Հոկտեմբերի 16-ը պատմության մեջ «Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն «Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել «Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա «Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում «Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի «Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ «ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցեր Հիշեք, մենք 88-ի համազգային զարթոնքով աշխարհին միասնականության ուժը ցույց տված, այդ ուժով պետականություն ստեղծած և հաթանակած Ազգի զավակներն ենք. Գևորգ Գևորգյան


ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ` ԱՆԴՈ՞ՒՆԴ, ԹԵ՞ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Վերլուծություն

Համացանցում հայտնվել են նաեւ պնդումներ, որ «գունագեղ տոնակատարության» սցենարի մի մասն իրենից ներկայացնում էր սատանիստական ծես, որը պետք է բացեր պորտալ, որով մեր երկիր պետք է մուտք գործեր սատանան: Չենք հավատում: Չէ՛, ոչ թե այս խունտան ընդունակ չէ դրան (լավ էլ ընդունակ է), պարզապես ոչ մի իրեն հարգող սատանա չի գա Նիկոլի մոտ: Նախ` քանզի սույն իշխանազավթիչը նույնիսկ սատանային կարող է խաբել եւ «քցել», եւ երկրորդը` գրականությունում սատանաները նկարագրված են որպես կոկիկություն սիրող եւ փնթիներից խորշող... Այնպես որ լավագույն դեպքում, ենթադրյալ «պորտալով» կգան մանր-մունր չարքեր, «գունագեղցի» ամբոխին ճիշտ համապատասխան:

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵՎ «ԴՈՒԽՈՎ» «ԳՈՒՆԱԳԵՂՑԻՆԵՐԸ»

30-ամյակի պաստառով «զարդարված» եւ աղբի մեջ կորած հանրային տրանսպորտի այս կանգառը ճիշտ ու ճիշտ նկարագրում է մեր երկրի այժմյան վիճակը: 30-ամյակի գլխավոր խորհրդանիշն էլ վանող տպավորություն է թողնում, մանավանդ երբ համեմատում ես այս տարի իրենց անկախության 30-ամյակը նշող այլ երկրների խորհրդանիշների հետ: Սակայն այն տպավորությունը, որ լոգոն «գռդոն» արած աշխատանքի արդյունք է, թերեւս խաբուսիկ է: Այս խունտան, նրա պարագլուխը եւ վերջինիս տերերը շատ են սիրում սիմվոլիկայի լեզվով հաղորդակցվել, ինչը պարզորոշ տեսանք 44 օրը միտումնավոր պարտության տարած պատերազմի ամենաաղետալի պահերի ամսաթվերի շատ չարագուշակ «համընկնումների» օրինակով: Այսպես, 30-ի «3»-ն է վառ արտահայտված, եւ դա  համապատասխանում է ՔՊ-ի թիվ 3 քվեաթերթիկին եւ իշխանազավթման 3 տարվան: Իսկ զրոն վատ է երեւում, նաեւ պատռված է 1991-2021 գրառումով, որն ավելի պատշաճում է տապանագրին, քան հոբելյանին: Գումարած դրան` լոգոյում պարզ երեւում է առնվազն մեկ թուրքական կիսալուսին...

Թրքահպատակություն գումարած տապանագիր... շատ չարագուշակ համադրում է, որը լիովին համապատասխանում է սրանց կործանարար ուղեգծին: Դե, եթե կարող են Անկախության 30-ամյակին Եռաբլուրում բիրտ ձերբակալել զոհված զինվորի ծնողին, ապա էլ ինչ ասես... Իրավացի է, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որ սա ավելի շուտ նման է ոչ թե Անկախության տոնի, այլ` Անկախության մեռելոցի: Նա նաեւ այլ կարեւոր բան է շեշտել. «Դավաճան սրիկաների հետ ամեն ինչ պարզ է: Հացի կարոտ, բայց տեսարանների սիրահար, հիշողություն չունեցող, նաեւ հրահանգով եկածների հետ` նույնպես: Կոլաբորացիոնիստ «արվեստագետներ», ազգի մտավորականություն այդպես էլ չդարձաք ու չեք դառնալու»: «Ձերը արվեստ չէ, քանի որ իրական ոգի, մաքուր հոգի, այդ հոգում` հայրենիք եւ այդ հայրենիքը փայփայելու խիզախություն չունեք: Ձերը արհեստն է (հայրենատեր արհեստավորները խնդրում եմ չնեղանան այս փոխաբերության համար)»: Կոլաբորացիոնիստ` այդպես էին Երկրորդ աշխարհամարտի տարիներին եւ դրանից հետո կոչում գերմանաֆաշիստական օկուպանտների հետ համագործակցողներին: Լայն իմաստով դա օկուպանտի հետ համագործակցողն է: Ֆաշիզմի պարտությունից հետո դրանց դատում էին որպես ծանր ոճիր կատարածների, ու նաեւ ընդմիշտ փակվում էր նրանց ճանապարհը դեպի պետական պաշտոն եւ հանրային դիրք: Անշուշտ, Հայաստանի դեօկուպացիայից եւ ինքնիշխանության վերականգնումից հետո այդպես է լինելու նաեւ սրանց հետ, ինչքան էլ բազմաթիվ չլինեն սրանք...

Ինչ վերաբերում է ՀՀ «շարքային» բնակիչներին, ապա սեպտեմբերի 21-ին նաեւ նրանք հստակ բաժանվեցին երկու ճամբարների: ՀՀ քաղաքացիներ` նրանք, ովքեր անկախ քաղաքական հայացքներից, սոցիալական կարգավիճակից եւ ճաշակից, անընդունելի համարեցին 5000 նահատակների աճյունների վրա «գունագեղ» պար պարելը եւ առնվազն բոյկոտեցին այդ տհաճ խրախճանքը, ոչ քչերն էլ` մասնակցեցին բողոքի ակցիաների եւ համերաշխորեն երթով գնացին Եռաբլուր` Անկախության իրական իրավատերերի շիրիմներին խոնարհվելու, եւ «դուխով» «գունագեղցիներ»` բոլոր կորուստներին անհաղորդ եւ անտարբեր, սակայն ձրի շոուներին անչափ ծարավ խառնամբոխ, որը երբեք քաղաքացի չի դառնա:

«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԴԵՌ ՏՈՆԵԼՈՒ ԵՆՔ»

ՀՀ նախագահները, բնականաբար, անդրադարձել են Անկախության 30-ամյակին: Արմեն Սարգսյանին մի կողմ թողնենք, նա նույնպես կոլաբորացիոնիստ է, եւ տեսնենք, ինչ են ասել ՀՀ երեք նախագահները: Ամենահակիրճը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր. «Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք: Ինձ համար անկախությունն անսակարկելի է: Ինչպիսի անկախություն էլ լինի, ինձ համար ամեն ինչից վեր է»: Ռոբերտ Քոչարյանն իր ուղերձում շեշտը դրեց Արցախյան շարժման եւ կապիտուլյանտների հետ որեւէ հեռանկար կապելու անընդունելի լինելու վրա. «Պետությունները կառուցվում են ազգային վերելքի շնորհիվ եւ հենվում ազգային միասնության վրա: Պարտությունը եւ դա խորհրդանշող իշխանությունները չեն կարող ներշնչանքի եւ արարման աղբյուր լինել: Այսօր, շնորհավորելով Անկախության Տոնը, ուզում եմ հույս եւ վստահություն հայտնել, որ ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ: Ուժեղ եւ ծաղկող Հայաստան կառուցելու այլ ճանապարհ պարզապես չկա»: Ամենախորքային շեշտադրումներով հարուստ էր Սերժ Սարգսյանի ուղերձը: ՀՀ երրորդ նախագահը հստակ շեշտեց թրքահպատակների խունտայի ծանրագույն ոճիրը` Անկախությունը կրողներին հարվածելը. «Անկախություն կերտած սերունդը, որ երեսուն տարի առաջ հիմք դրեց Հայաստանի երրորդ հանրապետությանը, եւ որի ներկայացուցիչը լինելու պատիվն ունեմ նաեւ ես, քաջ գիտակցում էր իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի եւ հետագա սերունդների առջեւ: Այս սերունդը ազգային արժեքներ կրող, հզոր ոգի եւ երազանք ունեցող սերուցքն է, որ ամեն ինչ արեց ինքնիշխան, ազատ, անկախ Հայոց պետությունը կայացնելու եւ պաշտպանելու համար: Անկախության սերնդի ներկայացուցիչների մի մասը հանուն հայրենիքի նահատակվեց, մի մասն ավարտեց երկրային կյանքը` պետականաշիության ճանապարհին իր մեծ ներդրումն ունենալով, իսկ ողջ մնացած եւ այդ գաղափարը սրբորեն կրող մի մասն էլ այսօր հալածվում ու հետապնդվում է գործող ապազգային իշխանությունների կողմից»:

Սերժ Սարգսյանը հստակորեն մատնանշեց խունտային որպես ինքնիշխանության գլխավոր խոչընդոտ. «Վարչախումբն ու նրանց համակիրները կարճ ժամանակում մսխեցին այն ձեռքբերումները, որոնք անցած տասնամյակներին անասելի դժվարությունների ու մաքառման ճանապարհով էին ստեղծվել: Նրանք լրջագույն հարվածի տակ դրեցին Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդի ծանր պայքարի արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետությունը, զազրելի արշավ սկսեցին ազգային պետության եւ հայոց ինքնության պահպանման համար կարեւոր բաղադրիչների` լեզվի, եկեղեցու, հայոց պատմության, հայ ընտանիքի դեմ, թշնամուն հոժարակամ ներս թողեցին անկախ պետության սահմաններից ներս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ամեն օր ենթարկելով ստորացումների ու նվաստացումների` թշնամու եւ հենց իրենց` գործող վարչախմբի կողմից: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետության անվտանգությունը խարխլված են, եւ պետության գոյությունը` դրված հարվածի տակ, հազարավոր երիտասարդ կյանքեր զոհաբերված կամ հաշմված` 44-օրյա պատերազմի ապաշնորհ կառավարման եւ թշնամու հետ կասկածելի «փոխըմբռնման» ու համաձայնությունների արդյունքում»:

Եվ վերջապես, ՀՀ երրորդ նախագահը մատնանշեց այն, ինչ անհրաժեշտ է դեօկուպացիայի համար. «Ազգային արժեքներին հավատարիմ եւ ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայ ժողովրդի սերուցքը չպետք է հանդուրժի արտաքին ու ներքին թշնամու այս ոտնձգությունները, անկախության սերունդը չի՛ կարող եւ չպե՛տք է պարտվի ստրկամիտներին: Հանուն սեփական պետության պայքարը նույնն է, ինչ կյանքի համար պայքարը, որի համար մարդը չի խնայում ոչինչ: Բախտախնդիր ապազգային եւ անբարո իշխանությունները լրջագույն խոչընդոտ են Հայոց պետականության պահպանման ու հզորացման ճանապարհին: Առջեւում ծանր, բայց եւ պատվաբեր պայքար է սպասվում` հանուն ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան եւ արժանապատիվ ապրելու: Անկախության տոնը դեռ տոնելու ենք»:

Ներքին թշնամի` ահա՛ խունտայի եւ կոլաբորացիոնիստների իսկական անունը: Եվ նրանց հաղթելու, Եռագույնը բարձր պահելու պարտավորությունը սերուցքինն է: Առաջի՛ն հերթին սերուցքինն է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հոկտեմբերի 16-ը պատմության մեջ«Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն«Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել«Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա«Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում«Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի«Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցերՀիշեք, մենք 88-ի համազգային զարթոնքով աշխարհին միասնականության ուժը ցույց տված, այդ ուժով պետականություն ստեղծած և հաթանակած Ազգի զավակներն ենք. Գևորգ ԳևորգյանԱԺ նախագահի ախպերը կոնկրետ ասֆալտի տենդերներ ա շահում ու էդ ուղղակի նրանից հետո, երբ իրանք զավթում են իշխանությունը.Նարեկ ՍամսոնյանԱրմատախիլ անել բոլոր նախկին ծառերը. գյուղացին չի հասկանում Փաշինյանի որոշման իմաստը (Video)Ալե՛ն, «Ազատություն»-ը դեղին մամու՞լ է.Գագիկ ՀամբարյանՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 15 – 24 հոկտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներԿայա Խուրշուդյանը տարիների ընթացքում անճանաչելի է դարձել «Ճիշտն ասած՝ ես ռուսերեն չեմ հասկանում» (տեսանյութ).armdaily.amԱյս իշխանությունը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրառելու է, որպեսզի մասսայական այս թմբիրը, անտարբերությունը երկար տևի. Գևորգ ԳևորգյանԿարոտս խեղդում է ինձ․․․մեկ տարի է արդեն ժպիտդ նաև ծանոթ-անծանոթ մարդկանց է տաքացնում․Հերոսի քույրիկի անչափ հուզիչ գրառումըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻՆՉ ՊԱՀԱՆՋ Է ԴՐՎԵԼ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՎՐԱԻՍԿ Ո՞ՐՆ Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ, ԹԵ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸՊետք չէ հավատալ, որ պատվաստանյութը «պանացեյա» է, ոչ էլ դրանից սարքել աշխարհի մեծ չարիք. ԳրիգորյանԻնչպես են Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները վերաբերում ՀՀԿ-ի պահանջինԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱկանատես ենք Տեր-Պետրոսյանի կոդավորված ծրագրի վերջնամասին. Ռուստամ Գասպարյանի մարգարեությունըՏարածքները հանձնում էին թշնամուն, իսկ մեր տղաներին թողնում էին շրջափակման մեջ. ՄանուկյանԱյս հարցը ոչ ոք չի չեղարկել` ԼՂ կարգավիճակն առկախված է. քաղաքագետՆԻԿՈԼՆ ՈՒՄ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ «ԿՈՏՐԵԼՈՒ» ԳԵՐԽՆԴԻՐԸՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման երաշխավորն են․ Պուտին (տեսանյութ)Այսօր Արցախում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի զինվոր է.Իրավիճակը ԱՀ-ում այս պահին, ուշագրավ մանրամասներՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱնձամբ էր տեղ հասցնում ամեն նյութական միջոց, հաց ու ջուր. այսօր կապիտան Մելքումյանի մահվան տարելիցն էՊՆ-ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի վրա. այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերըՀավերժ տանկիստը. այսօր կապիտան Նիկողոսյանի մահվան տարելիցն է«Թալիբանը» Աֆղանստանում Գերագույն դատարան է ստեղծելԱրարատ Միրզոյանի կինն Անգլիայից վերադարձել էՀայկ Մարությանը նորից բարկացել է Սրանց տված վնասը ադրբեջանական արկերից ու փամփուշտներից էլ շատ է.Արեգնազ ՄանուկյանՄեկ տարի առաջ այս օրը Հադրութի «Թութակ» կոչվող տեղանքում թշնամու ԱԹՍ-ից Արցախի ոստիկանության 9 ծառայող է զոհվելՆիկոլ Փաշինյանն Ադրբեջանին շահավետ դիրքեր է պարգեւել. ադրբեջանագետ Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ (Video)Ուզում եմ Հայաստանս էլ երբեք «չլացի». Բացառիկ զրույց լեգենդար Նիկիտա Սիմոնյանի հետԱննա-Էրատոյի ցնցող ռուսերենը (Video).Գագիկ ՀամբարյանՆիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է. ՄամիջանյանԳործող իշխանություններից որեւէ դրական ակնկալիք պետք չէ ունենալ Մարգարիտա Խաչատրյան ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունիԴեկտեմբերի 18-ը կարեւոր է լինելու հայաստանյան ներքաղաքական կյանքի համար. ինչ է սպասվում համագումարին«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները և ԱՄՆ դեսպանը հանդիպել են․ գերիների հարց է քննարկվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ