«Քրեական գործ կհարուցվի, եթե քննությամբ պարզվի, որ զինծառայողը զենքը վայր է դրել և գերի հանձնվել». Ալեն Սիմոնյան Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմ Miss Grand International Գեղեցկության մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվում է, նա հանում է այն ու շարունակում բոբիկ քայլել և պարել. դահլիճի արձագանքը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք սահմանին կրկին կարող են ՊՇՌ հետազոտություն անցնել Կրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները «Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներին Կորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցը Ալիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է «Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ


ԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ

Հասարակություն

Այսօր, սեպտեմբերի 27-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Արթիկում բացվեց հուշահամալիր ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի։

Արթիկցի անմահ Հերոսների հիշատակն ամփոփող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, Արթիկի Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գայանե Աղաքարյանը,քաղաքապետի խորհրդական Գևորգ Փթուկյանը, մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հարակից համայնքների ղեկավարներ, Արցախյան պատերազմների մասնակիցներ, համայնքի բնակիչներ։ Այստեղ էին նաև Արթիկցի 20 անմահացած հերոսների ծնողներ, հարազատներ, ընկերներ։

Խաչքարի հանդիսավոր բացումը կատարեց հերոսացած եղբայրներ Արտյոմ և Ռոբերտ Հովհաննիսյանների իննամյա եղբայրը Արեգը, ապա Արթիկի հոգևոր հովիվ Տեր Սողոմոն Մինասյանի ձեռամբ օրհնվեց հուշահամալիրը, ապա նա ներկաներին հրավիրեց միասնական աղոթքի, խնկարկում կատարվեց։ Հուշարձանը տեղադրվեց Արթիկ համայնքի պատվավոր բնակիչներ, ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Արտուշ Բիչախչյանի և Վաչիկ Սահակյանի հովանավորությամբ, նպատակ ունենալով հավերժացնել հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիների սխրանքն ու քաջագործությունը։

Հուշահամալիրի կառուցման վայրը ևս իր խորհուրդն ունի. Արթիկի Զինկոմիսարիատի հարևանությամբ տեղադրված է նաև Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը։ Հուշահամալիրի կենտրոնական հատվածը զբաղեցնում է հուշակոթողը, մի կողմում Արթիկի 20 քաջարի զավակների անուններն են, կանաչ հատվածում յուրաքանչյուր զոհվածի անունով մշտադալար տնկիներն են, մյուս կողմում ատամնակուռ պարիսպն է վեր խոյանում։ Հուշաքարի հեղինակը Սամվել Հակոբյանն է, հուշահամալիրի ճարտարապետը Գագիկ Հովհաննիսյանը։ Քահանա Տեր Սողոմոն Մինասյանը, այսպես բացատրեց հուշահամալիրի գաղափարը.

«Հուշաքարը կարծես երկնքից երկիր և երկրից երկինք մխրճված ծաղկած գավազան լինի։ Գավազանը, ճիշտ է, նեղության, խաչի ճանապարհին խրատի խորհուրդն է, բայց ինքը, թեկուզ ջրված արյան գնով, բայց ծաղկելու է և ծաղկած գավազան լինելով հանդերձ հառնելու և մխրճվելու է երկնային օթևաններ։

Կանաչասաղարթ նորատունկերը փառավոր ընտանիքների նույնքան գեղապատշաճ, լուսադեմ ու վառվռուն աչքերով հայկազունների խորհուրդն են, ովքեր թիկնեղ ու վայելչակազմ Հայկ Նահապետի նման դեմ հանդիման կանգնեցին Հաագայից ծնված ավազակաբարո որդիների փոթորկահույզ հողմերին։

Նրանք դարեր շարունակ հանգիստ ու դադար չեն տվել ու չեն էլ տալու մեզ մինչև աշխարհի վախճանը, բայց թեկուզ արյան գնով նահատակվելով, մեր հայրերի հիմքի վրա ամուր կանգնած հայրարմատ գավազան ենք մնալու, ծաղկելու և հառնելու ենք դեպի երկինք։ Մեր տղաները, այս ատամնակուռ պարսպի խորհուրդն են»։

Սրտի խոսքեր ասացին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, անմահ հերոս Նարեկ Գոքորյանի հայրը։ Ոգեկոչման և մեծարանքի խոսքեր հղեցին ԵՊՀ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը, ով մաղթեց ոչ հեռու ապագայում կառուցել ոչ թե հիշատակի խաչքարեր, այլ հաղթանակի հուշարձաններ։

Ելույթներից հետո, հերոսների հարազատները, զինակից ընկերները, ներկաները ծաղկեպսակներ, ծաղիկներ խոնարհեցին հուշարձանի առջև։

Այսուհետ անմահ Հերոսներն այլևս միասին են, իրենց հիշատակին նվիրված հուշահամալիրում։

Հիշենք նրանց անուն առ անուն... ԱՐԱՄՈ ԹՈՐՈՍՅԱՆ, ԱՐՄԱՆ ԶՔՈՅԱՆ, ԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ, ԲԱԳՐԱՏ ԿԱԿՈՅԱՆ, ՍԱՀԱԿ ՎԱՐԱԳՅԱՆ, ԵՂԲԱՅՐՆԵՐ ԱՐՏՅՈՄ և ՌՈԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐ, ԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՆԱՐԵԿ ՖՌԱՆԳՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ՀԱՋԱԹՅԱՆ, ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄԵԽԱԿ ՏՈՆՈՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒԹՈՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԱՍՈՅԱՆ, ԿԱՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ՆԱՐԵԿ ԳՈՔՈՐՅԱՆ, ԿԱՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ԷԴԳԱՐ ՏՈՆԱԿԱՆՅԱՆ, ՀՐԱՆՏ ՖՌԱՆԳՅԱՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ։      Հավերժ փառք ու խոնարհում մեր բոլոր Հերոսներին...։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

«Քրեական գործ կհարուցվի, եթե քննությամբ պարզվի, որ զինծառայողը զենքը վայր է դրել և գերի հանձնվել». Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմMiss Grand International Գեղեցկության մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվում է, նա հանում է այն ու շարունակում բոբիկ քայլել և պարել. դահլիճի արձագանքըՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք սահմանին կրկին կարող են ՊՇՌ հետազոտություն անցնելԿրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները«Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներինԿորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցըԱլիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆէդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է«Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ. Լույս.amՈւՂԻՂ. Ալիևի սպառնալիքը. Հայկ ԲաբուխանյանՋոնսոնը խոստացել է գործի դնել բոլոր միջոցները Ուկրաինայի դեմ ագրեսիան կանխելու համարԵթե Հայաստանը ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, անունն ինչ էլ դնեք, նշանակում է` Հայաստանը բզկտելԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծըԱլեն Սիմոնյանը կարողանում է երկու հարյուր հազար դոլարանոց մեքենա քշի, իսկ վիրավոր զինվորի 13 միլիոնանոց վիրահատությունը թողնում եք ծնողի վրա՞. էս ա Ձեր պետությունը.Newsmedia.am«Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» համատեղ կստանձնեն Թալինի կառավարման պատասխանատվությունըՍիմոնյանը մեքենան տուն չի տանելու. երբ գաք իշխանության` ձեզ է ծառայելու. Բադալյանն` ընդդիմությանըԿրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերըՆիկոլ Փաշինյանի նկարը Հաքին.ազ-ի էջերից չի իջնում. Արեգնազ ՄանուկյանԵրկրաշարժի ցավը է՛լ ավելի հաստատակամ կերպով առաջնորդեց հայությանը՝ կերտելու հաղթանակների մի փառավոր շարք. Արցախի ԱԽՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպքՆիկո՛լ, քո վախերով թուրքին հաղթած հրամանատարներին չես վախեցնի. Էդուարդ ՇարմազանովԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակըԲայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետԱսպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները«Միլան» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումըԴիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում 100 տարի անց պատարագ է մատուցվելՀաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցըՊենտագոնը քննարկել է իրավիճակը Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանինԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ  Պահանջելու ենք արդարացում, այստեղ որևէ հանցակազմ չկա. պատմության ուսուցչի շահերը դատարանում կպաշտպանի Ռուբեն ՄելիքյանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց էՆիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց. Արտակ ԶաքարյանԹոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար 200 հազար դոլար կա. Արեգնազ ՄանուկյանԵղիսաբեթ II-ն սկսել է իշխանության փոխանցումը արքայազն Չարլզին. Daily ExpressՈվ է «վիզ դրել» Աբովյանում հակառուսական ուժի ներկայացուցչին անցկացնելու համարԱյսօր լրանում է 1988-ի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը «Ժողովուրդ»․ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվելԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵգիպտոսի հնագույն դամբարաններում ոսկե լեզուներով մարդկային կմախքներ են հայտնաբերվել«Ժողովուրդ».Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են. Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչների բոյկոտը զուր էրՍպասվում է առանց տեղումների եղանակ«Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին. ինչ դեր են ունեցել Բանդուրյան եղբայրները«Փաստ». ՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող«Հրապարակ». Իշխանությունը Փարաքարում գործի է անցել«Փաստ». ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է. խոսուն ու խորհրդանշական արդյունքներ հատկապես Եղեգնաձորում ու Աբովյանում«Հրապարակ». Երդվել է, որ ոչ մի ուժի չի միանալուՔայլիստ անգրագետ Հովիկի մտքի հերթական գոհարը.Գագիկ ՀամբարյանԿապիտուլյանտը ստացվումա տվել էր իր և հայ ժողովրդի անունից միջանցք բացելու հավանությունը,դրա համար էլ եկել ասում են ամսաթիվը ասեք.Վահան Բաբայան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ