Գերեզմանատան վարիչը մահացածների հարազատներից ավելի քան 2,2 մլն դրամ կաշառք է վերցրել. ԱԱԾ բացահայտումը ՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՅՐԸ Հաջորդ տարվանից ՀՀ-ում ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը կտրամադրվի ամսական 50 հազար դրամ Կդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացի LRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխները Աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համար Հոկտեմբերի 25. Օրվա խորհուրդ Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներին Հարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. Marca


2018-ի հեղաշրջումից հետո արդեն պարզ էր, որ մեր երկիրը միջազգային խոշոր ուժերը դատապարտել են կործանման. Բաբուխանյան

Ներքաղաքական

Հայաստանի անկախության 30-ամյակին ընդառաջ` «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՓՈՒՉԻԿՆԵՐՈՎ ՈՒ ԶՈՒՌՆԱՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍՏՎԵՐԵԼ ԱՅՍՕՐՎԱ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿԸ»

– Ըստ Ձեզ` պետք է նշե՞նք Հայաստանի անկախության օրը, այն էլ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում` «գունագեղ ու մասշտաբային»:

– Սկսենք նրանից, որ իշխանությունը «գունագեղ» ասում է, որպեսզի եւս մեկ անգամ պատերազմի ժամանակ տեղի ունեցած դավաճանությունը մոռացվի: Նույն կերպ էլ ընտրություն անցկացրին` վերահաստատելով իրենց խունտայի իշխանությունը: Ընդ որում` փորձում են այդպիսի տոնակատարություններով, փուչիկներով, զուռնաներով ստվերել ոչ միայն այն սարսափելի կորուստը, որ տեղի ունեցավ, այլ այսօրվա խայտառակ վիճակը, որ չենք կարող մեր երկու մարզերի հետ, պարզապես, կապ հաստատել: Արցախ չես կարող գնալ` ճանապարհը վերահսկվում է ազերիների կողմից, եթե ռուսները մի պահ դուրս գան, ընդհանրապես կկտրվի Հայաստանից, Սյունիք էլ չես կարող գնալ, էլի եթե ռուսները մի պահ դուրս գան, Գորիսից այն կողմ անմիջապես այդ ճանապարհը կկտրվի: Դրա համար էլ ծխածածկույթ են անում եւ ինչ-որ բան նշում: Հասկանալի է` իրենք մի 10-15 հազար հոգի կհավաքեն հրապարակում ու կասեն` տեսեք, թե ժողովուրդն ինչքան ուրախ է ու երջանիկ: Իսկ որ մնացած 2 միլիոն 980 հազարը չեն մասնակցում այդպիսի խայտառակ տոնակատարություններին, նրանց համար միեւնույնն է:

– Որպես անկախության հռչակման ակունքներում կանգնած քաղաքական գործիչ` հետաքրքիր է Ձեր դիտարկումը, թե ինչպե՞ս հաջողվեց հասնել անկախության:

– Խորհրդային Միությունը 1980-ականների վերջից արդեն պարզ էր, որ քայքայվում էր: Թե ինչո՞ւ, այլ խոսակցության թեմա է: Բայց մենք այդ ամենը տեսնում էինք եւ հասկանում, որ մեն-մենակ ենք մնալու առաջին հերթին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ պետք է կարողանանք դիմակայել: Եվ այն ժամանակ շատ խմբեր, ջոկատներ, կուսակցություններ ստեղծվեցին, այդ թվում մեր կուսակցությունը` 1989 թվականին: Խնդիրը հետեւյալն էր` երբ փլուզվի կայսրությունը, ինչն ակնհայտ էր, չմնանք այդ փլատակների տակ: Միակ լուծումն անկախությանը նախապատրաստվելն էր, եւ այն հռչակել` հենց պահը կգար: Խորհրդային Միության սահմանադրության մեջ ֆիքսված էր, որ այն անկախ պետությունների միություն է, բայց այդ անկախ պետությունը պետք է կարողանար արդեն ամբողջ աշխարհի հետ շփվել եւ պաշտպանել ինքն իրեն, որովհետեւ չկար այլեւս ընդհանուր զորքը, արտաքին քաղաքականությունը եւ այլն: Ու այն ժամանակ կարողացանք այդ ամենը ստեղծել, թեեւ էլի կային շատ սխալներ: Այդ թվում` ՀՀՇ-ի հակառուսական քաղաքականությունը, որի դեմ պայքարում էինք եւ ասում, որ չպետք է գործել Սովետական Միության եւ ռուսների դեմ, այլ պարզապես պետք է կարողանանք ստեղծել պետություն, որը կդիմագրավի Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիային:

«ԱՐՑԱԽԸ ԴԱՐՁԵԼ Է ՌԴ ՊՐՈՏԵԿՏՈՐԱՏԻ ՏԱԿ ԱՆՈՐՈՇ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՏԱՐԱԾՔ»

– Եղան սխալներ, ունեցանք պատերազմ ու կորուստներ, բայց այն ժամանակ հաջողվեց փայլուն հաղթանակ կերտել, ինչպե՞ս:

– Մենք կորցրինք ամբողջ Շահումյանի շրջանը` հոծ հայութամբ, որը հազարամյակներով այդտեղ ապրել էր, կորցրեցինք Գետաշենի ենթաշրջանը, մի շարք գյուղեր Մարտակերտում եւ Մարտունիում: Այդքանից հետո չէի ասի, թե հաղթանակը փայլուն էր: Պարզապես, հաղթեցինք նրանով, որ մեզ չոչնչացրին, եւ Արցախը կարողացանք պահել եւ դեռ ստեղծել անվտանգության գոտի, ինչպես այն ժամանակ էր անվանվում արցախյան շրջակա շրջանները: Փայլուն կլիներ, եթե կարողանայինք Շահումյանը, Դաշկեսանը, Գետաշենը, Գանձակը միացնել Արցախին, եւ այդտեղից տասնյակ հազարավոր փախստականներ չլինեին ու օջախներ չքանդվեին: Բայց եղավ այն, ինչ եղավ, այսինքն` կորցրինք որոշ տարածքներ Արցախի հյուսիսում, եւ նաեւ ադրբեջանցիները կորցրին իրենց որոշ տարածքներ: Այնուհանդերձ, այդ  հաղթանակով կարողացանք պահպանել երկիրը` մինչեւ 2020 թվականը: 2018 թվականի հեղաշրջումից հետո` արդեն պարզ էր, որ մեր երկիրը միջազգային խոշոր ուժերը դատապարտել են կործանման: Եվ այսօր մենք «դատարկ տաշտակի» առաջ ենք կանգնած: Երբ նայում ես մեր ազգի 30 տարիների մաքառման, շատ դեպքերում` հերոսացման ճանապարհը, տեսնում ես, որ մեզ հաջողվել է պահպանել մեր պետականությունը եւ հայկական տարածքների գերակշիռ մասը: Բայց արդեն կորուստները հսկայական են Արցախում, իսկ մեր դեմոգրաֆիական խնդիրները սարսափելի են:

– Ի դեպ, ինչպես 30 տարի առաջ ՀՀՇ-ականները, այնպես էլ մերօրյա իշխանություններն ամեն կերպ փորձում են հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արցախի վերամիավորման, նույնիսկ անկախության գաղափարից:

– Արցախի անկախությունը ես մինչեւ հիմա չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է Արցախը լինել անկախ պետություն: Հայաստանի, որպես մարզ, կարող է լինել եւ փաստացի 1988-2020 թթ. եղել է հենց այդպես: 150 հազար բնակչությամբ անկախ պետություն չի կարող լինել եւ զսպել թուրքերի ախորժակը: Այն պետք է լիներ Հայաստանի հետ վերամիավորված մարզ, ինչի համար էլ 1989 թվականին վերամիավորման որոշում ընդունվեց նաեւ մեր կուսակցության ջանքերով: Արցախը Հայաստանի մի մարզ էր` իր որոշ առանձնահատկություններով, իսկ հիմա դարձել է Ռուսաստանի պրոտեկտորատի տակ անորոշ կարգավիճակով տարածք:

«ՄԵԶ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵՑ ԱՅՆ, ՈՐ ԳՈՅԱՏԵՎԵՑԻՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ»

– Ստացվում է, որ անկախությունը մեզ տվեց միայն կորուստ ու ցավ, իսկ ձեռքբերումները ժամանակավոր էին: Մի՞թե ամեն ինչ հանուն ոչինչի էր:

– Ամեն ինչ հանուն փրկության էր: Ձեր ձեւակերպման հետ համաձայն չեմ, որովհետեւ մեզ անկախությունը տվեց այն, որ գոյատեւեցինք այս երկրագնդի վրա` որպես պետություն եւ ազգ ու չկորցրինք մեր պետականությունը 30 տարի: Թեեւ էլի եմ ասում` սխալներ կային` մի քիչ ավելի առաջ էինք անցնում իրադարձություններից, քան պետք էր: Այդ 30 տարիների մեջ զարգացում չունեցանք: Այո՛, բազմաթիվ սխալներ կային անկախության առաջին օրվանից մինչեւ այսօր, բայց 2018-ի հեղաշրջումից հետո` դրանք հազարապատկվեցին ու պետության քայքայումը գնաց սարսափելի տեմպերով: Պետք է հասկանանք, թե երբ էր Հայաստանն ավելի լավ պայմաններում զարգանում: Օրինակ, մինչեւ անկախությունը` 1960-90-ականներին ունեցել ենք վիթխարի թռիչքներ`  պետականաշինության առումով, երկրի տնտեսության մեջ` հսկայկական աճ, նոր գործարաններ, ֆաբրիկաներ, ճանապարհներ, գիտությունը, կրթությունը, մշակույթը մեծ զարգացում ապրեցին, Հայաստանի մարզիկների անունն ամբողջ աշխարհով էր թնդում: Եվ բնակչությունը հասավ գրեթե 4 միլիոնի: Տեղի ունեցավ նաեւ Սփյուռքից հայերի հայրենադարձություն, եւ մենք պահում էինք նաեւ Սփյուռքին: Հայապահպանությունը հիմնականում կատարվում էր ՀՀ-ի կողմից` դասագրքեր, կրթական ծրագրեր, որոշ դեպքերում, երբ կար անվտանգության խնդիր, նաեւ դա էր լուծվում, ինչպես Բեյրութի քաղաքացիական պատերազմի ժամանակ: Իսկ անկախությունից հետո` ե՛ւ բնակչության աճը նվազեց, ե՛ւ տնտեսության մեջ ու բոլոր ասպարեզներում ունեցանք անկում: Բայց էլի եմ ասում` մենք չէ, որ որոշեցինք, թե Սովետական Միությունը պետք է քանդվի: Դրանք համաշխարհային գործընթացներ էին, ու հիմա էլ նոր գործընթացներ են տեղի ունենում, որոնցում պետք է կարողանանք տեղավորվել: Այնպես տեղավորվել, որպեսզի մեր ազգը եւ պետությունը դրանից շահի, ոչ թե շահեն մի քանի մինիստր` գրպանները լցնելով, մեկն ասի` ես նախագահ եմ, մյուսը` վարչապետ եմ եւ ի՜նչ լավ է, որ սեփական ինքնաթիռով կարող եմ այստեղ-այնտեղ թռչնել: Պետք է շահի գյուղացին, բանվորը, մտավորականը` շարքային քաղաքացին: Սա այն է, ինչ ասում է մեր կուսակցությունը եւ մեր շարժումը` ձեւավորել Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միութենական պետություն:

– Կկարողանա՞նք ճիշտ դիրքավորվել աշխարհաքաղաքական տեղի ունեցող գործընթացներում` այս իշխանության օրոք:

– Միանշանակ է եւ քննարկան առարկա չէ, որ այս իշխանությունն ի վիճակի չէ որեւէ դրական բան անել Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի համար: Մենք տեսանք, թե ինչ արեցին եւ տեսնում ենք, թե ինչ են անում եւ անելու: Կարծում եմ` մեր ժողովուրդը պետք է այս անգամ գոնե ավելի արագ եւ կազմակերված իր ազգային կամքն արտահայտի եւ հայտարարի, որ ցանկանում ենք մտնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ: Այլ միտումները, հակառուսական գործողություններն ազգային դավաճանություն են:

– Ամեն դեպքում, իշխանությունը հետեւողականորեն տանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ձեռք սեղմելու եւ խաղաղություն հաստատելու թեզը...

– Հասել ենք այն օրվան, որ չկա պետական ծրագիր, չկա պատկերացում ապագայի վերաբերյալ, չկան ազգային գաղափարներ: Ամեն ինչ ստորադասվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարեկամություն անելուն: Ես դեմ չեմ ստեղծել քիչ, թե շատ նորմալ հարաբերություններ եւ ապահովել կայունություն մեր տարածաշրջանում, տնտեսական զարգացում, կոմունիկացիաների աշխատանք, բայց ամբողջ հարցն այն է, թե ինչ գնով: Եթե պետք է հրաժարվեն Արցախի եւ ՀՀ տարածքային ամբողջականությունից, եթե պետք է այդ ճանապարհները վերահսկվեն ադրբեջանցիների կողմից, ինչպես այսօր վերահսկվում են արդեն մեր հանրապետության մեջ Գորիս-Կապան ճանապարհը, ապա այդպիսի բարեկամությունը կտեւի շատ կարճ: Թուրքիայի ախորժակը գնալով ավելի է մեծանալու: Ակնհայտ է, որ սեփական ուժերով չենք կարող մեր անվտանգությունը պաշտպանել: Ցանկացած ուղեղ ունեցող մարդ հասկանում է, որ եթե կա 100 միլիոնանոց Թուրքիա եւ 10 միլիոնանոց Ադրբեջան (չհաշված իսլամական ահաբեկիչները), որոնք ունեն ե՛ւ հզոր բանակներ, ե՛ւ հսկայական տնտեսական ռեսուրսներ, մենք պետք է գտնենք մեր երկրի ու ժողովրդի անվտանգության հուսալի բանաձեւը: Հենց այս հակասական զգացումներով էլ դիմավորում ենք անկախության 30-ամյակը, ինչը վերածել տոնակատարության, երբ դեռ մի տարին չի լրացել մեր զոհերի, երբ Բաքվում են մնում մեր գերիները, անբարոյականություն է: Բայց անդրադառնալ պետք է` վերլուծելով ինչպես հերոսամարտները, այնպես էլ սխալները, կորուստները, դավաճանությունը: Սա առիթ է, որպեսզի նայենք դեպի ապագա, եւ այս անգամ գոնե ստեղծենք հաշվարկված ծրագիր` մեր երկիրը եւ ազգը պաշտպանելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Գերեզմանատան վարիչը մահացածների հարազատներից ավելի քան 2,2 մլն դրամ կաշառք է վերցրել. ԱԱԾ բացահայտումըՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՅՐԸՀաջորդ տարվանից ՀՀ-ում ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը կտրամադրվի ամսական 50 հազար դրամԿդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացիLRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխներըԱստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համարՀոկտեմբերի 25. Օրվա խորհուրդՌուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներինՀարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. MarcaՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էԹուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՍտամբուլումՆավթի գներն աճում են դրա պաշարների նվազման ֆոնինՓաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքինԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԿոլումբիայի ամենափնտրվող նարկոբարոն Օտոնիելը ձերբակալվել էՓաշինյան, ախր դու էլ ես տեսնում, գիտակցում, որ չես կարողանում ղեկավարել,որ դու այլեւս անձայն ես որեւէ մեկի մոտԱյլեւս ո՛չ մի ազգակործան ստորագրություն՝ նոյեմբերի 1-ին, կառավարության դիմաց. Տաթեւ ԱրցախՄԻԱՎ (ՁԻԱՀ) դեպքերը կտրուկ ավելացել են. «Փաստարկ»Ժողովուրդն այսօր չի վախենում կորոնավիրուսից, այլ վախենում է պարտադրվող պայմաններից. ՍիմոնյանՊեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասինԵրկրաշարժ Բավրայի հատվածումԵվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետելԻնչ-որ մի ոչինչ, թող ապրի, ոչինչ. Իսահակ վարդապետը՝ Լեւոն ԲարսեղյանինԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակըԹուրքիայում ձերբակալված ռուսներին կասկածում են «Բայրաքթարների» մասին տեղեկատվության տիրանալու փորձի մեջՍտանձնում եմ Լուսյա Հակոբյանի և նրա մերձավորների շահերի պաշտպանությունը«Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին ԿիպրոսումՇուտով վերսկսվելու են «4+1»-ի հետ միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳ նախարարԵղանակը կցրտիՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակըՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 35 660 դեպք է գրանցվելՀալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը իշխանություններինՀռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրըՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակըՏեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունըԱդրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվիՖեյխոա Օգտակար և բուժիչ հատկություններըFacebook-ի նախկին թոփ մենեջերը հայտարարել է, որ Ցուկերբերգը «չի ցանկանում օգտատերերին պաշտպանել սոցկայքի վնասակար կոնտենտից»«Պուտինն էլ է թռնում դրանով». ռուս փորձագետները նշել են ամենաապահով ուղևորատար ինքնաթիռի մոդելըՆորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ կնվիրի Հայաստանին․ Ավանեսյան«11 ամիս փնտրել եմ տղայիս․․․ հետո գտանք նրա անճանչելի մարմինը»․ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ․ նախագիծը իրականացնում է Newsmedia.am լրատվական գործակալության հիմնադիր ղեկավար Գայանե Զարգարյանը3 հայտնի միֆ մրսածության եւ գրիպի մասինՄահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն ԹորոսյանԷրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպաններիԵրևանի կենտրոնում 23-ամյա խմած վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կա վիրավորՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 25-ից 31-ըԱՊՀ-ի դիտորդներն առայժմ խախտումներ չեն հայտնաբերել Ուզբեկստանի նախագահի ընտրություններումԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել, 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ