Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի Հոխիկյան Նիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ Համբարյան Սատանա կա, կա Սատանա Մասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերը Բրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄ Կաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորը Ո՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումը Որ մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել... Փաշինյանը հարսի nւ փեսայի հետ պաɲnւմ է... Իսկ հազարավորներն այդպես էլ թագ ու պսակի չեն արժանանա. blognews.am (Video) Պետդումայից Զելենսկիին խորհուրդ է տվել՝ հայտարարել Ուկրաինայի՝ ՌԴ կազմ մտնելու մասին


«Օտարամոլությանը տուրք տալը, արմատներից հեռանալը քաղքենիություն է». ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մշակութային

"Արվեստը սեր է" հաղորդման հյուրն էր քանոնահարուհի, համաշխարհային մրցույթի գլխավոր մրցանակակիր, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ոսկե մեդալակիր, "Երաժշտության դեսպան", "Բեմական հմայք" հատուկ մրցանակակիր, "Տաղարան" հնագույն երաժշտության համույթի մենակատար ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: Հաղորդման ընթացքում զրուցեցինք ազգային մշակույթից եւ օտարամոլությանը տուրք տվող քաղքենի լինելու ցավալի հետեւանքներից:

Մասնակցել եք համաշխարհային եւ միջազգային մրցույթների եւ արժանացել մրցանակների: Պատմեք Ձեր հաղթանակներից:

– Այո, բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել, բայց իրականում այդքան էլ կողմ չեմ մրցույթներին, որովհետեւ չեմ սիրում, երբ երաժշտությունը մրցում է: Սիրում եմ, երբ յուրաքանչյուր ազգ ներկայացնում է իր մշակույթը, որի միջոցով բոլորս իրազեկվում, լսում եւ սովորում ենք մեկս մյուսից: Չնայած դրան` դա եւս մի հարթակ է, որը պետք է կարողանա երաժիշտ կատարողը իր ուժերը փորձի եւ, ինչու չէ, իր ազգային դիմագիծը պահելով` իր իսկ մշակույթը ներկայացնի աշխարհին: Շատ ուրախալի է, որ կարողանում ես մասնակցել այդ մրցույթներին եւ արժանանում ես գլխավոր մրցանակների: Իհարկե, եղել են նաեւ մրցույթներ, որ չեմ արժանացել մրցանակի: Միշտ չէ, որ արդար են անցնում մրցույթները: Վերջերս Հնդկաստանում մասնակցեցի միջազգային մրցույթի, որտեղ մասնակցում էին 200 երաժիշտ տարբեր երկրներից: Ինձ համար շատ հաճելի էր նման հնագույն ու խոշոր մշակութային երկրում ներկայացնել հայ մշակույթը: Արժանացա առաջին մրցանակի ու հատուկ մրցանակի` "Երաժշտության դեսպան", ի դեպ, միակ ներկայացուցիչն էի, ով արժանացավ հատուկ մրցանակի այդ մրցույթում:

Մշակույթը երկրի դեմքն է, ու կան հարցեր, որ քաղաքականությամբ չեն կարողանում լուծել, սակայն մշակութային ներկայացուցիչների միջոցով դիվանագիտորեն լուծում կստանան: Քանի որ մենք` մշակույթի մարդիկ, ունենք այդ ձիրքը, կարողանում ենք մեր հաղորդագրությունը ճշգրիտ տեղ հասցնել, քանի որ արվեստն ու մշակույթը չունեն թշնամի, այն համամարդկային է:

Возможно, это изображение (1 человек)

Երբ չեք արժանացել մրցանակների, հոգեպես չե՞ք կոտրվել:

– Դա շատ ցավալի է: Պետք չէ լավ մասնագետին կոտրել ու անտեսել` տուրք տալով կազմակերպված շոուների: Դրա համար եմ նշում, որ այդքան էլ կողմ չեմ մրցույթներին, որովհետեւ դու պետք է շատ ուժեղ լինես, որպեսզի կարողանաս հաղթահարել: Եթե կողքիդ չլինեն քո ընտանիքի անդամները, քեզ բարի ցանկացող մարդիկ, իսկապես կարող ես կոտրվել, որովհետեւ երբ անարդար են անցնում մրցույթները, դա շատ մեծ հետք է թողնում երաժշտի վրա: Ես ինքս անցել եմ այդ ամենի միջով, դրա համար յուրաքանչյուր հաղթանակս, յուրաքանչյուր բեմելս գնահատում եւ արժեւորում եմ:

Այսօրվա երիտասարդությունը այդքան էլ շատ չի լսում դասական երաժշտություն: Եվ դասական,ազգային հնագույն նվագարանների երաժշտությանը այդքան էլ տեղ չի տալիս: Իսկ Ձեզ մոտ ես հակառակն եմ տեսնում: Ինչո՞ւ որոշեցիք ընտրել այդ ուղին:

– Իսկապես շատ տեղին թեմա եք բարձրաձայնում: Ես ինքս շատ ցավով եմ նայում այս ամենին, որովհետեւ յուրաքանչյուր ազգ ներկայանում է աշխարհին եւ իրեն իր ազգային մշակույթով: Ես, իհարկե, շատ կցանկանամ, որ մեր երկրում եւս տեղ տրվի ազգային նվագարաններին` մեր անգին գոհարներին: Գիտեք, մենք ամբողջ աշխարհին ոչնչով չենք կարող զարմացնել` բացի մեր մաքրամաքուր գոհարները ներկայացնելուց: Պետք է լսել, իմանալ ե՛ւ դասական, ե՛ւ ռոք, ե՛ւ ջազ երաժշտություն: Ամեն ինչ պետք է իմանալ, բայց դու պետք է ունենաս քո ազգային դիմագիծը եւ պետք է կարողանաս պահել դա, ինչը որ անում եմ: Իհարկե, շատ բարդ է, որովհետեւ այս ժամանակահատվածում իսկապես շատ դժվար է, որովհետեւ պետական աջակցություն էլ պետք է ունենաս, որպեսզի պետականորեն ե՛ւ հեռուստատեսությամբ, ե՛ւ ռադիոյով միշտ պրոպագանդվի մերը: Եթե մենք ունենք հարուստ դարավոր մշակույթ, ինչո՞ւ վերցնենք ուրիշինը: Օտարամոլությանը տուրք տալը, արմատներից հեռանալը քաղքենիություն է: Պետք է յուրաքանչյուրի տանը հնչի մեր ազգային երգ-երաժշտությունը: Միշտ ծնողներին ասում եմ, որ անպայման երեխաներին պետք է տանել երաժշտական դպրոցներ, պարի, նկարչության խմբակներ: Դա ուղղակի գեղագիտական ճաշակ է ձեւավորում եւ պարտադիր է: Բնավ հարկավոր չէ, որ բոլորը դառնան պրոֆեսիոնալ արվեստագետներ, կամ մշակույթի ոլորտի մարդիկ: Դա ուղղակի դաստիարակություն է, որ յուրաքանչյուրին պետք է: Եվ այն երեխաները, որոնք որ անցնում են այդ ուղիով, ունեն երաժշտական կրթություն, հավատացե՛ք, իրենք տարբերվում են: Դա հոգեւոր սնունդ է եւ շատ կարեւոր է: Իսկ նման տեղեր հաճախելով` դու ուղղակի լցվում ես, զարգանում, հարստանում: Այն ամենը, ինչ-որ ստանում ես բնության հետ խառնելով, կարողանում ես հետագայում քո երաժշտության միջոցով ներկայացնել հանրությանը: Ես այդպես եմ անում:

Возможно, это изображение (1 человек)

Համաշխարհային մրցույթի եք մասնակցել, կմանրամասնե՞ք:

– Շատ անսպասելի մրցույթ էր ինձ համար, որովհետեւ երբեք մտքովս չէր անցնի, որ կարող էի համաշխարհային հարթակում միայնակ ներկայացնել մեր երկիրը: Դա իսկապես շատ լուրջ ձեռքբերում է ինձ համար, որ մասնակցեցի, եւ մենք` ես, Հայաստանը, քանոն նվագարանը ունեցանք Գրան պրին` գլխավոր մրցանակը: Շատ բարդ էր մրցույթը, որովհետեւ 115 երկիր էր մասնակցում` 3950 մասնակից կար, այս մրցույթն իր մասշտաբներով զիջում է միայն օլիմպիական խաղերին: Գերհզոր տերություններ էին ներկա: Յուրաքանչյուր երկիր ներկայացնում էր մի քանի մասնակից, որոնց թվում էին վաստակավոր, ժողովրդական արտիստներ, պետական նվագախմբեր, երգչախմբեր: Եվ մասնակիցները ներկայացել էին պետական աջակցությամբ: Իմ դեպքում մի փոքր այլ էր: Ես էի ներկայացնում Հայաստանը: Մրցույթն ընթանում էր օնլայն հարթակում` համավարակի հետ պայմանավորված: Ռեկորդային քվեարկություն է եղել եւ պրոֆեսիոնալ ժյուրիի որոշում, 50-50 տարբերակով էր մրցույթը ընթանում, որը տեւեց մեկ ամիս` կիսաեզրափակիչ, եզրափակիչ փուլերով: Հուրախություն ինձ` ես կարողացա հաղթահարել: Եվ արդեն եզրափակչից հետո, երբ հայտարարեցին, որ գլխավոր մրցանակը իմն է, Հայաստանինն է, դա իսկապես շատ ուրախալի էր ինձ համար: Քանոնի պատմության մեջ առաջին անգամ համաշխարհային հարթակում` ազգային նվագարան քանոնով, գրանցեցի փայլուն հաղթանակ` Սայաթ Նովայի "Էշխեմեդ"-ի կատարմամբ:

Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)

Դուք հաճախակի եք բարեգործական համերգներ տալիս զոհված ծնողների, զինվորականների համար: Ի՞նչ եք զգում այդ պահին, երբ որ Ձեր հանդիսատեսը զոհվածի մայրն է:

– Շատ դաժան է: Չեմ խոսում այդ թեմայով, որովհետեւ իմաստ չեմ տեսնում` ինչ-որ բան ասելու: Լինում եմ այնտեղ, որտեղ իմ կարիքը կա: Լինում են համերգներ, որ իսկապես չեմ կարողանում նվագել, գնում եմ, ու ամբողջ մարմինս դողում է: Ծնողները մոտենում են, ասում են` նվագեք, դա մեզ պետք է: Երբ նայում ես զոհվածի այրուն, երեխաներին, նստած ծնողներին... սարսափելի տեսարան է: Վերջերս հեռու շրջաններից մեկում հուշ-երեկո էրª զոհված տղաներին նվիրված, որտեղ մի քանի կատարմամբ ելույթ ունեցա: Այնքան ծանր էր անցնում: Չգիտես ինչու հուշ -երեկոները մարդիկ մի փոքր այլ են պատկերացնում` դրանք համերգներ չեն, դրանք ուղղակի խոնարհումի րոպեներ են: Երբ նվագում էի, բեմում ամբողջ հուշ-երեկոն անցնում էր առանց ծափերի: Շատ հուզիչ էր… լույս տղաներ,հերոսներ, որոնք էլ չկան, ու չես կարողանում մոտենալ ծնողներին ու ինչ-որ մի բան ասել: Այսինքն, երբ կանգնում ես զոհվածի ծնողի, այրու առջեւ, խոսելու ոչինչ չկա: Իմ կատարումից հետո մի քանի վայրկյան լռություն տիրեց ու հետո սկսեցին ծափահարել: Գիտեք, անսպասելի էր, որովհետեւ ողջ երեկոն անցել էր առանց ծափերի: Նման ելույթներից հետո ես հասկանում, որ քո երաժշտությունը իսկապես պետք է: Ես չեմ մասնակցում նման երեկոներին, որ նվագեմ :

Возможно, это изображение (9 человек, люди сидят, люди стоят и в помещении)

Այս մեկ տարին առանձնանում է, քանի որ իմ բոլոր ելույթները  նվիրված են եղել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին` որպես փարոս, խոնարհում, երախտիք, փառք…

Իմ քանոնը ողջ պատերազմի ընթացքում հնչել է, բայց ոչ որպես նվագ, այլ որպես` աղոթք: Իմ հնչեցրած տաղերն ու հոգեւոր ստեղծագործությունները եկեղեցիներում, ես վստահ եմ, տեղ կհասնեն` որպես Ավետիս նոր հաղթանակի: Ես աղոթում եմ իմ նվագարանով:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի ՀոխիկյանՆիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ ՀամբարյանՍատանա կա, կա ՍատանաՄասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերըԲրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄԿաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորըՈ՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումըՈր մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել...Փաշինյանը հարսի nւ փեսայի հետ պաɲnւմ է... Իսկ հազարավորներն այդպես էլ թագ ու պսակի չեն արժանանա. blognews.am (Video)Պետդումայից Զելենսկիին խորհուրդ է տվել՝ հայտարարել Ուկրաինայի՝ ՌԴ կազմ մտնելու մասինԷրդողանը հայտարարել է Թուրքիայում 3+3 ֆորմատի հանդիպում անցկացնելու պլանների մասինԿենդանակերպի ամենամիայնակ նշաններըՆոր եւ չհրապարակված կադրեր՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքից (տեսանյութ).Starnews.amՀոլիվուդյան աստղեր, որոնք տարիքի հետ ավելի հմայիչ են դարձելՄկրտիչ Արզումանյանը երեկ եւ այսօր Ռոմանոս Պետրոսյանը չի մասնակցել Պապիկյանի հարսանիքինՍրանով իշխանությունները կարող են վերահսկել բոլորիս տեղաշարժը.Նարեկ ՍամսոնյանՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Նոր նշանակում, նորի՞ց ԽԾԲ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԲրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հարցում Մոսկվայի «նոր ծրագրերի» մասինQR կոդի միջոցով բոլոր անձնական տվյալները նվիրում են սրճարաններինԲռնաբարել են եւ նկարահանել. հրեշավոր դեպք միգրանտ երեխաների մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըԱդամի սիրտը դադարեց աշխատել հանուն մեզ ու մեր հայրենիքի…Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 24-ից 30-ըԱռողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանըԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրևանդի փողոցումՍուրեն Պապիկյան, բա մենք էլ ուզում ենք արժանավայել, արժանապատիվ պաշտպանության նախարար ունենանք, ոչ թե ցուցափայտով դասատու․ Մեր գործընկերը իշխանականների՝ լրագրողներին պիտակավորելու մասինԷրդողանի վարկանիշը նկատելիորեն զիջում է ընդդիմության վարկանիշինՀաստատվել է կորոնավիրուսի 814 նոր դեպք, մահացել է 2 մարդՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Ուկրաինա և Վրաստան` ֆորմալ առումով չի լինի, սակայն հասկանալի պատճառով, Արևմուտքն այդ մասին չի հայտարարի. Արտակ ԶաքարյանՍյունիքի ճանապարհներին բուք էՁերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողըՈվքեր են նայելով սեփական ժողովրդի աչքերին՝ նենգաբար ստում.  Գրիգոր Գրիգորյանը փակագծեր է բացումԴոնեցքի «Ալֆա»-ի նախկին հրամանատարը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունըԿրակի ծով Սիրիայի երկնքում. ՌԴ ավիացիան գիշերային ծանր հարված է հասցրել հակառակորդին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Էմպոլի»-«Ռոմա». Հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալԳերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունիՆոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին ՖՈՏՈ. Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱնընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասինՆոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից«Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԳերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել»Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետՀայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել«Իրավունք» թերթի հարցազրույցը վերահրապարակվել է թուրքական հայտնի Kafkassam.com պարբերականում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ