղափոխման մասին

«Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Ըստ ԱՀԾ-ում առկա տվյալների՝ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները, մասնավորապես՝ «Ջաբհաթ ան-Նուսրայից», «Ֆիրքաթ Համզայիղ», «Սուլթան Մուրադիղ», նաև ծայրահեղական քրդական խմբավորումներից, ակտիվորեն ներգրավվում են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններին: Ավելին՝ մենք խոսում ենք հարյուրավոր և նույնիսկ հազարավոր ծայրահեղականների մասին, որոնք փող աշխատելու ակնկալիքներ ունեն ղարաբաղյան նոր պատերազմում», - ասվում է Նարիշկինի հայտարարության մեջ, որը տարածել է ԱՀԾ մամուլի ծառայությունը, փոխանցում է «Интерфакс»-ը:

Նարիշկինն ընդգծել է.

«Մենք կասկած չունենք, որ միջազգային հանրության օժանդակությամբ հակամարտության կողմերն, ի վերջո, կհրաժարվեն ուժի գործադրումից և կնստեն բանակցությունների սեղանի շուրջ»:

«Սակայն մեզ չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր հավաքատեղի, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանին և Հայաստանին հարող պետություններ, ներառյալ՝ Ռուսաստան», - ասել է նա:

 

Ռուսական ավիացիան զանգվածային հարված է պատրաստում Ղարաբաղի համար ահաբեկիչների պատրաստման ճամբարներին Սիրիայում

ՌԴ օդատիեզերական ուժերը զանգվածային հարված են պատրաստում Սիրիայի հյուսիսում տեղակայված` Ղարաբաղի համար ահաբեկիչների պատրաստման ճամբարներին։ Ինչպես հաղորդվել է, մինչ այդ սիրիացի գրոհայինները վարձատրության դիմաց գաղտնազերծել են «Իդլիբ» ապաԷսկալացման գոտում Լեռնային Ղարաբաղի համար ահաբեկիչների բանակի նախապատրաստման ճամբարները:

Լուրը տրամադրող ռազմական աղբյուրը հայտնել է, որ Սիրիայի Ազգային անվտանգության ծառայության անդամների կողմից փոխանցված կոորդինատները ստուգվել են, օպերատիվ հետախուզական աշխատանքներ են իրականացվել, տեղեկությունը հաստատվել է: Ստորեւ բերված է հետախուզական անօդաչու թռչող սարքի թարմ լուսանկարը, որը հաստատել է նշված օբյեկտում ավազակախմբերի ակտիվությունը:

СРОЧНО: ВКС готовят массированный удар по лагерям подготовки террористов для Карабаха (ФОТО) | Русская весна

Глава МИД Украины: Мы всегда поддерживали Азербайджан в вопросе территориальной целостности

Украина сожалеет, что в Карабахе снова вспыхнула война, готова выступить посредником и при этом принципиально поддерживает территориальную целостность любой страны, в том числе Азербайджана, сказал в интервью BBC  министр иностранных дел Дмитрий Кулеба.

Отвечая на вопрос о турецких беспилотниках, в производстве которых участвует украинская компания, Дмитрий Кулеба сказал, что Украина с Турцией - стратегические партнеры, и он считает, что сотрудничество двух стран очень полезно для обеих.

«Как страна, которая сама имеет оккупированные в результате вооруженного конфликта территории, мы безусловно выступаем за территориальную целостность любого государства. Здесь неважно, это Армения, Азербайджан или кто-то другой Украина всегда в этом плане поддерживала Азербайджан, а Азербайджан поддерживал Украину, здесь не о чем даже говорить», - сказал Дмитрий Кулеба в интервью, полный текст которого BBC публикует сегодня.

Украинская компания «Мотор-Сич» производит двигатели для турецких ударных беспилотников «Байрактар Акынджы», которые скоро могут поступить на вооружение турецкой армии и на международный рынок.

Азербайджанская армия в Карабахе, по оценкам экспертов, массово применяет «Байрактары» другой модификации.

В этих беспилотниках используется и канадское оборудование - и в понедельник министр иностранных дел Канады Франсуа-Филипп Шампань объявил, что распорядился провести расследование, а пока оно не закончилось, приостановить экспорт соответствующих технологий и оборудования в Турцию.

На вопрос, что будет с сотрудничеством Украины и Турции в этой сфере, министр иностранных дел Украины ответил, что Украина намерена активно его развивать.

«У нас с Турцией есть глубокое стратегическое партнерство, в том числе и в военно-технической сфере. Мы так же закупаем беспилотники, участвуем в их производстве, это очень перспективные проекты, и мы планируем их развивать активно и выходить на новые проекты, потому что союз Турции и Украины может принести много пользы обеим странам и региону в целом», - сказал Дмитрий Кулеба.

Украина, как и Россия, в прошлом продавала оружие и Азербайджану, и Армении. Дмитрий Кулеба заметил по этому поводу, что ни та, ни другая страна не находятся под оружейным эмбарго и имели полное право покупать оружие, а Украина - его продавать, не нарушая никаких международных норм.

Кулеба также сказал, что Украина готова быть посредником в мирном урегулировании в Карабахе - если стороны вдруг ее об этом попросят.

«Но должен быть запрос на это, на который надо ответить. Поэтому мы сейчас следим за конфликтом, надеемся, что он прекратится, и будет минимальное количество жертв в нем», - сказал украинский министр.

Լիբիայից մինչև Արցախ. Թուրքիան բռնել է պատերազմի ուղին, սակայն ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում. The Jerusalem Post

Հայաստանի և Ադրբեջանի միջև մոլեգնող հակամարտությունը Թուրքիային ևս մի հնարավորություն է տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկաթե բազկի տակ ընդլայնել իր դաժան, կայսերական ձգտումները, գրում է The Jerusalem Post պարբերականի քաղաքական մեկնաբան Էմիլ Շրեդերը:

«Փաստացի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության հանկարծակի պոռթկումը, ավելի քան հավանական է, մասամբ կազմակերպվել է Թուրքիայի կողմից՝ հաշվի առնելով ներկայիս թուրքական ռեժիմի ավելի ագրեսիվացող միջազգային քաղաքականությունը: Լիբիայից մինչև Սիրիա, Հունաստանից մինչև Իրաք և Ադրբեջան, և նույնիսկ մինչև Իսրայել Թուրքիայի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի և բարոյականության չափանիշներին»,- նշում է հեղինակը:

Նա գրում է, որ կարծես Սիրիայում արյունալի քաղաքացիական պատերազմը բավականաչափ բարդ չէր, Թուրքիան, օգտվելով Սիրիայում տիրող քաոսից, ռազմական ագրեսիվ գործողություններ սկսեց 2016-ին, որոնք շարունակվում են մինչ օրս: Վերջինս զավթել է Սիրիայի որոշ հատվածներ՝ տեղացի քուրդ բնակչությանը ճնշելու նպատակով, սակայն պնդում է, որ մաքրում է «ահաբեկչական գոտին»:
Բազմաթիվ անկախ կազմակերպությունները հայտնել են, որ Թուրքիան իրականացնում է էթնիկ բնաջնջում և այլ ռազմական հանցագործություններ ընդդեմ տեղի ազգային փոքրամասնությունների: Եվ չնայած այս ամենին, միջազգային մարմինները և ԱՄՆ-ն ոչինչ չեն արել Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար: Եվ ինչպես հաճախ պատահում է մարդու իրավունքները խախտողների հետ, երբ նրանք չեն ենթարկվում պատասխանատվության, Թուրքիայի ագրեսիան և հանցագործությունները չեն սահմանափակվել Սիրիայով:

«Թուրքիան նաև սկսել է հավաքագրել տեղաբնակներին՝ Լիբիայի դեմ պատերազմի համար: Կան վկայություններ նաև, որ Անկարան հավաքագրում է Սիրիայում գտնվող գրոհայիններին Հայաստանի դեմ պատերազմելու համար: Բոլորովին վերջերս թուրքական ներգրավվածությունն ընդլայնվեց Ադրբեջանում, որտեղ Թուրքիան աջակցում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի հանդեպ իրականացվող բռնությանը:

Թուրքիան բազմիցս գնդակոծել է քրդական շրջաններն Իրաքի հյուսիսում և պարբերաբար սպառնում է Հունաստանին: Նրա ռազմական հարձակումը Լիբիայի վրա նույնպես հանգեցրել է Կիպրոսի և Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության ուժգնացմանը՝ EastMed էներգետիկ նախագծի առաջխաղացման ֆոնին: Թուրքիան բառացիորեն գտնվում է պատերազմական ուղու վրա, սակայն թվում է՝ ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրան»,-գրում է հեղինակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասին Ասադի խոսքերը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РИА Новости-ի համար մեկնաբանել է Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին՝ ասելով, որ Կրեմլը ուշադիր ուսումնասիրում է պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները:

Ասադը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ Սիրիայից զինյալները տեղափոխվում են Ղարաբաղ, իսկ Թուրքիան Ղարաբաղում օգտագործում է ահաբեկիչներ Սիրիայից և  այլ երկրներից: Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն էր:

«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը ծանոթացել է Ասադի հայտարարություններին:

Չափազանց մտահոգված ենք թալիշներին ռազմաճակատ ուղարկելու Ադրբեջանի համակարգված ջանքերով. թալիշ ակտիվիստների կոչը

Մենք չափազանց մտահոգված ենք թալիշներին ռազմաճակատ ուղարկելու Ադրբեջանի կառավարության համակարգված ջանքերով, թալիշների մեծ թվով զոհերով և, մեր նահատակներին օգտագործելով, հայերի նկատմամբ ատելություն սերմանելուն ուղղված ջանքերով: Նման հայտարարություն  է տարածվել Facebook սոցիալական ցանցի «Թալիշստան» էջում։

Գրառման մեջ ակտիվիստները նշել են, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև նախորդ շաբաթ սկսված հակամարտությունը ծանր կորուստներ է պատճառել երկու կողմերին: Մենք, որպես թալիշ ակտիվիստներ, ցավակցում ենք երկու կողմերի զոհերի համար, որոնք ոչնչում մեղավոր չեն:

Նրանք գրել են, որ, պաշտպանելով Կովկասի ժողովուրդների միջև բարեկամությունն ու եղբայրությունը, հարգում են միջազգային նորմերը` կապված իրենց ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավունքի հետ:

«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, քանի որ դա կհանգեցնի միայն խնդիրների գալիք սերունդների համար։ Մենք չափազանց մտահոգ ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից թալիշներին մարտի դաշտ ուղարկելու քայլերով, թալիշների շրջանում զոհերով և հայերի նկատմամբ ատելություն սերմանելու ջանքերով:

Թալիշների մեծ մասը դժգոհ է այս իրավիճակից: Մի կողմից, Ադրբեջանի կառավարությունը ճնշում է խոսքի ազատության ցանկացած դրսևում երկրում: Մյուս կողմից, դա շահարկվում է կառավարության հետ սերտ կապեր ունեցողների կողմից` ցույց տալու, որ թալիշների մեջ ատելություն կա հայերի նկատմամբ:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերջապես վերջ դնել թալիշների շրջանում ատելություն սերմանելու քաղաքականությանը։

Մենք կոչ ենք անում թալիշներին չտրվել ատելության քարոզչությանը: Մենք նրանց կոչ ենք անում խուսափել բախումներին մասնակցելուց: Մեր պատմության ընթացքում երբևէ հակառակորդ չենք եղել որևէ ժողովրդի և կշարունակենք այս ճանապարհը»,-նշել են նրանք իրենց հայտարարության մեջ։

«Թուրքիայից չենք կարող խելամիտ պահվածք ակնկալել. նա կշարունակի իր քաղաքականությունը, քանի դեռ մենք դրան դեմ չենք կանգնել». Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի հայտարարությունը

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է.
«Ադրբեջանի ագրեսիան չպետք է մեզ զարմացնի. արդեն մի քանի շաբաթ է, ինչ Բաքուն մեծացնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը` մշտապես սպառնալով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին։
Օգոստոսին Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացրեց և ապահովեց Թուրքիայի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման հարցում։ Թուրքիայի այս միջամտությունը քաջալերեց Ադրբեջանին։
Համաձայն հավաստի տվյալների` Անկարան սիրիացի զինյալների է ուղարկել` ի աջակցություն ադրբեջանական բանակի։
Այսպիսով, Թուրքիան գործում է նաև Լիբիայում` տարածաշրջան բերելով անկայունություն և նորանոր բռնություններ։
Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, կառուցողական երկխոսություն փնտրի ԵԱՀԿ շրջանակներում։
Ինչ վերաբերում է Թուրքիային, չենք կարող խելամիտ պահվածք ակնկալել, և դա պետք է հասկանա նաև միջազգային հանրությունը. Սիրիա, Լիբիա, Միջերկրական ծով և հիմա էլ Լեռնային Ղարաբաղ։ Թուրքիան կշարունակի այդ քաղաքականությունը, քանի դեռ մենք դրան դեմ չկանգնենք։
Իմ մտքերը նրանց հետ են, ովքեր տառապում են այս անընդունելի ուժի կիրառումից»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է աշխարհին՝ խնդրելով օգնել դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը տարածաշրջանային և միջազգային
«խաղացողներին» կոչ է արել օգնել անհապաղ զինադադարի հասնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: 

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Գուտերեշը քննադատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը շարունակվում է՝ չնայած միջազգային հանրության կողմից մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու մասին բազմաթիվ կոչերին: Նա նաև լրջորեն անհանգստացած է բնակելի գոտիների հրետակոծության առնչությամբ:

«Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- ասվում է Դյուժարիկի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Էրդողանին Ղարաբաղում հակամարտության սրման գլխավոր նախաձեռնող է անվանել

Նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտության գլխավոր հրահրիչն ու նախաձեռնողն էր ...
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր գալարի գլխավոր նախաձեռնողն է:

«Նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջերս սկսված հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էր»,- ասել է Ասադը:

Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին աղբյուրները սիրիական ընդդիմությունում, Թուրքիայի տարածքով տեղափոխման է պատրաստվում Սիրիայից զինյալների երրորդ խմբաքանակը` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար, եւս երկու խումբ արդեն տեղում է: Բացի այդ, ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ապօրինի զինված կազմավորումների զինյալների տեղափոխման մասին հաղորդումների կապակցությամբ: Ռուսական կողմից ստացած տեղեկատվության համաձայն` մասնավորապես Սիրիայից եւ Լիբիայից ապօրինի զինված խմբավորումներ են տեղափոխվում այնտեղ` ռազմական գործողություններին անմիջական մասնակցության համար,:

Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն նոր հայտարարությամբ են հանդես եկել Ղարաբաղի վերաբերյալ

Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայքլ Ռ.Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, վճռականորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան:

Նախարարները անվերապահորեն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց նպատակը ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն էին՝ ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս, ինչպես նաեւ նման հարձակումների անհամաչափությունն անընդունելի սպառնալիք են տարածաշրջանում կայունության համար:

Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ նախարարները կրկին կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հաստատել հրադադարի ռեժիմը:

Համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ։

Այդ մանդատի համաձայն՝ նրանք կշարունակեն հետեւողականորեն մեծացնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց առանց հապաղելու ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու պարտավորությունները՝ գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների եւ համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են երկու կողմերին։

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

ԱԹՍ-ը խփիր, նոր ՀՕՊ ասա:

 

ԴԱՍԱԿԱՆ

Մինչեւ Կոտայքի մարզ հասած` անօդաչուն մոլորվել էր:

 

ԱԼԻԲԻ ՈՒՆԵՆ (ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉԸ ԿԱՍԿԱՆԵՐՈՎ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ զինկոմիսարիատների իմքայլական պատգամավորները պատերազմ չեն գնում, քանի որ կասկա չունեն:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԱՀԱՎՈՐ Է ԵՎ ԱՊՕՐԻՆԻ, ՈՐԸ ԿԱՆԽԱՎ ԷՐ ՄՏԱԾՎԱԾ»«ՄԵԶՆԻՑ Է ԿԱԽՎԱԾ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՏՐՈՀՈՒՄԻՑ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿՍՏԱՆԱ±ՆՔ, ԹԵ` ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ»«ՆԻԿՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՏԱՆՈՂ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔՄենք ուզում ենք ապրել ու ծաղկեցնել մեր հայրենիքը, ուզում ենք լինել մեր նախնիներին արժանի զավակներ ու արժանապատիվ պահել մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ․ ՄանկավարժԶԱՐՄԱՆՔՔՊ-ԱԿԱՆՆ 8-ՐԴ ԱՆԳԱՄ ՄԵՐԺՎԱԾ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ ԲՈՒՌՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԵՋԵԹԵ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՉԼԻՆԵՆ, ՄԻ ՀԱՅ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՑԱԽՈՒՄ«Եղել է երգելիս արտասվել եմ». Դավիթ ԱղասիԹՈՒՐՔԻ «ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱ՞Լ». ՀԻՄԻ Է՞Լ ԼՌԵՆՔ...«Գրիր ինձ…». Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես կգա նոր մենահամերգովՆրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերինՆԱՏՕ-ն նոր Միության ստեղծումը կասեցնելում ռեալ միջոց չունիՀայաստանի ընդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել “ապագա Հայաստանի” հարցը. Արտակ ԶաքարյանՈր ընկերություններն են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկըРоссия будет держать своих миротворцев в Арцахе столько, сколько это будет нужно. В. Лепехин. Часть 2Նիկոլն Արայիկ Հարությունյանին կասկածում է «նախկինների» հետ հաշտվելու մեջԿԳՄՍ նախարարը Նիկոլին այնքան էլ չի գոհացնում Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել ՌԴ-ումՈ՞ւմ մտերիմն է Ալեն Սիմոնյանի նորանշանակ օգնականը Թուրքիայում պիտբուլը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը«ԳԱԶԵԼ»–ի վթարի վայրում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները (Photo, Video)«Կխնդրեմ ժողովրդին` շատ զգույշ լինել եւ կրել դիմակներ». ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԺողովուրդ օգնեք ինձ.ինչու է եթերում արտասվում Հասմիկ Կարապետյանը.Starnews.amԻ՞նչ խնդիրների կարող են բախվել հղիները կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումից հետոՌուսաստանն՝ Անդրկովկասում. ՌԴ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում հիմնված է ոչ թե զգացմունքների և պատմական հիշողության, այլ պետական արժեքների և որոշակի ազգային շահերի վրա. RegnumՄամուլի շենքի դիմաց շղթայական ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին. aravot.am (ֆոտո)Լուկաշենկոն պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց` բելառուսական պատվաստանյութովՀայկոյի մահից առաջ Վլադիմիր Պողոսյանն ու Հայկոն կոնֆլի՞կտ են ունեցել. երգիչը մեկնաբանում է.starnews.amՀայոց Բանակի Լեգենդար հետախույզները, որոնք զոհվեցին պատերազմումԱնձնագրերի վավերականացման վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի բացատրություններից՝ նախկիններն են մեղավոր.Կարեն ՎրթանեսյանԵվրոպայի Խորհրդի պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՁկնորսները փակել են Երևան-Սևան ճանապարհըՊեսկովը խոստացել է ուսումնասիրել «մի բուռ» երկրների մասին Էրդողանի արտահայտությունների «նրբությունները»Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ-2022»-ին«Միջակություններն այլասերեցին ամեն ինչ` արվեստը, գիտությունը, քաղաքականությունը».ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԳնացել եմ Որոտան, թուրքի գայիշնիկը կանգնացրել, ակտ ա գրել, հիմա չգիտեմ՝ որտեղ պետք ա մուծեմ․ սյունեցիԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կտրուկ կնվազիԱֆղանստանից ահաբեկչության տարածման սպառնալիք կա․ ԼավրովԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք. Արմեն ԱշոտյանՍահմանի բնակիչների համար սակագնի փոփոխություն չի լինի. Գարեգին ԲաղրամյանՎանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողովՖրանսիայում Հայաստանից և Վրաստանից անձինք են ձերբակալվել, որոնք հանցավոր խմբի անդամներ ենՆիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին հրավիրվել է Ազգային ժողով«Ես վարչապետի օգնականն եմ, բայց ստեղ ծնողների կողմից եմ, եղբայրս էլ է զոհվել». (տեսանյութ)Հայաստանում մեկ օրում բացահայտվել է հանցագործության 68 դեպք, այդ թվում՝ անձին կորոնավիրուսով վարակելուՄեսսին 123 գոլ է խփել ՉԼ-ում․ միայն մեկ ֆուտբոլիստ ունի ավելի լավ ցուցանիշՍթափվեք, հարգելի քաղաքական և պետական այրեր... Արմեն Դանիելյան Ի՞նչ է կատարվում Կապանի բարձունքում՝ Փայլասարում (Video).Նաիրի Հոխիկյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ