Միայն Աստծո հրաշքը կարող է փրկել հայրենիքս եւ ազգս. Հասմիկ Լեյլոյան Աստղագետները հնագույն գալակտիկաներ են հայտնաբերել Կցուցադրվի «1080 ԺԱՄ» ֆոտոպատմությունը. Նազարենկոն ամեն օր մեկ ակնթարթ է անմահացրել 44 օրյա պատերազմից Պուտինը խնդրեց ինձ չստորացնել Փաշինյանին․ Ալիև Պարտադիր պատվաստումների եւ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի հակասահմանադրականության վերաբերյալ դիմումը այսօրվա կմուտքագրվի ՍԴ Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդին է, վիճակը ծայրահեղ ծանր է Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիան, հմուտ խոհարարական թիմով, ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնել է Սոչի Պատվաստված լինելը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակումից. Նիկոլ Փաշինյան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին. ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը Հայաստանում կորոնավիրուսի 906 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 18 մարդ


Գերիների վերադարձին նպաստող բոլոր իրավական մեխանիզմները գործադրվել են, ավելին հնարավոր էլ չէ. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Հանդիպում

Գրեթե մեկ տարի անցավ գլխակեր 44-օրյա պատերազմից... Վիրավորները փորձում են ապաքինվել, անդամալույծները` համակերպվել կյանքը նորովի շարունակելու մտքի հետ, զոհերի հարազատներն էլ իրենց չսպիացող վերքով ապրում են` հանուն իրենց հերոսի հիշատակը վառ պահելու, իսկ գերիների ու անհետ կորածների հարազատները դեռ մնում են անորոշ հույսերով` սպասումով ու ցասումով: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հետ:

«ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԷԹՆԻԿ ՀԱՅԵՐԻ ԳՏՆՎԵԼՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՆՔՆԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»

– Ի՞նչ խոչընդոտներ կան, որպեսզի ավելի արագ արդյունքներ ունենանք նույն ՄԻԵԴ-ում` գերիների վերադարձի հարցով:

– Այս խնդիրն իրականում բավականին բարդ է, որովհետեւ գերիների վերադարձի համար նպաստող բոլոր իրավական մեխանիզմները, ինչը կարելի էր գործադրել, գործադրվել են, այդ թվում նաեւ ՄԻԵԴ-ում, եւ ավելին հնարավոր էլ չէ: ՄԻԵԴ-ին մենք նաեւ հղել էինք տարբեր տեսակի պահանջներ, որոնք վերաբերում են անձանց վերադարձին, բայց, ցավոք, չբավարարվեց: Իհարկե, հասկանում էինք, որ դրանք կարող էին չբավարարվել, բայց, ամեն դեպքում, այդ պահանջները փորձեցինք հղել` հիմնավորելով այն տրամաբանությամբ, որ ազգությամբ էթնիկ հայերի գտնվելն Ադրբեջանում ինքնին վտանգավոր է` հաշվի առնելով այնտեղ տիրող հակահայկական, ռասիստական մթնոլորտը, որը տասնամյակների ընթացքոմ ձեւավորվել եւ արմատավորվել է: Սակայն, այնուամենայնիվ, այդ քայլին դատարանը չգնաց, որպեսզի կարողանար ասել` ազատ արձակեք եւ հետ վերադարձրեք գերիներին: Այս հարցը համարվեց ՄԻԵԴ-ի 30-րդ կանոնի իրավասության շրջանակներից դուրս, մինչդեռ, իմ խորին համոզմամբ, դատարանը կարող էր նման պահանջ ներկայացնել Ադրբեջանին:

– Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չգնաց այդ քայլին:

– Չեմ կարող ասել, շատ դեպքերում նմանատիպ միջազգային դատական ատյանները որոշակի քաղաքական երանգներ ունեն իրենց գործելաոճում: Սա չի բացառվում, հատկապես միջպետական գործերում: Միգուցե, իրենք ձգտում են շատ չմիջամտել պետությունների գործունեությանը, կարծում եմ` սա է հիմնական պատճառաբանությունը, բայց սա ավելի շատ իմ` որպես մասնագետի դիտարկումներն են: Ամեն դեպքում, այս առումով հնարավոր բոլոր քայլերն արված են: Իհարկե, դատարանից դուրս կա նաեւ այլ պրոցես` գերիների վերադարձի ուղղությամբ տարվող բանակցություններ այլ իրավասու մարմինների կողմից, որոնց մասին չեմ կարող խոսել, որովհետեւ իմ տիրույթից դուրս է, բայց կարող եմ վստահեցնել, որ կան նման բանակցություններ:

«ԲՌՆԻ ԱՆՀԵՏԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԵԾԱՆԻԶՄՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ»

– Պարոն Կիրակոսյան, իսկ ի՞նչ արդյունքներ կան միջազգային դատարանում անհետ կորածների հարցերով:

– Բոլոր անհետ կորածների բռնի անհետացումների հարցով պետք է շարունակել իրավական մեծանիզմներ կիրառել, այդ թվում եւ Եվրոպական դատարանում, որովհետեւ այս դեպքերն իրականում շատ են: Կան անձինք, որոնց վերաբերյալ ունենք բավական շատ ապացույցներ, որոնք ակնհայտորեն եղել են ադրբեջանական վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը չի ընդունում իրենց առկայությունը: Սրանք շատ ցավոտ դեպքեր են, պետք է հասկանալ, թե այդ մարդկանց ճակատագիրն ինչ է եղել:

– Կասե՞ք, թե ինչ թվի մասին է խոսքը:

– Այս պահին չասեմ թիվ, միայն ընդգծեմ, որ կան դեպքեր, որ թե՛ տեսագրություններով, թե՛ այլ ապացույցներով փաստվում է, որ նրանք եղել են ադրբեջանական վերահսկողության ներքո: Առնվազն մի քանի տասնյակ տեսագրություն կա, որոնց վերաբերյալ կան հստակ տվյալներ, բայց հաստատում չենք ստանում ադրբեջանական կողմից: Նաեւ չկան հակառակը փաստող ապացույցներ: Ամեն դեպքում, սա կոմպլեքս խնդիր է` կապված նաեւ ԴՆԹ հետազոտությունների հետ, եւ այս ամենին զուգահեռաբար պետք է ընթացք տրվի:

«ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՐ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳԱՆԳԱՏԻ»

– Ի վերջո, ե՞րբ կունենանք ՄԻԵԴ-ից վճիռներ` 44-օրյա պատերազմի հետեւանքներին առնչվող:

– Ընդհանուր դատարանի պրոցեսները երկար կտեւեն, բայց կարծում եմ` կարեւոր են այս պրոցեսները մինչեւ վերջ տանել, ինչը կպահանջի տարիների աշխատանք: Այս պահին ունենք դատարանի կողմից ժամկետներ նախատեսված, որ մինչեւ նոյեմբերի 2-ը պետք է ներկայացնենք պատասխան` Ադրբեջանի կողմից մեր դեմ ներկայացրած գանգատի, եւ նաեւ Ադրբեջանը պետք է ներկայացնի պատասխան` մեր ներկայացրած գանգատին:

– Գումարային պահանջի, փոխհատուցումների մասի՞ն է խոսքը, ինչի մասին բարձրաձայնում էր Ադրբեջանը:

– Փուլային առումով չենք հասել այդտեղ, բայց երբ պահը գա, մենք էլ անպայման կներկայացնենք գումարային պահանջներ: Միայն Ադրբեջանը չէ, որ կարող է հայտարարել եւ պահանջել, Հայաստանն էլ կարող է, պետք է ու կներկայացնի պահանջ, որովհետեւ ունենք ահռելի կորուստներ` առնվազն 44-օրյա պատերազմի հետեւանքով, եթե չխորանանք եւ չգնանք ավելի հետ: Այստեղ իրավազորության հետ կապված խնդիրներ, իհարկե, կլինեն, բայց սա առանձին քննարկման թեմա է:

«ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ 90 ՀԱԶԱՐ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ՄԻԵԴ-ՈՒՄ ԳԱՆԳԱՏ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է»

– Վերջերս Իզաուրա Բադալյանը` իր չորս երեխաների հետ, փորձել էր վերադառնալ Շուշիի իր տուն, սակայն նրանց կանգնեցրել են սահմանին: Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 7-րդ կետը ենթադրում էր, որ տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնալու են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից տարածքներ` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Այս հարցով ՄԻԵԴ-ում պատրաստվո՞ւմ եք հայց ներկայացնել:

– Վստահաբար, այդ հարցը պետք է բարձրացնել, եւ մենք անելու ենք, ինչը շատ կարեւոր պահանջ է: Պետք է փորձել ամեն ինչ անել, որ դատարանում այդ իրավական թեզը հաջողություն ունենա: Ասեմ, որ մոտ 90 հազար եւ ավելի տեղահանված մեր բոլոր հայրենակիցների անունից գանգատ ներկայացվել է ՄԻԵԴ-ում: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր պատերազմի հետեւանքով ստիպված լքել են իրենց բնակավայրերը: Այդ թվում գանգատ է ներկայացվել նաեւ այն մարդկանց անունից, ովքեր արդեն չեն կարող վերադառնալ, որովհետեւ ադրբեջանական վերահսկողության տակ են գտնվում իրենց բնակավայրերը: Իրենց վերաբերյալ էլ դատարանը պետք է որոշում կայացնի` հիմնվելով դատական նախադեպերի վրա:

– Ի՞նչ են հուշում այդ նախադեպերը:

– Դատարանի երկու նմանատիպ որոշում ունենք, որոնք վերաբերում են սեփականության իրավունքից զրկմանը: Կան «Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» հայտնի գործերով վճիռներ, որոնցով կոնկրետ անձանց վերաբերյալ սեփականության իրավունքի խախտում էր արձանագրվել: Եվ դրամական փոխհատուցում տրամադրելուց զատ, դատարանը նշել էր, որ պետք է լինի որոշակի մեխանիզմ, որը կքննի նմանատիպ այլ գործերը: Ինչ վերաբերում է այդ մարդկանց տուն վերադարձի իրավունքին, դատարանը դրան առանձնակի չէր անդրադարձել` այդ վճիռներում գնահատելով, որ նմանատիպ կոնֆլիկտներում վերադառնալու հարցը որոշակի քաղաքական բարդություների հետ է կապված: Այսինքն` դատարանը դրա մասին հստակ պարտավորեցում չէր նշել, բայց, այնուամենայնիվ, իմ կարծիքով` սա սեփականության իրավունքի վերականգնման կարեւորագույն բաղկացուցիչ մասն է: Միեւնույն ժամանակ, պետք է ընդգծեմ, որ հիմա իրադրությունը էականորեն փոխվել է, քան այդ երկու գործերի ժամանակ էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Միայն Աստծո հրաշքը կարող է փրկել հայրենիքս եւ ազգս. Հասմիկ ԼեյլոյանԱստղագետները հնագույն գալակտիկաներ են հայտնաբերելԿցուցադրվի «1080 ԺԱՄ» ֆոտոպատմությունը. Նազարենկոն ամեն օր մեկ ակնթարթ է անմահացրել 44 օրյա պատերազմից Պուտինը խնդրեց ինձ չստորացնել Փաշինյանին․ ԱլիևՊարտադիր պատվաստումների եւ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի հակասահմանադրականության վերաբերյալ դիմումը այսօրվա կմուտքագրվի ՍԴԿրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդին է, վիճակը ծայրահեղ ծանր էՌեստորանային սպորտի հայկական ֆեդերացիան, հմուտ խոհարարական թիմով, ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնել է ՍոչիՊատվաստված լինելը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակումից. Նիկոլ ՓաշինյանԱլիևը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության՝ Զանգեզուրի միջանցքի դիմաց«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին. ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճըՀայաստանում կորոնավիրուսի 906 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 18 մարդ«Հրապարակ»․ Սերժ Թանկյանն ու Արթուր Մեսչյանը հրաժարվել են մասնակցել Անկախության օրվա համերգին«Իրավունք». Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը՝ թիրախումՆիկոլ Փաշինյան, գնա թիկունքից խփող բոլորն նրանց հետեւից, ում մասին հայտարարում էիր պատերազմի օրերին«Հրապարակ». ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել«Իրավունք». Ո՞ւմ հետ է Կահիրե մեկնել Աշոտ ՓաշինյանըՍեպտեմբերի 24-ը պատմության մեջ Թշնամին նախօրոք ամեն ինչ գիտեր. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր՝ Արմեն Ասրյան.VideoՊատմության մեջ Կապիտուլյանտին ընտրած 30 տոկոսն ավելի մեծ դավաճան ա մնալու քան դավաճանների ոհմակը.Նարեկ Սամսոնյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡Հայաստանյան «անհասանելի աստղերը»«Կարճ՝ պատվաստման մասին». Արմեն ԱշոտյանԷրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպմանը «կարևոր որոշումներ» կընդունվեն«Պատմություն դասավանդելիս՝ ինչո՞ւ այդ մասին չէիք խոսում». նախկին ուսանողը՝ ՊապիկյանինՀոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումըԻրանի նախագահն Էրդողանին հրավիրել է ԹեհրանՊետությունը մեզ գումար տալի՞ս է, որ հիմա չպատվաստվելու համար պահանջում է. քաղաքացիները դժգոհ ենԱդրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ ԲայրամովՀորինված «գունագեղ» միջոցառումների վրա փողերը (խոսվում է 2մլն դոլարից ավելի) քամուն տալուց հետո, նիկոլենք իրենց սպասված արդյունքը չեն ստացել. Արտակ ԶաքարյանԿենդանիները նույնպես հումորի զգացում ունեն (լուսանկարներ)ԱՄՆ֊ն պատժամիջոցներ է սահմանում Մարգարիտա Սիմոնյանի և Վլադիմիր Սոլովյովի դեմForbes-ը հրապարակել է 2020 թվականի ամենաբարձր եկամուտ ունեցող մարդկանց ցանկըՌուս քաղաքագետը հայ ուսանողների հետ քննարկեց հայ-ռուսական հարաբերություններըCOVID-19 համաճարակը կավարտվի մեկ տարուց․ Ստեֆան ԲենսելՀայկոյի վիճակը կայուն էՈ՞ւմ հետ է մեկնել Կահիրե Աշոտ Փաշինյանը Նորանշանակ նախարարը «վհուկների որս» է սկսե՞լՈր տուժողը երկիր հայրենին չդառնա․ պրեմիերա Վանաձորի թատրոնումՓաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար հարուցվել է քրգործԱրմավիրի բերդում մի խումբ դատապարտյալների միջև ծեծկռտուք է եղել. նախապատրաստվում են նյութերԷկոնոմիկայի փոխնախարարը մեզ հրավիրել, ոչ լեգիտիմ առաջարկ ա արել. խաղողագործ (տեսանյութ)Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն ,լինելու կոորդինատորը մթերող կազմակերպությունների եվ գյուղացիների միջեվՀայրս ինձ թմրանյութ էր առաջարկում և ծեծում. Նարեկ Մակարյանը՝ դաժան մանկության և հոգեկան խնդիրներ ունենալու մասինՊատրաստվեք նոր համաճարակի․ ԲայդենԿարմիր գծեր են հատվում, ինչը Իրանը թույլ չի տա որեւէ պարագայում. Նոր մանրամասներ հայ-իրանական սահմանային իրավիճակի մասինՀայկոյի առողջական վիճակում թեթև դրական դինամիկա կա«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում արդեն 26 կովկասյան եղջերու կաՈրքան Տուգանք Կսահմանվի, Եթե Քաղաքացիները Խախտեն Հոկտեմբերի 1-Ից Ուժի Մեջ Մտնող ԿանոններըԱռողջապահության նախարարություն. կա որոշակի տարբերակված վերաբերմունք պատվաստանյութերի հանդեպ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ