Հոկտեմբերի 16-ը պատմության մեջ «Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն «Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել «Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա «Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում «Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի «Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ «ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցեր Հիշեք, մենք 88-ի համազգային զարթոնքով աշխարհին միասնականության ուժը ցույց տված, այդ ուժով պետականություն ստեղծած և հաթանակած Ազգի զավակներն ենք. Գևորգ Գևորգյան


ՋՐԻ 75 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԳԵՐԿՈՐՈՒՍՏ ԵՎ ՍԱԿԱԳՆԻ ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄ

Տնտեսություն

Ներկա համատարած թանկացումների ֆոնին Հայաստանի բնակչությունը կանգնած է նաեւ այնպիսի կենսական ապրանքատեսակի թանկացման շեմին, ինչպիսին է ջուրը: Առանց այդ էլ մինչ այս ունեինք խմելու ջրի գերբարձր սակագին՝ 180 դրամ 1 խմ-ի համար: Ու հիմա, «Վեոլա ջուրը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել, որով 1խմ-ի գինը կարող է բարձրանալ թռիչքային ձեւով՝ 43,7 դրամով, այսինքն՝ գրեթե 25 տոկոսով:

Թե ինչով է բացատրվում «Վեոլայի» նման ախորժակը, ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հրապարակավ բացատրել է այսպես. «Սակագնի մեջ՝ 13 տոկոսն է ընդամենը պայմանավորված էլեկտրաէներգիայի գնի փոփոխությամբ: Մեծ մասը՝ սակագնի մոտ 60 տոկոսը, սղաճի ազդեցությունն է, եւ միայն դրանով պայմանավորված՝ 15 դրամի ավելացման է բերում: Էդ ցուցանիշը վիճարկել հնարավոր չէ: Իհարկե, նաեւ բազիսային սակագին ունենք ամրագրած, դա էլ՝ մոտ 30 դրամ, միայն բազիսային սակագնի աճն է...»:

Չնայած, այս թվերի վրա «խորանալն» առանձնապես իմաստ էլ չունի, հաշվի առնելով, որ նման թանկացումները Հայաստանում եղել են քաղաքական որոշման կամ ստվերային գործարքների արդյունքում: Օրինակ, պատահական չէր, որ իշխանափոխությունից շատ չանցած, ՀԾԿՀ նախկին նախագահին մինչեւ իսկ մեղադրեցին, թե. ««Վեոլա ջրի» կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն եւ գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ ՀԾԿՀ եւս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլա ջրի» ֆինանսական ծախսային միջոցներից գնել են Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ, ընդհանուր ավելի քան 4 մլն դրամի 8 ավիատոմս, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են եւս 15 հազար եվրո...»: Կարճ ասած՝ կաշառել են, որ սակագինը բարձրացնեն: Ճիշտ է, դրանից հետո հնչեցին որոշ կցկտուր բացատրություններ, իսկ այդ քրգործի վերջն այդպես էլ չերեւաց, սակայն այն արդեն իսկ խորը կասկածներ է առաջացնում անգամ այս պահին գործող սակագնի արդար լինելու առնչությամբ: Իսկ եթե այն արդար չէ, ապա բարձրացումը դառնում է լրիվ անհասկանալի: Այսպիսով, ամենակարեւորը մնում է այն հարցը, թե ինչի՞ց  ելնելով է ներկա սակագինը գործում: Հաշվարկը պետք է լիներ այսպես. ջրաղբյուրից  վերցվեց այսքան ջուր, այսքան ծախսերով հասցվեց սպառողին, գումարած հարկերը եւ ընկերության շահույթը, եւ կունենանք այն գինը, որով ջուրը հասնում է սպառողին: Բայց ահա, հայաստանյան ջրամատակարարման պրակտիկայում դեռ այն ժամանակներից  սկսած, երբ համակարգը պետական էր, կա մեկ էական գործոն եւս՝ ջրի կորուստ կոչվածը: Այն ժամանակներում դա 80 տոկոսի սահմաններում էր, եւ, դրանից ելնելով էլ պետությունը համակարգը հանձնեց մասնավորի կառավարմանը՝ հիմնավորմամբ, որ մասնավոր կառավարիչը, քանի որ կորսված ջուրն իրենն է, առաջին հերթին հենց դրա դեմ կպայքարի: Այսինքն, կհստակեցնի, թե իրականում որքան ջուր են ստանում սպառողները, կգանձի դրան համապատասխան գումարները, եւ այստեղ ջրագողությունը կվերանա: Իսկ մինչեւ սպառողին հասնող ջրի կորուստները կվերացնի ներդրումների միջոցով՝ խողովակների փոխարինում եւ այլն: Առաջին խնդիրն արագորեն լուծվեց. բոլորին ջրաչափեր տեղադրեցին, եւ շատ չանցած, հստակ էր՝ որքան ջուր են մարդիկ ստանում եւ որքան են վճարում: Արդյունքում, երբեմնի գերկորուստները մի փոքր նվազեցին՝ սպառողների կողմից ջրագողության մինիմալիզացման հաշվին: Բայց ահա, երկրորդ փուլի՝ համակարգի ներքին կորուստների հարցում, պարզվում է, խնդիրը գրեթե տեղից չի շարժվել: Այսպես, ըստ  ՀԾԿՀ-ի պաշտոնական կայքի տվյալներրի, վերջնական սպառողին հասնում է համակարգ մուտք գործած ջրի մոտ 25 տոկոսը ¥տե՛ս աղյուսակը¤: Այսինքն, 3 անգամ ավելի շատ ջուր, քան օգտագործում է սպառողը, «անհետանում» է: Եթե հաշվի  ենք առնում, որ մինչ համակարգը մասնավորին տալը կորուստները 80 տոկոսի կարգի էր ներկայացվում, եւ ջրաչափերի տեղադրումը որոշակիորեն նվազեցրեց այն, ապա դա հուշում է, որ մինչ սպառողին հասնելը ջրակորուստները, ինչպես  որ ժամանակին մոտ 75 տոկոսի սահմաններում էր, այնպես էլ մնում է:

Ինարկե, եթե մեխանիկական եղանակով, այսինքն՝ պոմպերի կիրառմամբ, հոսանք ծախսելով, կիսամյակի կտրվածքով համակարգ մտնում է 61 միլիոն խմ-ի կարգի ջուր, եւ դրանից մի փոքր ավել էլ ընդհանուր սպառումն է կազմում, կունենանք նման  գերթանկ ինքնարժեք ու դրանից բխող սակագին: Արդյունքում, նույն պարզ հարցն է, ինչ էր համակարգը սպառողին տալուց  առաջ՝ բայց  այդ ինչպե՞ս է «անհետանում» նման հսկայական ծավալով ջուր: Եթե ընդունենք, որ իրոք այդ ջուրը կորում է համակարգի ներսում, օրինակ՝ խողովակներից արտահոսքի պատճառով, ու ինչ-որ հրաշքով այն ոչ թե հեղեղներ է առաջացնում, այլ ներծծվում է հողի մեջ, ապա էլի նույն հարցն է՝ բա այսքան ժամանակ ներդրումներ չե՞ք արել: Իսկ մյուս կողմից էլ խողովակների նման հնամաշության վարկածը հարցեր է առաջ քաշում: Այսպես, եթե ինչ-որ խողովակ վնասված է այնքան, որ կա ջրի 75 տոկոսանոց արտահոսք, ապա այդ դեպքում գործնականում բացառվում է, որ այդ խողովակի վերջնական ծայրին՝ սպառողի մոտ այնպիսի ջրի ճնշում պահպանվի, որ բազմահարկ շենքերի 5-6 հարկերից այն կողմ ջուր հասնի: Ընդ որում, եթե արտահոսք ունեցող խողովակի մուտքի մասում ճնշումը շատ բարձրանա, այդ դեպքում խողովակի արտահոսքի մասը պարզապես վերջնականապես կպայթի՝ ջրազրկելով սպառողին: Կարճ ասած, եթե «Վեոլա ջուրը» կարող է սովորական ֆիզիկայի տեսանկյունից բացատրություն տալ 75 տոկոս ջրակորուստի փաստին, խոստանում եմ ուշադրությամբ լսել: Իսկ եթե չեն հիմնավորում, թե որտեղ է կորում 75 տոկոս ջուրը, ապա մնում է հաջորդ վարկածը՝ գողանում են: Այ, դա արդեն ֆիզիկապես միանգամայն հնարավոր է: Մեկ այլ դետալ եւս: Եթե ՀԿԾՀ-ն փորձի ջրի թանկացումը հիմնավորել նաեւ հոսանքի էներգիայի ծախսման ավելացմամբ, ապա դա եւս պետք է բացատրի: Այսպես, համաձայն «Վեոլա ջուր» ընկերության, օրինակ, այս տարվա հուլիսի ամսական հաշվետվության, ընկերության սպառած էլ.էներգիան այս տարվա ընթացքում նկատելիորեն գերազանցում է (որոշ բացառություններով) ինչպես անցած, այնպես էլ՝ նախանցած տարվա համապատասխան ամսվա ցուցանիշը (տե՛ս գրաֆիկը): Այսինքն, էներգիայի ծախսի նման «տարօրինակ» ավելացման համա՞ր է, այդ նույն հոսանքի պատճառաբանությա՞մբ են ուզում սակագին բարձրացնել: Ամեն դեպքում, եթե պետք է ունենանք ջրի նման գերկորուստներ, էներգիայի (եւ այլ պարագաների, որոնց դեռ կանդրադառնանք) այդ կարգի շռայլումներ, ապա պարզ  հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է պետությունը ջրամատակարարումը հանձնել մասնավորին: Կարճ ասած, անկախ նրանից, թե կորուստներն իրակա՞ն են, թե՝ գողություն, փաստն այն է, որ դրա հաշվին սպառողին պարտադրվում է գերբարձր սակագին:  Ու եթե մատակարար ընկերությունն այդպես էլ չի կարողացել նման  գերկորուստների դեմն առնել, նրան պարզապես պետք է հեռացնել:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Հոկտեմբերի 16-ը պատմության մեջ«Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն«Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել«Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա«Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում«Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի«Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցերՀիշեք, մենք 88-ի համազգային զարթոնքով աշխարհին միասնականության ուժը ցույց տված, այդ ուժով պետականություն ստեղծած և հաթանակած Ազգի զավակներն ենք. Գևորգ ԳևորգյանԱԺ նախագահի ախպերը կոնկրետ ասֆալտի տենդերներ ա շահում ու էդ ուղղակի նրանից հետո, երբ իրանք զավթում են իշխանությունը.Նարեկ ՍամսոնյանԱրմատախիլ անել բոլոր նախկին ծառերը. գյուղացին չի հասկանում Փաշինյանի որոշման իմաստը (Video)Ալե՛ն, «Ազատություն»-ը դեղին մամու՞լ է.Գագիկ ՀամբարյանՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 15 – 24 հոկտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներԿայա Խուրշուդյանը տարիների ընթացքում անճանաչելի է դարձել «Ճիշտն ասած՝ ես ռուսերեն չեմ հասկանում» (տեսանյութ).armdaily.amԱյս իշխանությունը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրառելու է, որպեսզի մասսայական այս թմբիրը, անտարբերությունը երկար տևի. Գևորգ ԳևորգյանԿարոտս խեղդում է ինձ․․․մեկ տարի է արդեն ժպիտդ նաև ծանոթ-անծանոթ մարդկանց է տաքացնում․Հերոսի քույրիկի անչափ հուզիչ գրառումըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻՆՉ ՊԱՀԱՆՋ Է ԴՐՎԵԼ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՎՐԱԻՍԿ Ո՞ՐՆ Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ, ԹԵ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸՊետք չէ հավատալ, որ պատվաստանյութը «պանացեյա» է, ոչ էլ դրանից սարքել աշխարհի մեծ չարիք. ԳրիգորյանԻնչպես են Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները վերաբերում ՀՀԿ-ի պահանջինԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱկանատես ենք Տեր-Պետրոսյանի կոդավորված ծրագրի վերջնամասին. Ռուստամ Գասպարյանի մարգարեությունըՏարածքները հանձնում էին թշնամուն, իսկ մեր տղաներին թողնում էին շրջափակման մեջ. ՄանուկյանԱյս հարցը ոչ ոք չի չեղարկել` ԼՂ կարգավիճակն առկախված է. քաղաքագետՆԻԿՈԼՆ ՈՒՄ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ «ԿՈՏՐԵԼՈՒ» ԳԵՐԽՆԴԻՐԸՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման երաշխավորն են․ Պուտին (տեսանյութ)Այսօր Արցախում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի զինվոր է.Իրավիճակը ԱՀ-ում այս պահին, ուշագրավ մանրամասներՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱնձամբ էր տեղ հասցնում ամեն նյութական միջոց, հաց ու ջուր. այսօր կապիտան Մելքումյանի մահվան տարելիցն էՊՆ-ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի վրա. այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերըՀավերժ տանկիստը. այսօր կապիտան Նիկողոսյանի մահվան տարելիցն է«Թալիբանը» Աֆղանստանում Գերագույն դատարան է ստեղծելԱրարատ Միրզոյանի կինն Անգլիայից վերադարձել էՀայկ Մարությանը նորից բարկացել է Սրանց տված վնասը ադրբեջանական արկերից ու փամփուշտներից էլ շատ է.Արեգնազ ՄանուկյանՄեկ տարի առաջ այս օրը Հադրութի «Թութակ» կոչվող տեղանքում թշնամու ԱԹՍ-ից Արցախի ոստիկանության 9 ծառայող է զոհվելՆիկոլ Փաշինյանն Ադրբեջանին շահավետ դիրքեր է պարգեւել. ադրբեջանագետ Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ (Video)Ուզում եմ Հայաստանս էլ երբեք «չլացի». Բացառիկ զրույց լեգենդար Նիկիտա Սիմոնյանի հետԱննա-Էրատոյի ցնցող ռուսերենը (Video).Գագիկ ՀամբարյանՆիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է. ՄամիջանյանԳործող իշխանություններից որեւէ դրական ակնկալիք պետք չէ ունենալ Մարգարիտա Խաչատրյան ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունիԴեկտեմբերի 18-ը կարեւոր է լինելու հայաստանյան ներքաղաքական կյանքի համար. ինչ է սպասվում համագումարին«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները և ԱՄՆ դեսպանը հանդիպել են․ գերիների հարց է քննարկվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ