Մենք ուզում ենք ապրել ու ծաղկեցնել մեր հայրենիքը, ուզում ենք լինել մեր նախնիներին արժանի զավակներ ու արժանապատիվ պահել մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մանկավարժ «Եղել է երգելիս արտասվել եմ». Դավիթ Աղասի «Գրիր ինձ…». Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես կգա նոր մենահամերգով Նրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերին ՆԱՏՕ-ն նոր Միության ստեղծումը կասեցնելում ռեալ միջոց չունի Հայաստանի ընդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել “ապագա Հայաստանի” հարցը. Արտակ Զաքարյան Որ ընկերություններն են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկը Россия будет держать своих миротворцев в Арцахе столько, сколько это будет нужно. В. Лепехин. Часть 2 Նիկոլն Արայիկ Հարությունյանին կասկածում է «նախկինների» հետ հաշտվելու մեջ ԿԳՄՍ նախարարը Նիկոլին այնքան էլ չի գոհացնում


ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԱԳԻՐ. ՕՐ 8-րդ. 4 հոկտեմբերի 2020թ. Ինչ էր գրում «Իրավունքը» մեկ տարի առաջ

Ռետրո

Ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել առաջնագծից եւ գրառում կատարել:

«Բարի լույսը` առաջնագծում զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ»։

Հիշեցնենք, որ երեկ տարածվեց տեղեկատվություն, թե Արցախի նախագահը վիրավորվել է։ Սակայն բարեբախտաբար այն արագորեն հերքվեց։ Այս եւ երեկ գիշեր նախագահի տարածած լուսանկարները դա հաստատեցին։

Արցախի ՊԲ-ն հերքում է Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին լուրը

 

Արցախի ՊԲ-ն Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չի տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

«Ադրբեջանի կողմից դա հերթական հերյուրանքն է, որովհետև Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասաց Պողոսյանը:

Հյուսիսային և հարավային ուղղություններում համառ մարտեր են ընթանում, ՊԲ-ն հետ է մղում հակառակորդի հարձակման փորձերը․ ՊՆ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության»,-գրել է նա:

Հակառակորդի հասցրած հարվածների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական զոհեր կա

 

Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում, «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ցավոք սրտի, կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ Ստեփանակերտում ու Շուշիում», - ասել է Պողոսյանը:

Հերքում. Ջաբրայիլը չեն գրավել

 

#ՀԵՐՔՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրայիլը), բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: 

Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է իրավիճակին՝ ձախողելով թշնամու բոլոր հարձակողական գործողությունները:

Գրում է իր էջում Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

Ադրբեջանական կողմի պնդումները, թե Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

 

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում, հայտնում են Արցախի ՊԲ-ից։ 

Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում:

Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մադաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չեն համապատասխանում:

Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին:

 

Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել է Մոսկվա

Ըստ մի շարք աղբյուրների, վերջին 48 ժամվա ընթացքում Հայաստանի կառավարությունից երկրորդ այցն է եղել Մոսկվա։ Աղբյուրը նկատագրում է նման պատկերավոր իրավիճակ՝ «Airbus A319-132 C J (VIP Corporate Jet) 701-ը շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երեւանի Զվարթնոցի եւ Մոսկվայի Վնուկովոյի միջեւ»: 

Միաժամանակ աղբյուրը տեղեկացնում է, որ Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մնացականյանին եւ Բայրամովին հրավիրել է Մոսկվա՝ բանակցություններ վարելու։

Եթե Նիկոլը խաղաղապահներ չի ուզում, ինչո՞ւ չի դիմում ՀԱՊԿ-ին

Երեկվանից կտրուկ սրվել են խոսակցություններն այն մասին, թե պե՞տք է Հայաստանը համաձայնվի, որ արցախյան պատերազմի գոտում տեղակայվեն ռուս խանաղապահներ։ Ֆիքսենք․ այս տարբերակի դեմ հատկապես հիստերիա են սարքել հայաստանյան արեւմտամետները, որոնք թվում էլ ավելի աչքի են ընկնում սորոսականները։ Այն թեւը, որը սիրում է հայրենասիրական կիլոմետրանոց ճառերով հանդես գալ, եւ գրեթե առանց բացառության՝ պատերազմից շատ հեռու մնալով։ Հիմնականում խաղաղարարներին դեմ հանդես գալը փորձում են բացատրել այս մտքերով՝ «Մեր բանակը կհաղթի», «Գնանք Բաքուն գրավենք», «Սումգայիթում էլ էին խաղաղապահ տեղավորել», «խաղաղապահ բերելը կազդի մեր անկախության վրա», մի խոսքով, այս ոճի մեջ։ Մեկն էլ ոգեւորված պատմում էր՝ «Վիրավոր զինվորներն անգամ ձգտում են պատերազմ վերադառնալ»։ Միայն թե այո, այց դիրավոր զինվորը հերոս է, կձգտի ամեն կերպ հասնել ընկերներին։ Բա ի՞նչ է մտածում նման բան պատմողը, իսկ ինչո՞ւ է ինքը ողջ-առողջ գտնվում այդ նույն վիրավոր զինվորի մոտ եւ ոչ թե սահմանին։ Կամ «Փառք մեր հաղթական բանակին» եւ «ռուսական բանակը Հայաստանից հանեք» գոռացողներից քանի՞սն են այդ բանակի հետ։ Ինչ վերաբերում է «Խաղաղապահների դեպքում Հայաստանն անկախությունը կկորցի» գոռացողներին, ապա նրանք նաեւ պետք է բացատրեն՝ մեր երկրի ռուսական բազան, որը բույն ռուսանակն խաղաղապահ բանակն է՝ Թուրքիայի ուղղությամբ, քանի միլիմետրով է նվազեցրել Հայաստանի անկախությունը։

Այլ հարց է, թե ի՞նչ է մտածում Նիկոլը՝ խաղաղապահների մասին։ Հիշեցնենք, պատերազմի առաջին օրերին նա դեմ արտահայտվեց ինչպես ՀԱՊԿ-ին, այնպես էլ՝ ՌԴ հայաստանյան ռազմաբազային դիմելուն, եւ առ այսօր չի դիմել։ Այն դեպքում, երբ հենց նման իրավիճակների համար է, որ Հայաստանը դարձել է ՀԱՊԿ անդամ, որ եթե ոչ Ադրբեջանի, ապա Թուրքիայի դեմ պատերազմելու դեպքում դիմենք այդ կառույցին։ Թե ինչու չենք դիմում ՀԱՊԿ-ին, որեւէ պաշտոնական հստակ մեկնաբանություն չկա։ ՀՀ իշխանությունենրը միայն ասել են՝ դրա կարիքը դեռ չկա։ Իսկ ի՞նչ պետք է լինի, որ դրա կարիքը լինի, ո՞րն է կարիքի առաջացման վերջին սահմանը, չեն ասում։ Նաեւ չեն բացատրում, թե ի՞նչ կլինի, եթե դիմեն վերջին պահին, իսկ ՀԱՊԿ-ը պարզապես ֆիզիկապես չհասցնի օգնության գալ։

Այնուամենայնիվ, «Ալ Ջազիրային» տված վերջին հարցազրույցում Նիկոլը, պատասխանելով հարցին, թե Թուրքիան օգնում է Ադրբեջանին, իսկ Դուք կցանկանա՞ք Վլադիմիր Պուտինից նման օգնություն ձեր օգտին, պատասխանել է այսպես. «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանն առաջին հերթին համանախագահ երկիր է, և Մինսկի խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում և նպաստում է Ղարաբաղյան հարցի կարգավորմանը»: Հաջորդ հարցին՝ Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում, ՀՀ վարչապետն ասել է. «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Այսպիսով ֆիքսենք․ ՆԻկոլը փաստացի չի բացառում, որ խաղաղապահներ կարող են լինել, դա քննարկման ենթական հարց համարելով։ Միայն թե նաեւ պետք է բացատրի, թե այդ ինչո՞ւ է «Ռուսաստանն առաջին հերթին համանախագահ երկիր» եւ ոչ թե Հայաստանի դաշնակից։ Թեկուզեւ այն առումով, որ չկա պայմանագրի տեսքով որեւէ միջազգային ստորագրված փաստաթուղթ, որը կսահմաներ համանախագահ երկրների կարգավիճակը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում, թե պատերազմական իրավիճակներում ինչ են պարտավոր անել։ Ավելին, պատերազմական իրավիճակներում համանախագահները, ըստ իրենց մանդատի, ոչինչ պարտավոր չեն անել․ նրանց գործը բանակցություններին նպաստելն է, իակ բանակցություն այս պահին պարզապես չկա։ Փոխարենը, ՌԴ-ն Հայաստանի հանդեպ միանգամայն օրինական պայմանագրային հիմունքներով ունի հստակ պարտավորություններ հենց պատերազմական դեպքերի հետ կապված։ Այդ թվում՝ ինչպես երկկողմ պայմանագրի, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ի ուղղությամբ։ Այդ մեխանիզմների գործադրման համար մեկ պարզ բան է պետք՝ Հայաստանի դիմումը։ Ընդ որում, դա խաղաղապահ առաքելություն չէ․ նման դիմումի դեպքում պետք է ստանանք ռազմական աջակցություն (կամ չստանանք, եւ այդ դեպքում հարց կառաջանա՝ բա ինչի՞ համար են այդ երկու ռազմական պայմանագրերը)։

Նկատենք, Նիկոլը շատ ճիշտ է ասում՝ խաղաղապահների հարցը կարող է լուծվել ՄԽ-ի շրջանակներում։ ՌԴ նախագահի խոսնակը եւս մոտավորապես նույնն է ասում՝ խաղաղապահ ուժերի տեղակայման համար պետք է երկու կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը։ Իսկ այ, ռազմական օգնության դեպքում Ադրբեջանի համաձայնության կարիքը չկա։ Եվ պարզ հարց․ եթե ոմանք դեմ են խաղաղապահներին, ինչո՞ւ չեն խոսում ՀԱՊԿ-ին ժամ առաջ դիմելու մասին։

Իսկ սորոսականներին, վստահ եղեք, մեկ բան է պետք՝ թեկուզեւ ողջ Հայաստանը կոտորվի, մենակ թե ռուսական բանակը չմիջամտի։

Ս․Աբրամյան 

 

Գյանջանյի փողոցներում փախուստն ու խուճապը է 

 

Արցախի Պաշտպանության բանակի կողմից Գյանջայի օդանավակայանին (ճակատային գծից 60 կմ), հարվածները բարոյալքող ազդեցություն են ունեցել։ Կադրերում երեւում է, թե ինչ խուճապ է առաջացել փողոցներում, երբ պարզ է դարձել, որ քաղաքի ուղղությամբ կրակ է բացվել։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հրաման է տվել դադարեցնել կրակը։ «Իմ հրամանով այսօր պաշտպանության բանակը մի քանի հրթիռային հարվածներ է հասցրել Գյանջա քաղաքում ռազմական օբյեկտները վնասազերծելու նպատակով։

Այս պահին ես հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար։ Եթե հակառակորդը համապատասխան հետևություններ չանի, մենք կշարունակենք համաչափ և հզոր հարվածները՝ կազմալուծելով և ավերելով թշնամու բանակն ու թիկունքը»,- հայտարարել է նա։

Դաշնային խորհուրդը գնահատել է Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու գաղափարը

 

Խաղաղապահներին Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու հարցը և այնտեղ նրանց գտնվելու ձևաչափը պետք է քննարկվեն Մինսկի խմբի, և, հնարավոր է, ընդհանուր առմամբ, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) շրջանակներում, կարծում է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը՝ նշելով, որ նման գործողությունները պահանջում են հակամարտության բոլոր կողմերի շահագրգռվածությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուս խաղաղապահներին Ղարաբաղում տեղակայելու հարցը կարող է դիտարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Խաղաղապահներն արդյունավետ են միայն այն ժամանակ, երբ հակամարտության բոլոր կողմերը հետաքրքրված են նրանցով: Սա առաջինը. մեզ պետք է հստակ արտահայտված կամք բոլոր կողմերից», - կիրակի РИА Новости-ին ասել է Կոսաչյովը:

Որ դեպքում ՌԴ-ն կտեղակայի իր խաղաղապահներին Արցախում. պատասխանում է Պեսկովը

 

Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման վերաբերյալ РБК-ի հարցին ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար ԴՄԻՏՐԻ ՊԵՍԿՈՎԸ  նշել է, որ այն հնարավոր է միայն կոնֆլիկտի երկու կողմերի համաձայնության դեպքում:

«Ռուսաստանը կարող է տեղակայել իր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությամբ: Խաղաղապահները կարող են մտնել Լեռնային Ղարաբաղ միայն երկու կողմերի համաձայնությամբ», - հայտարարել է Պեսկովը:

Ադրբեջանի նախագահի օգնականը Գյանջայում «մատնել է» թուրք զինվորականներին. Լուսանկարներ

 

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հրապարակել և ջնջել է թվիթ այն մասին, թե ինչպես է «Հայաստանն անխղճորեն հրթիռակոծում Գյանջան», գրում է Infoteka24-ը:

Լուսանկարին ուղեկցող գրառման հեռացման պատճառը, հավանաբար, այն փաստն էր, որ կադրում հստակ երևում է զինվորներից մեկի շևրոնի վրա թուրքական դրոշը:

Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ադրբեջանական բանակը դիմել է թուրք զինվորների օգնությանը, որոնք ամեն տեսակի աջակցություն են ցուցաբերում Ալիևի հանցավոր ռեժիմին:

 

Ղարաբաղում զոհվել է ավելի քան 60 սիրիացի գրոհային, որոնց աջակցում է Թուրքիան

 

Սիրիայում Մարդու իրավունքների մշտադիտարկող խորհրդն արձանագրել է Թուրքիայի կողմից աջակցվող 64 սիրիացի գրոհայինի մահ Ղարաբաղում: Այս մասին հայտնում է 24tv.ua- ն՝ հղում անելով «Ամերիկայի ձայնին»:

Վերջին երկու օրվա ընթացքում բախումների ժամանակ առնվազն 36 սիրիացի է զոհվել: Այսպիսով, սպանված գրոհայինների թիվը 28-ից հասել է 64-ի:

Ավելի վաղ հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Թուրքիան սիրիացի վարձկաններ է հավաքագրում և տեղափոխում Լեռնային Ղարաբաղ: Այնտեղ նրանք պետք է կռվեն Ադրբեջանի կողմից, որին աջակցում է Թուրքիան:

Նման աշխատանքի համար Թուրքիան իբր առաջարկում էր ամսական 1500 դոլար:

 

Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում. կան տուժածներ. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից, հաղորդում են ՊԲ-ից։

ՊԲ-ն արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին:

Լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց. Վահրամ Պողոսյան

 

Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Առաջին», - ընդգծել է Պողոսյանը։

Բաքու Է ժամանել Աֆղանստանից համալրում (լուսանկարներ)

 

Բաքու Է ժամանել Աֆղանստանից համալրում: Այս մասին հայտնում է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի հեղինակային ալիքը: «Բաքու են մեկնում Աֆղանստանից փոխադրողներ»,- գրել է նա:

Որպես հիմնավորում, Պեգովը ներկայացրել է նաեւ Աֆղանստանից Բաքու թռիչքային քարտեզը։

В Баку прибыло пополнение из Афганистана (ФОТО) | Русская весна

Ավիացանցայի թռիչքներին վերաբերող համացանցային մի շարք ռեսուրսներ կան, եւենք եւս, ինչպես ցույց տվեց մեր ուսումնասիրությունը, ֆիքսել են դեպի Բաքու նման թռիչք՝ էլ ավելի կոնկրետացմամբ։

Այսպիսով, ինքնաթիռը դեպի Բաքու է թռել աֆղանական Մազարի Շարիֆից։ Իսկ Մազարի Շարիֆ հասել է Քաբուլից։ Եվ ամենահետաքրքիրը․ Քաբուլ ինքնաթիռը հասել է Բաքվից, իսկ Բաքու է թռել Գերմանիայից՝ հոկտեմբերի 2-ին։ Նկատենք նաեւ, որ Մազարի Շարիֆում է այն ռազմակայանը, որտեղ գերմանական հրամանատարության ներքո ծառայություն են իրականացնում հայ խաղաղապահները:

Մեկ այլ փաստ․ թռիչքն իրականացրել է An-124-100-150 «Ռուսլան» ինքնաթիռը՝ UR-82072 համարով։ Այդ ինքնաթիռը, ընդգծենք, պատկանում է Ուկրաինային։ Նույն այն Ուկրաինային, որը պաշտոնապես երեկ հայտարարեց, թե չնայած տարածված խոսակցություններին, արցախյան պատերազմում չի պատրաստվում օգնել կողմերից որեւէ մեկին։ Մինչդեռ մինչ այդ հայտնի էր դարձել, որ ուկրաինական բանակի Գլխավոր շտաբը կայացրել է որոշում՝ Ադրբեջանին զենք-զինամթերք եւ, մասնավորապես, հակատանյակին հրթիռային համալիրներ մատակարարելու մասին։ Ու երբ դրանից հետո ուկրաինական ռազմական բեռնափոխադրող «Ռուսլանը» նման «տարօրինակ» թռիչքներ է կատարում, էլ քանի՞ կոպեկ արժեն պաշտոնական Կիեւի չմիջամտելու հայտարարությունները։

Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար. Արայիկ Հարությունյան

 

Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ
Շարունակում եմ մնալ առաջնագծում և կանգնել մեր հերոս տղաների կողքին: Նրանք մեծ սխրանքներ են կատարում Հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին: Զուգահեռաբար իրականացնում եմ Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան մեխանիզմների միջոցով: Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար: Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին…
Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին»: 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Իրանական լրատվամիջոցը տվյալներ է հրապարակել Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների մասին

 

Իրանական Mashregh լրատվամիջոցը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան տեղափոխված հարյուրավոր ահաբեկիչների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցը նշել է այն ահաբեկչական խմբավորումների անունները, որոնց անդամ են Արցախի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչները:

Mashregh-ն իր հոդվածում նշում է, որ ահաբեկիչները «Սուլթան Մուրադ», «Ջեյշ ալ Աշրաղ» և այլ անվանումներով 51 խմբավորումներից են:
Աղբյուրը հավելում է, որ այդ ահաբեկիչներից նվազագույնը 103-ն արդեն իսկ սպանվել են Ղարաբաղում:

«ՆԻԿՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՏԱՆՈՂ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔՄենք ուզում ենք ապրել ու ծաղկեցնել մեր հայրենիքը, ուզում ենք լինել մեր նախնիներին արժանի զավակներ ու արժանապատիվ պահել մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ․ ՄանկավարժԶԱՐՄԱՆՔՔՊ-ԱԿԱՆՆ 8-ՐԴ ԱՆԳԱՄ ՄԵՐԺՎԱԾ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ ԲՈՒՌՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԵՋԵԹԵ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՉԼԻՆԵՆ, ՄԻ ՀԱՅ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՑԱԽՈՒՄ«Եղել է երգելիս արտասվել եմ». Դավիթ ԱղասիԹՈՒՐՔԻ «ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱ՞Լ». ՀԻՄԻ Է՞Լ ԼՌԵՆՔ...«Գրիր ինձ…». Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես կգա նոր մենահամերգովՆրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերինՆԱՏՕ-ն նոր Միության ստեղծումը կասեցնելում ռեալ միջոց չունիՀայաստանի ընդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել “ապագա Հայաստանի” հարցը. Արտակ ԶաքարյանՈր ընկերություններն են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկըРоссия будет держать своих миротворцев в Арцахе столько, сколько это будет нужно. В. Лепехин. Часть 2Նիկոլն Արայիկ Հարությունյանին կասկածում է «նախկինների» հետ հաշտվելու մեջԿԳՄՍ նախարարը Նիկոլին այնքան էլ չի գոհացնում Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել ՌԴ-ումՈ՞ւմ մտերիմն է Ալեն Սիմոնյանի նորանշանակ օգնականը Թուրքիայում պիտբուլը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը«ԳԱԶԵԼ»–ի վթարի վայրում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները (Photo, Video)«Կխնդրեմ ժողովրդին` շատ զգույշ լինել եւ կրել դիմակներ». ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԺողովուրդ օգնեք ինձ.ինչու է եթերում արտասվում Հասմիկ Կարապետյանը.Starnews.amԻ՞նչ խնդիրների կարող են բախվել հղիները կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումից հետոՌուսաստանն՝ Անդրկովկասում. ՌԴ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում հիմնված է ոչ թե զգացմունքների և պատմական հիշողության, այլ պետական արժեքների և որոշակի ազգային շահերի վրա. RegnumՄամուլի շենքի դիմաց շղթայական ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին. aravot.am (ֆոտո)Լուկաշենկոն պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց` բելառուսական պատվաստանյութովՀայկոյի մահից առաջ Վլադիմիր Պողոսյանն ու Հայկոն կոնֆլի՞կտ են ունեցել. երգիչը մեկնաբանում է.starnews.amՀայոց Բանակի Լեգենդար հետախույզները, որոնք զոհվեցին պատերազմումԱնձնագրերի վավերականացման վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի բացատրություններից՝ նախկիններն են մեղավոր.Կարեն ՎրթանեսյանԵվրոպայի Խորհրդի պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՁկնորսները փակել են Երևան-Սևան ճանապարհըՊեսկովը խոստացել է ուսումնասիրել «մի բուռ» երկրների մասին Էրդողանի արտահայտությունների «նրբությունները»Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ-2022»-ին«Միջակություններն այլասերեցին ամեն ինչ` արվեստը, գիտությունը, քաղաքականությունը».ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԳնացել եմ Որոտան, թուրքի գայիշնիկը կանգնացրել, ակտ ա գրել, հիմա չգիտեմ՝ որտեղ պետք ա մուծեմ․ սյունեցիԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կտրուկ կնվազիԱֆղանստանից ահաբեկչության տարածման սպառնալիք կա․ ԼավրովԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք. Արմեն ԱշոտյանՍահմանի բնակիչների համար սակագնի փոփոխություն չի լինի. Գարեգին ԲաղրամյանՎանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողովՖրանսիայում Հայաստանից և Վրաստանից անձինք են ձերբակալվել, որոնք հանցավոր խմբի անդամներ ենՆիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին հրավիրվել է Ազգային ժողով«Ես վարչապետի օգնականն եմ, բայց ստեղ ծնողների կողմից եմ, եղբայրս էլ է զոհվել». (տեսանյութ)Հայաստանում մեկ օրում բացահայտվել է հանցագործության 68 դեպք, այդ թվում՝ անձին կորոնավիրուսով վարակելուՄեսսին 123 գոլ է խփել ՉԼ-ում․ միայն մեկ ֆուտբոլիստ ունի ավելի լավ ցուցանիշՍթափվեք, հարգելի քաղաքական և պետական այրեր... Արմեն Դանիելյան Ի՞նչ է կատարվում Կապանի բարձունքում՝ Փայլասարում (Video).Նաիրի ՀոխիկյանՀեյդար Ալիեւը Թեհրանում մաքրել է իրանցիների կոշիկները. սկանդալային հայտնություն ԻրանիցՀերթական թալանը. ջրի սակագինը հունվարի 1-ից կբարձրանա3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ը վիրահատվում են. մանրամասներ՝ «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վթարից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ