Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին Գորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպան Ամենանիկոլական մարզը՝ Տավուշն է Նիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն Աշոտյան Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում Առուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակը Գյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ 44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող Երասխում


ԱՎԵԼԻ ՎԱՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ, ԱՎԵԼԻ ՏԱԿԱՆՔԱՅԻՆ` ՈՉ

Վերլուծություն

– Թող Ռուսահայաստանը գրավեմ, կցեմ Տաճկահայաստանին:

– Ամենայն սիրով, սիրելիս, բայց այդ Հայաստանը խոսք եմ տվել Վրաստանին եւ Ադրբեջանին: Նրանք իմ դարավոր դրացիներն են, եւ նրանց խնդրանքը չեմ կարող մերժել: Հինգ տարի ժամանակ եմ խնդրել, որ Հայաստանը դատարկեմ եւ իրենց հանձնեմ:

Լեռ Կամսար, նոյեմբեր, 1965թ.

 

ՍՈՂՈՒՆՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ

Չէ, Լեռ Կամսարն իրոք մարգարե էր: 56 տարվա հեռավորությունից ճշգրտորեն նկարագրել էր այն, ինչը տեղի է ունենում այս օրերին: Մարգարե գրողի մատնանշած հինգ տարուց արդեն անցել է առավել քան երեքուկեսը: Իսկ կապիտուլյանտների (Նժդեհը հաստատ նրանց թրքաբոլշեւիկ կանվաներ) վարչախումբը գերագույն պղծություն է նախապատրաստել հենց ուղիղ սեպտեմբերի 21-ին` Անկախության ուղիղ 30-ամյակին: Ճիշտ է, Անկախությունից հայհայը գնացել է, վայվայն է մնացել, սակայն այդ օրը ծրագրած է «գունագեղ» տոնել Հայաստանի պարտությունը եւ պարտության զոհասեղանին դրած 5000 նահատակներին: Տոնական բեմն էլ բերել են թուրքական ավտոմեքենաներով: Թերեւս այդ բեմից երգել պատրաստվողներին էլ թուրք համարենք` անկախ ազգությունից: Իսկ այդ ժամանակ ԱԺ-ում ի պատասխան ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի ելույթում օմբուդսմեն Արման Թաթոյանի` ազերիների կողմից հայ գերիներին հրեշավոր ձեւով հոշոտելու վերաբերյալ մեջբերումների Ալեն Սիմոնյանը դա կոչում է «հնարովի տեսարաններ»: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն առանց այլեւայլության իրերն իրենց անունով է կոչում.  

«Փաստորեն սեպտեմբերի 21-ի «գունագեղ տոնակարության» բեմը հավաքվում է թուրքական բեռնատարներով բերված բեռներով: Հրաշալի է, պարոնայք, փաստորեն մարդիկ արդեն լրիվ բացահայտ են խաղում ու առանց երկմտելու ցուցադրում են պատվիրատուին, որովհետեւ իրենք դրա համար էս երկրի 30 տոկոսից մանդատ են ստացել: Փաստորեն թուրքերը` 30 տոկոսի մանդատով մի տարի առաջ բայրաքթարներով կոտորեցին տղերքին, իսկ արդեն էսօր թուրքերը Հրապարակում բեմ են հավաքում, որ «տոնեն» իրանց հաղթանակը ե՛ւ ռազմի դաշտում, ե՛ւ ընտրություններում»:

Իսկ ըստ տխրահռչակ DJ Էդուարդ Աղաջանյանի, ով 2018-ին հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապին բերել էր հրապարակ, ազերիները ոստիկանական անցակետը դրել եւ պարսիկ վարորդներից դրամաշորթություն են անում «Սովետական Ադրբեջանի տարածքում»: Ինչպես նշում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը. «Ինչն՞ է ավելի կարեւոր` Սովետական Ադրբեջանի քարտեզնե՞րը, թե՞ Հայաստանի Հանրապետություն գոյությունը: Հայաստանում ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես Հայաստանի ինքնիշխան տարածքների փուլային հանձնում` կեղծ «խաղաղության» դիմաց: Իզուր չէ, որ փաշինյանական իշխանությունները պետական շահերի տեսանկյունից աներեւակայելի գործողություններ են կատարում, օրինակ` պաշտոնական հայտարարություններում հայերեն բնօրինակ անունների փոխարեն օգտագործում են թուրքալեզու քոչվոր ցեղերի տեղանունները կամ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ են հայկական տարածքների օկուպացիան, պնդելով, որ Սյունիքի մի մասը Խորհրդային Ադրբեջանի տարածքն է: Կրկնում եմ` Հայաստանի իշխանություններն արդարացնում են թուրք-ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան: Սակայն իրավիճակը ցույց է տալիս, որ երկիրը հանձնելով թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերին, խաղաղություն չի լինի, այլ ընդհակառակը, փաշիստական իշխանությունների այս գործողությունները մոտեցնում են Հայաստանի անխուսափելի մասնատումը եւ որպես հետեւանք` տարածաշրջանից հայերի վերջնական վտարումը»:

Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՆ ԱԶԳԻ ՍԹՐԵՍԸ ՀԱՍՑՆՈՒՄ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻ

Խունտայի կողմից ծայրահեղ, բացահայտ եւ պղծագույն ցինիզմ` մի կողմից, եւ հոկտեմբերի 1-ից` «համավարակի դեմ պայքարի» պատրվակով կա՛մ լաբորատոր փորձաճագար դառնալու, կա՛մ չքավոր բակչության համար ոչ մատչելի` ամսեկան 30 հազար դրամ «թեստավորման» անվան տակ փրկագին մուծելու «երկընտրանքի» պարտադրանք, գումարած Հայաստան-Իրան ճանապարհին թշնամական դրամաշորթարանի տեղադրում... Մի տեսակ շա՞տ չէ, եւ մի տեսակ չափազանց ցուցադրակա՞ն չէ: Չէ՞որ Հայաստանի հայաթափումն ու պետականազրկումը հնարավոր էր անել ավելի քողարկված, նվազ սթրեսային տարբերակով, զգոնությունը քնացնելով` կարծես թե դա առավել արդյունավետ տեխնոլոգիա է: Որ «գորտն» աննկատ դանդաղ եփվի... Բայց փոխարենը կիրառվում է առավելագույն սթրեսի տեխնոլոգիա, «գորտին» միանգամից նետում են եռման ջրի մեջ: Ի՞նչ նպատակ է հետապնդում այդ տեխնոլոգիան (իսկ որ տեխնոլոգիա է` անկասկած): Ինչ-որ շատ ավելի մասշտաբային բանից ուշադրությունը շեղելո՞ւ: Թմբիրից արթնացնելո՞ւ: Այդ հարցի ստույգ պատասխանն առայժմ չի երեւում: Ե՛վ ցինիկ տականքությանը, ե՛ւ «կորոնաֆաշիստական» բաղադրիչներին իմունային պատասխանը կա, սակայն իրավիճակային: Սեպտեմբերի 21-ին ընդդիմությունը եւ զոհվածների հարազատները միասին դուրս են գալիս փողոց: Ականավոր փաստաբանները, բժիշկները, ՀԿ-ները համակարգված դիմադրություն են պատրաստում ընդդեմ «կորոնաֆաշիզմի»... Իսկ միգուցե ճիշտ կլիներ, որ այդ երկուսը միանա՞ն, ու հենց սեպտեմբերի 21-ի՞ն: Չէ՞ որ այդ օրը, բացի Անկախության 30-ամյակ լինելուց, նաեւ տիեզերական ռիթմ է կրում` օրահավասար է: Ու միաժամանակ` մեր նախնիք դա նշում էին որպես նախնիների հիշատակի օր: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հույզերի դաշտից բացարձակ հեռու ուշադրություն է հրավիրում այն մարտահրավերի վրա, որի մասին շատերը չեն էլ ուզում մտածել. «Պատերազմում ցավալի պարտություն կրելուց հետո հայկական երկու պետությունների զինված ուժերը գործում են եղածը պահպանելու, փրկելու տրամաբանությամբ... Առավել վատն այն է, որ Բանակում անհասկանալի սպասումների տրամադրություն է տիրում: Այդ սպասումներն առավելապես վերաբերվում են սահմանների անվտանգության ապահովման գործում ռուսական ներգրավվածության մեծացմանը եւ բխում են ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունների բառամթերքից ու գործողություններից: Սա չափազանց վտանգավոր իրողություն է, որովհետեւ այդ սպասումն էլ, իր հերթին, զինված ուժերին մղում է անգործության: Տրամաբանությունը պարզ է` ինչո՞ւ խրամատ փորել, եթե միեւնույն է ռուսն է գալու եւ վերահսկելու իրավիճակը սահմանում: Կամ էլ թե` որտե՞ղ փորել, եթե դեռ հայտնի չէ, թե ապագայում սահմանն ինչ տեսք է ունենալու: Ահա այս սպասողականությունից ու դատարկ հույսերից պետք է հրաժարվել: Հայ զինվորից բացի ոչ ոք չի կարող Հայաստանի ու Արցախի անվտանգության իրական երաշխավոր լինել: Այս պահին փորված խրամատից առավել անվտանգ վայր չկա հայ զինվորի համար: ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունը պետք է լավ հասկանա այս պարզ ճշմարտությունները եւ հետեւողական լինի, որպեսզի Բանակը հենվի բացառապես սեփական ուժերի եւ կարողությունների վրա»:

Ռազմաքաղաքական իշխանություն... որի փոխարեն ունենք դավաճանախումբ: Իսկ միգուցե այս օրերի գերսթերսը այդպիսի իշխանություն ստեղծելու եզակի շա՞նս է գոյացնում: Չէ՞ որ այլընտրանքը պատմության վերջին էջը շրջելն է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներինԳորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպանԱմենանիկոլական մարզը՝ Տավուշն էՆիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն ԱշոտյանՎանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԵրևանումԱռուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակըԳյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող ԵրասխումՆախնական արդյունքներ Մեղրի համայնքիցՆախնական տվյալներ Գյումրիից և Ներքին ԽնձորեսկիցՎրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. ԳամկրելիձեՀնդկաստանի հյուսիսում ահաբեկիչները երկու եկվոր աշխատողների են սպանելՆախնական տվյալներով՝ ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքըԱրդեն հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Սյունիքից Պատրաստ լինել ցանկացած սադրանքի, իրավիճակը կտրուկ կարող է փոխվել․ Ահազանգում է հայտնի էքստրասենսըՀովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում, այսօր ավարտվեց հոկտեմբերի 15-ից մեկնարկած ազգային մրցույթը.եզրափակիչ փուլում՝ հաղթեց եւ փայլեց «Գրան Պրի» մրցանակակիր Արկադի Եսայանը․ Newsmedia.amՏեղամասում միաժամանակ երկու ՔՊ-ական վստահված անձ է ներկա գտնվել. ընտրախախտման մասին ահազանգում է «Զարթոնքը»Բողոքի ակցիա՝ ՀՀ առողջապահության նախարարության դիմացՏԻՄ ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել են ընտրողների 25.57 տոկոսը31/53 տեղամասում քաղաքացին ընտրությանը մասնակցում է ՌԴ անձնագրովԹալիբները պատասխանել են ՊուտինինԱռուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 3։0Նա նոր միտք, թռիչք, անկախություն տվեց հայ փաստաբանությանըԻտալիայում Վեզուվի ժայթքման ժամանակ մահացած տղամարդու մնացորդներ են գտելՀոկտեմբերի 18-ին կեսօրից հետո Երևանում սպասվում է անձրև և ամպրոպՄահացել է փաստաբան Ռուբեն ՍահակյանըԻ՞նչ խնդրի մասին կարող է վկայել ձեռքերի անսպասելի թմրությունը եւ թուլությունըՊուտինը ոչ մեկի չի վախեցնում, երբ նա խոսում է ապագայի մասին. ՊեսկովԱնձնագրում կոնկրետ ծննդավայրը նշելու առաջարկը միանշանակ չի ընդունվումԱդենի ծոցում հետ է մղվել իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումըՍրանք Վանոյի խոսքերն են...Սաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանրՇՈՒՇԻԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊՈՎ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ Էրդողանը Մերկելի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ««Հյուսիսային հոսք 2» գազատարը պատրաստ է գործարկման». Լոնդոնում ՌԴ դեսպանԱկանջներում աղմուկը կարող է մահացու հիվանդությունների ախտանիշ լինել. էնդոկրինոլոգԵգիպտոսում կանցկացվեն «Բարեկամության պաշտպաններ-2021» ռուս-եգիպտական տակտիկական զորավարժություններըԴալար գյուղի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքովՖրանսիայում նկարահանում են «Երեք հրացանակիրներ»-ի նոր տարբերակը` Վենսան Կասելի մասնակցությամբՈրն է համեղ ու «առողջ», բայց մատչելի սնվելու միջոցըՕրվա խաղերի անոնսՍոբչակը բացատրել է իր փոխարինումը Miss Russian United States մրցույթում11 բան, որ դուք հավանաբար չգիտեիք Հին Եգիպտոսի մասինՈ՞ր ախտանշանները կարող են վկայել օրգանիզմում աղի անբավարարության մասինՍտուգվել է 107 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 14 արձանագրությունԿյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս, Գյումրիի «Շիրակի» 21-ամյա ֆուտբոլիստ Լեռնիկ ՂազարյանըԿորոնավիրուս ունեցող պացիենտների թոքերում սնկեր են հայտնաբերել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ