Ամո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմ Ինչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում Այսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո Մովսեսյան Մենք էլ ենք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չենք գալիս․ Անդրանիկ Քոչարյան (Video) Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունը ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը.Էդգար Ղազարյան Վաղարշակ Վառնազիչի ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. իշխանությունն ունի այլընտրանքային թեկնածու «Աննա Հակոբյանը գաղտնի կապ է պահում Մեհրիբան Ալիևայի հետ․ Նա է կառավարում Փաշինյանին». Politik.am-ի տեսանյութը Այսօրվանից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը ՀՀ դատարանը կայացրեց հերթական որոշումը՝ հանուն Ադրբեջանի. Լեւոն Քոչարյան


ՋՐԻ 75 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԳԵՐԿՈՐՈՒՍՏ ԵՎ ՍԱԿԱԳՆԻ ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄ

Տնտեսություն

Ներկա համատարած թանկացումների ֆոնին Հայաստանի բնակչությունը կանգնած է նաեւ այնպիսի կենսական ապրանքատեսակի թանկացման շեմին, ինչպիսին է ջուրը: Առանց այդ էլ մինչ այս ունեինք խմելու ջրի գերբարձր սակագին՝ 180 դրամ 1 խմ-ի համար: Ու հիմա, «Վեոլա ջուրը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել, որով 1խմ-ի գինը կարող է բարձրանալ թռիչքային ձեւով՝ 43,7 դրամով, այսինքն՝ գրեթե 25 տոկոսով:

Թե ինչով է բացատրվում «Վեոլայի» նման ախորժակը, ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հրապարակավ բացատրել է այսպես. «Սակագնի մեջ՝ 13 տոկոսն է ընդամենը պայմանավորված էլեկտրաէներգիայի գնի փոփոխությամբ: Մեծ մասը՝ սակագնի մոտ 60 տոկոսը, սղաճի ազդեցությունն է, եւ միայն դրանով պայմանավորված՝ 15 դրամի ավելացման է բերում: Էդ ցուցանիշը վիճարկել հնարավոր չէ: Իհարկե, նաեւ բազիսային սակագին ունենք ամրագրած, դա էլ՝ մոտ 30 դրամ, միայն բազիսային սակագնի աճն է...»:

Չնայած, այս թվերի վրա «խորանալն» առանձնապես իմաստ էլ չունի, հաշվի առնելով, որ նման թանկացումները Հայաստանում եղել են քաղաքական որոշման կամ ստվերային գործարքների արդյունքում: Օրինակ, պատահական չէր, որ իշխանափոխությունից շատ չանցած, ՀԾԿՀ նախկին նախագահին մինչեւ իսկ մեղադրեցին, թե. ««Վեոլա ջրի» կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն եւ գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ ՀԾԿՀ եւս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլա ջրի» ֆինանսական ծախսային միջոցներից գնել են Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ, ընդհանուր ավելի քան 4 մլն դրամի 8 ավիատոմս, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են եւս 15 հազար եվրո...»: Կարճ ասած՝ կաշառել են, որ սակագինը բարձրացնեն: Ճիշտ է, դրանից հետո հնչեցին որոշ կցկտուր բացատրություններ, իսկ այդ քրգործի վերջն այդպես էլ չերեւաց, սակայն այն արդեն իսկ խորը կասկածներ է առաջացնում անգամ այս պահին գործող սակագնի արդար լինելու առնչությամբ: Իսկ եթե այն արդար չէ, ապա բարձրացումը դառնում է լրիվ անհասկանալի: Այսպիսով, ամենակարեւորը մնում է այն հարցը, թե ինչի՞ց  ելնելով է ներկա սակագինը գործում: Հաշվարկը պետք է լիներ այսպես. ջրաղբյուրից  վերցվեց այսքան ջուր, այսքան ծախսերով հասցվեց սպառողին, գումարած հարկերը եւ ընկերության շահույթը, եւ կունենանք այն գինը, որով ջուրը հասնում է սպառողին: Բայց ահա, հայաստանյան ջրամատակարարման պրակտիկայում դեռ այն ժամանակներից  սկսած, երբ համակարգը պետական էր, կա մեկ էական գործոն եւս՝ ջրի կորուստ կոչվածը: Այն ժամանակներում դա 80 տոկոսի սահմաններում էր, եւ, դրանից ելնելով էլ պետությունը համակարգը հանձնեց մասնավորի կառավարմանը՝ հիմնավորմամբ, որ մասնավոր կառավարիչը, քանի որ կորսված ջուրն իրենն է, առաջին հերթին հենց դրա դեմ կպայքարի: Այսինքն, կհստակեցնի, թե իրականում որքան ջուր են ստանում սպառողները, կգանձի դրան համապատասխան գումարները, եւ այստեղ ջրագողությունը կվերանա: Իսկ մինչեւ սպառողին հասնող ջրի կորուստները կվերացնի ներդրումների միջոցով՝ խողովակների փոխարինում եւ այլն: Առաջին խնդիրն արագորեն լուծվեց. բոլորին ջրաչափեր տեղադրեցին, եւ շատ չանցած, հստակ էր՝ որքան ջուր են մարդիկ ստանում եւ որքան են վճարում: Արդյունքում, երբեմնի գերկորուստները մի փոքր նվազեցին՝ սպառողների կողմից ջրագողության մինիմալիզացման հաշվին: Բայց ահա, երկրորդ փուլի՝ համակարգի ներքին կորուստների հարցում, պարզվում է, խնդիրը գրեթե տեղից չի շարժվել: Այսպես, ըստ  ՀԾԿՀ-ի պաշտոնական կայքի տվյալներրի, վերջնական սպառողին հասնում է համակարգ մուտք գործած ջրի մոտ 25 տոկոսը ¥տե՛ս աղյուսակը¤: Այսինքն, 3 անգամ ավելի շատ ջուր, քան օգտագործում է սպառողը, «անհետանում» է: Եթե հաշվի  ենք առնում, որ մինչ համակարգը մասնավորին տալը կորուստները 80 տոկոսի կարգի էր ներկայացվում, եւ ջրաչափերի տեղադրումը որոշակիորեն նվազեցրեց այն, ապա դա հուշում է, որ մինչ սպառողին հասնելը ջրակորուստները, ինչպես  որ ժամանակին մոտ 75 տոկոսի սահմաններում էր, այնպես էլ մնում է:

Ինարկե, եթե մեխանիկական եղանակով, այսինքն՝ պոմպերի կիրառմամբ, հոսանք ծախսելով, կիսամյակի կտրվածքով համակարգ մտնում է 61 միլիոն խմ-ի կարգի ջուր, եւ դրանից մի փոքր ավել էլ ընդհանուր սպառումն է կազմում, կունենանք նման  գերթանկ ինքնարժեք ու դրանից բխող սակագին: Արդյունքում, նույն պարզ հարցն է, ինչ էր համակարգը սպառողին տալուց  առաջ՝ բայց  այդ ինչպե՞ս է «անհետանում» նման հսկայական ծավալով ջուր: Եթե ընդունենք, որ իրոք այդ ջուրը կորում է համակարգի ներսում, օրինակ՝ խողովակներից արտահոսքի պատճառով, ու ինչ-որ հրաշքով այն ոչ թե հեղեղներ է առաջացնում, այլ ներծծվում է հողի մեջ, ապա էլի նույն հարցն է՝ բա այսքան ժամանակ ներդրումներ չե՞ք արել: Իսկ մյուս կողմից էլ խողովակների նման հնամաշության վարկածը հարցեր է առաջ քաշում: Այսպես, եթե ինչ-որ խողովակ վնասված է այնքան, որ կա ջրի 75 տոկոսանոց արտահոսք, ապա այդ դեպքում գործնականում բացառվում է, որ այդ խողովակի վերջնական ծայրին՝ սպառողի մոտ այնպիսի ջրի ճնշում պահպանվի, որ բազմահարկ շենքերի 5-6 հարկերից այն կողմ ջուր հասնի: Ընդ որում, եթե արտահոսք ունեցող խողովակի մուտքի մասում ճնշումը շատ բարձրանա, այդ դեպքում խողովակի արտահոսքի մասը պարզապես վերջնականապես կպայթի՝ ջրազրկելով սպառողին: Կարճ ասած, եթե «Վեոլա ջուրը» կարող է սովորական ֆիզիկայի տեսանկյունից բացատրություն տալ 75 տոկոս ջրակորուստի փաստին, խոստանում եմ ուշադրությամբ լսել: Իսկ եթե չեն հիմնավորում, թե որտեղ է կորում 75 տոկոս ջուրը, ապա մնում է հաջորդ վարկածը՝ գողանում են: Այ, դա արդեն ֆիզիկապես միանգամայն հնարավոր է: Մեկ այլ դետալ եւս: Եթե ՀԿԾՀ-ն փորձի ջրի թանկացումը հիմնավորել նաեւ հոսանքի էներգիայի ծախսման ավելացմամբ, ապա դա եւս պետք է բացատրի: Այսպես, համաձայն «Վեոլա ջուր» ընկերության, օրինակ, այս տարվա հուլիսի ամսական հաշվետվության, ընկերության սպառած էլ.էներգիան այս տարվա ընթացքում նկատելիորեն գերազանցում է (որոշ բացառություններով) ինչպես անցած, այնպես էլ՝ նախանցած տարվա համապատասխան ամսվա ցուցանիշը (տե՛ս գրաֆիկը): Այսինքն, էներգիայի ծախսի նման «տարօրինակ» ավելացման համա՞ր է, այդ նույն հոսանքի պատճառաբանությա՞մբ են ուզում սակագին բարձրացնել: Ամեն դեպքում, եթե պետք է ունենանք ջրի նման գերկորուստներ, էներգիայի (եւ այլ պարագաների, որոնց դեռ կանդրադառնանք) այդ կարգի շռայլումներ, ապա պարզ  հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է պետությունը ջրամատակարարումը հանձնել մասնավորին: Կարճ ասած, անկախ նրանից, թե կորուստներն իրակա՞ն են, թե՝ գողություն, փաստն այն է, որ դրա հաշվին սպառողին պարտադրվում է գերբարձր սակագին:  Ու եթե մատակարար ընկերությունն այդպես էլ չի կարողացել նման  գերկորուստների դեմն առնել, նրան պարզապես պետք է հեռացնել:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԿԻՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԼՈՒԾԵԼ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ»«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ»«ԲԵՎԵՌԻ» ՄՈՏ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄՆԵՐ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմԻՆՉՈՒ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑԻնչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում«ԲԵՎԵՌ» ՕՊԵՐԱՑԻԱՆ. ՀՈՂԱՏՈՒՆ ԱՆՏԱՆԵԼԻ՞ Է ԴԱՐՁԵԼԱյսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո ՄովսեսյանՄենք էլ ենք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չենք գալիս․ Անդրանիկ Քոչարյան (Video)Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունը ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը.Էդգար ՂազարյանՎաղարշակ Վառնազիչի ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. իշխանությունն ունի այլընտրանքային թեկնածու«Աննա Հակոբյանը գաղտնի կապ է պահում Մեհրիբան Ալիևայի հետ․ Նա է կառավարում Փաշինյանին». Politik.am-ի տեսանյութըԱյսօրվանից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը«Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն ՀՀ դատարանը կայացրեց հերթական որոշումը՝ հանուն Ադրբեջանի. Լեւոն ՔոչարյանԻրանի խորհրդարանում հրդեհ է բռնկվելԻնչ է կատարվում այս պահին Դավիթեն-Զովունի ճանապարհատվածումՀայաստանում կա 3489 ՄԻԱՎ վարակակիր․ այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն էԼքել ել են արդյոք դիրքերը ադրբեջանցիները.Իրականությունը Իշխանասարի համայնքապետի շուրթերովԱմենավնասակար ընկուզեղենը. ո՞ր ընկուզեղենը չի կարելի ներառել սննդակարգումՎանո Սիրադեղյանի աճյունի հետ էլ ինչ է փոխանցվել ընտանիքին. Ուշագրավ մանրամասներ է հայտնում Սիրադեղյանի որդինԴուբայի օդանավակայանում հայը միլիոն դոլար է շահելՄիջանցքը պոզով-պոչով չի լինում, հենց սա է. ՀՀԿ-ականները փակագծեր են բացումԴոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն նույնպես մի փոքր թանկացել է«Ամուսնացա կույս չէի, բայց հիմա՝ կույս եմ». երգչուհի Ջուսի սկանդալային հայտարարությունըՊեսկովը հայտնել է՝ ինչի մասին կարող են առաջիկայում խոսել Պուտինն ու Էրդողանը «Տաթև» կրթահամալիրում ստաֆիլակոկ է հայտնաբերվել միայն հավի մսով և գազարով խճողակում, իսկ հումք սննդամթերքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԼևոն Արոյանը միացավ ԱՄՆ շախմատի ֆեդերացիային. ԱՄՆ-ում տոն է.Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱնուշ Ասլիբեկյանը` «Գտնված երազը» պիեսի վերածելու եւ էլի շատ հետաքրքիր նախագծերի մասինԱշոցքում ձյան առատ տեղումները ուղեկցվում են որոտով և կայծակով. ՍուրենյանԱյսուհետ գործատուին ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ անհրաժեշտ կլինի ներկայացնել յուրաքանչյուր 7 օրը մեկԿրեմլ. Եթե Էրդողանը կարողանա դրդել Կիեւին կատարել իր պարտավորությունները, Մոսկվան միայն կողջունի դաԻնչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի օմիկրոն շտամըԻնչպես են ապրում սյունեցիները թշնամու մաքսակտի հարեւանությամբ. Մանրամասներ է հայտնում Սրաշենի համայնքապետըԻմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները. Սերժ Սարգսյան Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումըԻշխանություններին քննադատած հոգևորականին կարգալույծ են անումԱրցախի հարցը լուծված չէ. մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, և սա ռևանշիզմ չէ. Սերժ ՍարգսյանԸնտրություններից հետո մենք մտանք դժոխքի նոր շրջան ու դուրս չեկանք խոր ճգնաժամից. Սերժ Սարգսյանը` «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» տեսակոնֆերանսինՈրոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանցիների դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության համար միակ ելքը նրանց հեռացումն էԸնտրություններից հետո մենք մտանք դժոխքի նոր շրջան ու դուրս չեկանք խոր ճգնաժամից. Սերժ Սարգսյան«Ի՞նչ են ավելացնում հայերը տոլմայի մեջ:Եվ թող վրացիներն իմանան՝ հայկական պանիրն ավելի լավն է»,- այցով Հայաստանում է Ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ա. Ռաբինովիչը։Ինչ եղանակ է սպասվում ձմռան առաջին օրը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ