Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների (Video) «Կյանքի ճանապարհ». ինչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պուտինի հետ հանդիպմանը Ապագա պատերազմներ. ինչպիսին դրանք կլինեն Հայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյունները Առուշ Առուշանյանի աջակիցները նոյեմբերի 29-ին կլինեն դատարանում՝ ի աջակցություն կալանավորված համայնքապետի Կապիտուլյանտը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու․ Դավիթ Շահնազարյան Եղանակն առաջիկա 5 օրերին Մահացել է Ալեքսանդր Գրադսկին Արա՛, բոմժը դուք եք, զինվորին բոմժ մի՛ ներկայացրեք. Կարեն Արայան Նոր կադրեր` Սոնա Ռուբենյանի հարսանիքից (տեսանյութ


«Ամենագլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են».Արմեն Սարգսյանց «Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդի» գլխավոր պրոդյուսեր

Տեսանյութեր

«Իրավունքը» զրուցեց «Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդի» գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցի հետ:

Պարոն Սարգսյանց, Առնո Բաբաջանյանի 100-ամյակի հետ կապված միջոցառումների մեկնարկի մասին կմանրամասնե՞ք:

– Առնո Բաբաջանյանի 100-ամյակի առաջին միջոցառման բացումը մեծ համերգային ծրագրով անցկացրինք իր ծննդյան օրը` հունվարի 21-ին, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում, որտեղ ձեւավորվել էր Առնո Բաբաջանյան կոմպոզիտորի անհատականությունը: Ի դեպ, Մոսկվայի պետական կոնսերվատորիան շատ հայ կոմպոզիտորներ դաշնակահարներ, ջութակահարներ է տվել: Այնտեղ են սովորել Արամ խաչատրյանը, Էդուարդ Թադեւոսյանը եւ ուրիշներ, որն էլ միավորում է մեր երկու պետությունների մշակույթը: Ավելացնեմ, որ այս տարի Մոսկվայի պետական կոնսերվատորիան եւս նշում է իր 155-ամյակը: Դրա համար էլ մենք որոշեցինք Առնո Բաբաջանյանի հոբելյանական տարին սկսել այն վայրից, որտեղ ձեւավորվել է նրա անհատականությունը: Տեղի ունեցավ մեծ, հանդիսավոր համերգ ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմական նվագախմբի նվագակցությամբ, որը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Դուրիգինը: Վերջինս լինելով հիանալի դիրիժորª շատ նուրբ զգում է հատկապես Առնո Բաբաջանյանի երաժշտությունը: Համերգին մասնակցում էին ե՛ւ հայ, ե՛ւ ռուս երաժիշտներ: Իսկ արդեն հունվարի 22-ին մենք մեկնեցինք Կրասնոդար, որտեղ մասնակցեցինք Առնո Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը:

Нет описания.

Ի դեպ, Առնո Բաբաջանյանի իրական ծննդյան օրը հայրը փոխել է, չէ՞:

– Այո, իրականում թեեւ գրված է հունվարի 22, բայց Առնո Բաբաջանյանը ծնվել է հունվարի 21-ին: Երբ նրա ծնվելուց երեք տարի հետո` 1924 թվականի հունվարի 21-ին մեռնում է Լենինը, նրա հայրը Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը փոխում է հունվարի 21-ը` դարձնելով 22: Դրա համար փաստաթղթերում նրա ծննդյան օրը հունվարի 22-ին է գրված, ինչն էլ մեզ թույլ տվեց երկու օր նշելու նրա ծննդյան տարեդարձը: Հունվարի 21-ին Մոսկվայում, իսկ 22-ին` Կրասնոդարում: Եվ Կրասնոդարի Առնո Բաբաջանյանի անվան թիվ 11 արվեստի դպրոցում մասնակցեցինք նրա կիսանդրու բացման արարողությանը:

Կրասնոդարից հետո մեր երթը շարունակվեց դեպի Կալուգա, Պադոլսկ, Սմոլենս, Սերգիեւ պոսադ, Օմսկ, որտեղի արվեստի թիվ 8 դպրոցը եւս անվանվեց Ա. Բաբաջանյանի անվամբ: Այնուհետեւ, Մայիս 23-ին Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահի մեծ դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Սովետական Միության երեք ժողովրդական արտիստներին, երեք մանկության ընկերներին` Ալեքսանդր Հարությունյանին, Էդվարդ Միրզոյանին եւ Առնո Բաբաջանյանին: Համերգի դիրիժորն էր Վալերի Գերգիեւը, որը Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբով հատուկ դրա համար եկել էր Սանկտ Պետերբուրգից:

Нет описания.

Հաջորդ միջոցառումը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմին, որը տեղի ունեցավ Ղրիմում: Ինչպես գիտեք, հինգ տարի առաջ Առնո Բաբաջանյանի անվամբ է անվանվել Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական երաժշտական` «Գլխավորը հայրենիքին ծառայելն է» փառատոնը: Այս տարի Առնո Բաբաջանյանի հոբելյանական տարին համընկավ հայրենասիրական երգերին նվիրված 5-րդ փառատոնին, որը տեղի ունեցավ Ղրիմում, Սեւաստոպոլում եւ Յալթայում: 5-րդ փառատոնին մասնակցեցին ՌԴ օրինակելի ցուցադրական ազգային գվարդիայի զինվորական նվագախումբը:

Այնուհետեւ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ա. Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում սեպտեմբերի 11-ին կայացավ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ, որտեղ հնչեցին Ա. Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները: Համերգին մասնակցել են հայ եւ ռուս երաժիշտներ: Համերգին մասնակցելու համար Հայաստանից ժամանել էին «Կոմիտաս» քառյակի երաժիշտները: Համերգին ներկա էր նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Շատ կարեւոր է, երբ կազմակերպում ես համերգ, եւ այդ համերգին ներկա է պետության սիմվոլը: Դա նշանակում է, որ ազգի զավակների ստեղծագործական ժառանգության թիկունքին տեր կա կանգնած:

-Իսկ արդեն սեպտեմբերի 14-ին` ՌԴ-ում Հայաստանի

-Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի եւ Ղազարոս Սարյանին նվիրված հոբելյանական համերգ, որտեղ հնչեցին անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից: Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ համերգ Սոչիում:

Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ են սպասվում:

– Հոկտեմբերի 1-ին մեզ մոտ մեծ համերգ ունենք Պսկովում: Հոկտեմբերի 9-ին Կրեմլի պետական պալատում տեղի կունենա մեծ գալա համերգ: Հոկտեմբերի 16-ին Յարոսլավլում: Հոկտեմբերի 20-ին Չուբաքսարում ունենք համերգ: Դրանից հետո հոկտեմբերի 24-ին մենք կգտնվենք Ծագող արեւի տարածաշրջանում` Պետրոպավլովսկ Կամչատկայում, որտեղ պետք է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի բացումն անենք: Հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին` Օսեթիա կմեկնենք: Դեռ օրը որոշված չէ: Նոյեմբերի 20-ին` Կրասնոյարսկ, իսկ նոյեմբերի 24-ին` Կեմերովա: Նոյեմբերի 26, 27-ին կլինենք Նովոսիբիրսկում, հետո` Խաբարովսկում: Դեկտեմբերի 2-ին կմասնակցենք «Գլխավորը հայրենիքին ծառայելն է» համերգին, որը կանցկացվի Սմոլենսկում, ՌԴ նախարարության կենտրոնական նվագախմբի նվագակցությամբ: Նաեւ Բաղրամյանի ծննդյան առթիվ հանդես կգանք համերգային ծրագրով, քանի որ Բաբաջանյանը եւ Բաղրամյանն ընկերություն են արել: Իսկ ամենագլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են: Մենք ուզում ենք Առնո Բաբաջանյանի երազանքն իրականացնել: Ինչպես գիտենք, նա իր առողջական խնդիրների պատճառով  30 տարի կյանքի եւ մահու պայքարի մեջ է եղել, որի հետեւանքով կիսատ է մնացել Մայա Պլեսեցկայայի խնդրանքով նրա համար գրված բալետային ծրագիրը: Նա գրեց առաջին բալետային պարային սուիտան, բայց շարունակությունը չհասցրեց ավարտին հասցնել: Հիմա մենք ուզում ենք իրականացնել նրա երազանքը եւ կազմակերպենք բալետ Առնո Բաբաջանյանի երաժշտության հիման վրա: Մտահղացումը Վալերի Գերգիեւինն է: Բալետը կլինի 2022 թվականի հունվարին` Առնո Բաբաջանյանի ծննդյան 101-ամյակի առթիվ, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում: Ի դեպ, Վալերի Գերգիեւը վերջին դիրիժորն է եղել, ով աշխատել է Առնո Բաբաջանյանի հետ Հայաստանում: 1982-1985թթ. նա եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Նրանք շատ մտերիմ էին: Դրա համար էլ նա այդ պրոյեկտը որոշեց իրականացնել: Եվ 100-ամյակից հետո որոշեցինք` 101-ով սկսել Առնո Բաբաջանյանի երաժշտության վերածննդի նոր շրջանը:

Нет описания.

Ռուսաստանում Առնո Բաբաջանյանի անվան հետ կապված` ի՞նչ ունեք:

– Ռուսաստանում ունենք Առնո Բաբաջանյանի անվան 5 դպրոց:

Մեզ մոտ հպարտ երկինք է բարձրանում «Աէրոֆլոտ» ավիաընկերության (որը համարյա հասակակիցն է Ա. Բաբաջանյանի) ինքնաթիռներից մեկը` «Բոյինգ 777-ը»` «Ա. Բաբաջանյան» գրությամբ: Ունենք անդրօվկիանոսյան վառելիքի լցանավ, որը լողում է ծովերով, լիցքավորելով այն նավերին, որոնք դրա կարիքն ունեն: Ինչպես այն մարդիկ, որոնք ունեն հոգեւոր սննդի` Առնո Բաբաջանյանի երաժշտության կարիքը:

Ռուսաստանում երիտասարդությունը գիտի՞ Առնո Բաբաջանյանին:

– 10-20 տարեկան դպրոցական, ուսանողական պատանիները ամեն տարի ավելի ու ավելի քիչ են ճանաչում: Նրանք մեղավոր չեն: Մեղավորը դպրոցը եւ ընտանիքն է: Եթե երեխան ինչ-որ բան չգիտի, նշանակում է առաջին հերթին պետք է նայենք ծնողներին եւ նրա շրջապատը:

Ռուսաստանում երեխաներն այսօր հետաքրքրվո՞ւմ են դասական երաժշտությամբ եւ ուզո՞ւմ են սովորել եւ դաստիարակվել դասական երաժշտությամբ:

– Այո, իհարկե, բայց պետք է ասեմ, որ երաժշտական դաստիարակությունը այն մասշտաբով չէ, ինչը որ Սովետական Միության ժամանակաշրջանում էր: Եթե հիշում եք, Սովետական Միության ժամանակաշրջանում համարյա բոլորը դաշնամուր ունեին: Եթե նույնիսկ երեխան երաժիշտ չէր դառնում, միեւնույնն է, երաժշտական կրթություն ստանում էր: Հիմա մեզ մոտ գլոբալ տենդենցներ են առաջ եկել, բայց մի բան ուրախացնում է, որ կա սերունդ, որը տաղանդավոր է եւ ուզում է զբաղվել դասական երաժշտությամբ: Ճիշտ է, այն քանակը չէ, որ սովետական ժամանակաշրջանում էր, բայց ուրախալի է, որ դա նույն քանակը չէ, ինչ-որ 90-ական թվականներին էր: Հիմա Ռուսաստանում երաժշտական դպրոցների դիմողների քանակը շատացել է եւ հերթագրվելու համար պետք է նախօրոք հերթագրվել:

Հայաստանում, ե՞րբ եք անցկացնելու բաբաջանյանական օրերը:

– Շատերը ինձ հարց են տալիս, թե ինչո՞ւ Հայաստանում Առնո Բաբաջանյանի հետ կապված ոչինչ չեք անում: Մենք այս առումով խորհրդակցել ենք «Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդի» նախագահի` Արա Բաբաջանյանի հետ եւ որոշել, որ բոլոր միջոցառումները, որը կապված է Ա.Բաբաջանյանի 100-ամյակի հետ, Հայաստանում կանցկացնենք հոկտեմբերի 1-ից հետո, քանի որ սեպտեմբերի 27-ը հիշատակի եւ սգի օր է: Թող սգի տարին անցնի: Մենք չենք կարող մեզ թույլ տալ, տարին չլրացած, երբ դեռ մեր զավակների մարմինները չեն սառել, զվարճալի միջոցառումներ կազմակերպել: Հայաստանում Առնո Բաբաջանյանի հոբելյանական տարին կանցկացնենք հոկտեմբերի 1-ից մինչեւ 2022 թվականի ավարտը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների (Video)«Կյանքի ճանապարհ». ինչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պուտինի հետ հանդիպմանըԱպագա պատերազմներ. ինչպիսին դրանք կլինենՀայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյուններըԱռուշ Առուշանյանի աջակիցները նոյեմբերի 29-ին կլինեն դատարանում՝ ի աջակցություն կալանավորված համայնքապետիԿապիտուլյանտը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու․ Դավիթ ՇահնազարյանԵղանակն առաջիկա 5 օրերինՄահացել է Ալեքսանդր ԳրադսկինԱրա՛, բոմժը դուք եք, զինվորին բոմժ մի՛ ներկայացրեք. Կարեն ԱրայանՆոր կադրեր` Սոնա Ռուբենյանի հարսանիքից (տեսանյութՄեր առաջնահերթությունը տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունն է. ՌաիսիԱնահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը որդու հետ30-ամյա երիտասարդը «Հաղթանակ» կամրջի վրա սպառնում է ցած նետվել. տեղում են հոգեբաններն ու պարեկներըՄենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակինՈչինչ այնքան հեշտությամբ չի մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը, որքան խոսքը. Ճանաչված լրագրողը կիսվել է Նժդեհի հայտնի մտորումներովՎարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները72 տարեկանում ճամբարափո՞խ. Քոչարյանի խորհրդականը խորհուրդներ կտա նաեւ ՓաշինյանինԹրամփը ակնարկել է իր վերադարձի մասին. Մի անհանգստացեք, մենք կրկին հզոր կդառնանքԱդրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա.Ստեփան ԴանիելյանԱզատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հրաժարականըՄինչև Հայաստանի իրական ընդդիմադիր, երկու հիմնական բևեռները համակարգված փողոցային գործողությունների չանցնեն իշխանափոխություն չի լինելու.Նարեկ ՍամսոնյանԲայրամովը կրկին խոսել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասինԱրմեն Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն ԽանջյանինԿորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունը. նոր տվյալներՆյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվելՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետՀայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՉի բացառվում, որ կձերբակլվի նաեւ «Գնթունիք» -ի Կարենը.Newsmedia.amԱլիեւը Լուկաշենկոյին պատմել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիանԻնչո՞ւ չի կարելի ամեն օր մակարոն ուտելՆիկոլ Փաշինյանը «Չինար» ռեստորանում էՌուս մարտիկը սպանել է բժշկին՝ պատվաստման պատճառովՊուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներըԱյսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (լուսանկարներ)Անմիտ գրառումներով տխրահռչակ ապուշ լուսանկարը տարածողներն ամենամեծ վնասն են հասցնում մեր հասարակությանը. իրանագետԳինցբուրգը հայտնել է, երբ է շրջանառության մեջ դրվելու հակամարմիններից պատրաստված դեղամիջոցը՝ կորոնավարակակիրների բուժման համարՊուտինը հասկացրել է, որ հստակ սահմաններ չեն էլ եղել, այդ իսկ պատճառով զիջումներն էլ այդքան աչքի չեն ընկնի. КоммерсантъՈստիկանությունը բերման է ենթարկել 1 տասնյակից ավելի «օրենքով գողեր» ու «քրեական հեղինակություններ»«Աշխարհից նեղանալ պետք չէ։ Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում։ Նիկոլը վկա». Արմեն ԱշոտյանԼեհաստանը 201 640 դեղաչափ պատվաստանյութ է տրամադրել ՀայաստանինՀայաստանի հաջորդ իշխանություները լինելու են միայն ազգային, բացառապես ազգային և սոցիալական ազգային. Հովհաննես ԱվետիսյանՈւժեղ մարդկանց երջանկությունը դժվար է տրվում, որպեսզի թույլերի համար ավելի հեշտ լինի․․․ՎանգաՄինչեւ տարեվերջ կներդրվեն դելիմիտացիայի մեխանիզմները. Վլադիմիր ՊուտինՀնությունները թանկարժեք են լինում, բայց այս մեկն անգին է, որովհետև ամենուր ԴՈՒ կաս․ Նամակ մատաղ սերնդի օրինակ Ադամ Սահակյանին․ՖոտոՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացիԴեկտեմբերի 4-ին ապագան և անցյալն այլևս իմաստ չեն ունենա, կարևոր կլինի կենտրոնանալ կոնկրետ օրվա վրա․ Բացառիկ մանրամասներ է հայտնում հայտնի աստղավանըՎարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է. նա կալանավորվել էԴու ուժեղ ես, դու իսկական Հերոս ես,դու Սասունիս ոգով առսջնորդվող Հերոս ես, ես հավատում եմ քո ուժին տղես․ Հերոսածին մայրիկը գրառում է կատարել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ