Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Հոկտեմբերի 16-ը պատմության մեջ «Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն «Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել «Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա «Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում «Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի «Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ «ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ


ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ՞

Միջազգային

ԱԺ վերջին հարցուպատասխանի սկսվելուն պես Նիկոլն իր սեփական պատգամավորներից մեկի «փոխանցմամբ» սկսեց «բացատրել, թե ինչու է ադրբեջանական ոստիկանական կետ հայտնվել Գորիս-Կապան ճանապարհին: Հենց այդ «բացատրությունով» էլ Նիկոլը եւս մեկ անգամ հաստատեց, թե իրականում ինչ ողբալի վիճակի է հասցրել Հայաստանը: «Դուք գիտեք, որ մենք 2020թ. դեկտեմբեր ամսին իրականացրել ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դիրքերը Հայաստանի Հանրապետության՝ Խորհրդային Միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց...»:

 

«ԱԼԻԵՎԻ ՎԿԱՆԵՐԸ»

Ճիշտ է, Նիկոլը նաեւ քանիցս կրկնեց, թե՝ «դուք գիտեք», սակայն մեկ բան ֆիքսենք՝ հայ ժողովուրդն այդ մասին հենց այդ հայտարարությունից իմացավ: Ու, թերեւս, նաեւ հասկանալով, թե իր ասածն ինչ է նշանակում, Նիկոլն անցավ հայտնի տրյուկին՝ ավելացնելով. «Եվ այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար»:

Այսինքն, Նիկոլն ուզում է ասել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրից հետո ռազմական էսկալացիայի վտա՞նգ կար: Այն դեպքում, երբ այդ համաձայնագիրը պետք է բացառեր ամեն մի էսկալացիայի, նաեւ հաշվի առնելով, որ երաշխավորը եռակողմ համաձայնագրի կողմ հանդիսացող Ռուսաստանն է: Ու հիմա պարզ հարց. եթե եռակողմ համաձայնագրից հետո կա ռազմական էսկալացիայի այնպիսի վտանգ, որ Նիկոլը ստիպված էր եռակողմ համաձայնագրին հակասելով, զորքերը նաեւ համաձայնագրով չսահմանված հատվածներից հետ քաշեց, ապա էլ ո՞րն էր եռակողմ համաձայնագրի իմաստը: Ինչո՞ւ էր այն ստորագրում՝ դրանից  հետո արագ-արագ հանձնելով տարածքներ, որոնք ռազմավարական առումով ծանր վիճակի մեջ էին դնում Հայաստանը: Հաջորդ էական հարցադրումը, որը բխում է Նիկոլի ասածից. ի վերջո, այդ ինչպե՞ս է նա որոշել, թե որն է «Հայաստանի Հանրապետության՝ Խորհրդային Միությունից ժառանգած սահմանները»: Նիկոլի միակ «հիմնավորումը» սա է. «Ուզում եմ կրկին հիշեցնել 2010թ.-ին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքը... Պիտի արձանագրեմ նաեւ, որ Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետագայում արդեն վերածվել է պետական սահմանի»: Այսինքն, մասնավորապես Գորիս-Կապան ավտոճանապարհը «երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից... Նաեւ այս հանգամանքի բերումով է, որ մեզ հայտնի տեղերում հայտնվել են մեզ հայտնի ցուցանակները, հենակետերը»:

Կարճ ասած, Նիկոլը պաշտոնապես հայտարարեց, թե Գորիս-Կապանի տվյալ հատվածները համարում է Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ ֆիքսելով, որ ազերիներն են որոշողը՝ պահակակետ կդնե՞ն, բեռնատարներ կստուգե՞ն, վարորդներ կձերբակալե՞ն, թե՝ ոչ: Բայց ինչքան էլ որ Նիկոլը փորձում է իր նման խայտառակ զիջումների տակ օրինականություն եւ տրամաբանություն դնել, մեկ է, ինքն իրեն հակասում է: Օրինակ, այդ ինչի՞ց ելնելով է պնդում, թե «Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետագայում արդեն վերածվել է պետական սահմանի»: Այսինքն, կա՞ որեւէ փաստաթուղթ, թե  որն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահման: Հաշվի  առնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խորհրդային վարչական սահմանը չէր կարող մեխանիկորեն վերածվել պետական սահմանի մեկ պարզ պատճառով: Դա է հիմնավորում նաեւ ԱԺ նույն հարցուպատասխանին պատգամավոր Արթուր Խաչատրյանի հիշեցրած մեկ պարզ փաստ: Այն է՝ Ադրբեջանը դեռ 1991թ.-ին, երբ դուրս էր գալիս ԽՍՀՄ կազմից, այդ գործընթացի հիմքում օրենքի ուժով ամրագրել է այն սկզբունքը, որ իրեն վերաբերող մասով հրաժարվում է ԽՍՀՄ-ի ստեղծման 1922թ. պայմանագրից, այսինքն՝ դրա հետեւանք դարձած բոլոր իրավական ակտերից, եւ ԽՍՀՄ-ի մաս հանդիսացած բոլոր հանրապետությունների հետ հարաբերությունները պետք է կառուցի երկկողմ պայմանագրերի հիման վրա: Իսկ դա նշանակում է, որ քանի որ Հայաստանի հետ չունի նման իրավական ակտեր, ապա հայ-ադրբեջանական խորհրդային վարչական սահման ասվածը եւս Բաքուն մերժել է, ու այն ոչ մի դեպքում չէր կարող դառնալ պետական սահման: Նիկոլն այդ փաստին ընդամենը արձագանքեց, թե՝ մեր կառավարության ծրագրով որոշել ենք Ադրբեջանի հետ սահմանազատում սկսելու մասին եւ պատրաստակամություն ենք հայտնել վերսկսել խաղաղ գործընթացը: Լավ, ուսումնասիրեք: Սակայն այս պահին էականը սա է՝ եթե անգամ Ադրբեջանը, իր իսկ հիմքային օրենսդրական ակտերով, ըստ էության, չի ճանաչել Հայաստանի հետ սահմանը, ապա ինչպե՞ս է Հայաստանն այն ճանաչում, ինչի՞ հիման վրա: Ի պատասխան, Նիկոլին մնում էր նորից մտնել «պապի բոստանը»՝ որեւէ լուրջ բան չասելով:

 

ԴԵՊԻ ԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ

Սակայն այստեղ խնդրին այլ կողմից ենք մոտենում. եթե դեռ միայն պետք է ուսումնասիրեք, ինչի՞ հիման վրա է Նիկոլը Կապանի ճանապարհը համարում Ադրբեջանի մաս, եւ զորքերը հետ քաշել այնքան, որ այն մնացել է Ադրբեջանին: Այսինքն, նախ պետք է ուսումնասիրեիք, դրանից ելնելով՝ Ադրբեջանի հետ բանակցեիք, սահման գծեիք, դրանից հետո արդեն զորքերը հետ քաշեիք: Մինչդեռ այստեղ  ամենակարեւորը բուն փաստն է. դեպի Իրան տանող ճանապարհ Հայաստանն այլեւս  չունի: Ընդ որում, հաշվի առնելով, որ այդ ճանապարհը հենց այնպես նվիրեցին թշնամուն, եւ փոխարենը քայլ անգամ չի կատարվում Մեղրի տանող այլընտրանքային ճանապարհը գործարկելու համար, ապա այս ողջ պատմության տակ ստիպված են դիտավորություն տեսնել: Ավելին, դիտավորություն, որը Հայաստանին հասցնում է ոչնչացման շեմին, ու միաժամանակ ծանր հարված է ՌԴ-ի եւ Իրանի համար: Ընդ որում, հաշվի առնելով, որ Նիկոլն ինչ-որ անհասկանալի բացատրություններով պաշտոնապես Կապանի ճանապարհահատվածը համարում է Ադրբեջանի մաս, ապա դրանով ՌԴ-ին եւ Իրանին պարզապես զրկում է դիվանագիտական միջոցներով իրավիճակի վրա ազդելու ամեն մի հնարավորությունից. ամեն մի միջամտության Ալիեւը պարզապես կպատասխանի՝ սա իմ տարածքն է, Հայաստանն ընդունում է, դուք ո՞վ  եք, որ միջամտեք: Բայց ինչո՞ւ հենց այս պահին Ադրբեջանը գնաց ճանապարհը լիակատար վերահսկողության տակ վերցնելու քայլին, երբ նույնը կարող էր անել անցած դեկտեմբերից ի վեր, երբ կանգնեցին այդ ճանապարհահատվածին: Այստեղ, թերեւս, պետք է հաշվի առնել, որ ՌԴ-ի միջնորդությամբ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները հասել են այն վերջնական փուլին, երբ կողմերը պետք է հստակ պատասխան տան՝ գնո՞ւմ են նոյեմբերի 9-ի համաձայնության ամբողջական կատարման: Այն է, ՌԴ-ի վերահսկողությամբ հաղորդակցության ուղիները վերագործարկելուն: Այն, որ Թուրքիան այդ սցենարը փորձում է վերաձեւակերպել իր շահերին համապատասխան, նոր բան չէ: Եվ ահա, երբ վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանական համակարգի ղեկավարությունն ակտիվ բանակցությունների մեջ է Թուրքիայում, ու այդ համատեքստում էլ ազերիները վերահսկողության տակ են առնում ճանապարհը, ապա հազիվ թե այս ամենը պատահական լինի: Ամեն դեպքում, իրականությունն այն է, որ այդկերպ թուրք-ազերիական տանդեմը ռազմական բեռնափոխադրումների առումով լիակատար շրջապատման մեջ է առել Հայաստանը, այսինքն, նաեւ ռուսական ռազմական կոնտինգենտին: Հաշվի առնելով, որ վրացական ուղին (այդ թվում՝ օդային) եւս փակ է Հայաստան եկող բեռների առաջ,  եւ հիմա էլ փակվում է  իրանականը: Այսինքն, այն տպավորությունն է, որ նման շրջապատման գնալով, Անկարան պարզ ցույց է տալիս, որ նախադրյալներ է ստեղծել՝ ցանկացած պահի ռազմական հարված հասցնելու համար, եւ եթե իրավիճակ չփոխվի, արդեն հոկտեմբեր-նոյեմբերին նման հարված հասցնելու հավանականությունը բավականին մեծ է:  Իսկ այն, որ Նիկոլը շտապում է Կապանի ճանապարհահատվածն ընդունել Ադրբեջանի մաս եւ դրանով ռուսներին զրկել դիվանագիտական միջամտության հնարավորությունից, թշնամու ջրաղացին ջուր լցնել է նշանակում, անկախ այն բանից, թե  նիկոլյան վարչախումբը դրա տակ ինչ բացատրություններ կամ ծրագրեր է դրել:

ՈՐՆ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ

Այն, որ Հայաստանի գլխին նորից պատերազմական ամպեր են կուտակված, անզեն աչքով էլ է տեսանելի: Որ Ադրբեջանն Իրանի քաղաքացիների է ձերբակալում, դա հուշում է այն մասին,  որ Էրդողանը, այնուամենայնիվ, կարող է վա բանկ գնալ կամ գոնե փորձում է դրանով ցույց տալ, որ պատրաստ է ծայրահեղությունների: Բայց մյուս կողմից էլ նույն հարցն է՝ նման իրավիճակում ՌԴ-ն ¥նաեւ Իրանը¤ ի՞նչ չափով կմիջամտի, այսինքն՝ Թուրքիայի մոտ կա՞ այն վստահությունը, որ ռազմական շրջապատման ենթարկելով Հայաստանը եւ  գնալով պատերազմի, բախվելու է առաջին հերթին ՌԴ-ի հետ, ավելին, նաեւ գործնականում անխուսափելի կդառնա Իրանի միջամտությունը, որը, չմոռանանք, դեռ 44-օրյա պատերազմից հետո էր դեպի Հայաստան տանող ուղին հայտարարել այն «կարմիր գիծը», որից այն կողմ կմիջամտի: Եվ հասկանալի է՝ հանուն սեփական շահերի, այլ ոչ թե մեր «սիրուն աչքերի», քանի որ ճանապարհն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Նիկոլը փակեց նաեւ այդ «սիրուն աչքերի» բոլոր ուղիները: Իր այս բոլոր սկանդալային հայտարարություններից հետո Նիկոլը մեկնեց  Դուշանբե, որտեղ Հայաստանն ընդունեց ՀԱՊԿ նախագահությունը: Անկախ նրանից, թե ներկա իրավիճակում ով իրեն ինչպես է դրսեւորում, այն, որ Հայաստանն այս պահին ՀԱՊԿ նախագահողն է, Էրդողանի համար պետք է որ հավելյալ նախազգուշացում լինի.  եթե ՌԴ-ն հստակ քայլեր չկատարի ՀԱՊԿ նախագահող երկրի վրա հարձակման դեպքում, ապա դա կարող է այդ ռազմական դաշինքի համար մինչեւ իսկ մահացու հարված լինել: Դրանից զատ, Հայաստանում նաեւ ՌԴ-ի ռազմաքաղաքական հեղինակությունն է դրված կշեռքի նժարին. ՌԴ-ն աշխարհի աչքի առաջ է ստանձնել եռակողմ համաձայնությունների երաշխավորի պատասխանատվությունը, ինչպես նաեւ Հայաստանի սահմանները պաշտպանելու պայմանագրային պարտավորություն ունի: Այսինքն, բացահայտ ագրեսիայի դեպքում չմիջամտելով, մեծ դժվարությամբ ձեռքբերած  ներկա գլոբալ հեղինակությանը լուրջ հարված է հասցնելու: Այսպիսով, Նիկոլի՝ Դուշանբեի այցից ինչ-որ բան պե՞տք է սպասել: Այն, որ մինչ այդ ԱԳ նախարարի աթոռը զբաղեցնող Միրզոյանը ծիծաղելի պատճառաբանությամբ չմեկնեց Տաջիկստան (դա նոնսենս է, Հայաստանը պետք է ընդուներ ՀԱՊԿ նախագահությունը, իսկ ԱԳ նախարարը չի գնում), անմիջապես տարաբնույթ խոսակցություններ առաջ բերեցին, թե ՌԴ-ն խուսափում է դաշինքի նախագահությունը Հայաստանին վստահել, քանի որ դրանից կարող են լուրջ բարդություններ առաջանալ: Եվ այդ խոսակցություններն էլ ավելի սրվեցին, քանի որ մինչեւ օրվա երկրորդ կեսը չեղավ պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Նիկոլը մեկնելու է, թեեւ Դուշանբեի նիստի մասին հայտնի էր օրեր առաջ, այսինքն՝ շատ ավելի վաղ պետք է լիներ նաեւ Նիկոլի մեկնելու մասին հաղորդագրությունը: Վերջապես, իրավիճակն էլ ավելի բարդացավ, երբ հայտնի դարձավ, որ Դուշանբե չի մեկնելու նաեւ Պուտինը, այլ նա համաժողովին կմասնակցի տեսակապով: Այսինքն, ՌԴ նախագահը պաշտոնական մասը կապահովի, սակայն այն խոհանոցային գործընթացները, որոնք մասնավորապես Հայաստանի հետ էին կապված, չի կայանա: Սակայն ռուսական որոշ աղբյուրներ Պուտինի՝ Դուշանբե  չմեկնելու մասին սկսեցին այլ բացատրություններ տալ: Նախ, այդ աղբյուրները վստահ են, որ Պուտինի կորոնավիրուսային մեկուսացման մասին պաշտոնական վարկածն ընդամենը պատրվակ է: Սակայն նաեւ մատնանշելով, որ ՌԴ նախագահի Դուշանբե չմեկնելը բոլորովին այլ իմաստ ունի: Այսօրվանից  սկսվում է ՌԴ պետդումայի ընտրությունների քվեարկության փուլը, եւ, ըստ այդ աղբյուրների, Պուտինն այս օրերին երկրից դուրս չի գալիս՝ ընտրությունների հետ կապված հնարավոր ամեն մի անակնկալից խուսափելու համար: Ինչ վերաբերվում է Նիկոլին, ապա նա, ի վերջո, մեկնեց Դուշանբե: Բայց  նաեւ հայաստանյան հրապարակային աղբյուրները դրան նախորդած ուշագրավ պատկեր են նկարագրում. «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան: Ինչպես ասացին մեր աղբյուրները, նախարարը Հայաստանում եղել է 3 ժամ, եւ միակ մարդը, ում հետ այդ ընթացքում հանդիպել է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է եղել: Այնուհետեւ հետ է մեկնել Մոսկվա, մեզ ասացին, որ, ամենայն հավանականությամբ, նախարարը բանակցությունների մեջ է ադրբեջանական կողմի հետ, եւ այդ բանակցությունները այնքան հրատապ  եւ կարեւոր են, որ անգամ Կարապետյանի մայրիկի հուղարկավորությունը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 18-ը»:

Այս ֆոնին՝ այն, որ նախօրեին միայն բավականին ուշ ժամի հայտարարվեց, որ Նիկոլը մեկնելու է Դուշանբե, տպավորություն է  ստեղծում, որ այցի մասին վերջնական որոշումը կայացվել է միայն Կարապետյանի հետ հանդիպումից հետո: Նաեւ հաշվի առնելով, որ ի տարբերություն Միրզոյանի, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը միանգամայն բարեհաջող հասավ Դուշանբե, հասցրեց հանդիպում ունենալ Նիկոլայ Պատրուշեւի հետ, հավաստիացնել, որ Նիկոլը պատրաստ է «խաղաղության դարաշրջանին» եւ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Ապա, զուգահեռաբար նույնն է ասում նաեւ Նիկոլն ԱԺ-ում, որից հետո նրա հետ հանդիպել, ինչ-որ բան խոսելու համար Երեւան  է գալիս Մոսկվայում ինչ-որ բանակցությունների մեջ «խրված» Կարապետյանը (չնայած անձնական դժբախտությանը), ապա Նիկոլը մեկնում է Դուշանբե, ապա այս ողջ «խառնաշփոթը» մեկ բան է հուշում: Որ նիկոլյան իշխանություններն ինչ-որ ակտիվ «բազարների» մեջ են, եւ դրանց ընթացքում սկսել են հաշտվել իրենց ներկայացվող բոլոր պահանջների հետ: Թերեւս նաեւ հասկանալով, որ դրանց կատարումն այն հերթական պայթյունը կարող է առաջ բերել Հայաստանում, որ այլեւս դժվար կլինի «ժողովրդի ընտրյալ» ներկայանալով՝ իշխանության մնալը: Առավել եւս, որ այդ  դեպքում նաեւ արտաքին ուժերն այլեւս Նիկոլի կարիքը չեն ունենա: Իսկ եթե ոչ, ապա չմոռանանք, որ Հայաստանը հայտնվել է ռազմական շրջապատման մեջ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀոկտեմբերի 16-ը պատմության մեջ«Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն«Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել«Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա«Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում«Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի«Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցերՀիշեք, մենք 88-ի համազգային զարթոնքով աշխարհին միասնականության ուժը ցույց տված, այդ ուժով պետականություն ստեղծած և հաթանակած Ազգի զավակներն ենք. Գևորգ ԳևորգյանԱԺ նախագահի ախպերը կոնկրետ ասֆալտի տենդերներ ա շահում ու էդ ուղղակի նրանից հետո, երբ իրանք զավթում են իշխանությունը.Նարեկ ՍամսոնյանԱրմատախիլ անել բոլոր նախկին ծառերը. գյուղացին չի հասկանում Փաշինյանի որոշման իմաստը (Video)Ալե՛ն, «Ազատություն»-ը դեղին մամու՞լ է.Գագիկ ՀամբարյանՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 15 – 24 հոկտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներԿայա Խուրշուդյանը տարիների ընթացքում անճանաչելի է դարձել «Ճիշտն ասած՝ ես ռուսերեն չեմ հասկանում» (տեսանյութ).armdaily.amԱյս իշխանությունը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրառելու է, որպեսզի մասսայական այս թմբիրը, անտարբերությունը երկար տևի. Գևորգ ԳևորգյանԿարոտս խեղդում է ինձ․․․մեկ տարի է արդեն ժպիտդ նաև ծանոթ-անծանոթ մարդկանց է տաքացնում․Հերոսի քույրիկի անչափ հուզիչ գրառումըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻՆՉ ՊԱՀԱՆՋ Է ԴՐՎԵԼ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՎՐԱԻՍԿ Ո՞ՐՆ Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ, ԹԵ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸՊետք չէ հավատալ, որ պատվաստանյութը «պանացեյա» է, ոչ էլ դրանից սարքել աշխարհի մեծ չարիք. ԳրիգորյանԻնչպես են Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները վերաբերում ՀՀԿ-ի պահանջինԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱկանատես ենք Տեր-Պետրոսյանի կոդավորված ծրագրի վերջնամասին. Ռուստամ Գասպարյանի մարգարեությունըՏարածքները հանձնում էին թշնամուն, իսկ մեր տղաներին թողնում էին շրջափակման մեջ. ՄանուկյանԱյս հարցը ոչ ոք չի չեղարկել` ԼՂ կարգավիճակն առկախված է. քաղաքագետՆԻԿՈԼՆ ՈՒՄ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ «ԿՈՏՐԵԼՈՒ» ԳԵՐԽՆԴԻՐԸՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման երաշխավորն են․ Պուտին (տեսանյութ)Այսօր Արցախում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի զինվոր է.Իրավիճակը ԱՀ-ում այս պահին, ուշագրավ մանրամասներՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱնձամբ էր տեղ հասցնում ամեն նյութական միջոց, հաց ու ջուր. այսօր կապիտան Մելքումյանի մահվան տարելիցն էՊՆ-ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի վրա. այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերըՀավերժ տանկիստը. այսօր կապիտան Նիկողոսյանի մահվան տարելիցն է«Թալիբանը» Աֆղանստանում Գերագույն դատարան է ստեղծելԱրարատ Միրզոյանի կինն Անգլիայից վերադարձել էՀայկ Մարությանը նորից բարկացել է Սրանց տված վնասը ադրբեջանական արկերից ու փամփուշտներից էլ շատ է.Արեգնազ ՄանուկյանՄեկ տարի առաջ այս օրը Հադրութի «Թութակ» կոչվող տեղանքում թշնամու ԱԹՍ-ից Արցախի ոստիկանության 9 ծառայող է զոհվելՆիկոլ Փաշինյանն Ադրբեջանին շահավետ դիրքեր է պարգեւել. ադրբեջանագետ Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ (Video)Ուզում եմ Հայաստանս էլ երբեք «չլացի». Բացառիկ զրույց լեգենդար Նիկիտա Սիմոնյանի հետԱննա-Էրատոյի ցնցող ռուսերենը (Video).Գագիկ ՀամբարյանՆիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է. ՄամիջանյանԳործող իշխանություններից որեւէ դրական ակնկալիք պետք չէ ունենալ Մարգարիտա Խաչատրյան ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ