Դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ կասծակվող 35-ամյա կինը ձերբակալվել է Սեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոցի ֆենոմենը եւ Կոմիտասյան պատարագը ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, [որհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել. պատգամավոր Որն է հաջողված ֆուտբոլի գրավականը եւ հայ հավաքականի ձախողման հիմնական պատճառը․ «Արարատ-73»-ի անդամ Սերգեյ Պողոսյանի ուշագրավ դիտարկումը Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Հոկտեմբերի 16-ը պատմության մեջ «Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն «Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել «Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա


Այսպես շարունակելը ոչ միայն տհաճ եւ ծանր, այլեւ խիստ վտանգավոր է. Պարույր Հայրիկյան

Ներքաղաքական

Անկախության հանրաքվեից հետո, երեւի, չենք ունեցել ավելի ծանր, եթե չասենք` ողբերգական իրավիճակ, քան 2021 թվականն է, ինչն արձանագրում է մեր ձեռքբերումների անէացման մասին եւ վտանգավոր հեռանկար է նախապատրաստում մեր ժողովրդի համար: Այսպիսին են անկախության ջահակիր ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ մտորումները` Հայաստանի անկախության 30-ամյակին ընդառաջ: Նրա գնահատմամբ` սա թերեւս մեզ պետք է զգաստացնի, որ հասկանանք. «Այսպես շարունակելը ոչ միայն տհաճ է եւ ծանր, այլեւ խիստ վտանգավոր է»:

«ԵԹԵ ՔՈ ԵՐԿԻՐԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԵՆ ԼՐՏԵՍՆԵՐԸ, ԴՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԵՍ ԱՊՐՈՒՄ»

– Պարոն Հայրիկյան, ի վերջո, ո՞րն էր անկախության տարիների այն սխալը, որ 30 տարի պահպանած ու պաշտպանած մեր ձեռքբերումներն այսօր անխնա մսխվեցին:

– Շատ բացատրություններ կարող են լինել, բայց սկսենք ամենաէականից` չապրեցինք ճշմարտությամբ: Երբ դու ճշմարտությամբ չես ապրում եւ սուտն ես նախընտրում, հակադրվում ես տիեզերական օրինաչափություներին, Աստծուն: Իսկ Աստծուն հակադրվելով` ինչպե՞ս կարող ես հաջողության հասնել: Սատանային ապավինելը նշանակում է Աստծուց հեռացար եւ Աստծո պաշտամունքը կորցրիր: Այլ խոսքով ասած` տիեզերական օրինաչափությունից հեռացար եւ տիեզերքի աջակցությունը կորցրիր: Այն, որ շարունակում են լկտիաբար, ստորաբար ու սրիկայաբար այս տոնը կոչել Անկախության օր, միայն սա հերիք է, որպես ազգ, արժանանալու համար ամենածանր պատիժների: Հայ ժողովրդի ազգային ինքնորոշման օրն ազդարարվում է պետականության ստեղծման` անկախության օր, մինչդեռ մեր ազգը 5 հազար տարվա պետականության ունի: Հետաքրքրական է, որ բոլոր քաղաքական ուժերը քեզ հետ համաձայնում են, որ սխալ է տեղի ունեցել, միջազգային իրավունքի մասնագետները միանշանակ արձանագրում են, որ այդ օրը պետք է կոչվի հայ ազգի ինքնորոշման օր, իսկ մայիսի 28-ը` պետականության կամ անկախության վերականգնման օր, բայց շարունակում են նույն ճանապարհով: Այնպես որ, հազար պատճառ կարող է լինել, բայց եթե քո երկիրը ղեկավարում են լրտեսները, ուրեմն` դու ճշմարտության հետ չես ապրում: Եթո քո երկրի ղեկավարները արհամարհում են պատմությունդ եւ պատմության ժառանգությունն անտեսում են, որի հետեւանքով չունեն արտաքին ռազմավարություն, եւ ընդհանրապես ազգն ապրում է առանց ռազմավարության, բնականաբար, դու սկսում ես խարխափել: Եթե քո առաջին նախագահ կոչվածը լինում է անկախության հակառակորդը` ընդամենը անկախությունից մի տարի առաջ, եւ իշխանության գալով ազատ ու անկախ Հայաստանի հանրաքվեից հետո շարունակում է այնպիսի քաղաքականություն վարել, որը հակասում է քո ազգային երազանքներին, բնականաբար, այս ամենն անհետեւանք չէր մնալու: Երբ Հայաստանը միջազգային ճանաչում էր ստանում, եւ արձանագրվում էր, թե ինչ սահմաններով է, ամեն ոք կարող էր մոռանալ, բայց «Ղարաբաղ» կոմիտեի` այդ խուժան խմբի, ԿԳԲ-ից սարքած ստոր հավաքականության անդամը չպետք է մոռանար եւ պետք է ասեր, որ այս սահմաններով ենք ժամանակավորապես` մինչեւ Արցախի հարցը կքննարկվի: Մի վերապահում պետք էր անել, բայց հենց սկզբից իրենք Սովետը սրբացնելով էին Սովետից դուրս գալիս, այսպիսի ստորություն աշխարհը չի տեսել: Ինքնորոշման իրավունքից օգտվում էին անպայման սովետական օրենքներով, ոչ թե միջազգային իրավունքով, որը Սովետի օրենքներից բարձր է: Ասում էին`չէ՛, մենք Սովետի օրենքերով պետք է անենք եւ ուշացնում էին մեր անկախության գաղափարի հաստատումը ժողովրդի կողմից:

– 30 տարի առաջ էլ ՀՀՇ-ականներն էին փորձում հրաժարվել Ցեղասպանության ճանաչման եւ Արցախի վերամիավորման գաղափարից, ինչպես մերօրյա իշխանությունները: Ինչպե՞ս սա հասկանալ:

– Մեր ժառանգությունը միայն բացասական չի եղել, պետականությունը վերականգնելիս միայն չենք հենվել ողբերգությունների վրա, եւ նաեւ միջազգային իրավունքի բազմաթիվ դրական փաստարկներ կան` հօգուտ ճշմարտության եւ մեզ: Համաշխարհային աջակցության լուրջ քայլեր են եղել` սկսած Ռեյգանի ժամանակներից, վերջացրած Եվրոպական միության կողմից Ցեղասպանությունը ճանաչելով: Այո՛, այն ժամանակ էլ թուրքերի հետ հարաբերությունները չփչացնելու համար հայերի թափած արյունը մոռանալու կողմնակիցներ կային: Մինչդեռ ճշմարիտ մարդը պետք է ասեր, որ թուրքերի մեջ էլ կարգին մարդիկ կան, ու նրանց պետք է բացատրել տեղի ունեցածը, ինչպես եղավ Գերմանիայում հոլոքոստից հետո: Կային գերմանացիներ, որոնք ասացին, որ սա իրենց ամոթն է, եւ միասին պետք է դրա հետեւանքները նվազագույնի հասցնեն` փոխհատուցելով: Բայց, ցավոք, այդ մտածողությունը չեղավ, որովհետեւ ծանոթ չէին միջազգային քաղաքական կյանքին: Մինչդեռ մեծամիտ սրիկայի պես այնպես էին ներկայանում, իբրեւ ամեն ինչ գիտեն: Չնայած իրենց մասնագիտական ոլորտում էլ փայլատակումներ ցույց չէին տվել: Եվ այստեղ մի ուշագրավ բան կա` եթե իրենք բարոյական, հայրենասիրական հայացքներ ունեին եւ ազգի ճակատագրով էին զբաղվում, անպայման կարդացած կլինեին «Անկախություն» թերթի առաջին համարը, որը թերթի ամեն լույսընծայման հետ նորից լույս էր ընծայվում` նախորդ համարների շարքում, եւ վերջում էլ` գրքով: Թերթի առաջին համարում գրված էր շատ հստակ. «Մեր սերնդի առաքելությունն է ցեղասպանության հետեւանքների վերացումը»: Այսինքն` անգամ անկախության վերականգնումը համարում էինք կատարված ցեղասպանության հետեւանքների նվազեցման քայլ:

«ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԵՏՔ Է ԶԳԱ, ՈՐ ՈՉ ԹԵ ԻՆՉ-ՈՐ ՆԻԿՈԼ, ԱՅԼ ԻՆՔՆ Է ՏԵՐՆ ԻՐ ԵՐԿՐԻ»

– Ունենք մեծ կորուստներ եւ անկախությունն էլ վտանգի տակ է դրված: Մի՞թե այդ անկախությունը մեզ տվեց միայն կորուստ ու ցավ:

– Անկախությունն ինքնին նշանակում է, որ վարչական միավորը դառնում է պետություն եւ միջազգային իրավունքի ենթակա: Այս հարցը կարող էր հնչել, եթե Հայաստանը դադարել լինել այդպիսին: Առ այսօր մարդկության պատմության մեջ միջազգային իրավունքի ենթակաների քանակն ավելանում է (չհաշված մեկ դեպքի, չնշեմ, որովհետեւ այնտեղ շատ լարված է վիճակը): Եթե Հայաստանը դադարի լինել միջազգային իրավունքի ենթակա, նշանակում է քաղաքակրթության պատմության մեջ նոր գործընթաց է սկիզբ առնելու, որտեղ մեր պետությունը դեպի հետ է գնալու: Խնդիրը հետեւյալն է` կան Հայաստանում շրջանակներ, որոնք իրավիճակը ցցուն արտահայտելու համար ասում են, թե գաղութի կարգավիճակում ենք, պետք է պայքարենք ապագաղութացման համար եւ այլն: Ես չեմ ասի, թե սա անգրագիտություն է կամ ավելի խիստ բառով չեմ գնահատի, որովհետեւ հասկանում եմ, որ մարդիկ ուզում են ցույց տալ, թե վիճակն ինչքան վտանգավոր է դառնում: Բայց մի բան փաստ է` Հայաստանը միջազգային իրավունքի ենթակա է, իսկ գաղութի կարգավիճակ ունեցող վարչական միավորը, բնականաբար, միջազգային իրավունքի ենթակա չի լինում:

– Ինչպե՞ս պետք է ապրենք առաջիկա 30 տարիների ընթացքում, որպեսզի գոնե կարողանանք պահպանել այն, ինչ դեռ ունենք:

– Մեր առաջիկա 30 տարիների մասին խոսելուց առաջ` հենց առաջիկա օրերին պետք է երեւույթները ճիշտ գնահատենք: Չպետք է մեծամտանանք, որոշակի նկատառումներով շեշտադրումներ կատարելիս` նույնպես պետք է ճշմարտության հետ լինենք: Սա ասում է մարդ, որը 50 տարվա ճանապարհ է անցել, եւ ով մեր ժողովրդի պատմության մեջ միակ դեպքն է, որ ռազմավարական նշանակության ծրագիր է մշակել եւ դարձրել ժողովրդի սեփականությունը: Եթե ուզում եք հաջողության հասնել, մի՛ ուրացեք ճշմարտությունը երբեք, ինչ իրավիճակում էլ լինեք, որովհետեւ ճշմարտության ուրացումով սկսում է մնացյալ ամեն բացասական բան: Առաջիկա տարիների համար շատ կարեւոր է, որ իսկապես քաղաքացիներին դարձնենք երկրի տերը, ոչ թե ինչ-որ շիզոֆրենիկ, հոգեկան հիվանդ կամ արկածախնդիր, Քաջ Նազարի բախտով մեկը որեւէ կերպ գա իշխանության եւ իր կամքի բացակայությունը թելադրի ամբողջ ազգին: Այո՛, կամքի բացակայության, որովհետեւ սա կամք չէ, այլ գյադայություն է: Պետք է լինի, իսկապես, ժողովրդի իշխանություն, ոչ թե վերացական բառերի կույտ, ինչպես բոլորն են օգտագործում: Մարդկության պատմության մեջ առաջին անգամ ժողովրդավարությունը ստացել է հստակ ձեւակերպում, դարձել է սահմանադրության նախագիծ, եւ եթե ուզում ենք վիճակն արմատապես փոխել, ինչով էլ զբաղվենք` սահմանների ապահովմամբ, սննդամթերքի, առաջողջապահական հարցերի լուծմամբ, բոլորին զուգահեռ եւ բոլորից հրատապ հարցը քաղաքացիներին երկրի տերը դարձնելն է: Դրանով է, որ պետք է քաղաքացին երկրից հեռանալու գաղափարից հրաժարվի: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում` այսօր բանական մարդկանց 80 տոկոսից ավելին մտածում է` արժե՞ շարունակել ապրել Հայաստանում: Սրանք մարդիկ են, որոնք նաեւ պարտքի եւ պատասխանատվության զգացում ունեն հայրենիքի հանդեպ: Եվ սա կանխելու համար պետք է քաղաքացին զգա, որ ոչ թե ինչ-որ Նիկոլ, այլ ինքն է տերն իր երկրի: Փաշինյանն ամեն ինչ արեց, որ փչացնի նաեւ «մենք ենք տերը մեր երկրի» ազգային ինքնորոշման գաղափարը: Եթե ուզում ենք ինչ-որ բան շուտափույթ կերպով փոխել, իսկ դրա մեջ մտնում են նաեւ մեր արտաքին կողմնորոշումը, ներքին քաղաքականությունը եւ ամեն ինչ, ապա առաջին խնդիրը Սահմանադրությունն է:

«ՈՉ «ԳՈՒՆԱԳԵՂ», ԲԱՅՑ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՆՇԵՆՔ»

– Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ արդեն իսկ քննարկումներ են տեղի ունենում` արդարադատության նախարարի գլխավորությամբ...

– Մի «գյադայի» են դրել նախարար, որը, իրեն անասունի տեղ դրած, ձեւացնում է, թե տեղյակ չի եղել, որ գոյություն ունի բացարձակ ժողովրդավարության նախագիծ: Արտախորհրդարանական ուժերի է հրավիրում քննարկման, իր նման գյադաների, որոնցից ոչ մեկը չի ասում` լսե՛ք, Սահմանադրսւթյան նախագիծ արդեն ներկայացվել է մի քանի անգամ, վերջում էլ 7 կուսակցության կողմից: Այս ամենը պատահական չէ եւ իմ դեմ չէ, այլ ուղղված է մեր ազգի դեմ: Ինչպես ժամանակին, երբ ինձ 5 անգամ դատում էին եւ, ի վերջո, 20 տարի բռնադատեցին, իմ դեմ չեն արել, այլ արել են մեր ժողովրդի դեմ: Հիմա էլ իմ վերջին մեծագույն ներդրման դեմ են պայքարում` մոռանալով, որ իմ մեծագույն ներդրումն է եղել, որ իրենք որեւէ ձեռքբերման են հասել` սահմանադրական իրավունքի տեսանկյունից: Փոխանակ այն հիմք համարելով` մտածեն երկրորդի մասին, մտածում են` երկուսն էլ թաղեն` չհասկանալով, որ իրենց երեխաների ապագայի դեմ են գործում: Կարող է մի քիչ եսակենտրոն հնչեց, բայց ես ո՞վ եմ, որ ուրիշների մասին խոսեմ, երբ իմ մասին ասելիք ունեմ, եւ ասածս ինձ չի վերաբերում, այլ վերաբերում է մեր ժողովրդին:

– Ինչպե՞ս եք Դուք պատրաստվում նշել սեպտեմբերի 21-ը, երբ ազգը բաժանվել է երկու մասի` մի մասը «Ազատության» հրապարակից քայլերթ է մտադիր իրականացնել դեպի Եռաբլուր, մյուսը` Հանրապետության հրապարակում «գունագեղ» միջոցառման է մասնակցելու:

– Շատ տխուր է, որ մեր ազգային կարեւորագույն տոներից մեկն այդպիսի մթնոլորտում է նշվում, բայց սա ինքնին հետեւանք է այն բացասականի, որ ունեցանք մանավանդ վերջին տարում: Էլ չեմ ասում դրան հաջորդած ուղղակիորեն լկտիությունները, որ ասում են, թե «այս ամենը բնականոն էր», «այսպես էլ պետք է լիներ», «ուրիշ ելք չկար»: Սա բոլոր սրիկաների հիմնական հիմնավորումն է, որովհետեւ առողջ, բանական, կյանքի փորձ ունեցող մարդիկ միշտ ասում են` ափսոս, ես չկարողացա, բայց անպայման ելք կա, իսկ սրիկաներն ասում են` եթե ես չկարողացա, ուրեմն` ոչ ոք չէր կարող: Այսօր այդպիսի սրիկաներ են ղեկավարում մեր երկրը, եւ դրա հետեւանքն է այն, որ տոնը, որի կոչումն է միավորել ժողովրդին, դառնում է այսպիսի անցանկալի դրսեւորումների պատճառ: Ավանդաբար, ինչպես 29 տարի, այնպես էլ այս տարի այցելելու ենք սեպտեմբերի 21-ի երախտավորների շիրիմներին` ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրյանի (նա ինքնորոշման հետ ուղղակի կապ չունի, բայց անկախության հետ կապ ունի` որպես անկախականների կազմակերպության հիմնադիր) եւ Մովսես Գորգիսյանի: Իհարկե, խանդավառ տոնական տրամադրություն լինել չի կարող, բայց չենք կարող չնշել մեր ժողովրդի ազգային ինքնորոշման օրը: Ինչպես ասում են` ոչ «գունագեղ», բայց անպայման կնշենք, որովհետեւ չենք պատրաստվում անտեսել եւ մոռացության մատնել մեր ժողովրդի այն ձեռքբերումը, որը կարող է հիմք ծառայել ապագայի ճիշտ զարգացման համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ կասծակվող 35-ամյա կինը ձերբակալվել էՍեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոցի ֆենոմենը եւ Կոմիտասյան պատարագըԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, [որհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել. պատգամավորՈրն է հաջողված ֆուտբոլի գրավականը եւ հայ հավաքականի ձախողման հիմնական պատճառը․ «Արարատ-73»-ի անդամ Սերգեյ Պողոսյանի ուշագրավ դիտարկումըՊետք է ներես և բաց թողնես. Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի սիրային հարաբերությունների մասին (տեսանյութ).starnews.amՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀոկտեմբերի 16-ը պատմության մեջ«Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն«Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել«Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա«Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում«Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի«Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցերՀիշեք, մենք 88-ի համազգային զարթոնքով աշխարհին միասնականության ուժը ցույց տված, այդ ուժով պետականություն ստեղծած և հաթանակած Ազգի զավակներն ենք. Գևորգ ԳևորգյանԱԺ նախագահի ախպերը կոնկրետ ասֆալտի տենդերներ ա շահում ու էդ ուղղակի նրանից հետո, երբ իրանք զավթում են իշխանությունը.Նարեկ ՍամսոնյանԱրմատախիլ անել բոլոր նախկին ծառերը. գյուղացին չի հասկանում Փաշինյանի որոշման իմաստը (Video)Ալե՛ն, «Ազատություն»-ը դեղին մամու՞լ է.Գագիկ ՀամբարյանՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 15 – 24 հոկտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներԿայա Խուրշուդյանը տարիների ընթացքում անճանաչելի է դարձել «Ճիշտն ասած՝ ես ռուսերեն չեմ հասկանում» (տեսանյութ).armdaily.amԱյս իշխանությունը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրառելու է, որպեսզի մասսայական այս թմբիրը, անտարբերությունը երկար տևի. Գևորգ ԳևորգյանԿարոտս խեղդում է ինձ․․․մեկ տարի է արդեն ժպիտդ նաև ծանոթ-անծանոթ մարդկանց է տաքացնում․Հերոսի քույրիկի անչափ հուզիչ գրառումըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻՆՉ ՊԱՀԱՆՋ Է ԴՐՎԵԼ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՎՐԱԻՍԿ Ո՞ՐՆ Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ, ԹԵ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸՊետք չէ հավատալ, որ պատվաստանյութը «պանացեյա» է, ոչ էլ դրանից սարքել աշխարհի մեծ չարիք. ԳրիգորյանԻնչպես են Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները վերաբերում ՀՀԿ-ի պահանջինԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱկանատես ենք Տեր-Պետրոսյանի կոդավորված ծրագրի վերջնամասին. Ռուստամ Գասպարյանի մարգարեությունըՏարածքները հանձնում էին թշնամուն, իսկ մեր տղաներին թողնում էին շրջափակման մեջ. ՄանուկյանԱյս հարցը ոչ ոք չի չեղարկել` ԼՂ կարգավիճակն առկախված է. քաղաքագետՆԻԿՈԼՆ ՈՒՄ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ «ԿՈՏՐԵԼՈՒ» ԳԵՐԽՆԴԻՐԸՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման երաշխավորն են․ Պուտին (տեսանյութ)Այսօր Արցախում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի զինվոր է.Իրավիճակը ԱՀ-ում այս պահին, ուշագրավ մանրամասներԼավ ա չեք ասում. հարթաթաթ ենք՝տուն պտի գնանք...Ու հետաքրքիր ա էլի. էս խելքին քանի՞ ախպեր եք՝ «աֆյոռա»-ի վարպետներովՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱնձամբ էր տեղ հասցնում ամեն նյութական միջոց, հաց ու ջուր. այսօր կապիտան Մելքումյանի մահվան տարելիցն էՊՆ-ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի վրա. այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերըՀավերժ տանկիստը. այսօր կապիտան Նիկողոսյանի մահվան տարելիցն է«Թալիբանը» Աֆղանստանում Գերագույն դատարան է ստեղծելԱրարատ Միրզոյանի կինն Անգլիայից վերադարձել էՀայկ Մարությանը նորից բարկացել է Սրանց տված վնասը ադրբեջանական արկերից ու փամփուշտներից էլ շատ է.Արեգնազ ՄանուկյանՄեկ տարի առաջ այս օրը Հադրութի «Թութակ» կոչվող տեղանքում թշնամու ԱԹՍ-ից Արցախի ոստիկանության 9 ծառայող է զոհվելՆիկոլ Փաշինյանն Ադրբեջանին շահավետ դիրքեր է պարգեւել. ադրբեջանագետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ