ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Հոկտեմբերի 16-ը պատմության մեջ «Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն «Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել «Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա «Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում «Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի «Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ «ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցեր


Արցախում ռուս մարդու ներկայությունը ոչ միայն ռազմական է, այլ նաեւ` պատմական. Օլյունինա

Հանդիպում

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարին` ՌԴ հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, արդեն փոխարինելու է եկել ժամանակին ՌԴ 58-րդ համազորային բանակի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը: Տեղի ունեցած փոփոխության, ռուս խաղաղապահների առաքելության եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արցախյան հարցերով փորձագետ ՎԱԼԵՐԻԱ ՕԼՅՈՒՆԻՆԱՅԻ հետ:

«ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՎՐԱ ՆԱԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԻՄԻՋԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԴՐՎԱԾ»

– Տիկին Օլյունինա, նախ ինչպե՞ս կգնահատեք Մուրադովի հրամանատարությամբ շուրջ 10 ամիս ռուս խաղաղապահների իրականացրած առաքելությունը:

– Գեներալ-լեյտենանտ Մուրադովի ղեկավարությամբ ռուս խաղաղապահները շատ որակյալ ծառայություն իրականացրին եւ իրենց վրա շատ մեծ պատասխանատվության բեռ էին կրում: Այն ոչ միայ զինվորական առաքելություն, այլ նաեւ մեծ իմիջային հարց էր հենց Ռուսաստանի համար, որը շրջապատված է թշնամիներով բոլոր կողմերից, ու ամեն կողմից փորձում են տեղեկատվական պատերազմով ճնշում գործադրել: Հատկապես ընդգծում եմ, որ ռուս խաղաղապահների վրա նաեւ որոշակի իմիջային առաքելություն է դրված, որովհետեւ մեր բանակը, Արցախ մտնելով, պետք է փոխեր վերաբերմունքը ոչ միայն ռուս զինվորի հանդեպ, այլ նաեւ` ռուս մարդու: Այս տարիների ընթացքում Անդրկովկասում շատ բան ենք արդեն բաց թողել, սակայն ռուս հայրենասերները շատ մտահոգ էին 2020 թվականին Արցախում տեղի ունեցող պատերազմով: Շատ ուշադիր հետեւել ենք կատարվող գործողություններին եւ պարզապես որսում էինք այն ամենը, ինչ կատարվում էր, մանավանդ, որ այն կապված էր նաեւ ռուս խաղաղապահների տեղակայման հետ: Եվ այս առումով շատ ճիշտ որոշում էր ՌԴ-ի կողմից նշանակել այնտեղ հրամանատար սահմանապահ մարդու` գեներալ Մուրադովին, որը ծնունդով դաղստանցի է: Այստեղ շատ խորը իմաստ կար© ինչպես հայտնի է, Գյուլիստանի հայտնի պայմանագրով ե՛ւ Դաղստանը, ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Ադրբեջանը դարձել են Ռուսաստանի մաս: Այնպես որ, միջնորդական առաքելության համար Մուրադովը կատարյալ էր, որն, ի դեպ, ծառայել է Դաղստանի ներկա ղեկավար Սերգեյ Մելիքովի հետ: Ըստ էության, նրանից գոհ էր ե՛ւ պաշտոնական Երեւանը, ե՛ւ Բաքուն, ե՛ւ Մոսկվան:

– Իսկ ի՞նչ կասեք նորանշանակ հրամանատարի` գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի մասին:

– Միխայիլ Կոսոբոկովն անցել է, այսպես ասած, աբխազական բանակով եւ, որպես ռուս մարդ, չեմ կարող չհամաձայնել այս ավելի քան ճիշտ նշանակման հետ: Իհարկե, բոլոր հրամանատարներն էլ ՌԴ քաղաքացի են եղել, բայց այս դեպքում` Կոսոբոկովը հենց ռուս է, եւ ռուս խաղաղապահները նրա հրամանատարության տակ են: Այս առումով կարծում եմ` շատ ավելի կավելանա ռուս խաղաղապահների նկատմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ուշադրությունը, եւ նույնիսկ որոշակի խանդի տեսարաններ կլինեն: Ամեն դեպքում, ռուս զինվորի մասին ձոնել է դեռ Խաչատուր Աբովյանը, իհարկե, հիմա արդեն շատ ուշ է նման առաքելությունն ընտրելու համար, գուցե կարելի էր ավելի շուտ այդ առաքելությունը վերցնել մեզ վրա, եւ այդքան սարսափելի կորուստներ չէին լինի, այդ թվում` նաեւ իմիջի անկում:

«ԻՆՉՊԵՍ ՄՈՒՐԱԴՈՎԸ ԽՈՍՏԱՑԱՎ, ՄԵՆՔ 5 ՏԱՐՈՎ ՉԵՆՔ ՄՆՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ, ԱՅԼ` ԱՎԵԼԻՆ»

– Քանի որ Միխայիլ Կոսոբոկովը եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը եւ գիտի, թե ինչպես կարելի է աշխատել սեպարատիստների հետ, հետաքրքիր է` հնարավոր համարո՞ւմ եք, որ Արցախում ռուսական առաքելությունը փոխարինվի նոր մարտավարությամբ կամ այսպես ասած` աբխազական սցենարով:

– Շատերը կարծում են, որ ապագայի սցենարը դեռ չկա գրված, մյուսները, թե տարբեր սցենարներով կարող է իրավիճակը զարգանալ, որովհետեւ չգիտեն, թե Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ինչ նախընտրություններ կսահմանվեն: Այնպես որ, Արցախում պետք է ոչ միայն ռազմական մեթոդներով ամրապնդել Ռուսաստան-Հայաստան-Արցախ կապը, այլ այդ կապն ամրապնդել պատմական, արխիվային նյութերով ու հետազոտություններով, որպեսզի նաեւ ակադեմիական գիտությունն էլ գա տարածաշրջան: Ցավոք, մեզ մոտ սա չստացվեց Աբխազիայի եւ Օսեթիայի դեպքում, ինչը առիթ տվեց մեր թշնամիներին ասել, թե Ղարաբաղն էլ կգնա Աբխազիայի ճանապարհով: Դրա համար պետք է ոչ միայն ռուս խաղաղապահների ներկայությունը լինի Արցախում, այլ նաեւ լրատվական դաշտը լինի ավելի դրական դեպի արցախյան ապրելակերպը: Իսկ Արցախում ռուս մարդը պետք է հասկանա, որ իր ներկայությունը ոչ միայն ռազմական է, այլ նաեւ` պատմական: Ի վերջո, Արցախում ոչ միայն եղել են ռուս զինվորի «սապոկների», այլ նաեւ Լերմոնտովի, Մանդելշտամի ոտնահետքերը: Մանդելշտամն իր հայտնի «Ֆայտոնչիկ» բանաստեղծության մեջ գրել է իր այցելության մասին Ղարաբաղ: Նաեւ հայտնի մարտանկարիչ Վասիլի Վերեշչագինը նույնպես եղել է Շուշիում: Շատ ռուս մարդիկ հետաքրքրված են ոչ միայն պատերազմի թեմայով, այլ նաեւ Արցախում կյանքի խաղաղությամբ եւ կայունությամբ: Մենք գիտենք, որ ռուս խաղաղապահները խմելու ջուր են բերում Ստեփանակերտի երեխաների համար, շփվում նրանց հետ, որոնք սարսափելի օրեր են վերապրել եւ կորցրել են իրենց հարազատ հայրերին: Եվ ես կարծում եմ, որ այդտեղ պետք է գործենք ոչ թե ինչպես Սիրիայում, այլ նաեւ Արցախ տանենք գեղանկարիչների, պատմաբանների, հնէաբանների, պատմության ճարտարագետների, որոնք շատ լավ հասկանում են հայկական ճարտարապետությունից, ինչպիսին, օրինակ, Նիկիտա Շառոկինն է:

– Ինչպե՞ս եք տեսնում Արցախի ապագան, երբ ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը լրանա: Ի՞նչ կարգավիճակ է ի վերջո ունենալու Արցախը:

– Ինչպես Մուրադովը խոստացավ` մենք 5 տարով չենք մնում Արցախում, այլ` ավելին: Մենք բաց թողեցինք Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակը, բայց մենք լավ հնարավորություն ունենք 2023 թվականին նշելու պայմանագրի 210-ամյակն Արցախում: Եվ մեր առաքելությունն է ոչ միայն ռազմական ճանապարհով կառուցել այդ հորիզոնը, այլ նաեւ գիտաժողովներ անցկացնելով եւ մի շարք հարցեր վերարժեւորելով, քանի որ ես զգում եմ, որ Արցախի բնակիչների մոտ շատ հարցեր դեռ օրախնդիր են: Կապված 2020 թվականի սարսափելի պատերազմի հետ` նրանք ունեն դեռ վախեր եւ չեն կարողանում հավատալ, որ իրենք այլեւս ոչ թե պատերազմի նեյտրալ գոտում են, այլ` իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհին: Հավատացած եմ, որ չի լինելու այնպես, ինչպես եղավ այն ժամանակ, երբ Գաբալայից ռուս խաղաղապահները հեռացան` Բաքվի կողմից մեծ ճնշումներից հետո: Իսկ մենք Գաբալայից հեռանում էինք` ոչ թե մեծ գումարներ վճարվելով կամ պայմանագիրը չեղարկելով, այլ մեր հրամանատարներին նույնիսկ թույլ չտվեցին, որ հավաքեն իրենց իրերը, ուղղակի, վտարեցին:

– Բացառո՞ւմ եք, որ պատմությունը կարող է կրկնվել, հատկապես, որ մինչեւ օրս Ադրբեջանը չի տվել մանդատ ռուս խաղաղապահներին, որպեսզի իրականացնեն իրենց առաքելությունն Արցախում:

– Արցախում լիովին այլ պատմություն է: Լեռնային Ղարաբաղի հայերը միշտ եղել են մեզ համար հպարտություն` ե՛ւ ռազմական, ե՛ւ պատմական, ե՛ւ ակադեմիական ու գեղարվեստական առումով: Արցախում բնակվող հայերը, ավարտելով փոքր ուսումնարաններ, գնում էին Սանկտ Պետերբուրգ կամ Մոսկվա եւ հեշտությամբ ընդունվում ակադեմիաներում, Արցախն իսկապես գիտական մեծ ներուժ ունի: Եվ այստեղ չի կարող կրկնվել այն, ինչ եղավ Գաբալայում: Այստեղ մենք մետաֆիզիկական կապեր ունենք եւ այն պետք է ավելի ակտիվացնենք, որովհետեւ ժամանակ է անցել, սերունդները փոխվել են, թեպետ Արցախում ապրող հայերն այսօր էլ ավելի լավ են խոսում ռուսերեն, քան Երեւանում բնակվողները: Դրա համար էլ գուցե հնարավոր է, որ մանդատի պես մի բան տրվի, բայց մյուս կողմից էլ` մանդատ անվանես, թե այլ կերպ, ամենը երկար պատմություն կունենա եւ լուրջ:

«ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԴԱՇՏՈՎ ՊԵՏՔ ՉԷ ԹՈՒԼԱՑՆԵԼ ԱՄՐԱԳՈՏԻՆԵՐԸ»

– Այս ֆոնին ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունները ներկա փուլում:

– Ցավոք, Ռուսաստանը որոշ քաղաքական որոշումերում սխալներ է թույլ տալիս, եւ հիմա իրավիճակն այնպես է, որ ռուս եւ հայ հայրենասերները սկսել են իրար կշտամբել վերջին երկու ամսվա ընթացքում: Հայրենասեր հայերին դուր չի գալիս, որ ռուս լրագրողները վատ են խոսում իրենց երկրի մասին եւ կշտամբում են նրանց` իրենց սխալների համար: Նրանց թվում է, թե մենք այլ տրամադրություներ ենք ստեղծում եւ փորձում ենք խաթարել խաղաղ ու դրական հարցի լուծումը: Իսկ մեզ էլ մեր հերթին դուր չի գալիս, որ հայերը, կապված իրենց երկրի ջերմեռանդ սիրով, հակված են քննադատելու այն ամենը, ինչ կատարվել է այս 30 տարիների ընթացքում, թեպետ այդ քննադատության մեջ խնայում են փորձագետներին: Այստեղ, իհարկե, կա դրական բան, քանի որ մենք սկսել ենք ավելի ջերմորեն վերաբերվել ոչ միայն մեր հայրենիքներին, այլ հայերը ռուսներին, ռուսները` հայերին: Դրա համար կարծում եմ` պետք էլ ավելի ամուր կապել ամրագոտիները, այլ ոչ թե թուլացնել այն, հատկապես ինֆորմացիոն դաշտում, որտեղ ռուս խաղաղապահների ներկայության վերաբերյալ փաստերը խեղաթյուրվում են: Օրինակ, եկել է ռուս խաղաղապահների նոր հրամանատար, ուստի` պետք է ստեղծել մամուլի խոսնակի պաշտոն, որն ուղիղ աշխատանքներ կտանի հայ մամուլի ներկայացուցիչների հետ: Գեներալ Մուրադովի ժամանակ էլ չենք ունեցել մամուլի խոսնակ, որը կպարզաբաներ ռուս խաղաղապաների քայլերը, եւ հիմա ստացվում է, որ ռուս եւ հայ ինֆորմացիոն տելեգրամյան ալիքներում իրականությունը լիովին ապակողմնորոշում են: Կան մարդիկ, որոնք ո՛չ փորձագետ են, ո՛չ լրագրող, ո՛չ ռազմական վերլուծաբաններ, բայց իրենց իրավունք են վերապահում անգամ կարծիք հայտնել խաղաղապահների վերաբերյալ, իրենց անհասկանալի աղբյուրներից, իրենց ազդեցիկ նյուզմեյքերների կողմից: Իսկ այդ աղբյուրները շատ հաճախ հակասական տեղեկատվություն են տալիս, եւ հերքումները ոչ թե պաշտոնատար դեմքերից են լինում կամ անգամ ոչ էլ հենց Մուրադովից: Այն կոնտենտը, որը տելեգրամ ալիքների վրա է նստած, միշտ չէ, որ ճիշտ է դրսեւորում իրեն, եւ դրա դեմ պետք է պայքարել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀոկտեմբերի 16-ը պատմության մեջ«Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն«Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել«Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա«Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում«Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի«Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցերՀիշեք, մենք 88-ի համազգային զարթոնքով աշխարհին միասնականության ուժը ցույց տված, այդ ուժով պետականություն ստեղծած և հաթանակած Ազգի զավակներն ենք. Գևորգ ԳևորգյանԱԺ նախագահի ախպերը կոնկրետ ասֆալտի տենդերներ ա շահում ու էդ ուղղակի նրանից հետո, երբ իրանք զավթում են իշխանությունը.Նարեկ ՍամսոնյանԱրմատախիլ անել բոլոր նախկին ծառերը. գյուղացին չի հասկանում Փաշինյանի որոշման իմաստը (Video)Ալե՛ն, «Ազատություն»-ը դեղին մամու՞լ է.Գագիկ ՀամբարյանՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 15 – 24 հոկտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներԿայա Խուրշուդյանը տարիների ընթացքում անճանաչելի է դարձել «Ճիշտն ասած՝ ես ռուսերեն չեմ հասկանում» (տեսանյութ).armdaily.amԱյս իշխանությունը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրառելու է, որպեսզի մասսայական այս թմբիրը, անտարբերությունը երկար տևի. Գևորգ ԳևորգյանԿարոտս խեղդում է ինձ․․․մեկ տարի է արդեն ժպիտդ նաև ծանոթ-անծանոթ մարդկանց է տաքացնում․Հերոսի քույրիկի անչափ հուզիչ գրառումըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻՆՉ ՊԱՀԱՆՋ Է ԴՐՎԵԼ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՎՐԱԻՍԿ Ո՞ՐՆ Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ, ԹԵ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸՊետք չէ հավատալ, որ պատվաստանյութը «պանացեյա» է, ոչ էլ դրանից սարքել աշխարհի մեծ չարիք. ԳրիգորյանԻնչպես են Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները վերաբերում ՀՀԿ-ի պահանջինԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱկանատես ենք Տեր-Պետրոսյանի կոդավորված ծրագրի վերջնամասին. Ռուստամ Գասպարյանի մարգարեությունըՏարածքները հանձնում էին թշնամուն, իսկ մեր տղաներին թողնում էին շրջափակման մեջ. ՄանուկյանԱյս հարցը ոչ ոք չի չեղարկել` ԼՂ կարգավիճակն առկախված է. քաղաքագետՆԻԿՈԼՆ ՈՒՄ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ «ԿՈՏՐԵԼՈՒ» ԳԵՐԽՆԴԻՐԸՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման երաշխավորն են․ Պուտին (տեսանյութ)Այսօր Արցախում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի զինվոր է.Իրավիճակը ԱՀ-ում այս պահին, ուշագրավ մանրամասներՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱնձամբ էր տեղ հասցնում ամեն նյութական միջոց, հաց ու ջուր. այսօր կապիտան Մելքումյանի մահվան տարելիցն էՊՆ-ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի վրա. այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերըՀավերժ տանկիստը. այսօր կապիտան Նիկողոսյանի մահվան տարելիցն է«Թալիբանը» Աֆղանստանում Գերագույն դատարան է ստեղծելԱրարատ Միրզոյանի կինն Անգլիայից վերադարձել էՀայկ Մարությանը նորից բարկացել է Սրանց տված վնասը ադրբեջանական արկերից ու փամփուշտներից էլ շատ է.Արեգնազ ՄանուկյանՄեկ տարի առաջ այս օրը Հադրութի «Թութակ» կոչվող տեղանքում թշնամու ԱԹՍ-ից Արցախի ոստիկանության 9 ծառայող է զոհվելՆիկոլ Փաշինյանն Ադրբեջանին շահավետ դիրքեր է պարգեւել. ադրբեջանագետ Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ (Video)Ուզում եմ Հայաստանս էլ երբեք «չլացի». Բացառիկ զրույց լեգենդար Նիկիտա Սիմոնյանի հետԱննա-Էրատոյի ցնցող ռուսերենը (Video).Գագիկ ՀամբարյանՆիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է. ՄամիջանյանԳործող իշխանություններից որեւէ դրական ակնկալիք պետք չէ ունենալ Մարգարիտա Խաչատրյան ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունիԴեկտեմբերի 18-ը կարեւոր է լինելու հայաստանյան ներքաղաքական կյանքի համար. ինչ է սպասվում համագումարին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ