Սիրված դերասանները` տարիներ անց Մարիամ Փաշինյանն Իսպանիա է գնացել Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօր Ժողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ են Ամո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմ Ինչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում Այսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո Մովսեսյան Մենք էլ ենք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չենք գալիս․ Անդրանիկ Քոչարյան (Video)


Թրքասեր իշխանությունը պետք է հեռանա. Արտակ Գալստյան

Տեսանյութեր

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի եւ տարածաշրջանային պայթունավտանգ դրության շուրջ, «Իրավունքը» զրուցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու, իրավապաշտպան ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

- Ձեր կուսակցությունը  շարունակո՞ւմ եք պահանջել գործող իշխանության հրաժարականը եւ ի՞նչ քայլեր եք պատրաստվում իրականացնել առաջիկայում:

- «Հայոց հայրենիք» կուսակցության հիմնական նպատակը չի փոխվել՝ թրքասեր իշխանությունը պետք է հեռանա: Ասեմ նաեւ, որ այս շաբաթ արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկումը կգնա Եվրոդատարան:

- Խորհրդարանական ընդդիմությունը մի քանի հայցերով դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը, ԱԺ նիստերը նախագահողի՝ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, ինչպես նաև դրանց կամայական մեկնաբանման ու տարբերակված մոտեցման կիրառումը եւ Առողջապահության նախարարի` պատվաստման վերաբերյալ հրամանը: Ի՞նչ կարելի է ակնկալել այս գործընթացներից:

- Խնդիրն այն է, որ ինչպես այդ հայցերը, այնպես էլ, օրինակ, վերջերս արդարադատության իմիտացիան ամբողջովին հետապնդում է մեկ նպատակ՝ հասարակությանը շեղել բուն Հայաստանի վաճառքի թեմայից: Անկախ նրանից, թե ինչ կորոշվի՝ կլինի Ալեն Սիմոնյանն օրինական ընտրված, թե՝ ոչ, դրանից պետության ո՛չ կուրսն է փոխվելու, ո՛չ էլ քաղաքականությունը: Նույնը վերաբերում է կորոնավիրուսին եւ մնացած հարցերին: Բոլոր այդ հարցերը հնարավոր է կարգավորել ընդամենը 5 րոպեի ընթացքում՝ մանդատներ դնելով: Իսկ եթե չեն դնում, մնացած ամեն ինչը նման է նույն Դավիթ Տոնոյանի եւ Աղվան Հովսեփյանի կալանավորմանը: Այսինքն՝ նպատակ է հետապնդում ժողովրդի ուշադրությունը շեղել գլոբալ պրոբլեմներից, որն այսօր կոչվում է ընդամենը մեկ անունով՝ հայրենիքի վաճառք:

- Ինչպե՞ս կարող է ընդդիմությունը փոխել իրավիճակը, եթե հանրությունը դուրս չի գալիս փողոց, իսկ հանրահավաքների փորձերն ավարտվում են անպտուղ:

- Իսկ ո՞վ է ասում, որ հասարակության լայն աջակցության պարտադիր նախապայման է, որպեսզի ժողովուրդը դուրս գա փողոց: Սա ընդամենը կեղծ օրակարգ է: Մենք հանդես ենք եկել բավականին ծավալուն հոդվածներով, թե կոնկրետ ինչ պետք է անել եւ ինչպես: Այն, որ այսօր դիցուկ ԱԺԲ-ն («Սասնա ծռերի» կուսակցությունը) հանրահավաք է անում կամ վաղը Ռոբերտ Քոչարյանն անի, նույնպես այս բոլոր գործընթացներն ուղղված են մի նպատակի համար՝ որքան հնարավոր է պառակտել իրական ընդդիմադիր դաշտը եւ թրքասեր իշխանությանը հնարավորություն տալ, որ դուրս գա եւ ասի. «Նայեք, դեմ են ընդամենը 200 հոգի մարդ, ուրեմն՝ նշանակում է՝ ես ճիշտ եմ»: Այնպես որ, եւս մեկ անգամ այդպիսի գործողություներն ուղղակի լեգիտիմացնում են ներկա հակահայկական իշխանությանը:

- Ընդդիմադիր ուժերի համախմբում ժամանակին տեսել ենք «Հայրենիքի փրկության շարժման» ձեւաչափում, բայց սա էլ անհաջողությամբ ավարտվեց: Կարծում եք՝ հիմա հնարավո՞ր է այդ համախմբումը: 

- Եթե այդ ուժերի համախմբումը լիներ իրական, բացառված էր, որ այն գործուն միջոց չդառնար երկրի փրկության համար: Բայց, եթե հիշում եք, Հայրենիքի փրկության շարժումը ստեղծվեց նոյեմբերի 9-ի դեպքերից հետո, եւ նպատակը նորից մեկն էր՝ զբաղեցնել ընդդիմադիր դաշտը եւ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ գործակցությամբ՝ երկիրը տանել իրենց ծրագրերի տրամաբանական ավարտին: Մենք՝ «Հայոց հայրենիք» կուսակցությունը եւ ես անձամբ, Նիկոլ Փաշինյանին, որպես առանձին սուբյեկտ, ընդհանրապես չենք դիտում, նա, պարզապես, որոշ շրջանակների իղձերի եւ նպատակների անտաղանդ իրականացնողն է:

- Այս օրերին տարածաշրջանում բավական թեժ է իրավիճակը, իսկ մեր երկիրը, կարծես, դիտորդի դերում ենք եւ ոչ ավելին: Ի՞նչ պետք է անի հիմա ընդդիմությունը:

- Ազգային ժողովում գտնվող ընդդիմությանը բազմիցս դիմել եմ կոչով, որ առաջին հերթին կա՛մ դնեն մանդատները, կա՛մ լուծարեն խմբակցությունները, որպեսզի ստեղծվի սահմանադրական ճգնաժամ եւ զրկվի թրքասեր իշխանությունը հակահայկական որեւիցե փաստաթուղթ ստորագրելուց, որը, սակայն, չեն անում: Ինչ վերաբերում է  տարածաշրջանին՝ այո՛, ոչ միայն չեզոք ենք, այլեւ խիստ հիմնավոր մտավախություն ունենք, որ եթե հանկարծ սկսի ադրբեջանա-իրանական պատերազմ, մեծ հավանականությամբ՝ գործող իշխանությունը կարող է պաշտպանել ադրբեջանցիներին եւ թուրքերին:

- Ստեղծված իրավիճակում, ըստ Ձեզ, մենք ի զորու լինելո՞ւ ենք որեւէ սցենարով պահելու մեր սահմանները:

- Կարծում եմ՝ այո, բայց դրա համար կա ընդամենը մեկ պարտադիր պայման՝ ՀՀ իշխանության պետք է գան հայերը: Եթե ձեւավորվի հայկական իշխանություն, մնացած ամեն ինչ հնարավոր է: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սիրված դերասանները` տարիներ անցՄարիամ Փաշինյանն Իսպանիա է գնացելՆիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօրԺողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ ենԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԿԻՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԼՈՒԾԵԼ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ»«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ»«ԲԵՎԵՌԻ» ՄՈՏ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄՆԵՐ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմԻՆՉՈՒ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑԻնչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում«ԲԵՎԵՌ» ՕՊԵՐԱՑԻԱՆ. ՀՈՂԱՏՈՒՆ ԱՆՏԱՆԵԼԻ՞ Է ԴԱՐՁԵԼԱյսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո ՄովսեսյանՄենք էլ ենք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չենք գալիս․ Անդրանիկ Քոչարյան (Video)Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունը ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը.Էդգար ՂազարյանՎաղարշակ Վառնազիչի ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. իշխանությունն ունի այլընտրանքային թեկնածու«Աննա Հակոբյանը գաղտնի կապ է պահում Մեհրիբան Ալիևայի հետ․ Նա է կառավարում Փաշինյանին». Politik.am-ի տեսանյութըԱյսօրվանից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը«Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն ՀՀ դատարանը կայացրեց հերթական որոշումը՝ հանուն Ադրբեջանի. Լեւոն ՔոչարյանԻրանի խորհրդարանում հրդեհ է բռնկվելԻնչ է կատարվում այս պահին Դավիթեն-Զովունի ճանապարհատվածումՀայաստանում կա 3489 ՄԻԱՎ վարակակիր․ այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն էԼքել ել են արդյոք դիրքերը ադրբեջանցիները.Իրականությունը Իշխանասարի համայնքապետի շուրթերովԱմենավնասակար ընկուզեղենը. ո՞ր ընկուզեղենը չի կարելի ներառել սննդակարգումՎանո Սիրադեղյանի աճյունի հետ էլ ինչ է փոխանցվել ընտանիքին. Ուշագրավ մանրամասներ է հայտնում Սիրադեղյանի որդինԴուբայի օդանավակայանում հայը միլիոն դոլար է շահելՄիջանցքը պոզով-պոչով չի լինում, հենց սա է. ՀՀԿ-ականները փակագծեր են բացումԴոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն նույնպես մի փոքր թանկացել է«Ամուսնացա կույս չէի, բայց հիմա՝ կույս եմ». երգչուհի Ջուսի սկանդալային հայտարարությունըՊեսկովը հայտնել է՝ ինչի մասին կարող են առաջիկայում խոսել Պուտինն ու Էրդողանը «Տաթև» կրթահամալիրում ստաֆիլակոկ է հայտնաբերվել միայն հավի մսով և գազարով խճողակում, իսկ հումք սննդամթերքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԼևոն Արոյանը միացավ ԱՄՆ շախմատի ֆեդերացիային. ԱՄՆ-ում տոն է.Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱնուշ Ասլիբեկյանը` «Գտնված երազը» պիեսի վերածելու եւ էլի շատ հետաքրքիր նախագծերի մասինԱշոցքում ձյան առատ տեղումները ուղեկցվում են որոտով և կայծակով. ՍուրենյանԱյսուհետ գործատուին ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ անհրաժեշտ կլինի ներկայացնել յուրաքանչյուր 7 օրը մեկԿրեմլ. Եթե Էրդողանը կարողանա դրդել Կիեւին կատարել իր պարտավորությունները, Մոսկվան միայն կողջունի դաԻնչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի օմիկրոն շտամըԻնչպես են ապրում սյունեցիները թշնամու մաքսակտի հարեւանությամբ. Մանրամասներ է հայտնում Սրաշենի համայնքապետըԻմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները. Սերժ Սարգսյան Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումըԱմենայն Հայոց հայրապետը Մոսկվայում հանդիպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետԱրցախի հարցը լուծված չէ. մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, և սա ռևանշիզմ չէ. Սերժ Սարգսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ