«Երբէք չեմ ներելու նրանց, որ միայն անունով են հայ» Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Սոնա Ռուբենյանի ելույթը սեփական հարսանիքին (Video) Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների (Video) «Կյանքի ճանապարհ». ինչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պուտինի հետ հանդիպմանը Ապագա պատերազմներ. ինչպիսին դրանք կլինեն Հայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյունները Առուշ Առուշանյանի աջակիցները նոյեմբերի 29-ին կլինեն դատարանում՝ ի աջակցություն կալանավորված համայնքապետի Կապիտուլյանտը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու․ Դավիթ Շահնազարյան Եղանակն առաջիկա 5 օրերին


ՈՒՄ ԽԱՂՆ ԵՆ ԽԱՂՈՒՄ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ

Միջազգային

Կարծես թե արդեն կասկած չկա, որ մոտ ժամանակներս Ալիեւ-Փաշինյան հանդիպումը տեղի կունենա: Ամեն դեպքում, երկուսն էլ հրապարակավ նման հանդիպման պատրաստակամություն հայտնել են:

 

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ

Ավելի ճիշտ, Նիկոլը երկար ժամանակ է, որ խոսում է Ալիեւի, ասենք նաեւ Էրդողանի հետ հանդիպման ծրագրերից: Բայց թե կոնկրետ ի՞նչ քննարկելու համար, ի՞նչ ակնկալիքներով, այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտալով: Միայն ինչ-որ ստանդարտ արտահայտություն է հնչեցնում՝ «տարածաշրջանային խաղաղություն»: Բայց եթե անգամ մի պահ ընդունենք, որ տարածաշրջանային խաղաղությունը, դրանով նաեւ տարածաշրջանի ապագան մազաչափ անգամ կախված է Նիկոլից, մեկ է, էլի անհասկանալի է մնում, թե նա ի՞նչ է պատկերացնում այդ տերմինի տակ: Օրինակ, ըստ Նիկոլի, նման «տարածաշրջանային խաղաղության» դեպքում ո՞րն է լինելու Արցախի ապագան: Բայց այն, որ տեւական ժամանակ Ալիեւը որեւէ կերպ չէր արձագանքում հանդիպման եւ «տարածաշրջանային խաղաղության» մասին Նիկոլի կոչերին, առավել քան  պարզ հուշում էր, որ նման հանդիպումը, տարածաշրջանում «պատերազմ կամ խաղաղությունը» եւ մնացած հարցերը ոչ թե Նիկոլի կոչերով է պայմանավորված, այլ բոլորովին այլ գործոններով: Եվ այն, որ Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների կազմակերպմամբ տեղի ունցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, արդեն իսկ ակնարկ էր, որ ինչ-որ բան է փոխվել: Առավել եւս, երբ դրանից հետո Հեյդարօղլին հայտարարեց. «Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի: Ես բաց եմ քննարկումների համար ու կարծում եմ, որ դա կարող է լինել լավ ցուցանիշ, որ պատերազմն ավարտված է, էջը՝ փակված»: Մի «փոքրիկ» խնդրանքի նման նախապայման էլ ավելացրեց. «Մեր պահանջն է, որ Հայաստանը տրամադրի ականապատման ճշգրիտ քարտեզները: Եթե նրանք բարի կամք դրսեւորեն, ապա մենք ադեկվատ կպատասխանենք դրան»:

Նիկոլն էլ չհապաղեց արձագանքել՝ ինչ կա որ, ականապատման դաշտերի քարտեզները, որոնք թիկունքում են, մեզ պետք չեն, դրանք վերադարձնելը հումանիտար հարց է: Միայն թե Ալիեւի հայտարարության մեջ իրական նախապայմանն ամենեւին էլ այդ քարտեզները չեն: Նորից ուշադիր կարդանք՝ Ալիեւն այն միտքն է առաջ տանում, որ Նիկոլի հետ պատրաստ է հանդիպել, քանի որ «պատերազմն ավարտված է, էջը՝ փակված»: Այսինքն, ասում է նույն բանը, ինչ հնչեցրել էր դեռ անցած նոյեմբերին՝ պատերազմն ավարտված է, այսինքն՝ Արցախի հարց գոյություն չունի, լուծվել-վերջացել է: Ճիշտ է, Նիկոլն էլ անմիջապես արձագանքեց, թե. «Ես վերջին ամիսներին մի քանի անգամ ողջունել եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որը վերաբերում է ԼՂ հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից սեղանին դրված սկզբունքների եւ տարրերի հիման վրա: Այդ հանդիպմանը մենք պատրաստ ենք եղել, դրա մասին առաջին անգամ չէ, որ հայտարարում ենք»: Բայց  եթե Ալիեւը հակամարտությունը համարում է կարգավորված, էլ ի՞նչ «խաղաղ եւ համապարփակ կարգավորում»: Առավել եւս, երբ Ալիեւի հայտարարությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ից ավելորդ անգամ պարզաբանեցին. «Ադրբեջանը հանդես է գալիս բոլոր պետությունների հետ հարաբերությունների հաստատման օգտին՝ միմյանց միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հարգանքի հիման վրա, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է: Հայտնի է, որ մենք, ի թիվս այլ բաների, մեր պատրաստակամությունն ենք հայտնել կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքի հիման վրա եւ սկսել բանակցություններ սահմանազատման վերաբերյալ...»:

Ու նորից գալիս-հասնում ենք նույն պարզ  հարցին՝ բա հանդիպելով, ինչի՞ մասին են խոսելու: Հասկանալի է, խոսելու  շատ բան կա, այդ թվում՝ սահմանազատման, կոմունիկացիաների մասին եւ այլն: Բայց այս դեպքում էլ հետեւյալ հարցը կա՝ եթե քննարկելու են Հայաստան-Ադրբեջան հարցերը՝ առանց Արցախին անդրադառնալու, ապա ի՞նչ կապ ունի դրա  հետ ՄԽ-ն, որի մանդատը վերաբերում է բացառապես արցախյան հակամարտությանը: Չնայած, մի դրվագ եւս կա, որը  «խաղաղ եւ համապարփակ կարգավորման» վերջակետը կարող է դառնալ՝ խաղաղության համաձայնագրի քննարկման ստորագրումը: Սակայն եթե անգամ սա դրվի Ալիեւ-Փաշինյան բանակցային սեղանին, էլի նույն հարցն է: Այսինքն, Ալիեւը չի ընդունում Արցախի եւ որեւէ կարգավիճակ, եւ եթե ընդունենք, որ Նիկոլը փորձում է օրակարգում պահել Արցախի ինքնորոշման գաղափարը, ապա նման հանդիպումը պարզապես կորցնում է իր ողջ իմաստը: Իսկ եթե ընդունի՝ Արցախն Ադրբեջանի կազմում, ապա այս  դեպքում արդեն կարող է ինչպես նման հանդիպումը, այնպես էլ խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը իմաստ ունենալ: Սակայն այս դեպքում բոլորովին այլ հարցեր են առաջ գալիս:

 

ՎԵՐՋԻՆ ԱՐԱ՞ՐԸ, ԹԵ՞ ՆՈՐ ԽԱՂ

Այսպիսով  ամբողջացնենք հարցը, թե ինչ է դրվելու Ալիեւ-Փաշինյան հանդիպման օրակարգում, եթե իհարկե, նման հանդիպում լինի:

  1. Հավանական տարբերակներից է, որ օրակարգում լինի միայն Հայաստան-Ադրբեջան խնդիրները, այդ թվում՝ սահմանազատումն ու կոմունիկացիաները: Իսկ կոմունիկացիաների տակ պետք է ընկալել «Զանգեզուրի միջանցք» լինելու կամ ընդամենը ճանապարհները գործարկվելու տարբերակները:
  2. Բայց եթե անգամ քննարկվի միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունենրի թեմաները, էլի Արցախը շրջանցել գործնականում հնարավոր չէ: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ ինչպես սահմանազատումը, այնպես էլ կոմունիկացիաների հարցն ուղղակիորեն առնչվում են նաեւ Արցախի հետ: Այսինքն, ինչ-որ տեսքով խաղաղության համաձայնագիր պետք է լինի օրակարգում:
  3. Վերջապես, հնարավոր տարբերակներից է նաեւ այն, որ իրականում ՄԽ-ի միջնորդությամբ Ալիեւ-Փաշինյան հանդիպումը հերթական թակարդն է, որին երկուսով էլ գիտակցված կերպով ընդառաջ են գնում: Այսինքն, որ ՄԽ բանակցային դաշտ մտնելը կարող է դառնալ այն երկարատեւ ու անպտուղ գործընթացի շարունակությունը, որը, ի դեպ, Հայաստանին հասցրեց այս վիճակին ¥Նիկոլի շնորհիվ¤:

Այն, որ վերջին երկու տարբերակները իրար դեմ գործող եւ Հայաստանի շուրջ ներկա սուր պայքարի երկու հիմնական ուղղություններն են, դժվար չէ նկատել: Այսպես, այն, որ կոմունիկացիաների եւ սահմանազատման ուղղությունը նոյեմբերի 9-ից սկսած հետեւողականորեն առաջ է տանում Մոսկվան, հայտնի փաստ է: Եվ այն պահին, երբ այդ գործընթացի վերջակետը դրվի  Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեսքով, Մոսկվան շահող դուրս կգա նաեւ Հարավային Կովկասի համար այս երկարատեւ պայքարից: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ տարածաշրջանում ունենալով նկատելի ռազմական կոնտինգետ, հազիվ թե ձեռքից բաց թողնի գործարկվող կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողությունը, ինչը սահմանված է նաեւ նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Նաեւ հաշվի առնելով, որ նման վերջնարդյունքը բավարարում է նաեւ Իրանին, որը դեռ շարունակում է զորքեր կենտրոնացնել իր հյուսիսային սահմաններին, նաեւ պարզ հայտարարելով, որ անգամ պատերազմի գնով չի հանդուրժի որեւէ «Զանգեզուրի միջանցք»: Ավելորդ անգամ համոզվելու համար բերենք թեկուզեւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վերջին հայտարարությունը. «Ադրբեջանի հետ լավ ու զարգացող հարաբերություններ ունենալը մեր ուշադրության կենտրոնում է, բայց մեր սահմանների հարեւանությամբ սիոնիստական ռեժիմի տարրերի ներկայությունը չենք հանդուրժելու, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունը, սահմանների փոփոխությունը չենք կարող հանդուրժել, մենք դրա նկատմամբ մեծ զգայունություն ունենք...»: Ընդ որում, նախարարը նաեւ լավատեսություն հայտնեց. «Կարծում եմ՝ այս փուլն անցնում ենք եւ շուտով տարանցման խնդիրների վերաբերյալ քննարկումներ ենք ունենալու»: Դա ակնարկ է, որ իրավիճակը զարգանում է հիշատակված երկրորդ  սցենարի օգտին: Բայց այդ սցենարի դեպքում դեռ բաց է մնում Արցախի հարցը: Չնայած, այստեղ  կա մեկ պարզագույն նկատառում՝ Արցախում ռուսական բանակն է եւ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Հարավային Կովկասում ռուսական վերահսկողությունն է: Եվ մյուս կողմից, քանիցս  առիթ ունեցել ենք ընդգծել, որ այս պահին, եթե օրակարգ է բերվում Արցախի ինքնորոշման սկզբունքը, որն առաջ տանելու ռազմական հնարավորություն Հայաստանը պարզապես  չունի, եւ որի ուղղությամբ առավել քան ակտիվ աշխատանք տարավ ԱՄՆ-ն, ապա դա կարող է դառնալ մոսկովյան հիշատակված սցենարը ձախողելու միջոց: Այսինքն, եթե սկսվի նույն անիմաստ եւ երկարաշունչ բանակցային գործընթացը, ապա դա ինչպես Անկարայի, այնպես էլ Վաշինգտոնի համար ողջ խաղը նորովի կառուցելու շանս է: Ընդ որում, որ վերջնարդյունքում Արցախն ինքնորոշվելու փոխարեն կհայտնվի Բաքվի վերահսկողության տակ, դա  եւս կասկածից դուրս է. ընդամենը 4 տարուց Ադրբեջանը կարող  է պահանջել Ռուսաստանից՝ զորքերը հեռացնել: Այսպիսով, Նիկոլն ու Ալիեւը, մտնելով ՄԽ-ի հովանու ներքո բանակցային դաշտ, կախված նրանից, թե ինչ են «բանակցելու», ցույց են տալիս, թե իրականում հիշատակված երկու սցենարներից որի օգտին են աշխատում: Ալիեւի համար, եթե միջանցքի տարբերակը չի ստացվում, ձեռնտու է դառնում անիմաստ բանակցային գործընթացի միջոցով ժամանակ շահելը, որ պարտադրված չլինի իր համար վատթարագույն՝ ռուսական սցենարով առաջնորդվել: Բայց այն, որ Իրանը բացահայտ սպառնում է Ադրբեջանին՝ զրկել դեպի Եվրոպա տարանցիկ ուղի դառնալու հնարավորությունից, պետք է որ Ալիեւի վրա լրջորեն ազդի: Իսկ ահա Նիկոլը, որ ՌԴ-ին բազում հավատարմության երդումներ է տվել, իրականում ի՞նչ է խաղում... Համենայնդեպս, Իրանը նրան ուղղված ծանր մեղադրանքներ հնչեցրեց: Ընդ որում, պատահական չէին նաեւ ոչ պաշտոնական ակնարկները, որ Թեհրանը պատրաստ է անգամ Սյունիք զորք մտցնել: Նիկոլն արդարանում է, թե՝ «Հայաստանը երբեք ներքաշված չի եղել եւ երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի...»: Բայց նման հայտարարությանբ պարզապես խոստովանեց, որ Թեհրանում նման կասկածներ, այնուամենայնիվ, ունեն: Ընդ որում, Ալենին Մոսկվա եւ Միրզոյանին՝ Թեհրան գործուղելով՝ լաց լինելու համար, թե ինչ «Զանգեզուրի միջանցք», մենք նման բան չենք պայմանավորվել, հազիվ թե այդ կասկածները փարատվեն, դրա համար գործնական քայլեր են պետք: Չնայած, երբ մի կողմից ռուսներն են զայրացել, մյուս կողմից՝ պարսիկները, Նիկոլն առանձնապես խաղալու տեղ էլ չունի: Նաեւ հաշվի առնելով, որ մոտ ժամանակներս օրակարգում է նաեւ Պուտինի հետ հանդիպումը:

ԻՆՉՈՒ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ՎՐԱՍՏԱՆ

Նկատենք նաեւ, որ Հայաստանի շուրջ ծավալվող այս լարված օրերին ուշագրավ իրավիճակ է առաջացել նաեւ Վրաստանում: Սահակաշվիլին ինչ-որ տարօրինակ սյուրռեալիստական մեխանիզմներով եկավ-հասավ Վրաստան, որ բանտ նստեր: Բայց ինչո՞ւ, երբ այսքան ժամանակ իր համար «չաղ ու բախտավոր» ապրում էր արեւմուտքներում, նրա ինչի՞ն էր պետք վրացական բանտը: Չնայած, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու մեկնաբանությունը բավականին շատ բանի մասին է ակնարկում: Այսինքն, Սահակաշվիլին ցանկանում էր ոչ թե բանտ նստել, այլ եկել էր, ավելի ճիշտ՝ ուղարկել էին Վրաստանում «հեղափոխություն» սարքելու: Այսպես, ըստ Ղարիբաշվիլու՝ Սահակաշվիլին ու նրա թիմը պատրաստում էին անկարգություններ հրահրել, եւ. «Կուլմինացիայի եւ շուրջ 10 հազար մարդու մոբիլիզացիայի ժամանակ ոստիկանությունը ստիպված կլիներ բերման ենթարկել Սահակաշվիլիին եւ, հնարավոր է կիրառել հատուկ տեխնիկա: Եվ այդ ժամանակ, վարկածներից մեկով, դիտարկվում էր խառնաշփոթում մի քանի ընդդիմադիր առաջնորդների սպանությունը...Այդ ժամանակ նրանք կպահանջեին կառավարության հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացումը»: Սա ուկրաինական վերջին «հեղափոխության» նմանվող  սցենար է, եւ չմոռանանք, որ այն ժամանակ Կիեւում եւս, ինչպես հիմնավորվել է, ընդդիմադիրների վրա  թիկունքից կրակել են վրացի վարձկանները, որոնց տարել էր Սահակաշվիլին: Ամեն դեպքում, եթե անգամ այս  սցենարը չէ, գործնականում կասկածից դուրս է, որ Սահակաշվիլուն Վրաստան ուղարկել են «հեղափոխություն» սարքելու: Բայց այստեղ այլ հարց է՝ իսկ մի՞թե Վրաստանն արեւմտյան վերահսկողության տակ չէ, որ այնտեղից «հեղափոխական» «ամենաթանկարժեք կադրին են ուղարկում, որ գործող իշխանությանը հեռացնի: Չնայած, այս հարցի պատասխանը ստանալու համար թերեւս նախ պետք է մեկ այլ հարց դիտարկել՝ ինչո՞ւ հենց այս խառը օրերին Սահակաշվիլուն ուղարկեցին: Մեկ բան կարծես հաստատ է. եթե նպատակն իրոք Վրաստանում նոր «հեղափոխությունն» էր, ապա դատելով Սահակաշվիլու շատ արագ բանտում հայտնվելու փաստից, օպերացիան շատ վատ էր կազմակերպված: Իսկ դա հուշում է, որ կազմակերպիչները քիչ ժամանակ էին ունեցել: Եվ հաջորդ փաստը. Սահակաշվիլին խոսեց Վրաստան վերադառնալու եւ իշխանափոխություն իրականացնելու մասին հենց այն պահին, երբ վարչապետ Ղարիբաշվիլին սկսեց ակտիվորեն զբաղվել, Նիկոլի ասածով, «տարածաշրջանային հաշտության» գործընթացով: Ընդ որում, կարող ենք հիշեցնել նոյեմբերի 9-ի համաձայնագրից հաշված օրեր անց արված մեր ենթադրության մասին, որ եթե իրավիճակը զարգանա տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերագործարկման ուղղությամբ, ապա Վրաստանին եւս այլ տարբերակ չի մնա, քան  դրան ներգրավվելը, ինչքան էլ որ այն իրականացվի ռուսական վերահսկողությամբ: Եվ ահա, Ղարիբաշվիլու վերջին քայլերը հենց այդ ուղղությամբ շարժվելու մասին են պարզ ակնարկում: Իսկ այդ դեպքում պարզապես ջուրը կլցվեն այն բոլոր «հեղափոխական պտուղները», որոնք արեւմտյան հայտնի շրջանակները տասնամյակներով աճեցնում են Վրաստանում: Դրա  դեմն առնելու համար հենց  Սահակաշվիլին էր պետք՝ գործիչ, ով ՌԴ-ի հետ հաշտության եզրեր որեւէ պարագայում չի կարող  ունենալ: Եվ քանի որ ժամանակը սուղ է, պետք է վրացական նոր «հեղափոխության» հարցն առավելագույնս արագացնել, օպերացիան այսքան վատ կազմակերպվեց: Մի խոսքով, այս ամբողջ պատմությունը, թերեւս, մեկ բան է հուշում՝ արեւմտյան հայտնի շրջանակները լուրջ մտավախություն ունեն, որ ողջ Հարավային Կովկասը զիջում են Մոսկվային:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«Երբէք չեմ ներելու նրանց, որ միայն անունով են հայ»Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ըՍոնա Ռուբենյանի ելույթը սեփական հարսանիքին (Video)Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների (Video)«Կյանքի ճանապարհ». ինչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պուտինի հետ հանդիպմանըԱպագա պատերազմներ. ինչպիսին դրանք կլինենՀայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյուններըԱռուշ Առուշանյանի աջակիցները նոյեմբերի 29-ին կլինեն դատարանում՝ ի աջակցություն կալանավորված համայնքապետիԿապիտուլյանտը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու․ Դավիթ ՇահնազարյանԵղանակն առաջիկա 5 օրերինՄահացել է Ալեքսանդր ԳրադսկինԱրա՛, բոմժը դուք եք, զինվորին բոմժ մի՛ ներկայացրեք. Կարեն ԱրայանՆոր կադրեր` Սոնա Ռուբենյանի հարսանիքից (տեսանյութՄեր առաջնահերթությունը տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունն է. ՌաիսիԱնահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը որդու հետ30-ամյա երիտասարդը «Հաղթանակ» կամրջի վրա սպառնում է ցած նետվել. տեղում են հոգեբաններն ու պարեկներըՄենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակինՈչինչ այնքան հեշտությամբ չի մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը, որքան խոսքը. Ճանաչված լրագրողը կիսվել է Նժդեհի հայտնի մտորումներովՎարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները72 տարեկանում ճամբարափո՞խ. Քոչարյանի խորհրդականը խորհուրդներ կտա նաեւ ՓաշինյանինԹրամփը ակնարկել է իր վերադարձի մասին. Մի անհանգստացեք, մենք կրկին հզոր կդառնանքԱդրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա.Ստեփան ԴանիելյանԱզատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հրաժարականըՄինչև Հայաստանի իրական ընդդիմադիր, երկու հիմնական բևեռները համակարգված փողոցային գործողությունների չանցնեն իշխանափոխություն չի լինելու.Նարեկ ՍամսոնյանԲայրամովը կրկին խոսել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասինԱրմեն Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն ԽանջյանինԿորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունը. նոր տվյալներՆյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվելՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետՀայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՉի բացառվում, որ կձերբակլվի նաեւ «Գնթունիք» -ի Կարենը.Newsmedia.amԱլիեւը Լուկաշենկոյին պատմել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիանԻնչո՞ւ չի կարելի ամեն օր մակարոն ուտելՆիկոլ Փաշինյանը «Չինար» ռեստորանում էՌուս մարտիկը սպանել է բժշկին՝ պատվաստման պատճառովՊուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներըԱյսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (լուսանկարներ)Անմիտ գրառումներով տխրահռչակ ապուշ լուսանկարը տարածողներն ամենամեծ վնասն են հասցնում մեր հասարակությանը. իրանագետԳինցբուրգը հայտնել է, երբ է շրջանառության մեջ դրվելու հակամարմիններից պատրաստված դեղամիջոցը՝ կորոնավարակակիրների բուժման համարՊուտինը հասկացրել է, որ հստակ սահմաններ չեն էլ եղել, այդ իսկ պատճառով զիջումներն էլ այդքան աչքի չեն ընկնի. КоммерсантъՈստիկանությունը բերման է ենթարկել 1 տասնյակից ավելի «օրենքով գողեր» ու «քրեական հեղինակություններ»«Աշխարհից նեղանալ պետք չէ։ Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում։ Նիկոլը վկա». Արմեն ԱշոտյանԼեհաստանը 201 640 դեղաչափ պատվաստանյութ է տրամադրել ՀայաստանինՀայաստանի հաջորդ իշխանություները լինելու են միայն ազգային, բացառապես ազգային և սոցիալական ազգային. Հովհաննես ԱվետիսյանՈւժեղ մարդկանց երջանկությունը դժվար է տրվում, որպեսզի թույլերի համար ավելի հեշտ լինի․․․ՎանգաՄինչեւ տարեվերջ կներդրվեն դելիմիտացիայի մեխանիզմները. Վլադիմիր ՊուտինՀնությունները թանկարժեք են լինում, բայց այս մեկն անգին է, որովհետև ամենուր ԴՈՒ կաս․ Նամակ մատաղ սերնդի օրինակ Ադամ Սահակյանին․ՖոտոՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ