Ինչ են բացահայտում 1973-1975 թթ ռազմական քարտեզները. Քարտեզագետը մանրամասներ է հայտնում «Քրեական գործ կհարուցվի, եթե քննությամբ պարզվի, որ զինծառայողը զենքը վայր է դրել և գերի հանձնվել». Ալեն Սիմոնյան Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմ Miss Grand International Գեղեցկության մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվում է, նա հանում է այն ու շարունակում բոբիկ քայլել և պարել. դահլիճի արձագանքը Որ գերի տղաներին սկսում եք պիտակավորել, մտածել եք, որ Դուք կամ Ձեր պապաների պապաները հայտնվեիք 18 տարեկան անմեղ տղաների փոխարեն թրիլլերի ինչ մատերիալ կդառնայիք` ձեներդ կտրեք ու տեղներդ վեր ընկեք ՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք սահմանին կրկին կարող են ՊՇՌ հետազոտություն անցնել Կրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները «Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներին Կորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցը Ալիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ


Շատ պատգամավորներ ինքնահաստատվելու խնդիր ունեն. Էլինար Վարդանյան

Ներքաղաքական

Պարզվում է` մի կողմից «Այբ» կրթական հիմնադրամը հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` 2018 թվականի մայիսից մինչ օրս իր նկատմամբ շարունակվող փաստացի հետապնդումների վերաբերյալ, որի հիմքում ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի ու այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններն ու որոշ գործողություններն են, այդ թվում` «բորշչի մեջ մազ փնտրելու» տրամաբանությամբ իրականացված հայտնի ֆինանսական աուդիտը, իսկ մյուս կողմից` նույն «Այբ»-ը ջանասիրաբար իրականացնում է հետազոտություն` հատուկ օրենսդիր իշխանության համար: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում երեկ «Այբ»-ականները ներկայացրեցին ո՛չ ավել, ո՛չ պակաս «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» խորագրով ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորում ստացած իրենց հետազոտությունների արդյունքները: Իսկ քննարկման ժամանակ պարզվեց նաեւ, որ եթե իշխանական պատգամավորներն իրենք իրենց օժտել են «պողպատե» մանդատով, ապա ընդդիմադիր պատգամավորներն օժտված են պողպատե նյարդերով, որովհետեւ նիստը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը, որն առավել հայտնի է իր կապտամազ անցյալով ու սոցցանցերում հայհոյանքների իմաստային մեկնություններով: Ներկաների նյարդերը բութ դանակով սղոցվում էին ոչ միայն Թագուհու «ա»-երով խոսվածքից, այլեւ ընդդիմադիր պատգամավորների հարցադրումների ու կարծիքների մեջ «ճլթալով» մեջ ընկնելուց ու ընդհատելուց: «Դարակազմիկ» քննարկման եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

– Մի՞թե հետպատերազմյան Հայաստանում սա այն ամենակարեւոր հարցն էր, որ պետք է քննարկվեր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում:

– Ամբողջ խնդիրն այն է, որ այս գումարման Ազգային ժողովն ավելի շատ քննարկում է հարցեր, որոնք այլ պայմաններում գուցե տեղին կլինեին, բայց հետպատերազմյան Հայաստանում թերեւս առաջնային չեն: Ներկայացվեց վերլուծություն, որը նախորդ գումարման Ազգային ժողովն էր պատվիրակել, եւ այսօր արդեն արդյունքներն էին ներկայացվում: Իրականում այն առաջադրանքները, որ դրվել էր այդ վերլուծության ընթացքում, իրենք ավելի շատ մակերեսային լուծումներ են առաջարկում, օրինակ` կրթական ոլորտի համար: Իսկ մենք տեսանք գոնե վերջին մի քանի ամսվա ընթացքում, որ մեր հասարակությունը կրթության լուրջ խնդիր ունի եւ ռազմավարության տեսակետից սա պետք է առաջնային լինի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես նիստն ընթացավ, երկրորդական է, որովհետեւ, երեւի թե, շատ պատգամավորներ ինքնահաստատվելու խնդիր ունեն: Սա ազատ քննարկում էր եւ սահմանափակել պատգամավորի խոսքը կամ զեկույցը ներկայացնողների պատասխանը, կարծում եմ, տեղին չէր: Բայց սա իրենց խնդիրն է եւ անդրադառնալ անգամ իմաստ չունի:

– Չե՞ք կարծում, որ ստացվում է` ուզած, թե չուզած, բայց ընդդիմությունն էլ է դառնում այս ոչ առաջնահերթ օրակարգի դերակատարներից մեկը:

– Որպես հանձնաժողովի անդամ` մենք մասնակցում էինք նիստին եւ նաեւ փորձում հասկանալ, թե ինչպիսի առաջնահերթություններ է իր համար որդեգրել հանձնաժողովը: Սա մի ոլորտ է, որը հնարավոր չէ անտեսել, որովհետեւ մեր երկրի բազմաթիվ բացթողումներից մեկը նաեւ հենց այն է, որ լուրջ կրթական խնդիրներ ենք ունեցել եւ շարունակում ենք ունենալ: Իհարկե, մենք շարունակում ենք ունենալ հետպատերազմյան բազմաթիվ խնդիրներ, որոնք, ցավոք, այս պահին օրակարգային չեն: Եվ թերեւս այդ օրակարգային խնդիրները թողած` լսում ենք վերլուծություններ, որոնք այս պահին լուծելու խնդիր չեն:

– Իսկ այս հանձնաժողովի քննարկման առարկա չի՞ դառնալու սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած «գունագեղ» տոնակատարությունը, որի համար ակնհայտ է, որ աստղաբաշխական գումարներ են ծախսվել:

– Կարծում եմ` առաջիկայում հարցումներ կլինեն` ուղղված կառավարությանը` գումարների ծախսման հետ կապված: Ինքս ծանոթացա լրատվամիջոցներում եղած այն մտահոգությանը, որ կառավարությունը դրա վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրում: Առաջիկայում հարցումների միջոցով նախ կփորձենք ճշտել եւ հրապարակային դարձնել ծախսերը նաեւ հանրության համար: Իսկ հետագայում, իհարկե, հարցը պետք է քննարկման առարկա դառնա:

– Այլեւս անելիք կա՞ այս խորհրդարանում, թե՞, ի վերջո ժամանակն է, որ ընդդիմությունը փողոց վերադառնա:

– Առաջիկայում մեր խմբակցությունը կտեղեկացնի իր օրակարգի մասին, բայց չի կարող Ազգային ժողովի պատգամավորը կտրված լինել հասարակությունից: Այնպես չէ, որ ընդդիմությունը, գալով խորհրդարան, կարող է կտրվել հասարակությունից: Հետեւաբար, մեր գործունեությունը հասարակության հետ պետք է համատեղ լինի:

– Բայց չե՞ք կարծում, որ քանի դեռ Ազգային ժողովում եք, իշխանությունը վստահ է, որ էլ չեն լինելու արտահերթ ընտրություններ, եւ իրենք դեռ տարիներ պաշտոնավարելու են:

– Իրենք շատ բան կարող են նշել: Այս իշխանության համոզմունքները ոչ միշտ են իրականության հետ համընկնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչ են բացահայտում 1973-1975 թթ ռազմական քարտեզները. Քարտեզագետը մանրամասներ է հայտնում«Քրեական գործ կհարուցվի, եթե քննությամբ պարզվի, որ զինծառայողը զենքը վայր է դրել և գերի հանձնվել». Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմMiss Grand International Գեղեցկության մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվում է, նա հանում է այն ու շարունակում բոբիկ քայլել և պարել. դահլիճի արձագանքըՈր գերի տղաներին սկսում եք պիտակավորել, մտածել եք, որ Դուք կամ Ձեր պապաների պապաները հայտնվեիք 18 տարեկան անմեղ տղաների փոխարեն թրիլլերի ինչ մատերիալ կդառնայիք` ձեներդ կտրեք ու տեղներդ վեր ընկեքՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք սահմանին կրկին կարող են ՊՇՌ հետազոտություն անցնելԿրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները«Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներինԿորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցըԱլիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆէդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է«Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ. Լույս.amՈւՂԻՂ. Ալիևի սպառնալիքը. Հայկ ԲաբուխանյանՋոնսոնը խոստացել է գործի դնել բոլոր միջոցները Ուկրաինայի դեմ ագրեսիան կանխելու համարԵթե Հայաստանը ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, անունն ինչ էլ դնեք, նշանակում է` Հայաստանը բզկտելԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծըԱլեն Սիմոնյանը կարողանում է երկու հարյուր հազար դոլարանոց մեքենա քշի, իսկ վիրավոր զինվորի 13 միլիոնանոց վիրահատությունը թողնում եք ծնողի վրա՞. էս ա Ձեր պետությունը.Newsmedia.am«Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» համատեղ կստանձնեն Թալինի կառավարման պատասխանատվությունըՍիմոնյանը մեքենան տուն չի տանելու. երբ գաք իշխանության` ձեզ է ծառայելու. Բադալյանն` ընդդիմությանըԿրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերըՆիկոլ Փաշինյանի նկարը Հաքին.ազ-ի էջերից չի իջնում. Արեգնազ ՄանուկյանԵրկրաշարժի ցավը է՛լ ավելի հաստատակամ կերպով առաջնորդեց հայությանը՝ կերտելու հաղթանակների մի փառավոր շարք. Արցախի ԱԽՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպքՆիկո՛լ, քո վախերով թուրքին հաղթած հրամանատարներին չես վախեցնի. Էդուարդ ՇարմազանովԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակըԲայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետԱսպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները«Միլան» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումըԴիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում 100 տարի անց պատարագ է մատուցվելՀաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցըՊենտագոնը քննարկել է իրավիճակը Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանինԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ  Պահանջելու ենք արդարացում, այստեղ որևէ հանցակազմ չկա. պատմության ուսուցչի շահերը դատարանում կպաշտպանի Ռուբեն ՄելիքյանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց էՆիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց. Արտակ ԶաքարյանԹոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար 200 հազար դոլար կա. Արեգնազ ՄանուկյանԵղիսաբեթ II-ն սկսել է իշխանության փոխանցումը արքայազն Չարլզին. Daily ExpressՈվ է «վիզ դրել» Աբովյանում հակառուսական ուժի ներկայացուցչին անցկացնելու համարԱյսօր լրանում է 1988-ի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը «Ժողովուրդ»․ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվելԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵգիպտոսի հնագույն դամբարաններում ոսկե լեզուներով մարդկային կմախքներ են հայտնաբերվել«Ժողովուրդ».Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են. Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչների բոյկոտը զուր էրՍպասվում է առանց տեղումների եղանակ«Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին. ինչ դեր են ունեցել Բանդուրյան եղբայրները«Փաստ». ՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող«Հրապարակ». Իշխանությունը Փարաքարում գործի է անցել«Փաստ». ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է. խոսուն ու խորհրդանշական արդյունքներ հատկապես Եղեգնաձորում ու Աբովյանում«Հրապարակ». Երդվել է, որ ոչ մի ուժի չի միանալու
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ