Սպասվում է առանց տեղումների եղանակ Հնագետները Նեֆերտիտիի ժամանակաշրջանի գանձեր եւ բրոնզի դարաշրջանի 155 մարդկանց մնացորդներ են հայտնաբերել «Հարազատ եղբայրներ ենք». Լուկաշենկոն՝ իր և Պուտինի փոխհարաբերությունների մասին Եկատերինա 2-րդի նամակը պատվաստման մասին եւ նրա դիմանկարը վաճառվել են 1.26 մլն դոլարով ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Սպառողների խմբերը կարող են դատի տալ Facebook-ին՝ գաղտնիությունը խախտելու համար Լուծումը՝ գոնե մեկ անգամ լոկալ բախման մեջ ջարդել թշնամու բաշիբոզուկներին (Video) Մենք կարծես դարձել ենք այն ժողովուրդը, որն ըստ հայտնի ասույթի, «իր համար ստեղծում է հիմնախնդիրներ և փորձում հերոսաբար հաղթահարել դրանք...».Սենոր Հասրաթյան «Ժողովուրդ». Արտահերթ նիստ են ուզում հրավիրել. ի՞նչ է քննարկել Ռոբերտ Քոչարյանը թիմակիների հետ «ՀՐԱՊԱՐԱԿ». ԲԱՆԴԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԷՐ ԱԺ-ՈՒՄ


Ով էր «օրենքով գող» Մարսոն եւ ինչու սպանվեց նա. Բացառիկ մանրամասներ է ներկայացրել Newsmedia.am-ը

Քրեական

2009-ի հունիսի 19-ին իր տան դիմաց, դիմահար կրակոցով սպանվեց հանցագործ աշխարհի հեղինակություններից մեկը` «օրենքով գող», Մարսո մականվամբ Մարզպետունի Պետրոսյանը: Հաջորդ օրն առավոտյան, ժամը 9.30-ին, մեղայականով ոստիկանության Արարատի բաժին էր ներկայացել Վեդի քաղաքի բնակիչ, 1952 թ. ծնված Պերճիկ Շաբոյանը եւ հայտնել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ, հանցավոր աշխարհում հայտնի, 1960թ. ծնված «Մարսոյի» հետ անձնական հարցեր պարզելու համար նույն օրը գնացել է Գոռավան եւ ժամը 9.20-ի սահմաններում, նրա տան մուտքի մոտ, իր անունով հաշվառված 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով, սպանելու նպատակով, կրակել է Պետրոսյանի վրա: Վերջինս տեղափոխվել էր Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

Սկզբում այս վարկածը մի տեսակ թերահավատությամբ ընդունվեց, թեկուզ այն պատճառով, որ տեղեկություն կար նախաքննության փուլում կեղծ նյութեր նախապատրաստելու վերաբերյալ. մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովում հյուրընկալված, չերյոմուխայից ոտքի վնասվածք ստացած Արարատի մարզի բնակիչ Խաչիկ Դավթյանը հրապարակավ հայտարարել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննելիս քննիչները իրեն սպառնացել են մեկ անգամ էլ կոտրել վնասված ոտքը, եթե չհամաձայնվի գող Մարզպետի վրա ցուցմունք գրել: Հայտնի չէ, Խաչիկ Դավթյանն ի վերջո ցուցմունք գրեց, թե ոչ, բայց փաստ է, որ «Մարսոյի» սպանությունն ունեցավ նաեւ շարունակություն, քանի որ հանցավոր աշխարհի ներկայացուցիչների սպանությունները սովորաբար անհետեւանք չեն մնում:

Նոյեմբերի 18-ին, ժամը 23.50-ի սահմաններում, սպանվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն` 51-ամյա Սամվել Շաբոյանը, ու այդ սպանությունը, ինչպես շատ արագ հայտնի դարձավ, վրեժխնդրության հետեւանք էր: Դեպքը տեղի էր ունեցել Երեւանի Մյասնիկյանի պողոտայում` Նոր Նորք տանող ճանապարհին: Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենային աջ կողմից հավասարվել էր անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ էր արձակվել: Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Սամվել Շաբոյանի մարմնին, ինչի հետեւանքով նա մահացել էր: Իսկ ավտոմեքենայի ղեկին գտնված 48-ամյա Ռոբերտ Սարգսյանը մարմնական վնասվածք չէր ստացել: Նա արգելոցի անտառապետն է: Զննությամբ ավտոմեքենայի նույն կողմի դռան վրա հայտնաբերվել էր հրազենային կրակոցների 30 անցք: Այսինքն` եթե 30 կրակոցներից ոչ մեկը չէր դիպել վարորդին, նշանակում է, որ սպանության թիրախը միայն ու միայն Շաբոյանն է եղել: Ինչպես հետագայում պարզվեց` սպանությունը կապված էր «Մարսոյի»` Մարզպետունի Պետրոսյանի սպանության հետ, ում սպանել էր Սամվել Շաբոյանի եղբայրը` Պերճիկ Շաբոյանը: Իսկ Սամվել Շաբոյանին սպանողը Մարզպետունի Պետրոսյանի եղբորորդին էր` Կարեն Պետրոսյանը, ով դեպքից ժամեր անց ձերբակալվել եւ խոստովանական ցուցմունքներ էր տվել: Ի դեպ, Պետրոսյաններն ու Շաբոյանները նախկինում բավական մտերիմ հարաբերություններ են ունեցել, բայց մոտ 2 տարի առաջ նրանց ընտանիքների միջեւ ծագած գժտությունը վերաճել է թշնամանքի: Սամվել Շաբոյանի սպանության փաստով Կարեն Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության եւ ապօրինի զենք պահելու, կրելու համար, որոնցից առաջինի դեպքում օրենքը նախատեսում է ազատազրկում` 6-12 տարի ժամանակով, իսկ ապօրինի զենքի համար` առավելագույնը 3 տարի:

Ի դեպ, «Պրայմ-Կրայմ»-ի փոխանցմամբ` մի քանի դատվածություն ունեցող Մ.Պետրոսյանը որպես «օրենքով գող» թագադրվել էր 1983թ. Երեւանում: 1990-ականների վերջին նա բնակություն էր հաստատել Մոսկվայի շրջանի Կոլոմենսկո բնակավայրում, որտեղ գլխավորել էր խոշոր չափերով թմրանյութերի իրացմամբ զբաղվող հայերից կազմված հանցավոր մի խմբավորում: Երեք տարի առաջ` 2007թ. նոյեմբերի 16-ին, անօրինական թմրանյութ պահելու համար «Մարսոն» Մոսկվայում ենթարկվել էր քրեական պատասխանատվության: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել էր 10 գ «հաշիշ» տեսակի թմրամիջոց: Դատարանի վճռով` «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանը ենթարկվել էր 35 հազար ՌԴ ռուբլի տուգանքի եւ արտաքսվել Հայաստան:

Մարզպետունի Պետրոսյանը՝ Մարզո, որպես «օրենքով գող» թագադրվել է 1991թ.-ին 30 տարեկանում: Մարզոն ինչպես և բազմաթիվ ազգությամբ հայ «օրենքով գողեր» իր կյանքի մի զգալի մասն ապրել է Մոսկվայում, բազմաթիվ են դեպքերը, երբ մեր հայրենակից բիզնեսմենները իրենց խնդիրների լուծման համար դիմել են Մարզոին:

Սկզբնաղբյուր Newsmedia.am էլ. օրաթերթում

Սպասվում է առանց տեղումների եղանակՀնագետները Նեֆերտիտիի ժամանակաշրջանի գանձեր եւ բրոնզի դարաշրջանի 155 մարդկանց մնացորդներ են հայտնաբերել«Հարազատ եղբայրներ ենք». Լուկաշենկոն՝ իր և Պուտինի փոխհարաբերությունների մասինԵկատերինա 2-րդի նամակը պատվաստման մասին եւ նրա դիմանկարը վաճառվել են 1.26 մլն դոլարովԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՍպառողների խմբերը կարող են դատի տալ Facebook-ին՝ գաղտնիությունը խախտելու համարԼուծումը՝ գոնե մեկ անգամ լոկալ բախման մեջ ջարդել թշնամու բաշիբոզուկներին (Video)Մենք կարծես դարձել ենք այն ժողովուրդը, որն ըստ հայտնի ասույթի, «իր համար ստեղծում է հիմնախնդիրներ և փորձում հերոսաբար հաղթահարել դրանք...».Սենոր Հասրաթյան«Ժողովուրդ». Արտահերթ նիստ են ուզում հրավիրել. ի՞նչ է քննարկել Ռոբերտ Քոչարյանը թիմակիների հետ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԲԱՆԴԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԷՐ ԱԺ-ՈՒՄ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՄԱՏԱԿԱՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ«Հրապարակ». ՊՆ-ն 44-օրյա պատերազմի հրամանները կեղծելու-խմբագրելու խումբ է ձեւավորվելՔՊ-ն Արեւուտ համայնքում իր թեկնածույին անցկացնելու համար դիմել է քրեական հեղինակությունների՞⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Հայ զինվոր. Վրեժ Կիրակոսյան & Հարություն Խաչատրյան (Պրեմիերա)«Հայաստան Արցախ Սփյուռք» համահայկական մրցանակաբաշխությանը տարվա «ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅՈՒՀԻ» անվանակարգին է արժանացել ճանաչված լրագրող Գայանե ԶարգարյանըԻնչպիսի տեսք ունի աշխարհահռչակ «Հարի Փոթեր» ֆիլմի դերասանը Սիփան Փաշինյանը ժամանել է ՀայաստանԱդրբեջանը 4 տարով ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամՄերկելը հրաժեշտ է տվել Գերմանիայի կանցլերի պաշտոնին (լուսանկարներ, տեսանյութ)Գոհար Գասպարյանը երեկ եւ այսօր Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ «ԼՂ հակամարտությունն ավարտված է»ՊԵԿԻՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ Ո՞ր մթերքներն են նվազեցնում ինսուլտի ռիսկըԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստոկհոլմում հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ. ԼավրովCOVID-19-ի դեմ պատվաստումից հետո հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններըՀայաստանում էլեկտրաէներգիայի գնի բարձրացում կլինի.Նաիրի ՀոխիկյանԵթե այս մարդիկ այսօրվանից սկսած նույն կազմով, նույն ոգևորությամբ չհայտնվեն նույն վայրում, ապա կարելի է եզրակացնել, որ «էլեկտրիկ Երևան»–ը սրիկայություն էր.Էդգար Ղազարյան«ՕՊԵԿ հիմնադրամը» համագործակցում է Ամերիաբանկի հետ` երկրում առկա խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար. Թ. Ալնասար Լավրովն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրայով անցել ու մտել է դեսպանատան տարածք (տեսանյութ)16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա ՄայիլյանըՆիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է. այնտեղ է նաև ՊՆ նախարարը (տեսանյութ)150 դրամի դեմ պայքարող հայտնիներ, ո՞ւր եքԲաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. ՀաջիևՀայաստանը ԵՄ-ից աջակցություն կստանա ավիացիոն անվտանգությունը բարելավելու համարԻնչի՞ դիմաց է Սայեն Հայրապետյանը համաձայնել դառնալ Մասիսում իշխանական թեկնածու. Ուշագրավ փաստեր. Yerevan.TodayՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով«Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք. Բագրատ ՍրբազանԼևոն Արոյանը միացավ ԱՄՆ շախմատի ֆեդերացիային. նա հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքոՍկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով. Yerevan.TodayՀրապարակում և վարչական շրջաններում կտեղադրվեն տոնածառներ. ամանորյա այլ միջոցառումներ չեն կազմակերպվի. քաղաքապետարանՀենրիկ Հովհաննիսյանը երբե՛ք ժողովրդի կողքին չկանգնեց, սնվում էր նախկիններից, իսկ հիմա` ներկաներից. Լիանա Անթառանյան Այսօր նշանավոր զորավար Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն էՀովիկ Աֆյանի «Կարմիր»-ը վեպը TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում հաղթողԽաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ գրավ կիրառվեց, այս անգամ` 55 մլն դրամի չափովԿադրային հարցեր երբեք չեմ մեկնաբանում. Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում դեսպան նշանակվելու մասին«Ռեստորանները պետք է պահպանեն սահմանված կանոնները, հակառակ դեպքում կան սանկցիաներ». Անահիտ ԱվանեսյանԴիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏԿԵՐ. Ապարանի քաղաքապետի թեկնածու Կարեն Եղիազարյանի ղեկավարած քաղաքում՝դպրոցի ճամփան դժվար է, երկար՝շատերի համար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ . Newsmedia.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ