Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Հոկտեմբերի 16-ը պատմության մեջ «Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն «Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել «Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա «Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում «Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի «Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ «ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ


«Ամենագլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են».Արմեն Սարգսյանց «Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդի» գլխավոր պրոդյուսեր

Տեսանյութեր

«Իրավունքը» զրուցեց «Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդի» գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցի հետ:

Պարոն Սարգսյանց, Առնո Բաբաջանյանի 100-ամյակի հետ կապված միջոցառումների մեկնարկի մասին կմանրամասնե՞ք:

– Առնո Բաբաջանյանի 100-ամյակի առաջին միջոցառման բացումը մեծ համերգային ծրագրով անցկացրինք իր ծննդյան օրը` հունվարի 21-ին, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում, որտեղ ձեւավորվել էր Առնո Բաբաջանյան կոմպոզիտորի անհատականությունը: Ի դեպ, Մոսկվայի պետական կոնսերվատորիան շատ հայ կոմպոզիտորներ դաշնակահարներ, ջութակահարներ է տվել: Այնտեղ են սովորել Արամ խաչատրյանը, Էդուարդ Թադեւոսյանը եւ ուրիշներ, որն էլ միավորում է մեր երկու պետությունների մշակույթը: Ավելացնեմ, որ այս տարի Մոսկվայի պետական կոնսերվատորիան եւս նշում է իր 155-ամյակը: Դրա համար էլ մենք որոշեցինք Առնո Բաբաջանյանի հոբելյանական տարին սկսել այն վայրից, որտեղ ձեւավորվել է նրա անհատականությունը: Տեղի ունեցավ մեծ, հանդիսավոր համերգ ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմական նվագախմբի նվագակցությամբ, որը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Դուրիգինը: Վերջինս լինելով հիանալի դիրիժորª շատ նուրբ զգում է հատկապես Առնո Բաբաջանյանի երաժշտությունը: Համերգին մասնակցում էին ե՛ւ հայ, ե՛ւ ռուս երաժիշտներ: Իսկ արդեն հունվարի 22-ին մենք մեկնեցինք Կրասնոդար, որտեղ մասնակցեցինք Առնո Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը:

Нет описания.

Ի դեպ, Առնո Բաբաջանյանի իրական ծննդյան օրը հայրը փոխել է, չէ՞:

– Այո, իրականում թեեւ գրված է հունվարի 22, բայց Առնո Բաբաջանյանը ծնվել է հունվարի 21-ին: Երբ նրա ծնվելուց երեք տարի հետո` 1924 թվականի հունվարի 21-ին մեռնում է Լենինը, նրա հայրը Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը փոխում է հունվարի 21-ը` դարձնելով 22: Դրա համար փաստաթղթերում նրա ծննդյան օրը հունվարի 22-ին է գրված, ինչն էլ մեզ թույլ տվեց երկու օր նշելու նրա ծննդյան տարեդարձը: Հունվարի 21-ին Մոսկվայում, իսկ 22-ին` Կրասնոդարում: Եվ Կրասնոդարի Առնո Բաբաջանյանի անվան թիվ 11 արվեստի դպրոցում մասնակցեցինք նրա կիսանդրու բացման արարողությանը:

Կրասնոդարից հետո մեր երթը շարունակվեց դեպի Կալուգա, Պադոլսկ, Սմոլենս, Սերգիեւ պոսադ, Օմսկ, որտեղի արվեստի թիվ 8 դպրոցը եւս անվանվեց Ա. Բաբաջանյանի անվամբ: Այնուհետեւ, Մայիս 23-ին Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահի մեծ դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Սովետական Միության երեք ժողովրդական արտիստներին, երեք մանկության ընկերներին` Ալեքսանդր Հարությունյանին, Էդվարդ Միրզոյանին եւ Առնո Բաբաջանյանին: Համերգի դիրիժորն էր Վալերի Գերգիեւը, որը Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբով հատուկ դրա համար եկել էր Սանկտ Պետերբուրգից:

Нет описания.

Հաջորդ միջոցառումը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմին, որը տեղի ունեցավ Ղրիմում: Ինչպես գիտեք, հինգ տարի առաջ Առնո Բաբաջանյանի անվամբ է անվանվել Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական երաժշտական` «Գլխավորը հայրենիքին ծառայելն է» փառատոնը: Այս տարի Առնո Բաբաջանյանի հոբելյանական տարին համընկավ հայրենասիրական երգերին նվիրված 5-րդ փառատոնին, որը տեղի ունեցավ Ղրիմում, Սեւաստոպոլում եւ Յալթայում: 5-րդ փառատոնին մասնակցեցին ՌԴ օրինակելի ցուցադրական ազգային գվարդիայի զինվորական նվագախումբը:

Այնուհետեւ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ա. Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում սեպտեմբերի 11-ին կայացավ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ, որտեղ հնչեցին Ա. Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները: Համերգին մասնակցել են հայ եւ ռուս երաժիշտներ: Համերգին մասնակցելու համար Հայաստանից ժամանել էին «Կոմիտաս» քառյակի երաժիշտները: Համերգին ներկա էր նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Շատ կարեւոր է, երբ կազմակերպում ես համերգ, եւ այդ համերգին ներկա է պետության սիմվոլը: Դա նշանակում է, որ ազգի զավակների ստեղծագործական ժառանգության թիկունքին տեր կա կանգնած:

-Իսկ արդեն սեպտեմբերի 14-ին` ՌԴ-ում Հայաստանի

-Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի եւ Ղազարոս Սարյանին նվիրված հոբելյանական համերգ, որտեղ հնչեցին անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից: Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ համերգ Սոչիում:

Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ են սպասվում:

– Հոկտեմբերի 1-ին մեզ մոտ մեծ համերգ ունենք Պսկովում: Հոկտեմբերի 9-ին Կրեմլի պետական պալատում տեղի կունենա մեծ գալա համերգ: Հոկտեմբերի 16-ին Յարոսլավլում: Հոկտեմբերի 20-ին Չուբաքսարում ունենք համերգ: Դրանից հետո հոկտեմբերի 24-ին մենք կգտնվենք Ծագող արեւի տարածաշրջանում` Պետրոպավլովսկ Կամչատկայում, որտեղ պետք է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի բացումն անենք: Հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին` Օսեթիա կմեկնենք: Դեռ օրը որոշված չէ: Նոյեմբերի 20-ին` Կրասնոյարսկ, իսկ նոյեմբերի 24-ին` Կեմերովա: Նոյեմբերի 26, 27-ին կլինենք Նովոսիբիրսկում, հետո` Խաբարովսկում: Դեկտեմբերի 2-ին կմասնակցենք «Գլխավորը հայրենիքին ծառայելն է» համերգին, որը կանցկացվի Սմոլենսկում, ՌԴ նախարարության կենտրոնական նվագախմբի նվագակցությամբ: Նաեւ Բաղրամյանի ծննդյան առթիվ հանդես կգանք համերգային ծրագրով, քանի որ Բաբաջանյանը եւ Բաղրամյանն ընկերություն են արել: Իսկ ամենագլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են: Մենք ուզում ենք Առնո Բաբաջանյանի երազանքն իրականացնել: Ինչպես գիտենք, նա իր առողջական խնդիրների պատճառով  30 տարի կյանքի եւ մահու պայքարի մեջ է եղել, որի հետեւանքով կիսատ է մնացել Մայա Պլեսեցկայայի խնդրանքով նրա համար գրված բալետային ծրագիրը: Նա գրեց առաջին բալետային պարային սուիտան, բայց շարունակությունը չհասցրեց ավարտին հասցնել: Հիմա մենք ուզում ենք իրականացնել նրա երազանքը եւ կազմակերպենք բալետ Առնո Բաբաջանյանի երաժշտության հիման վրա: Մտահղացումը Վալերի Գերգիեւինն է: Բալետը կլինի 2022 թվականի հունվարին` Առնո Բաբաջանյանի ծննդյան 101-ամյակի առթիվ, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում: Ի դեպ, Վալերի Գերգիեւը վերջին դիրիժորն է եղել, ով աշխատել է Առնո Բաբաջանյանի հետ Հայաստանում: 1982-1985թթ. նա եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Նրանք շատ մտերիմ էին: Դրա համար էլ նա այդ պրոյեկտը որոշեց իրականացնել: Եվ 100-ամյակից հետո որոշեցինք` 101-ով սկսել Առնո Բաբաջանյանի երաժշտության վերածննդի նոր շրջանը:

Нет описания.

Ռուսաստանում Առնո Բաբաջանյանի անվան հետ կապված` ի՞նչ ունեք:

– Ռուսաստանում ունենք Առնո Բաբաջանյանի անվան 5 դպրոց:

Մեզ մոտ հպարտ երկինք է բարձրանում «Աէրոֆլոտ» ավիաընկերության (որը համարյա հասակակիցն է Ա. Բաբաջանյանի) ինքնաթիռներից մեկը` «Բոյինգ 777-ը»` «Ա. Բաբաջանյան» գրությամբ: Ունենք անդրօվկիանոսյան վառելիքի լցանավ, որը լողում է ծովերով, լիցքավորելով այն նավերին, որոնք դրա կարիքն ունեն: Ինչպես այն մարդիկ, որոնք ունեն հոգեւոր սննդի` Առնո Բաբաջանյանի երաժշտության կարիքը:

Ռուսաստանում երիտասարդությունը գիտի՞ Առնո Բաբաջանյանին:

– 10-20 տարեկան դպրոցական, ուսանողական պատանիները ամեն տարի ավելի ու ավելի քիչ են ճանաչում: Նրանք մեղավոր չեն: Մեղավորը դպրոցը եւ ընտանիքն է: Եթե երեխան ինչ-որ բան չգիտի, նշանակում է առաջին հերթին պետք է նայենք ծնողներին եւ նրա շրջապատը:

Ռուսաստանում երեխաներն այսօր հետաքրքրվո՞ւմ են դասական երաժշտությամբ եւ ուզո՞ւմ են սովորել եւ դաստիարակվել դասական երաժշտությամբ:

– Այո, իհարկե, բայց պետք է ասեմ, որ երաժշտական դաստիարակությունը այն մասշտաբով չէ, ինչը որ Սովետական Միության ժամանակաշրջանում էր: Եթե հիշում եք, Սովետական Միության ժամանակաշրջանում համարյա բոլորը դաշնամուր ունեին: Եթե նույնիսկ երեխան երաժիշտ չէր դառնում, միեւնույնն է, երաժշտական կրթություն ստանում էր: Հիմա մեզ մոտ գլոբալ տենդենցներ են առաջ եկել, բայց մի բան ուրախացնում է, որ կա սերունդ, որը տաղանդավոր է եւ ուզում է զբաղվել դասական երաժշտությամբ: Ճիշտ է, այն քանակը չէ, որ սովետական ժամանակաշրջանում էր, բայց ուրախալի է, որ դա նույն քանակը չէ, ինչ-որ 90-ական թվականներին էր: Հիմա Ռուսաստանում երաժշտական դպրոցների դիմողների քանակը շատացել է եւ հերթագրվելու համար պետք է նախօրոք հերթագրվել:

Հայաստանում, ե՞րբ եք անցկացնելու բաբաջանյանական օրերը:

– Շատերը ինձ հարց են տալիս, թե ինչո՞ւ Հայաստանում Առնո Բաբաջանյանի հետ կապված ոչինչ չեք անում: Մենք այս առումով խորհրդակցել ենք «Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդի» նախագահի` Արա Բաբաջանյանի հետ եւ որոշել, որ բոլոր միջոցառումները, որը կապված է Ա.Բաբաջանյանի 100-ամյակի հետ, Հայաստանում կանցկացնենք հոկտեմբերի 1-ից հետո, քանի որ սեպտեմբերի 27-ը հիշատակի եւ սգի օր է: Թող սգի տարին անցնի: Մենք չենք կարող մեզ թույլ տալ, տարին չլրացած, երբ դեռ մեր զավակների մարմինները չեն սառել, զվարճալի միջոցառումներ կազմակերպել: Հայաստանում Առնո Բաբաջանյանի հոբելյանական տարին կանցկացնենք հոկտեմբերի 1-ից մինչեւ 2022 թվականի ավարտը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀոկտեմբերի 16-ը պատմության մեջ«Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն«Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել«Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա«Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում«Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի«Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցերՀիշեք, մենք 88-ի համազգային զարթոնքով աշխարհին միասնականության ուժը ցույց տված, այդ ուժով պետականություն ստեղծած և հաթանակած Ազգի զավակներն ենք. Գևորգ ԳևորգյանԱԺ նախագահի ախպերը կոնկրետ ասֆալտի տենդերներ ա շահում ու էդ ուղղակի նրանից հետո, երբ իրանք զավթում են իշխանությունը.Նարեկ ՍամսոնյանԱրմատախիլ անել բոլոր նախկին ծառերը. գյուղացին չի հասկանում Փաշինյանի որոշման իմաստը (Video)Ալե՛ն, «Ազատություն»-ը դեղին մամու՞լ է.Գագիկ ՀամբարյանՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 15 – 24 հոկտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներԿայա Խուրշուդյանը տարիների ընթացքում անճանաչելի է դարձել «Ճիշտն ասած՝ ես ռուսերեն չեմ հասկանում» (տեսանյութ).armdaily.amԱյս իշխանությունը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրառելու է, որպեսզի մասսայական այս թմբիրը, անտարբերությունը երկար տևի. Գևորգ ԳևորգյանԿարոտս խեղդում է ինձ․․․մեկ տարի է արդեն ժպիտդ նաև ծանոթ-անծանոթ մարդկանց է տաքացնում․Հերոսի քույրիկի անչափ հուզիչ գրառումըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻՆՉ ՊԱՀԱՆՋ Է ԴՐՎԵԼ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՎՐԱԻՍԿ Ո՞ՐՆ Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ, ԹԵ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸՊետք չէ հավատալ, որ պատվաստանյութը «պանացեյա» է, ոչ էլ դրանից սարքել աշխարհի մեծ չարիք. ԳրիգորյանԻնչպես են Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները վերաբերում ՀՀԿ-ի պահանջինԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱկանատես ենք Տեր-Պետրոսյանի կոդավորված ծրագրի վերջնամասին. Ռուստամ Գասպարյանի մարգարեությունըՏարածքները հանձնում էին թշնամուն, իսկ մեր տղաներին թողնում էին շրջափակման մեջ. ՄանուկյանԱյս հարցը ոչ ոք չի չեղարկել` ԼՂ կարգավիճակն առկախված է. քաղաքագետՆԻԿՈԼՆ ՈՒՄ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ «ԿՈՏՐԵԼՈՒ» ԳԵՐԽՆԴԻՐԸՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման երաշխավորն են․ Պուտին (տեսանյութ)Այսօր Արցախում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի զինվոր է.Իրավիճակը ԱՀ-ում այս պահին, ուշագրավ մանրամասներՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱնձամբ էր տեղ հասցնում ամեն նյութական միջոց, հաց ու ջուր. այսօր կապիտան Մելքումյանի մահվան տարելիցն էՊՆ-ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի վրա. այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերըՀավերժ տանկիստը. այսօր կապիտան Նիկողոսյանի մահվան տարելիցն է«Թալիբանը» Աֆղանստանում Գերագույն դատարան է ստեղծելԱրարատ Միրզոյանի կինն Անգլիայից վերադարձել էՀայկ Մարությանը նորից բարկացել է Սրանց տված վնասը ադրբեջանական արկերից ու փամփուշտներից էլ շատ է.Արեգնազ ՄանուկյանՄեկ տարի առաջ այս օրը Հադրութի «Թութակ» կոչվող տեղանքում թշնամու ԱԹՍ-ից Արցախի ոստիկանության 9 ծառայող է զոհվելՆիկոլ Փաշինյանն Ադրբեջանին շահավետ դիրքեր է պարգեւել. ադրբեջանագետ Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ (Video)Ուզում եմ Հայաստանս էլ երբեք «չլացի». Բացառիկ զրույց լեգենդար Նիկիտա Սիմոնյանի հետԱննա-Էրատոյի ցնցող ռուսերենը (Video).Գագիկ ՀամբարյանՆիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է. ՄամիջանյանԳործող իշխանություններից որեւէ դրական ակնկալիք պետք չէ ունենալ Մարգարիտա Խաչատրյան ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ