Հարյուր հազար բելգիացիներ ընդդեմ ուժայինների. ցույցերը վերածվել են փողոցային պատերազմի (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ամերիկացի գիտնականները մոտեցել են երեխաների մոտ վտանգավոր ուռուցքաբանական հիվանդությունների բուժմանը Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի Հոխիկյան Նիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ Համբարյան Սատանա կա, կա Սատանա Մասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերը Բրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄ Կաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորը Ո՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումը Որ մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել...


«ՊԱՄՊԵՐՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՀԱԲԵՐ ԳԱՐՇԱՀՈՏԸ

Վերլուծություն

«Եթե Շուշին հայկական քաղաք է եղել, ապա ինչո՞ւ է այս վիճակում, ինչո՞ւ ոչ մի շինություն չի կառուցվել» (30 օգոստոսի, 2021թ.): «Շուշիի մասին որ էդքան խոսում եք, բա 30 տարվա մեջ ինչի՞ մի նոր շենք չեք կառուցել» (4 հոկտեմբերի, 2021թ.): Ի՞նչ եք կարծում, այդ երկու նախադասությունները նո՞ւյն անձին են պատկանում: Ամենեւին էլ ո՛չ` առաջինի հեղինակն Ալիեւն է, երկրորդինը` Նիկոլը:

 

100% ԹՐՔԱՀՊԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ

Բայց չէ՞ որ տվյալ դեպքում Նիկոլի խոսքը Ալիեւի խոսքի գրեթե ճշգրիտ «քսերոքսն» է, եւ ակամա սկսում ես մտածել, որ Նիկոլի ելույթների տեքստը գրում է Ալիեւը: Կամ Էրդողանը: Եվ այդ նույնականացումը դառնում է լրիվ անսքող եւ բացահայտ: Փաշինյաններին պատկանող «Հայկական ժամանակը», հրապարակելով Ալիեւի` Սերժ Սարգսյանի հասցեին Մատաղիսում դուրս տվածը, ընտրել էր ամենազազրելի վերնագիրը, որը միայն հնարավոր էր: Այնպես, ինչպես կընտրեր հիպոթետիկ «Ադրբեջանական ժամանակ» կայքէջը: Եվ եթե մազութային գուբերնատորի աներեւակայելի ստերին ու լկտիություններին ոչ մի պատասխան չի տրվում, եթե Անկարայից ու Բաքվից սրանք «դրական ազդակներ» են զգում, ապա դա կոչվում է 100% թրքահպատակություն: Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսին արձանագրեց, որ բանակցությունների «ծնկաչոք ֆորմատը», մեղմ ասած, շատ անհարմար է, եւ հիմնավորելով, որ կապիտուլյանտի օրոք որեւէ ոլորտում որեւէ դրական կամ նվազ վնասակար բան ստանալն անհնարին է, բանաձեւեց. «Այս կառավարությունը պամպերսային քաղաքականության դաշտում է գտնվում»: Այսինքն` տոտալ վախ թուրքից եւ նույնքան տոտալ հնազանդություն: Իսկ Սերժ Սարգսյանն ավելորդ համարեց ակնհայտ բաները փաստելը եւ մատնանշեց, որ առկա է իշխանափոխության խնդիր, որը լուծելի է միայն միասնական նվիրյալ ընդդիմադիր պայքարով: Այդ պայքարը չպայմանավորելով այն հանգամանքով, թե իշխանությունում արդյոք փայաբաժին կլինի: Եվ այսպես, ունենք իրողություն, երբ պետականությունը խեղդամահ է լինում գարշահոտ «պամպերսի» մեջ, եւ դա հնարավոր է շտկել միայն կապիտուլյանտական խունտայի հեռացումից հետո: Հեռացումը նախապայմանն է, քանզի, ինչպես նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը. «Ալիեւին Հայաստանում պատասխանում են երկու նախագահները եւ մի քանի պատգամավորներ, մնացածը տանը չեն»: Երկու նախագահներն էլ առանձին-առանձին ձեւակերպեցին բանաձեւը, թե ինչպես փոխել իշխանությունը: Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ առկա են Նիկոլին դեմ 400 հազար քաղաքացիներ, եւ անգամ քաղաքացիների 5%-ի համառ փողոցային պայքարին ոչ մի իշխանություն չի դիմանա, Սերժ Սարգսյանն էլ կարեւորեց միասնական նվիրյալ պայքարը, նշելով, որ հարկ եղած դեպքում ՀՀԿ-ն կանցնի պայքարի բացառապես փողոցային ձեւաչափի... Այսինքն` տեխնոլոգիան կա, մնում է դա գործարկել հարմար պահին:

«ՊԱՄՊԵՐՍԱՅԻՆ» ԿՈԴԵՐԻ ՔԱՅՔԱՅՈՒՄԸ

Հարմար պահի փակագծերն էլ բացվեցին երրորդ նախագահի կողմից` երբ Նիկոլը կխաբի խոշոր խաղացողներից որեւէ մեկին, միանգամից կզրկվի արտաքին աջակցությունից: ՍԵրժ Սարգսյանի պաշտոնական պատասխանը Մատաղիսում Ալիեւի դուրս տված բարբաջանքներին եւ սպառնալիքներին հարկ է դիտարկել հանրությանը կրավորական վախերի կոդերից ձերբազատելու ենթատեքստում. «Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու եւ նրա հետեւում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է: Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէի՞ր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ: Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետեւում քեզ ճնշում են` ճանաչել Արցախի անկախությունը: Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպնության տակ առել նրան եւ միասին, ձեռք ձեռքի տված տեւական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են: «Դեզերտի՞ր»` ասում ես: Ով խոսի դեզերտիրությունից, դու լռի՛ր: Բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էի ես, եւ որտեղ էիր դու, երբ քո հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որ հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության եւ Արցախի ազատագրման համար: Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր եւ պարտավոր էիր լինել մարտի դաշտում: Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան: Դու Հայաստանում հիմա լավ գործընկեր ունես, հրավիրի՛ր նրան, քանի ժամանակ ունես, իսկ երբ նա այլեւս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ ե՛ւ Մատաղիս, ե՛ւ Արցախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»:

Ի դեպ, նշենք, թե որտեղ էր Իլհամը այն պահին, որի մասին ասում է Սերժ Սարգսյանը: Թուրքիայում` խաղատանը, լրիվ «պամպերսային» վիճակում, քանզի շատ խոշոր գումար էր տանուլ տվել եւ իրեն պատանդ էին վերցրել, մինչեւ Հեյդարը չհասցրեց «ամենափրկիչ» գումարը... Ահա թե ում իրական «խաղատնային» մեղքերը կապիտուլյանտը փորձում է վերագրել երրորդ նախագահին: Երրորդ նախագահն էլ փաստացի իր ուղերձներով քաղաքացիներին ձերբազատում է վախի կոդերից եւ տալիս նոր կոդեր: Ոտքի կանգնելու կոդեր: Ինչպես նաեւ իրավիճակի կոդը` Հայաստանում թշնամին ունի «լավ գործընկեր»: Կապիտուլյանտ, որը թշնամու լավ գործընկերն է: Այսինքն` թշնամուց հոռի է եւ վնասաբեր: Հետեւաբար` քաղաքացիների անելիքն ակնհայտ է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հարյուր հազար բելգիացիներ ընդդեմ ուժայինների. ցույցերը վերածվել են փողոցային պատերազմի (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ամերիկացի գիտնականները մոտեցել են երեխաների մոտ վտանգավոր ուռուցքաբանական հիվանդությունների բուժմանը Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի ՀոխիկյանՆիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ ՀամբարյանՍատանա կա, կա ՍատանաՄասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերըԲրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄԿաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորըՈ՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումըՈր մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել...Փաշինյանը հարսի nւ փեսայի հետ պաɲnւմ է... Իսկ հազարավորներն այդպես էլ թագ ու պսակի չեն արժանանա. blognews.am (Video)Պետդումայից Զելենսկիին խորհուրդ է տվել՝ հայտարարել Ուկրաինայի՝ ՌԴ կազմ մտնելու մասինԷրդողանը հայտարարել է Թուրքիայում 3+3 ֆորմատի հանդիպում անցկացնելու պլանների մասինԿենդանակերպի ամենամիայնակ նշաններըՆոր եւ չհրապարակված կադրեր՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքից (տեսանյութ).Starnews.amՀոլիվուդյան աստղեր, որոնք տարիքի հետ ավելի հմայիչ են դարձելՄկրտիչ Արզումանյանը երեկ եւ այսօր Ռոմանոս Պետրոսյանը չի մասնակցել Պապիկյանի հարսանիքինՍրանով իշխանությունները կարող են վերահսկել բոլորիս տեղաշարժը.Նարեկ ՍամսոնյանՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Նոր նշանակում, նորի՞ց ԽԾԲ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԲրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հարցում Մոսկվայի «նոր ծրագրերի» մասինQR կոդի միջոցով բոլոր անձնական տվյալները նվիրում են սրճարաններինԲռնաբարել են եւ նկարահանել. հրեշավոր դեպք միգրանտ երեխաների մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըԱդամի սիրտը դադարեց աշխատել հանուն մեզ ու մեր հայրենիքի…Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 24-ից 30-ըԱռողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանըԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրևանդի փողոցումՍուրեն Պապիկյան, բա մենք էլ ուզում ենք արժանավայել, արժանապատիվ պաշտպանության նախարար ունենանք, ոչ թե ցուցափայտով դասատու․ Մեր գործընկերը իշխանականների՝ լրագրողներին պիտակավորելու մասինԷրդողանի վարկանիշը նկատելիորեն զիջում է ընդդիմության վարկանիշինՀաստատվել է կորոնավիրուսի 814 նոր դեպք, մահացել է 2 մարդՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Ուկրաինա և Վրաստան` ֆորմալ առումով չի լինի, սակայն հասկանալի պատճառով, Արևմուտքն այդ մասին չի հայտարարի. Արտակ ԶաքարյանՍյունիքի ճանապարհներին բուք էՁերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողըՈվքեր են նայելով սեփական ժողովրդի աչքերին՝ նենգաբար ստում.  Գրիգոր Գրիգորյանը փակագծեր է բացումԴոնեցքի «Ալֆա»-ի նախկին հրամանատարը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունըԿրակի ծով Սիրիայի երկնքում. ՌԴ ավիացիան գիշերային ծանր հարված է հասցրել հակառակորդին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Էմպոլի»-«Ռոմա». Հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալԳերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունիՆոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին ՖՈՏՈ. Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱնընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասինՆոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից«Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԳերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել»Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ